Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2009-22.11.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հոդ.104
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.01.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009076

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 հունվարի 2009 թ.

թիվ 19-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 009 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ hոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 009 հաշվետվական ձևը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 009 հաշվետվական ձևի տրամադրման կարգը, Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվառման կարգը»՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Հաստատել «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 009 հաշվետվական ձևի տրամադրման ժամկետները»՝ համաձայն հավելված 3-ի (կցվում է):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. փետրվարի 4

ք. Երևան

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունվարի 27-ի

թիվ 19-Ն որոշմամբ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 009 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ

 

1. Հաշվետվության անվանումը
ՖԴԿ կողմից տրամադրված հաշվառման համարը   Գործարքի կատարման ամսաթիվը (օօաատտ)   Հաշվետվության հերթական համարը
               
-
           
-
     
 
1.1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

 

 
 Նոր հաշվետվություն կամ
  
   
  Լրացում հաշվետվություն

Լրացվող հաշվետվության անվանումը

               
 
                           
 
 

Լրացում հաշվետվության

հերթական տարբերակը

     
 

 

 

 

Էջերի քանակը՝          թերթ:

Կ.Տ.

 

ստ. ________________________

2. ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿԸ

 
 

Պարտադիր տեղեկացման

ենթակա գործարք

կամ

(լրացման է ենթակա

դաշտերից մեկը)

                           

                                     

 

Կասկածելի գործարք կամ

գործարար հարաբերություն

2.1. Գործառնության կատարման ամսաթիվը                                             
2.2. Գործառնություն
    2.2.1. Ընկերության կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) բաժնի (մաuնակցության, փայի և այլն)  ձեռքբերման  (oտարման) հետ կապված գրանցում
 2.2.2. Ընկերության կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) փոփոխման հետ կապված գրանցում
  2.2.2.1. Ընկերության կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) ավելացում լրացուցիչ բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայաբաժինների և այլն) տեղաբաշխման միջոցով
  2.2.2.1.Ընկերության կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) նվազեցում բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայաբաժինների և այլն) ընդհանուր քանակի պակասեցման միջոցով
  2.2.3. Այլ
2.3. Գործարքի գումարը համարժեք ՀՀ դրամին
Պայմանագրի գինը
2.3.1                          
Պայմանագրի առարկայի անվանական արժեքը
2.3.2.                          
Պայմանագրի առարկայի շուկայական արժեքը
2.3.3.                          
2.4.  Գործառնության կատարման օրվա դրությամբ կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) չափը (ՀՀ դրամով)
                             
 
2.5. Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ

 

 

 

Էջերի քանակը՝          թերթ:

Կ.Տ.

 

ստ. ________________________

 

2.6 Թողարկողի վերաբերյալ տվյալներ
2.6.1. Անվանումը                          
2.6.2.Գտնվելու վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք, տուն/բնակարան, սենյակ)                              
                                             
                                             
2.6.3. Կազմակերպական իրավական ձև                                
2.6.4. Պետ. գրանցման վկայականի համար                  
2.6.5. ՀՎՀՀ                                

 

Կ.Տ.

 

ստ. ________________________

 

3. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(Այս բաժինը լրացվում է միայն, եթե ներկայացվում է կասկածելի գործարքի կամ  գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն)

3.1. Կասկածելի գործարքի հիմքերը և չափանիշները

 

   

3.1.1. «Փողերի լվացման և ահաբեկչության

ֆինանսավորման դեմ պայքարի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենք

  3.1.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողից հաստատված  ուղեցույցերով սահմանված չափանիշ(ներ)
 
    

3.1.3. Հաշվետվություն տրամադրող անձի

ներքին իրավական ակտեր

    3.1.4. Այլ
 

 

 

 

 
3.2. Կասկածների նկարագրությունը

 

 

 

 

3.3. Գործարքը մերժվել է
 

 

Կ.Տ.

 

ստ. ________________________

 

4.ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ
4.1. Գործարքի կողմ 1

(Սույն բաժինը լրացնելիս կախված հիմնադրի տեսակից լրացման են ենթակա այն հատվածները, որոնք վերաբերվում են տվյալ տեսակի անձանց)

Գործարքի կողմի

կարգավիճակը

 

 

 

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

 
4.1.1. Անուն/Անվանում                              
 
                               
  
4.1.2. Ազգանուն                              
 
4.1.3. Ծննդյան ամսաթիվ    

   

       
 

4.1.4. Բնակության վայր/գտնվելու

վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք,

տուն/բնակարան)

                             
 
                                             
 
                                             
 
4.1.5. Քաղաքացիություն                              
 
4.1.6. Անձը հաստատող փաստաթղթի տեսակ                              
 
4.1.6.1. Փաստաթղթի սերիա և համար                              
 
4.1.6.2.  Փաստաթղթի տրամադրման ամսաթիվ    

   

       
  
4.1.7. Կազմակերպական իրավական ձև                                
4.1.8. Պետ.գրանցման վկայականի համար                                
 
4.1.9. ՀՎՀՀ                                
 

 

Կ.Տ.

 

ստ. ________________________

 

4.2. Գործարքի կողմ 2

(Սույն բաժինը լրացնելիս կախված գործարքի կողմի տեսակից լրացման են ենթակա այն հատվածները, որոնք վերաբերվում են տվյալ տեսակի անձանց)

 

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

 
4.2.1. Անուն/Անվանում                              
 
                               
  
4.2.2. Ազգանուն                              
 
4.2.3. Ծննդյան ամսաթիվ    

   

       
 

4.2.4. Բնակության վայր/գտնվելու

վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք,

տուն/բնակարան)

                             
 
                                             
 
                                             
 
4.2.5. Քաղաքացիություն                              
 
4.2.6. Անձը հաստատող փաստաթղթի տեսակ                              
 
4.2.6.1. Փաստաթղթի սերիա և համար                              
 
4.2.6.2. Փաստաթղթի տրամադրման ամսաթիվ    

   

       
  
4.2.7. Կազմակերպական իրավական ձև                                
4.2.8. Պետ.գրանցման վկայականի համար                                
 
4.2.9. ՀՎՀՀ                                
 

 

Կ.Տ.

 

ստ. ________________________

 

5. ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆԶ
(Այս բաժինը լրացվում է միայն, եթե գործառնությունը իրականացվել է լիազորված անձի (անձանց) միջոցով՝ կախված լիազորված անձի տեսակից լրացման են ենթակա այն հատվածները, որոնք վերաբերում են տվյալ տեսակի անձանց)
5.1. Ում Լիազորված անձն է հանդիսանում                        
 
                       

լրացրեք գործարքի կողմի անուն- ազգանուն /անվանում

5.2. Անուն, անվանում                                 
 
5.3. Ազգանուն                                
 
5.4.  Ծննդյան ամսաթիվ                                
 
5.5. Բնակության վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք, տուն/բնակարան, սենյակ)                                
 
                                             
 
                                             
 
5.6. Քաղաքացիություն                              
 
5.7. Անձը հաստատող փաստաթղթի տեսակ                        
 
5.7.1.  Փաստաթղթի սերիա և համար                        
 
5.7.2 . Փաստաթղթի տրամադրման ամսաթիվ    

   

       
 
5.8. Կազմակերպական- իրավական ձև                                
 
5.9. Պետ.գրանցման վկայականի համար                                
 
5.10. ՀՎՀՀ                                

 

Կ.Տ.

 

ստ. ________________________

 

6. ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(Այս բաժինը լրացվում է միայն, եթե  ներկայացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն)

 

 

Չի տիրապետում իրական

շահառուի մասին

տեղեկատվությանը

 

Իրական շահառուի

վերաբերյալ

տեղեկությանը

տիրապետում է

մասնակի

 

Չկա իրական շահառու

 

Առկա է իրական

շահառու

 
6.1. Ում իրական շահառուն է հանդիսանում                        
 

                         
    լրացրեք գործարքի կողմի անուն ազգանունը/անվանումը  

6.2. Անուն                                
 
6.3. Ազգանուն                                
 
6.4.  Ծննդյան ամսաթիվ                                
 
6.5. Բնակության վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք, տուն/բնակարան, սենյակ)                                
 
                                             
 
                                             
 
6.6. Քաղաքացիություն                                
 
6.7. Անձը հաստատող փաստաթղթի տեսակ                        
 
6.7.1.  Փաստաթղթի սերիա և համար                        
 
6.7.2 . Փաստաթղթի տրամադրման ամսաթիվ    

   

       
 

 

Կ.Տ.

 

ստ. ________________________

 

7.ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑ
7.1. Անուն                                  
 
7.2. Ազգանուն                                  
 
7.3. Լրացման ամսաթիվ    

   

       
 
7.4. Հաշվառման համարը ՖԴԿ-ում                
 

 

Կ.Տ.

 

ստ. ________________________

 

Հավելված

«Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից

պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի

գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունների տրամադրման

հաշվետվական ձև»՝ հավելված 1-ի

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից

պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի

գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունների

տրամադրման թիվ 009 հաշվետվական ձևի լրացման և ներկայացման վերաբերյալ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Գլուխ 1. Հաշվետվական ձևի լրացման դեպքերը և լրացման ընդհանուր կանոնները

Գլուխ 2. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը

 

Սույն ուղեցույցը սահմանում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված հաշվետվությունների լրացման կարգը: Սույն ուղեցույցում օգտագործվող հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների համաձայն:

 

Գ լ ու խ  1

 

Հաշվետվական ձեվի լրացման դեպքերը եվ լրացման ընդհանուր կանոնները

 

1. Սույն հաշվետվական ձևը լրացվում է կենտրոնական դեպոզիտարիայի (այսուհետ` նաև հաշվետվություն տրամադրող անձ) կողմից:

2. Սույն հաշվետվական ձևի ներկայացումը պարբերական բնույթ չի կրում և ներկայացվում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում:

3. Սույն հաշվետվական ձևը լրացրեք միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ` նաև ՖԴԿ) հաշվառման համար ստանալուց հետո:

4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք թղթային կամ էլեկտրոնային տարբերակով` հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի և միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, բացառությամբ այն դաշտերի, որոնց համար անհրաժեշտ տվյալները հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: Հաշվետվական ձևը կարող եք ձեռք բերել կամ ՖԴԿ-ին դիմելու միջոցով, կամ ՖԴԿ (http://www.cba.am/CBA SITE/fmc/reports.html?_locale=hy) ինտերնետային կայքից արտահանելու միջոցով, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքի հաշվետվությունների ընդունման համակարգից արտահանելու միջոցով:

5. Հաշվետվական ձևը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում.

1) Հաշվետվական ձևը լրացրեք գրիչով կամ համակարգչի միջոցով` յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ կամ երկու նիշ (եթե վանդակների քանակը բավարար չէ): Հաշվետվական ձևի 2.2.3. ենթակետի, ինչպես նաև 2.5., 3.1. և 3.2. կետերի ներքո հատկացված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում oգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի ձախ կողմում նշեք, թե որ կետն եք լրացնում, ստորագրեք, հաստատեք կնիքով և կցեք հիմնական հաշվետվական ձևին: Բովանդակային ուղղումներ կատարելու դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև, իսկ տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

2) Հաշվետվական ձևի առաջին էջի ներքևի մասում նշեք Ձեր կողմից ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ նաև առաջին էջը):

3) Հաշվետվական ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում ստորագրեք և հաստատեք կնիքով:

4) Հաշվետվական ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել, կարող են չներկայացվել:

6. Փոխկապակցված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ կարող է ներկայացվել մեկ հաշվետվություն (փոխկապակցված գործարքների կամ գործարար հարաբերությունների լրացման կարգը տե՜ս սույն ուղեցույցի 14-րդ կետում):

7. Փոխկապակցված կասկածելի գործարքներ կամ գործարար հարաբերություններ են՝

1) Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված գործարքները:

2) այն գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնք առանձին-առանձին չեն համարվում կասկածելի, բայց դրանց հանրագումարը կասկածի տեղիք է տալիս:

8. Փոխկապակցված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների դեպքում պարտադիր չէ, որ փոխկապակցված կասկածելի գործարքները կամ գործարար հարաբերությունները կատարված լինեն միաժամանակ: Oրինակ` որևէ նոր կատարված գործարք և որոշ ժամանակ առաջ կատարված գործարք կամ նոր վերլուծության արդյունքում բացահայտված և նախկինում չնկատված գործարքը միասին կարող են հանդիսանալ փոխկապակցված:

9. Սույն հաշվետվական ձևը ենթակա չէ լրացման, եթե կատարվում է երկու անվանատերերի հաշիվներով գործառնություն:

 

Գ լ ու խ  2

 

Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի եվ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը

 

10. «Հաշվետվության անվանումը» 1-ին բաժնում նշված երեք դաշտերից՝

1) Առաջին դաշտում լրացրեք ՖԴԿ կողմից տրամադրված հաշվառման համարը՝ 8 նիշից կազմված:

2) Երկրորդ դաշտում լրացրեք գործառնության կատարման կամ կասկածելիության հիմքեր և չափանիշներ բացահայտելու ամսաթիվը, որն անհրաժեշտ է լրացնել հետևյալ տեսքով. օր` 2 նիշ, ամիս` 2 նիշ, տարի` 2 նիշ:

3) Երրորդ դաշտում լրացրեք տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը՝ 3 նիշ:

11. «Հաշվետվության տեսակը» 1.1. կետում «Նոր հաշվետվություն» կետում կատարեք նշում, եթե` ներկայացվում է նոր հաշվետվություն։

12. «Լրացում հաշվետվություն» կետում կատարեք նշում, եթե արդեն իսկ տրամադրված հաշվետվության հետ կապված անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն կամ անհրաժեշտ է կատարել սխալի կամ թերացման ճշտում: Նշված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը կարող է առաջանալ, ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ ՖԴԿ կողմից տեղեկատվության խնդրարկմամբ: Լրացում հաշվետվություն ներկայացնելիս լրացման են ենթակա միայն այն դաշտերը, որոնց կապակցությամբ ներկայացվում է այդ հաշվետվությունը: Լրացուցիչ տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն այն կետերի վերաբերյալ, որոնք ենթակա են հայեցողական լրացման: Սխալի կամ թերացման ճշտում կատարելու դեպքում «Լրացում հաշվետվություն» ներկայացնելու հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել գրություն ՖԴԿ ղեկավարի անունով սխալի կամ թերացման ճշտման վերաբերյալ:

1) «Լրացվող հաշվետվության անվանումը» դաշտում լրացրեք սույն ուղեցույցի 10-րդ կետի 1-3 ենթակետերով նախատեսված` արդեն իսկ տրամադրված այն հաշվետվության անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «Լրացում հաշվետվությունը»:

2) «Լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում նշեք (թվերով), թե հաշվետվության լրացման որ հերթական տարբերակն է այն:

13. «Գործարքի տեսակը» 2-րդ բաժնում նշեք Ձեր կողմից ներկայացված հաշվետվության տեսակը` «Պարտադիր տեղեկացման ենթակա գործարք» կամ «Կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն»:

14. Այն դեպքում, երբ փոխկապակցված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ ներկայացվում է մեկ հաշվետվություն, ապա հաշվետվական ձևի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ բաժինները, կախված կասկածելի փոխկապակցված գործարքների կամ գործարար հարաբերությունների քանակից ենթակա են լրացման համապատասխան քանակով՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները: Հաշվետվությունը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում պահպանեք սույն ուղեցույցի 5-րդ կետի պահանջները:

1) «Գործառնության կատարման ամսաթիվը» 2.1. կետում լրացրեք գործառնությունը փաստացի կատարելու (պետական գրանցումը կատարելու) ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով): Եթե այն դեռևս չի կատարվել, նշեք այն ամսաթիվը, երբ ներկայացվել է այդ գործառնության կատարման պահանջը, իսկ այն դեպքում, երբ գործառնությունը մերժվել է, նշեք գործառնության մերժման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

2) «Գործառնություններ» 2.2 կետում նշեք 2.2.1 ենթակետում կամ 2.2.2. ենթակետի 2.2.2.1. կամ 2.2.2.2. ենթակետերում սահմանված գործառնության տեսակներից մեկը: Եթե կատարվող գործառնության էությունը չի համապատասխանում նշվածներին և ներկայացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն, ապա նշեք հաշվետվական ձևի 2.2.3 ենթակետում և «այլ» տողում մասնավորեցրեք գործառնության էությունը: Ընկերության կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) ավելացման կամ նվազեցման գործարքները, որոնք իրականացվել են բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայաբաժինների և այլն) անվանական արժեքի ավելացման կամ պակասեցման միջոցով, չեն ներկայացվում որպես պարտադիր տեղեկացման ենթակա գործարք:

3) «Գործարքի գումարը համարժեք ՀՀ դրամին» 2.3. կետի «Պայմանագրի գինը» 2.3.1., «Պայմանագրի առարկայի անվանական արժեքը» 2.3.2. ենթակետերում լրացրեք պայմանագրի գնի և պայմանագրի առարկայի անվանական արժեքը՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով: «Պայմանագրի առարկայի շուկայական արժեքը» 2.3.3. ենթակետում լրացվում է պայմանագրի առարկայի շուկայական արժեքը՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով: 2.3.3. ենթակետը լրացվում է այն դեպքերում, երբ առկա է այդպիսի տեղեկատվություն:

4) «Գործառնության կատարման օրվա դրությամբ կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) չափը (ՀՀ դրամով)» 2.4. կետում նշեք գործառնության կատարման օրվա դրությամբ (մինչև գործառնության կատարումը) կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) չափը:

5) «Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ» 2.5. կետում նկարագրեք սույն ուղեցույցի 15-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, եթե այդպիսի տեղեկատվություն առկա է, ինչպես նաև գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկությունները:

6) «Թողարկողի վերաբերյալ տվյալներ» 2.6. կետում լրացվում են թողարկողի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ.

ա. «Անվանումը» 2.6.1. ենթակետում լրացրեք թողարկող ընկերության անվանումը,

բ. «Գտնվելու վայր» 2.6.2. ենթակետում լրացրեք ընկերության մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (երկիրը, քաղաքը, փողոցը, շենքը, տունը/բնակարանը, սենյակը),

գ. «Կազմակերպական-իրավական ձև» 2.6.3. ենթակետում նշեք կազմակերպության կազմակերպական-իրավական ձևի հապավումը (օրինակ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, բաց բաժնետիրական ընկերություն և այլն): Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ,

դ. «Պետ. գրանցման վկայականի համար» 2.6.4 ենթակետում լրացրեք կազմակերպության գրանցումն իրականացնող մարմնի կողմից տրամադրված պետական գրանցման վկայականի համարը,

ե. «ՀՎՀՀ» 2.6.5. ենթակետում լրացրեք կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը:

14. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության նկարագրությունը» 3-րդ բաժնում ներկայացվում են գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները, կասկածների նկարագրությունը, ինչպես նաև գործարքը կամ գործարար հարաբերությունը մերժված լինելու հանգամանքի վերաբերյալ տեղեկատվություն: 3-րդ բաժինը լրացվում է միայն կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում:

1) «Կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները» 3.1. կետում նշեք գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի համարելու նշված 3.1.1.-3.1.3. ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները այդ ենթակետերում առկա չեն, ապա նշեք «Այլ» 3.1.4. ենթակետը: Նշված 3.1.1.-3.1.4. ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերից ստորև առկա դաշտում մեջբերեք օրենքով, ուղեցույցով, ներքին իրավական ակտով սահմանված կամ այլ՝ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքը կամ չափանիշը:

2) «Կասկածների նկարագրությունը» 3.2. կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են այն բոլոր հանգամանքները և իրավիճակները, որոնք վկայել են գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության մասին կամ հաստատում են գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիությունը: 3.3. կետում նշում կատարելու դեպքում 3.2. կետում նկարագրեք նաև գործարքի կամ գործարար հարաբերության մերժման պատճառները:

3) «Գործարքը մերժվել է» 3.3. կետում կատարվում է նշում, երբ գործարքի (գործարքների) կամ գործարար հարաբերության (հարաբերությունների) կատարումը մերժվել է:

15. Երբ հաշվետվությունը վերաբերում է մեկից ավելի գործարքների կամ գործարար հարաբերությունների և մերժվել են ոչ բոլոր գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնց վերաբերյալ տեղեկատվություն է ներառված հաշվետվական ձևում, ապա այդ մասին նշում է կատարվում հաշվետվական ձևի «Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ» 2.6. կետում:

16. «Գործարքի կողմերը» 4-րդ բաժնում լրացվում են այն անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնք օտարում (ձեռք են բերում) նշված մասնակցությունը, փայը (և այլն), կամ հանդիսանում են կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) ներդրում կատարող հիմնադիր (մասնակից, անդամ, գործընկեր, բաժնետեր):

17. «Գործարքի կողմ 1» 4.1. կետում նշեք գործարքի կամ գործարար հարաբերության կողմի կարգավիճակը (օրինակ՝ վաճառող) և տեսակը ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր: «Գործարքի կողմ 1» 4.1. կետը, կախված գործարքի կամ գործարար հարաբերության միևնույն կողմում հանդես եկող անձանց քանակից, ենթակա են լրացման համապատասխան քանակով՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները: Հաշվետվությունը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում «Գործարքի կողմ 1» 4.1. կետը պատճենահանեք համապատասխան քանակով՝ պահպանելով սույն ուղեցույցի 5-րդ կետի պահանջները:

1) «Անուն/անվանում» 4.1.1. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը:

2) «Ազգանուն» 4.1.2. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը:

3) «Ծննդյան ամսաթիվ» 4.1.3. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

4) «Բնակության վայր/Իրավաբանական անձի գտնվելու վայր» 4.1.4. ենթակետում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացրեք այն հասցեն, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Եթե դա հնարավոր չէ պարզել, ապա նշեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հասցեն (երկիրը, քաղաքը, փողոցը, շենքը, տունը/բնակարանը), իսկ իրավաբանական անձի դեպքում լրացրեք իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (երկիրը, քաղաքը, փողոցը, շենքը, տունը/բնակարանը):

5) «Քաղաքացիություն» 4.1.5. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը:

6) «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» 4.2.6. ենթակետում նշեք Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ սահմանված՝ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերից մեկը:

7) «Փաստաթղթի սերիա և համար» 4.1.6.1., «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 4.1.6.2. ենթակետերում նշեք «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» 4.1.6. ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), եթե այդ փաստաթղթում առկա են այդ տվյալները, իսկ եթե ոչ՝ ապա նշեք տվյալ փաստաթղթի անհատականացման համարը:

8) «Կազմակերպական-իրավական ձև» 4.1.7. ենթակետում նշեք իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի հապավումը (օրինակ, ՍՊԸ, ԲԲԸ և այլն): Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

9) «Պետ. գրանցման վկայականի համար» 4.1.8. ենթակետում լրացրեք անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի գրանցումն իրականացնող մարմնի կողմից տրամադրված պետական գրանցման վկայականի համարը:

10) «ՀՎՀՀ» 4.1.9. ենթակետում լրացրեք անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:

18. Այն դեպքում, երբ գործառնության մեջ ներգրավված են գործարքի կամ գործարար հարաբերության երկու կողմեր, լրացվում է «Գործարքի կողմ 2» 4.2. կետը՝ պահպանելով 17-րդ կետում նշված պահանջները: 4.2 կետի 4.2.1-4.2.9 ենթակետերը լրացվում են սույն ուղեցույցի 17-րդ կետի 1-10 ենթակետերով սահմանված կարգով:

19. «Լիազորված անձ» 5-րդ բաժինը լրացվում է, եթե գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է լիազորված ֆիզիկական անձ կամ պայմանագրի հիման վրա գործարքի կամ գործարար հարաբերության կողմի անունից հանդես եկող իրավաբանական անձ (այս դեպքում լրացվում են լիազորված անձ իրավաբանական անձի, ինչպես նաև այդ իրավաբանական անձին ներկայացնող ֆիզիկական անձի տվյալները): Այն դեպքում, երբ լիազորված անձանց թիվը մեկից ավելի է, ապա «Լիազորված անձ» 5-րդ բաժինը, կախված լիազորված անձանց քանակից լրացրեք առանձին՝ յուրաքանչյուր լիազորված անձի համար: Այն դեպքում, երբ հաշվետվությունը ներկայացվում է թղթային տարբերակով 5-րդ բաժինը պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք՝ պահպանելով սույն ուղեցույցի 5-րդ կետի պահանջները:

1) «Ում լիազորված անձն է հանդիսանում» 5.1. կետում լրացրեք այն հիմնադրի անունը, ազգանունը /անվանումը, ով լիազորել է այդ անձին հանդես գալ իր անունից կամ ներկայացնել իր շահերը:

2) «Հիմնադրի (մասնակից, անդամի գործընկերոջ, բաժնետիրոջ) լիազորված անձ» 5-րդ բաժնի 5.2-5.10. կետերը լրացվում են սույն ուղեցույցի 17-րդ կետի 1-10 ենթակետերով սահմանված կարգով:

20. «Իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժնում լրացվում են կողմի (կողմերի) ներկայացրած կամ այլ աղբյուրից ստացված իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը: 6-րդ բաժինը լրացվում է միայն կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում: Այն դեպքում, երբ իրական շահառուների թիվը մեկից ավելի է, ապա «Իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժինը, կախված իրական շահառուների քանակից լրացրեք յուրաքանչյուր իրական շահառուի համար առանձին՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները: Թղթային տարբերակով հաշվետվություն ներկայացնելու դեպքում, պատճենահանեք 6-րդ բաժինը համապատասխան քանակով և լրացրեք՝ պահպանելով սույն ուղեցույցի 5-րդ կետի պահանջները:

1) «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» կետում նշում կատարվում է այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ:

2) «Իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետում է մասնակի» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա իրական շահառուի վերաբերյալ ներկայացման ենթակա բոլոր տեղեկությունները:

3) «Չկա իրական շահառու» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը պարզել է, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա չէ իրական շահառու: Օրինակ՝ այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հիմնադիրը:

4) «Առկա է իրական շահառու» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը գործարքի կողմից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու:

ա. «Առկա է իրական շահառու» կետը նշելուց հետո «Ում իրական շահառուն է հանդիսանում» 6.1. կետում լրացրեք այն հիմնադրի անունը, ազգանունը/անվանումը, ում իրական շահառուն է հանդիսանում:

բ. «Շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժնի 6.2.-6.7.2. կետերը և ենթակետերը լրացրեք սույն ուղեցույցի 17-րդ կետի 1-7 ենթակետերով սահմանված կարգով:

21. «Պատասխանատու աշխատակից» 7-րդ բաժնում լրացվում են հաշվետվություն տրամադրող անձի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները, որը հաշվառված է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում:

1 ) «Անուն» 7.1. կետում լրացրեք պատասխանատու աշխատակցի անունը:

2) «Ազգանուն» 7.2. կետում լրացրեք պատասխանատու աշխատակցի ազգանունը:

3) «Լրացման ամսաթիվը» 7.3. կետում լրացրեք հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

4) «Հաշվառման համարը ՖԴԿ-ում» 7.4. կետում լրացրեք հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման դիմումի հիման վրա տրամադրված հաշվառման համարը:

 

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունվարի 27-ի

թիվ 19-Ն որոշմամբ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 009 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Կենտրոնական դեպոզիտարիայի (այսուհետ՝ նաև հաշվետվություն տրամադրող անձ) հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` ՖԴԿ) գրանցելու միջոցով:

2. Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

2) հաշվետվություն տրամադրող անձանց ներառում ՖԴԿ տվյալների շտեմարանում,

3) հաշվառման համարի՝ հաշվետվություն տրամադրող անձանց տրամադրում:

3. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար ՖԴԿ-ին սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ժամկետում ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:

1 ) Դիմումը ՖԴԿ ներկայացվում է`

ա. ֆիզիկապես ներկայանալու միջոցով,

բ. փոստի միջոցով` փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով: Տվյալ դեպքում դիմումն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6) և ներկայացված է համարվում այն «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահից, կամ

գ. «ՍիԲիԷյՆեթ» ցանցի միջոցով,

2) Հաշվառման դիմումը պետք է պարունակի`

ա. հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անունը (անվանումը),

բ. հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը,

գ. ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) և (կամ) պատասխանատու այլ աշխատակցի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը), ովքեր պատասխանատու են հաշվետվությունների տրամադրման համար,

դ. հաշվառման դիմումի լրացման oրը, ամիսը, տարեթիվը:

4. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և ՖԴԿ ներկայացնելուց հետո Կենտրոնական դեպոզիտարիային երկու աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հաշվառման համար:

5. Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվառման դիմումի մեջ ներկայացված տվյալների փոփոխման կամ լրացման անհրաժեշտության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացնում է լրացում-դիմում՝ օգտագործելով սույն կարգի հավելվածով սահմանված դիմումի ձևը և դրա վերևի աջ անկյունում նշելով «Լրացում» բառը: Լրացում-դիմումի մեջ փոփոխված կամ լրացված մասերը նշվում են ընդգծված ձևով: Լրացում-դիմումը պետք է ներկայացվի փոփոխությունը կատարվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով: Լրացում-դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան փոփոխությունը կատարվելուց հետո հաշվետվության տրամադրումը: Լրացում-դիմում ներկայացնելու դեպքում հաշվետվության տրամադրող անձի հաշվառման համարը մնում է անփոփոխ:

6. Պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվությունները ՖԴԿ են ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա. ֆիզիկապես ներկայանալու միջոցով,

բ. փոստի միջոցով (տվյալ դեպքում հաշվետվական ձևը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6) և ներկայացված է համարվում այն «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահից),

գ. «ՍիԲիԷյՆեթ» ցանցի միջոցով և ներկայացված է համարվում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեից Կենտրոնական դեպոզիտարիայի էլեկտրոնային հասցեին հետադարձ փոստի ստացման պահին,

դ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագիր կնքելուց հետո:

2) Սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված եղանակով հաշվետվությունը ներկայացնելու դեպքում՝ հաշվետվական ձևը ներկայացվում է ՖԴԿ փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով:

7. Պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվությունը էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում էլեկտրոնային տարբերակին՝ ֆայլին տրվում է անվանում, որն ունի հետևյալ կառուցվածքը.

 

Հաշվետվություն տրամադրող անձի

հաշվառման համարը

ՖԴԿ-ում (8-նիշ)

գծիկ

Պարտադիր տեղեկացման ենթակա և

կասկածելի գործարքների կամ

գործարար հարաբերությունների

վերաբերյալ հաշվետվության

ուղարկման ամսաթիվը՝

օօ/աա/տտ (6 նիշ)

գծիկ

Տվյալ օրվա դրությամբ

ուղարկված հաշվետվության

հերթական համարը

(3 նիշ)

¯

¯

¯

¯

¯

XXXXXXXX

-

XXXXXX

-

XXX

 

Հավելված

«Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և

կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 009

հաշվետվական ձևի տրամադրման կարգը» հավելված 2-ի

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Դ Ի Մ Ո Ւ Մ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի ֆինանսական

դիտարկումների կենտրոնի ղեկավար

____ _______________ - ին

 

Խնդրում եմ Ձեզ Կենտրոնական դեպոզիտարիային տրամադրել հաշվառման համար:

 

Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները՝

 

Գտնվելու վայրը ______________________________

 

Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) և (կամ) պատասխանատու

այլ աշխատակցի տվյալները ___________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն

1. ___________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն

2. ___________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն

3. ___________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն

 

Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն

_________________

անուն, ազգանուն

_____ ___________ թ.

ք. Երևան

_________________

ստորագրություն

Կ. Տ.

 

 

Հավելված 3

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունվարի 27-ի

թիվ 19-Ն որոշմամբ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 009 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոն (այսուհետ` ՖԴԿ) է ներկայացվում այդ գործարքի հետ կապված գործառնության կատարման պահից երեք աշխատանքային oրվա ընթացքում: Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է հաշվվել գործառնության կատարման հաջորդ աշխատանքային օրվանից և ավարտվում է գործառնության կատարման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 18:00-ին:

2. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը ՖԴԿ է ներկայացվում գործարքում կամ գործարար հարաբերությունում կասկածելիության հիմքեր և չափանիշներ բացահայտելու դեպքում` նույն աշխատանքային oրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային oրվա ժամը 12.00-ը:

Սույն կետով սահմանված գործարքների կամ գործարար հարաբերությունների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել.

1) աշխատանքային (գործառնական) oրվա ավարտով,

2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

3) վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.10.2014, թիվ 269-Ն 22.11.2014, թիվ 19-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան