Գլխավոր տեղեկություն
Համար
N 1331-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2008-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.03/70(660) Հոդ.1257
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2008 թվականի N 1331-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ ու «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Լիազոր մարմին ճանաչելու մասին» N 365-Ն որոշման պահանջներով` Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1809-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետում`

ա. «ա» ենթակետը «էլեկտրոնային» բառից առաջ լրացնել «տրանսպորտի, կապի, տեղեկատվայնացման ու» բառերով,

բ. «է» ենթակետը «ընդունում» բառից հետո լրացնել «և դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.» բառերով,

գ. «ժթ» ենթակետը «սահմաններում» բառից հետո լրացնել «տրանսպորտի,» բառով,

դ. «լա» ենթակետից հանել «ոչ պետական և ոչ ընդհանուր oգտագործման» բառերը,

ե. «լբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լբ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և երթևեկության անվտանգության ապահովման նպատակով` ավտոմոբիլային ճանապարհի խնամքի և պահպանման համալիր աշխատանքների իրականացում, ավտոմոբիլային ճանապարհների կահավորում` ճանապարհային նշաններով, ավտոմոբիլային ճանապարհների գծանշում և պարսպում, ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրում և դրանց կանխարգելման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկում.»,

զ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «խա - ծզ» ենթակետերով.

«խա) միջպետական և միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպում և անցկացում.

խբ) միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի կազմակերպում.

խգ) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի մասին տվյալների գրանցամատյանի վարում.

խդ) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկների տպագրման պատվիրատուի և դրանց պահպանման, հաշվառման ու տեխնիկական զննության կայաններին հատկացման գործառույթների իրականացում.

խե) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարել ուսուցանելու գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար ուսումնական տարածքների` անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցվածության մասին հայտատուի կողմից ներկայացվող տեղեկանքի վերաբերյալ եզրակացության տրամադրում.

խզ) երկաթուղային տրանսպորտի բնագավառում միջազգային համագործակցության ապահովում.

խէ) երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում տեխնիկական վերահսկողության իրականացում.

խը) տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման ու երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննության և հաշվառման իրականացում.

խթ) երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում բնապահպանական անվտանգության, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսման ու վերացման, երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության իրականացում.

ծ) երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների պահպանության, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի ու բեռնարկղերի տեխնիկական վիճակի, ինչպես նաև բեռնատար վագոնների և բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքների ստուգում.

ծա) նոր կառուցվող և վերակառուցվող երկաթուղիների ու օբյեկտների պատվիրատուի գործառույթների իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ծբ) երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ծգ) երկաթուղային տրանսպորտով փոխադրման ամբողջ ընթացքում և երկաթուղային կայարաններում բեռների, ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի օբյեկտների պահպանության իրականացման հետ կապված միջադեպերի հաշվառում.

ծդ) բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների ծագման դեպքում երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի մասնակիցների գործողությունների սահմանում և վերահսկում.

ծե) երկաթուղային տրանսպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացում.

ծզ) Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով իրեն վերապահված գործառույթների իրականացում.».

2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կառուցվածքում`

ա. 8-րդ կետում «բաժին» բառը փոխարինել «վարչություն» բառով,

բ. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի քարտուղարությունն առանձնացման ձևով վերակազմակերպել քարտուղարության և առաջին բաժնի և «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով.

«12. Առաջին բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 21

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան