Գլխավոր տեղեկություն
Համար
N 3110-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.12.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 դեկտեմբերի 2012 թ.  
ք. Երևան

 N 3110-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԱՍՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և անհատ ձեռնարկատեր Սասուն Սարգսյանի 25.12.2012 թվականի դիմումը`

 

Հրամայում եմ՝

 

1. Վերացնել անհատ ձեռնարկատեր Սասուն Սարգսյանին 2005 թվականի հուլիսի 8-ին տրված թիվ Ա-XX-000142 լիցենզիայի` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 2845-Ա հրամանով գործողության կասեցումը:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցումը վերացնելու մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան