Գլխավոր տեղեկություն
Համար
N 2706-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.11.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 նոյեմբերի 2012 թ.   
ք. Երևան

N 2706-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԲԵՏԱՏԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը և 22-րդ հոդվածի 4-րդ մասը, «Բետատեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահագն Բարսեղյանի 05.11.2012 թվականի դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Կասեցնել «Բետատեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2008 թվականի նոյեմբերի 21-ին տրված թիվ Կ-XX-001261 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման գործողությունը մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ը:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան