Basic information
Number
N 2149-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (27.09.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
26.09.2012
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
26.09.2012
Effective date
27.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 սեպտեմբերի 2012 թ.  
ք. Երևան

N 2149-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Քանաքեռ-Զեյթուն» Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 19.09.2012 թ. դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2008 թվականի հուլիսի 21-ին «Քանաքեռ-Զեյթուն» Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001222 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Քանաքեռ-Զեյթուն» Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation