Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 327-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2008.01.16/1(54) Հոդ.2
Ընդունող մարմին
Համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.12.2007
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
18.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Աջափնյակի թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2007 թվականի թիվ 327-Ն

քաղ. Երևան

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 7, 9 և 10 հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18, 19 և 20 կետերով.

Երևան քաղաքի Աջափնյակի համայնքի ավագանին որոշում է`

Հաստատել Աջափնյակի թաղային համայնքի 2008 թ.՝

ա) տեղական տուրքերի դրույքաչափերը (հավելված 1).

բ) տեղական վճարների դրույքաչափերը (հավելված 2)։

 

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան

 

 

Հավելված N 1

Երևանի Աջափնյակի թաղային

համայնքի ավագանու

2007 թ. դեկտեմբերի 18-ի

թիվ 327-Ն որոշման

 

  ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՀՀ ԴՐԱՄ
1.1 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար  
1.1.1 հիմնական օբյեկտների համար  
ա) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 75 000
բ) 201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150 000
գ) 501-1000քմ րնդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250 000
դ) 1001քմ և ավելի րնդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350 000
1.1.2. ոչ հիմնական շինությունների տեղադրման համար  
ա) մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 15 000
բ) 20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 25 000
1.2 Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման. արդիականացման, աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով  
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության վտփոխությռւն 15 000
բ) նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն  
բ.1) 201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150 000
բ.2) 501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250 000
բ.3) 1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350 000
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, (այդ թվում ստորգետնյա) գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն  
գ.1) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 75 000
գ.2) 201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150 000
գ.3) 501-1000 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250 000
գ.4) 1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350 000
1.3 Համայնքի տարածքում շենքերի շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար 25 000
1.4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար  
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար 20 000
բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար 12 500
1.5 Համայնքի տարածքում`  
ա) բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 350
բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վառելիքի թույլտվության համար տեղական տուրքր րնթացիկ տարվա համար սահմանվում է 350 000
1.6 Համայնքի տարածքում ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվության համար  
ա) առևտրի օբյեկտների համար 40 000
բ) բաղնիքների (սաունաների) համար 200 000
գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 175 000
դ) շահումով խաղերի կազմակերպման համար 350 000
1.8 Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար մեկ քառակուսի մետր արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար  
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող 2 000
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող 3 500
գ) այլ արտաքին գովազդի համար 1 500
դ) դատարկ գովազդային վահանակների համար 1 200
1.9 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար 1 000

 

 

Հավելված N 2

Երևանի Աջափնյակի թաղային

համայնքի ավագանու

2007 թ. դեկտեմբերի 18-ի

թիվ 327-Ն որոշման

 

  ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՀՀ ԴՐԱՄ
1. 1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքր փոփոխող վերակառուցման աշխատանքներ, կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու շինարարության ավարտը փաստագրելու համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 20 000
2. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար 10 000

 

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան