Basic information
Number
N 2202-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (02.10.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
01.10.2012
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
01.10.2012
Effective date
02.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 հոկտեմբերի 2012 թ.   
ք. Երևան

N 2202-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 8-ի N ՀՕ-227-Ն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ հավելվածի պահանջները, «Ֆերթիլիթի Սենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի օգոստոսի 29-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ֆերթիլիթի Սենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Դադարեցնել «Ֆերթիլիթի Սենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2011 թվականի հունվարի 25-ին (Կ-XX-001510) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիան։

2. «Ֆերթիլիթի Սենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ (գործունեության իրականացման հասցեն` ք. Երևան, Տիգրան Մեծի պող., թիվ 4), վերջինիս մեջ ներառելով «Ֆերթիլիթի Սենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության իրականացման N Կ-XX-001510 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխությանների մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation