Գլխավոր տեղեկություն
Համար
N 52-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.29/6(672) Հոդ.124
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2009 թվականի N 52-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 1045-Ն ԵՎ N 739-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 306-Ն, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1423-Ն ԵՎ N 1492-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 580-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 654-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու, էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1045-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին».

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին և 3-րդ կետերը.

3) 2-րդ կետում, NN 1 և 2 հավելվածներում «էներգետիկայի նախարարության» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով.

4) N 1 հավելվածում «էներգետիկայի նախարարը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 739-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի 3-րդ կետում «էներգետիկայի նախարարության» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով.

2) N 3 հավելվածում «էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով, իսկ «МИНИСТЕРСТВО ЭНЕРГЕТИКИ» բառերը հանել:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի մասին» N 306-Ն որոշման 1-ին կետում «էներգետիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի՝ նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 1423-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի 3-րդ կետում «էներգետիկայի նախարարության» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով.

2) N 3 հավելվածում «էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով, իսկ «МИНИСТЕРСТВО ЭНЕРГЕТИКИ» բառերը հանել:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «5,8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 1492-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի 3-րդ կետում «էներգետիկայի նախարարության» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով.

2) N 3 հավելվածում «էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով, իսկ «МИНИСТЕРСТВО ЭНЕРГЕТИКИ» բառերը հանել:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 580-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին բաժնի 5-րդ կետի «ա» ենթակետում «էներգետիկայի նախարարության» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 22

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան