Գլխավոր տեղեկություն
Համար
N 1322-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.03/70(660) Հոդ.1253
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2008 թվականի N 1322-Ն

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող 2008-2012 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 20

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1322-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Ենթամիջոցառումը

Կատարողը

Ժամկետը

Նպատակը (արդյունքը)

1.

Զբոսաշրջության բնագավառը կարգավորող իրավական դաշտի բարելավում

Զբոսաշրջության բնագավառը կարգավորող իրավական դաշտի վերլուծություն և առկա խնդիրների բացահայտում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` համագործակցելով շահագրգիռ պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և ԱՄՆ ՄԶԳ ՄՄՀՀ ծրագրի հետ

2009 թվականի
ապրիլ

Զբոսաշրջության բնագավառում գործարար միջավայրի բարելավման, զբոսաշրջիկների իրավունքների լիարժեք իրականացման ապահովման նպատակով համապատասխան իրավական ակտերի ընդունում

Բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված քննարկումների կազմակերպում`
շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թվականի
հունիս

Բացահայտված խնդիրների լուծման նպատակով զբոսաշրջության բնագավառը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում իրավասու մարմիններին

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թվականի
օգոստոս

2.

Զբոսաշրջային այցելությունների վիճակագրական համակարգի բարելավում

Զբոսաշրջության վիճակագրությունը ՄԱԿ ԶՀԿ մեթոդաբանությանը և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` մասնակցությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության, մաքսային պետական կոմիտեի, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ԱՄՆ ՄԶԳ ՄՄՀՀ ծրագրի և այլ շահագրգիռ կողմերի

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2008 թվականի
դեկտեմբեր

Զբոսաշրջության վիճակագրության համապատասխանեցում ՄԱԿ ԶՀԿ մեթոդաբանությանը և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին

Զբոսաշրջության վիճակագրությունը ՄԱԿ ԶՀԿ մեթոդաբանությանը «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցմանն ուղղված միջոցառումների մշակում և իրավասու մարմիններին համապատասխան առաջարկությունների ներկայացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թվականի
մարտ

3.

Պետական սեփականություն հանդիսացող թանգարանների, բնության հատուկ պահպանվող տարածքների և պատմամշակութային հուշարձանների արդյունավետ կառավարման մոդելի մշակում

Պետական սեփականություն հանդիսացող թանգարանների, և պատմամշակութային հուշարձանների կառավարման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրության և արդյունավետ կառավարման մոդելի մշակման նպատակով աշխատանքային խմբերի ստեղծում

ՀՀ մշակույթի նախարարություն

2008 թվականի
դեկտեմբեր

Պետական սեփականություն հանդիսացող թանգարանների, բնության հատուկ պահպանվող տարածքների և պատմամշակութային հուշարձանների արդյունավետ կառավարման (աշխատանքային ռեժիմ, համագործակցություն զբոսաշրջային կազմակերպությունների հետ և այլն) մոդելի ներդրում

Պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրության և արդյունավետ կառավարման մոդելի մշակման նպատակով աշխատանքային խմբերի ստեղծում

ՀՀ բնապահպանության նախարարություն

Պետական սեփականություն հանդիսացող թանգարանների և պատմամշակութային հուշարձանների արդյունավետ կառավարման մոդելի ներդրմանն ուղղված առաջարկությունների մշակում և ներկայացում իրավասու մարմիններին

ՀՀ մշակույթի նախարարություն

2009 թվականի
ապրիլ

Պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման մոդելի ներդրմանն ուղղված առաջարկությունների մշակում և ներկայացում իրավասու մարմիններին

ՀՀ բնապահպանության նախարարություն

2009 թվականի
ապրիլ

4.

Զբոսաշրջային ենթակառուցվածքների նկատմամբ գործառութային և արտաքին տեսքի հետ կապված չափանիշների սահմանում

Զբոսաշրջային ենթակառուցվածքների կառավարման, դրանց նկատմամբ չափանիշների սահմանման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն, զբոսաշրջային ենթակառուցվածքների դիզայնի և նախագծերի ընտրության նպատակով մրցույթների կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2008 թվականի 4-րդ եռամսյակ

Զբոսաշրջավայրերի մրցունակության բարձրացում և պահպանում

Զբոսաշրջային ենթակառուցվածքների նկատմամբ չափանիշների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու նպատակով շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբի ստեղծում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2008 թվականի
4-րդ եռամսյակ

Զբոսաշրջային ենթակառուցվածքների նկատմամբ գործառութային և արտաքին տեսքի հետ կապված չափանիշներ սահմանող իրավական ակտի նախագծի մշակում և ներկայացում իրավասու մարմնին

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թվականի
2-րդ եռամսյակ

5.

Պետական, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների ու մասնավոր հատվածի տրամադրած միջոցների մոբիլիզացմանը, արդյունավետ և նպատակային ներդրմանն ու օգտագործմանը նպաստող իրավական ակտի մշակում

Պետական, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների ու մասնավոր հատվածի տրամադրած միջոցների մոբիլիզացման, արդյունավետ և նպատակային ներդրման ու օգտագործման մեխանիզմների քննարկումներ

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ սփյուռքի նախարարություն

2009 թվականի 2-րդ եռամսյակ

Զբոսաշրջության զարգացման ծրագրերի ֆինանսավորման միջոցների մոբիլիզացում, արդյունավետ և նպատակային օգտագործում

Պետական, մասնավոր, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների տրամադրած միջոցների մոբիլիզացմանը, արդյունավետ և նպատակային ներդրմանն ու օգտագործմանը նպաստող իրավական ակտի մշակում

ՀՀ ֆինանսների նախարարություն

2009 թվականի 3-րդ եռամսյակ

6.

Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության կառավարման և կառուցվածքային բարեփոխում

Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության կառուցվածքային և կառավարման բարեփոխումներին ուղղված ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թվականի
ապրիլ

Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության գործունեության արդյունավետության բարձրացում

7.

Պատմամշակութային հուշարձանները, բնության հատուկ պահպանվող տարածքները և զբոսաշրջային բացառիկ գրավչություն ներկայացնող այլ վայրերն անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովում

Ենթակառուցվածքների ձևավորման համար համապատասխան վայրերի ընտրության նպատակով աշխատանքային խմբի ստեղծում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի (համաձայնությամբ)

2009 թվականի
օգոստոս

Զբոսաշրջավայրերի մրցունակությունը, բնության հատուկ պահպանվող տարածքների ու պատմամշակութային հուշարձանների արդյունավետ օգտագործումն ու պահպանումն ապահովելու նպատակով դրանք անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովումը

Ենթակառուցվածքների ձևավորման համար համապատասխան վայրերի ընտրություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ընտրված վայրերում, սահմանված չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման նպատակով հողահատկացման և կառուցապատման իրավունքի տրամադրման արդյունավետ մեխանիզմների մշակում և իրավասու մարմնին համապատասխան առաջարկությունների ներկայացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թվականի
հոկտեմբեր

Պետական միջոցներով բնության հատուկ պահպանվող տարածքներում ու պատմամշակութային հուշարձաններին հարող տարածքներում երկու օրինակելի ենթակառուցվածքների կառուցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2010 թվականի
ապրիլ

8.

Հանգստի կազմակերպման, անհատական ճկուն փաթեթների ձևավորման, հյուրանոցների և հյուրատների ամրագրման, ավիատոմսերի ամրագրման, զբոսաշրջային տարբեր ծառայությունների գնման էլեկտրոնայնացում

Հանգստի կազմակերպման, անհատական ճկուն փաթեթների ձևավորման, հյուրանոցների և հյուրատների ամրագրման, ավիատոմսերի ամրագրման, զբոսաշրջային տարբեր ծառայությունների էլեկտրոնային ճանապարհով գնման հնարավորություններով կայքի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թվականի 3-րդ եռամսյակ

Հանգստի կազմակերպման, անհատական ճկուն փաթեթների ձևավորման, հյուրանոցների և հյուրատների ամրագրման, ավիատոմսերի ամրագրման, զբոսաշրջային տարբեր ծառայությունների գնման դյուրինացում

9.

Հայաստանի` որպես զբոսաշրջային երկրի նկարագրի շարունակական զարգացում և համաշխարհային զբոսաշրջային շուկայում ներկայացում

Հայաստանը ներկայացնող տպագրական նյութերի և տեսանյութերի պատրաստում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն

2008-2012 ընթացքում, շարունակական

Համաշխարհային զբոսաշրջային շուկայում և նպատակային շուկաներում Հայաստանի` որպես կայուն, զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագրի ամրապնդում և զարգացում

Զբոսաշրջային թեմատիկ փառատոների կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2008-2012 ընթացքում, շարունակական

Մշակութային փառատոների կազմակերպում

ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2008-2012 ընթացքում, շարունակական

Օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և լրագրողների ճանաչողական այցերի կազմակերպում Հայաստան

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2008-2012 ընթացքում, շարունակական

10.

Ցածր արժողությամբ ավիաընկերությունների ներգրավում և բաց երկնքի քաղաքականության ներդրման հնարավորությունների քննարկում և համապատասխան առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

Բաց երկնքի քաղաքականության ներդրման և ցածր արժողությամբ ավիաընկերությունների ներգրավման հնարավորությունների քննարկման նպատակով աշխատանքային խմբի ստեղծում

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2010 թվականի 2-րդ եռամսյակ

Ցածր արժողությամբ ավիաընկերությունների մուտք հայաստանյան շուկա, դեպի Հայաստան օդային փոխադրումների ցանցի ընդլայնում, մրցակցային դաշտի բարելավվում

Բաց երկնքի քաղաքականության ներդրման և ցածր արժողությամբ ավիաընկերությունների մուտքի խրախուսման մեխանիզմների վերաբերյալ քննարկումներ

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2010 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակներ

Համապատասխան գործողությունների ծրագրի մշակում և ներկայացում իրավասու մարմնին

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2010 թվականի 4-րդ եռամսյակ

11.

Տրանսպորտային համակարգի բարելավում

Տրանսպորտային համակարգի, տրանսպորտի առանձին տեսակների (օդային և վերգետնյա) համագործակցության ներկա վիճակի ուսումնասիրման և բարելավման ուղղությամբ առաջարկությունների մշակման նպատակով աշխատանքային խմբի ստեղծում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2009 թվականի հունիս

Միջպետական և Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման տրանսպորտի հարմարավետ և մատչելի կապի հաստատում օդանավակայաններում, երկաթուղու կայարաններում, ավտոկայարաններում և ավտոկայաններում

Տրանսպորտային համակարգի, տրանսպորտի առանձին տեսակների (օդային և վերգետնյա) համագործակցության ներկա վիճակի ուսումնասիրում և դրա բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2009 թվականի 3-րդ եռամսյակ

Ներկայացված առաջարկությունների քննարկում և դրանց հիման վրա համապատասխան իրավական ակտերի նախագծերի ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2010 թվականի 2-րդ եռամսյակ

12.

Հայաստանի և առանձին համայնքների, որպես զբոսաշրջավայրի, բրենդինգի
ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թվականի 1-ին եռամսյակ

Շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ Հայաստանի և առանձին համայնքների, բարենպաստ ու գրավիչ զբոսաշրջավայրի նկարագրի ձևավորում և շարունակական զարգացում,
Զբոսաշրջության և սպասարկումների բնագավառում միջազգային հեղինակավոր բրենդերի ներգրավվում Հայաստանյան շուկա, ինչպես նաև աջակցություն հայկական բրենդերի ձևավորմանն ու միջազգային ճանաչմանը

13.

Հայաստանի համայնքներում զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ
ՀՀ մշակույթի նախարարություն

2009 թվականի 2-րդ եռամսյակ

Համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջության բնագավառում գործունեության` մայրաքաղաքից դեպի համայնքներ ապակենտրոնացմանը, զբոսաշրջության միջոցով համայնքներում սոցիալտնտեսական վիճակի և մշակութային կյանքի բարելավմանը ուղղված ծրագիր

14.

Հայաստանի, որպես զբոսաշրջավայրի, մարքեթինգի ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ սփյուռքի նախարարություն

2009 թվականի 4-րդ եռամսյակ

Զբոսաշրջության բնագավառում որակյալ հետազոտությունների իրականացում, մարքեթինգային քաղաքականության ակտիվացում, թիրախային շուկաների շարունակական ուսումնասիրություն, յուրաքանչյուր շուկայի համար առանձին մարքեթինգային քաղաքականության մշակում և իրականացում` հիմնված տվյալ շուկայի առանձնահատկությունների վրա

         

Համահայկական զբոսաշրջային գրավչությունների (պատմական, մշակութային, բնական) ներգրավվում հայկական զբոսաշրջային արդյունքներում և դրանց արդյունավետ ներկայացում համաշխարհային զբոսաշրջային շուկայում

15.

Մշակութային զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

 

ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2009 թվականի 3-րդ եռամսյակ

Ազգային մշակութային արժեքների վերականգնմանն ու պահպանմանը, մայրաքաղաքում և համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանը, մշակութային ռեսուրսների զարգացմանը, այդ ռեսուրսների հիման վրա բարձրորակ զբոսաշրջային արդյունքի ձևավորմանն ու մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիր

16.

Առողջարանային զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2010 թվականի 4-րդ եռամսյակ

Հայաստանում առկա հանքային ջրերի հարուստ պաշարների հիման վրա անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման միջոցով առողջարանային զբոսաշրջության զարգացման ծրագիր

17.

Ձմեռային զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թվականի 2-րդ եռամսյակ

Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, ձմեռային սպորտաձևերի զարգացմանն ու տարածաշրջանում Հայաստանի` որպես լեռնադահուկային խոշոր կենտրոնների երկրի նշանակության ձևավորմանն ուղղված ծրագիր

18.

Գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2011 թվականի 4-րդ եռամսյակ

Ագրոզբոսաշրջության, գինու
և խաղողի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիր

19.

Էկոզբոսաշրջության զարգացման ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն

2012 թվականի 2-րդ եռամսյակ

Էկոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիր

20.

Առողջապահական զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

 

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թվականի 4-րդ եռամսյակ

Առողջապահական զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիր

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան