Գլխավոր տեղեկություն
Համար
N 2325-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.10.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հոկտեմբերի 2012 թ.   
ք. Երևան

N 2325-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԴԵՆՏ» ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը և 22-րդ հոդվածի 4-րդ մասը, «ԴԵՆՏ» ստոմատոլոգիական պոլիկլինիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 10.10.2012 թվականի դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Կասեցնել «ԴԵՆՏ» ստոմատոլոգիական պոլիկլինիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թվականի հունիսի 27-ին տրված թիվ Կ-XX-000787 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման օրթոպեդիկ ստոմատոլոգիական և օրթոդոնտիկ ստոմատոլոգիական գործունեության տեսակների գործողությունը մինչև 2014 թվականի հունվարի 1-ը:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան