ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2008 թվականի N 1461-Ն
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի N 732-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին Երևանի քաղաքապետարանի Ջրային կառույցների պետական փակ բաժնետիրական ընկերության համար Հալաբյան 31/2 հասցեում կառուցված գրասենյակային շենքը` 453.5 քառ. մետր մակերեսով, 84555,0 հազ. դրամ արժեքով և շինությամբ զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ պետական սեփականություն հանդիսացող հողամասը` 1356.0 քառ. մետր մակերեսով, 9437,76 հազ. դրամ կադաստրային արժեքով (այսուհետ` գույք) ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը։
2. Երևանի քաղաքապետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել ընկերության անվանափոխությունը Ջրային կառույցների փակ բաժնետիրական ընկերության, և դրա հետ կապված` կանոնադրության փոփոխության գործընթացը.
2) սույն որոշման 2-րդ կետի պահանջները կատարելուց հետո 10-օրյա ժամկետում սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գույքային իրավունքների պետական գրանցումը։
4. Սահմանել, որ սույն որոշմամբ նշված գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի Ջրային կառույցների պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. դեկտեմբերի 17 Երևան
Տ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|