ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2008 թվականի N 1253-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգ ստեղծելու նպատակով 2008 թվականի համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկել առաջիկա տարիներին ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծերը մշակելիս` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ուսումնասիրել ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագրով նախատեսված Արարատի հակակարկտային կենտրոնի, տարածաշրջանային հանգույցների, գործող և նոր ստեղծվող գեներատորային համակարգերի տեղադրման նպատակով հողահատկացում կատարելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացնել մոնիթորինգ Հայաստանի Հանրապետության տարածքում կարկտահարության հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերին և տնտեսությանը պատճառված վնասների ծավալների գնահատման համար.
2) համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տարեկան հաշվետվություն Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագրի իրականացման ընթացքի մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիսեպտեմբերի 18-ի N 1253-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ
I. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանի աշխարհագրական և բնակլիմայական պայմանները նպաստավոր են մթնոլորտային վտանգավոր երևույթների առաջացման համար, որոնք պատճառ են հանդիսանում արտակարգ իրավիճակների ստեղծմանը:
Կարկտահարությունը, տեղատարափ տեղումները, երաշտը, մառախուղը, ձնահյուսերը և այլն լուրջ վտանգ են ներկայացնում կենսագործունեության բազմաթիվ օբյեկտների համար` պատճառելով հսկայական վնասներ:
Ելնելով ստեղծված իրավիճակից` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն անհրաժեշտ է համարում հանրապետության տարածքում մթնոլորտային առավել վտանգավոր երևույթների խոցելիության նվազեցման նպատակով ստեղծել նախազգուշացման ու վաղաժամ պատրաստության և անհետաձգելի ու փրկարար աշխատանքների օպերատիվ պլանավորման համակարգ:
Մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների միջոցով հնարավոր է կատարել եղանակի ճշգրիտ կանխատեսումներ, ինչպես նաև համապատասխան կազմակերպություններին, համայնքներին և բնակչությանը 1-3 ժամվա ընթացքում նախազգուշացնել սպասվող մթնոլորտային տարերային աղետների (կարկուտ, տեղատարափ տեղումներ) մասին:
Նշվածի հետ մեկտեղ հանրապետության տնտեսության վերելքի հարցում իր ուղղակի դերն ունի մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների իրագործումը:
Հակակարկտային ռազմականացված ծառայությունը հանրապետությունում ստեղծվել է 1964 թվականին: 1980-ական թվականներին այն ընդգրկում էր 11 հակակարկտային ռազմականացված կենտրոն` 60 հրթիռահրետանային մարտկոցով: Ծառայության համակարգում աշխատում էին շուրջ 1700 մարդ:
Հանրապետության 15 վարչական շրջանի ավելի քան 1,0 մլն հեկտար ընդհանուր տարածքի վրա կատարվում էին կարկտի դեմ պայքարի աշխատանքներ:
Մթնոլորտային երևույթների հետազոտման, կարկտավտանգավոր պրոցեսների վրա ակտիվ ներգործությունն իրականացվել են 11 ռադարային համակարգի միջոցով:
Այդ աշխատանքներն իրականացվել են ավելի քան 400 միավոր 100 մմ տրամաչափի զենիթային հրանոթներով և շուրջ 100 միավոր 82,5 մմ տրամաչափի հրթիռային կայանքով:
Մինչև 1992 թվականը հակակարկտային պաշտպանության աշխատանքների արդյունավետությունը, ըստ վիճակագրական տվյալների, կազմել է 94 տոկոս, որի արդյունքում կարկտահարությունից վնասված տարածքները տարեկան նվազել են միջին չափով 20 անգամ, իսկ ստացված եկամուտները գերազանցել են ծախսերն ավելի քան 5 անգամ:
Ծառայությունն իրականացրել է նաև ակտիվ ներգործության աշխատանքներ Սևանի ավազանում տեղումների արհեստական ավելացման ուղղությամբ, այս դեպքում ստացված եկամուտները գերազանցել են կատարված ծախսերը 8-10 անգամ:
1992 թվականից մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության, այդ թվում` նաև հակակարկտային աշխատանքները դադարեցվել են ֆինանսական հատկացումների բացակայության պատճառով: Հրթիռահրետանային տեխնիկայի, զինամթերքի, կապի ու տրանսպորտային միջոցների, ռադիոլոկացիոն համակարգերի մի մասը 1990-1993 թվականներին ոչնչացվել է սահմանամերձ գոտում մարտական գործողությունների ընթացքում, իսկ մնացած մասը հանձնվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
Հակակարկտային ծառայության չգործելու հետևանքով հանրապետության տնտեսությունը կրում է նյութական մեծ վնասներ, որը միայն բուսաբուծության ճյուղում հասնում է 15-20 մլրդ դրամի: Բացի դրանից` կարկտահարության և նրան հաջորդող հորդառատ անձրևների հետևանքով հողերը ենթարկվում են էրոզիայի, առաջանում են սողանքներ, մեծապես տուժում են անտառները, արոտավայրերը, «Կարմիր գիրք» մտած բուսատեսակները, վայրի կենդանիները, թռչունները, ինչպես նաև շենքերը, շինությունները, օժանդակ կառույցները և կոմունիկացիաները:
Ապահովագրական համակարգի չգործելու և ֆինանսական միջոցների սղության պայմաններում սոցիալ-հոգեբանական տեսանկյունից աղետից տուժած գյուղացիները հայտնվել են հուսահատական վիճակում, որն իր բացասական ազդեցությունն է ունեցել նրանց կողմից հարկային և այլ վճարումների կատարման վրա: Ծառայության ստորաբաժանումների վերականգնումով ոչ միայն կկանխվեն սպասվելիք բերքի հավանական կորուստները, այլ միաժամանակ կվերանա այն սոցիալ-հոգեբանական ճնշվածությունը, որ գյուղացին ունենում է բնական աղետներից անպաշտպան լինելու դեպքում:
Ծառայության գործարկումը հոգեբանական դրական ազդեցություն կգործի գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարող սուբյեկտների վրա և էապես կխթանի գյուղի տնտեսական աճին:
Հանրապետության ջրային պաշարների ավելացման նպատակով շատ կարևոր է նաև վերագործարկել ակտիվ ներգործության աշխատանքներն արհեստական ճանապարհով լրացուցիչ տեղումներ ստանալու ուղղությամբ:
Համակարգի ձևավորումը կնպաստի նաև գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրմանը և էականորեն կբարձրացնի ճյուղի գրավչությունն ապահովագրական ընկերությունների համար:
Նշվածից հետևում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ` երկրում եզակի և ռազմավարական մեծ նշանակություն ունեցող մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության լիարժեք վերականգնման համար:
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության գործունեության առարկան և նպատակներն են`
ա) մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների իրականացումը,
բ) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության մեթոդների կատարելագործման և նոր մեթոդների ներդրման նպատակով գիտափորձարարական աշխատանքներ կատարելը,
գ) աշխատանքներ կատարելը և լրացուցիչ մթնոլորտային տեղումների` անձրևի, ձյան ստացումը,
դ) 450.000 հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության ապահովումը կարկտահարությունից,
ե) օդանավակայաններում ցածր ամպամածությունների և մառախուղների ցրումն իրականացնելը,
զ) ձնահյուսերի նախազգուշական էջքի կատարումը` տնտեսական օբյեկտներն ու տրանսպորտային մայրուղիները պաշտպանելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար,
է) անտառներում հրդեհների մարմանն աջակցելը,
ը) ցրտահարության դեմ պայքարի աշխատանքներ կատարելը,
թ) ամպերի ամպրոպային ակտիվությունը թուլացնելը,
ժ) մթնոլորտային երևույթների կառավարման և քաղաքների հիդրոօդերևութաբանական պաշտպանությունն իրականացնելը:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի հիմնական նպատակը հանրապետությունում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության համակարգի ստեղծումը և հետագա զարգացումն է:
Նշված նպատակի իրականացումը պահանջում է, ուսումնասիրելով համաշխարհային փորձը, լուծել հետևյալ խնդիրները`
ա) հանրապետությունում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության լիարժեք վերագործարկում,
բ) ծառայության լիարժեք վերագործարկման փուլային տարբերակներն ընտրելը և հիմնավորելը` ելնելով առաջնահերթ անհրաժեշտությունից և առկա բազային հնարավորություններից,
գ) վերագործարկումը նախապատրաստելու նպատակով ծառայության տրամադրության տակ գտնվող տարածքները, շինությունները, տեխնիկական միջոցներն աշխատանքային վիճակի բերելը,
դ) գիտափորձարարական աշխատանքներ կատարելը` ակտիվ ներգործության արդյունավետ մեթոդների ընտրության և ներդրման համար,
ե) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի գործունեության համար պահանջվող ֆինանսական միջոցների ապահովում,
զ) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի գործարկման նպատակով պահանջվող տեխնիկական միջոցների ապահովում, ինչպես եղած բազային հնարավորությունների օգտագործում, այնպես էլ նորերի ձեռքբերում,
է) համակարգի գործունեության ապահովման համար անհրաժեշտ մասնագիտական կադրերի նախապատրաստում և համալրում,
ը) աշխատանքների կատարման տեխնոլոգիայով պահանջվող հաջորդական միջոցառումների իրականացում:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 467-Ն որոշմամբ ստեղծվել է «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ) և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Ներկայումս աշխարհի ավելի քան 30 երկրում տարվում են կարկտի դեմ պայքարի աշխատանքներ` տարբեր մեթոդներով`
1. Հրթիռային, որը կիրառվող մեթոդներից ամենաարդյունավետն է` մինչև 70 % և ամենաթանկը:
Օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում, Մոլդովայում, ՈՒկրաինայում, Տաջիկստանում, ՈՒզբեկստանում, Բուլղարիայում, Հարավսլավիայում, Արգենտինայում, Չիլիում, իսկ Չինաստանում` հրետանայինի հետ համատեղ և այլն:
Այս մեթոդի կիրառումը մեր հանրապետությունում կապված է մի շարք բարդությունների հետ: Նախկինում դրանք տեղակայված էին պաշտպանական 2-րդ, 3-րդ և հանրապետության տարածքի ոչ սահմանային գոտիներում:
Քանի որ այդ հրթիռները ոչ կառավարվող են, չեն բացառվում, որ դրանց հետագծով անկումը և պայթումը տեղի ունենան հարևան երկրների տարածքներում: Հաճախակի են նաև գործարանային խոտանի պատճառով հրթիռների պայթման դեպքերը գետնի վրա, որը կարող է պատճառել ավերածություններ, ինչպես նաև զոհեր:
Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ պաշտպանական գործողություններ իրականացնելուց բացի, ավիացիայի պատճառով, տեղի են ունենում պարտադրված արգելքներ:
Մեկ ներմուծվող հրթիռի արժեքը կազմում է 100 հազ. դրամ: Միայն հրթիռային մեթոդով աշխատելու դեպքում տարեկան անհրաժեշտ է շուրջ 30 հազար հրթիռ:
2. Ավիացիոն, որը հրթիռայինի հետ համեմատած էժան է, սակայն արդյունավետությունը կազմում է 50 տոկոս: Օգտագործվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հունաստանում, մասնակի` Գերմանիայում, Թաիլանդում և այլն:
Այս մեթոդի կիրառումը հանրապետության տարածքում ներկայիս աշխարհաքաղաքական վիճակից ելնելով անհնարին է:
Կարկտաբեր ամպերը հիմնականում ստեղծվում են հանրապետության արևմտյան սահմանների երկայնքով և շարժվում դեպի մեր տարածքները: Այս մեթոդի կիրառման դեպքում կարկտավտանգ ամպերի վրա ակտիվ ներգործության նախնական աշխատանքները պետք է իրականացվեն հարևան երկրի տարածքում, որը ներկայումս անհնարին է: Ինչ վերաբերում է մեթոդի կիրառումը հանրապետության ներքին տարածքներում, ապա դա կապված է բարդ լեռնային ռելիեֆի հետ, իսկ նախատեսվող պաշտպանվող տարածքներն անընդհատ չեն, դրանք մասնատված են: Մեթոդը կիրառելու համար անհրաժեշտ են 4-5 հատուկ սարքավորումներով հագեցված ինքնաթիռներ:
3. Ացետիլենով գործող գազագեներատորային, որի արդյունավետությունը կազմում է մինչև 50 տոկոս: Օգտագործվում է Արգենտինայում, Բոլիվիայում և Բրազիլիայում:
Այս մեթոդի կիրառումը հանրապետությունում նպատակահարմար է մի շարք պայմաններից ելնելով: Քանի որ սահմանամերձ գոտիները հնարավոր չէ գոյություն ունեցող այլ մեթոդներով պաշտպանել, ապա միակ մեթոդը դա գազագեներատորայինն է:
4. Քիմիական ռեագենտով գործող գեներատորային, որի արդյունավետությունը կազմում է մինչև 45 տոկոս, սակայն ամենաէժան տարբերակն է: Օգտագործվում է Ֆրանսիայում (շուրջ 60 տարի), Իսպանիայում, Ավստրիայում, Կանադայում, Հունգարիայում, Իտալիայում, Գերմանիայում և այլն:
Այս մեթոդի կիրառումը մեր հանրապետությունում նույնպես ընդունելի է, քանի որ մեթոդը կիրառվելու է գազագեներատորային կայանքների համալիր օգտագործմամբ և ռադարային կառավարմամբ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մեթոդների կիրառման առանձնահատկությունների, մեխանիզմների, ինչպես նաև տեխնիկատնտեսական ցուցանիշների բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում, սկսած 2004 թվականից, հանրապետությունում սկսվեցին աշխատանքներ գազագեներատորային հակակարկտային համակարգերի ներդրման ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ արգենտինյան «SAPOI. SA» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում արգենտինացի մասնագետների կողմից 2004-2005 թվականներին կառուցվել են շինություններ և տեղադրվել է 15 ացետիլենային գեներատոր, որոնք կարկտահարությունից պաշտպանության տակ էին վերցնելու 1200 հեկտար տարածք:
2006 թվականին այդ համակարգերը շահագործվել են արգենտինացի մասնագետների մասնակցությամբ, իսկ 2007 թվականից` «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
2007 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում արդեն «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ը կառուցել, մոնտաժել ու գործարկել է նոր` 15 հակակարկտային համակարգեր, որոնցով հոկտեմբերի 15-ից պաշտպանության տակ է վերցվել ևս 1200 հեկտար գյուղատնտեսական մշակաբույս:
«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից 30 հակակարկտային համակարգում կատարվել են կառուցվածքային ու տեխնոլոգիական լուրջ փոփոխություններ, արդիականացվել են հանգույցները և ղեկավարման համակարգի ծրագրերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգի գործունեության համար անհրաժեշտ ացետիլենային գլանանոթների լիցքավորումը հանրապետությունում մոտակա տարիներին հնարավոր չէր իրականացնել, իսկ արտերկրից ներկրումը կապված էր մեծ ծախսերի հետ, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի մասնագետները բազմաթիվ փորձարկումների արդյունքում մշակեցին և աշխատանքի համար ընտրեցին լավագույն տարբերակը` հեղուկացված պրոպան-բութան գազախառնուրդը:
Ինչ վերաբերում է ացետիլեն գազին, ապա այն խիստ հրդեհապայթյունավտանգ է, մեծ են շահագործման ծախսերը: Մեկ 40 լ տարողությամբ ացետիլենային գլանանոթը պարունակում է 7,4 կգ ացետիլեն գազ, որի արժեքը կազմում է մոտ 110 հազ. դրամ, իսկ 40 լ հեղուկացված 20 կգ գազ պարունակող գլանանոթի արժեքը կազմում է 20 հազ. դրամ:
Ացետիլենը գլանանոթում թույլատրվում է պահպանել 6 ամսվանից ոչ ավելի, քանի որ այն ենթակա է ինքնաքայքայման, որը կարող է հանգեցնել ինքնապայթման:
Արտաքին տաքացման կամ ինքնաբոցավառման դեպքում ացետիլենային գլանանոթը կարող է պայթել, որն էլ կուղեկցվի մետաղյա բեկորների ցրումով (մինչև 300 մ), բարձր ջերմաստիճանային նյութերի արտանետումով և մեծ քանակությամբ էներգիայի անջատումով: Մեկ գլանանոթի պայթման դեպքում տրոտիլային համարժեքը կազմում է 2,75 կգ, իսկ 12 գլանանոթինը` 33 կգ:
Կարգավորելով պայթման անհրաժեշտ պայմանները` ացետիլենը փոխարինվել է ավելի անվտանգ, քիչ պայթյունավտանգ, էկոլոգիապես ավելի ընդունելի հեղուկացված գազով:
Արդեն 2-րդ տարին է, ինչ հեղուկացված գազով տարվում են կարկտի դեմ պայքարի աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզերում` 2400 հեկտար տարածքի վրա:
Օգտագործվող հեղուկացված գազի ձեռքբերումը դժվարություն չի ներկայացնում, իսկ արժեքը 5-6 անգամ էժան է ացետիլեն գազից: Հեղուկացված գազն ավելի անվտանգ է ացետիլեն գազից, իսկ շահագործումը` դյուրին:
«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից հեղուկացված գազի փոփոխված և նորացված ծրագրավորումով աշխատանքներն այնպես են համադրված էլեկտրոնիկայի և կայծի բռնկիչ հանգույցների հետ, որ արդյունքը չի զիջում ացետիլեն գազի օգտագործման դեպքում, իսկ որոշ բնութագրիչներ նույնիսկ գերազանցում են:
2007-2008 թվականներին կատարված ներգործության աշխատանքների վերլուծությունից պարզվել է, որ կարկտային երևույթները եղել են թույլ, մեծամասամբ միջին և 5 դեպքում` ուժեղ ինտենսիվության:
Ներգործության արդյունքում փաստորեն պաշտպանվող տարածքները չեն տուժել կարկտահարությունից: Մեկուկես տարվա կատարված ակտիվ ներգործության աշխատանքների արդյունքում կարելի է նշել, որ կիրառվող մեթոդը բավականին արդյունավետ է թույլ, միջին, շատ դեպքերում նաև ուժեղ կարկտային պրոցեսների կանխման համար:
2008 թվականի տվյալներով «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից կարկտահարությունից մեկ հեկտար տարածքի պաշտպանության համար կատարվող ծախսերը կազմում են 35-40 հազ. դրամ: Նախնական մոտավոր հաշվարկներով պաշտպանվող տարածքների մեծացման դեպքում նշված գումարը կարող է նվազել և հասնել մինչև 20-25 հազ. դրամի:
Կարկտի դեմ պայքարի գիտափորձարարական աշխատանքների արդյունքում կարելի է նշել հետևյալը`
1. Շատ ուժեղ և աղետալի կարկտային պրոցեսների դեպքում պայքարի արդյունավետության աստիճանը որոշելու համար անհրաժեշտ է ևս 2-3 տարվա գիտափորձարարական աշխատանքների կատարում: Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզերի` ներկայումս պաշտպանվող տարածքներում շատ ուժեղ և աղետալի կարկտային պրոցեսների ժամանակ այդ տարածքների կարկտահարության դեպքում հնարավոր չէ ճշգրիտ որոշել մեթոդի արդյունավետության աստիճանը, քանի որ հակակարկտային կայանքների քանակը բավարար չէ ամբողջությամբ ծածկելու պաշտպանվող տարածքները:
Լիարժեք արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզի պաշտպանվող տարածքներում խտացնել առկա քանակը` այն ավելացնելով 20-ականով:
Մինչև սարքավորումների տեղադրումն անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել պաշտպանվող տարածքների աշխարհագրական և բնակլիմայական բնութագրիչները, որպեսզի համակարգերի նվազագույն քանակությամբ ստացվի առավելագույն բարձր արդյունավետություն: Հակակարկտային աշխատանքների ծավալների ընդարձակումն ապահովելու նպատակով հարկավոր է ստեղծել առաջին պաշտպանական գոտին: Նպատակահարմար է հակակարկտային կայանքներ տեղադրել Արարատի, Արտաշատի, Մասիսի, Էջմիածնի, Արմավիրի, Բաղրամյանի և Թալինի տարածաշրջանների սահմանամերձ տարածքներում:
Արդյունավետության աստիճանը մեծացնելու համար անհրաժեշտ է հաջորդ փուլում կայանքներ տեղադրել նույն տարածաշրջանի 2-րդ, 3-րդ պաշտպանական գոտիներում, այնուհետև անցնել այլ պաշտպանական գոտիներին:
Ըստ ծրագրի 2008-2012 թվականներին նախատեսվող գազագեներատորային կայանքների նախնական քանակը և մոտավոր ծախսերը ներկայացված են N 1 աղյուսակում:
2. Շատ կարևոր է միաժամանակ նշված մեթոդի հետ համատեղ օգտագործել ֆրանսիական մեթոդը, որի արդյունքում կընդլայնվեն պաշտպանվող տարածքները: Այս մեթոդի համալիր կիրառման դեպքում 2-3 տարվա փորձարարական աշխատանքների արդյունքում կճշգրտվի 2-րդ, 3-րդ, ինչպես նաև այլ տարածաշրջանների պաշտպանական գոտիներում գազագեներատորային կայանքների տեղադրման վայրերը և քանակը:
Նախատեսվում է 2009 թվականին հանրապետություն ներմուծել 6 ֆրանսիական գեներատորային լրակազմ, որի արժեքը նախնական հաշվարկով կկազմի 30,0 մլն դրամ` ներառյալ տեղափոխման և մոնտաժման ծախսերը:
Աղյուսակ N 1
Հայաստանի Հանրապետության մարզերում գազագեներատորային կայանքների տեղադրումն ըստ տարեթվերի
NN |
Տարեթիվը |
Մարզերի անվանումները |
Ընդհանուր |
Միավորի |
Ընդհանուր | ||
Արագածոտն |
Արարատ |
Արմավիր | |||||
1. |
2008 թ. |
- |
20 |
- |
20 |
11,0 |
220,0 |
2. |
2009 թ. |
10 |
20 |
20 |
50 |
11,0 |
550,0 |
3. |
2010 թ. |
10 |
22 |
21 |
53 |
11,0 |
583,0 |
4. |
2011 թ. |
- |
12 |
22 |
34 |
11,0 |
374,0 |
5. |
2012 թ. |
14 |
- |
19 |
33 |
11,0 |
363.0 |
Ընդամենը |
34 |
74 |
82 |
190 |
11,0 |
2090,0 |
Ըստ ծրագրի 2009-2012 թվականներին նախատեսվող ռեագենտով գործող գեներատորային կայանքների նախնական քանակը և մոտավոր ծախսերը ներկայացված են N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 2
Հայաստանի Հանրապետության մարզերում ռեագենտով գործող գեներատորային կայանքների տեղադրումն ըստ տարեթվերի
NN Տարեթիվը Մարզերի անվանումները Ընդհանուր Միավորի Ընդհանուր Արագածոտն Արարատ Արմավիր Կոտայք Լոռի 1. 2009 թ. - - 6 - - 6 5.0 30.0 2. 2010 թ. 6 5 5 3 5 24 5.0 120.0 3. 2011 թ. 5 4 5 3 4 21 5.0 105.0 4. 2012 թ. 2 - - 3 4 9 5.0 45.0 Ընդամենը 13 9 16 9 13 60 5.0 300.0
ը/կ
քանակը
գինը
(մլն դրամ)
գումարը
(մլն դրամ)
Կարկտի դեմ պայքարի բարձր արդյունավետության դեպքում այս մեթոդը կարելի է կիրառել նաև հանրապետության այլ տարածաշրջաններում:
Ֆրանսիական գեներատորային համակարգերով կարելի է կատարել նաև աշխատանքներ արհեստական լրացուցիչ տեղումների (անձրևի կամ ձյան տեսքով) ստացման և մառախուղների դեմ պայքարի ուղղությամբ, որի համար լրացուցիչ ֆինանսական հատկացումներ առանձնապես չեն պահանջվում:
3. Հակակարկտային համակարգերի ֆինանսական արդյունավետության գնահատում.
Քանի որ Հայաստանի Հանրապետությունում կարկտահարության հետևանքով պատճառված վնասների կենտրոնացված և միասնական հաշվառումը բացակայում է, ապա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ կարկտահարության հետևանքով ոչնչանում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսության բուսաբուծական արտադրանքի մոտ 4-5 տոկոսը, որը գնահատվում է շուրջ 16-20 մլրդ դրամ: Կարկտահարության պատճառած միջին տարեկան վնասները մեծ ծավալների են հասնում հատկապես Արարատյան և Շիրակի դաշտավայրերում ու դրանց հարակից տարածքներում, որտեղ ոչնչանում է բուսաբուծական բերքի 7-8 տոկոսը, որը գնահատվում է շուրջ 12-14 մլրդ դրամ: Հակակարկտային համակարգերի ներդրմամբ հնարավորություն է ընձեռվում նվազեցնել այդ կորուստներն առնվազն 50 տոկոսով: Հետևապես` նշված տարածքների ակտիվ պաշտպանությունը գյուղատնտեսության տարեկան կորուստները կնվազեցնի մոտ 8,0 մլրդ դրամի չափով:
Աղյուսակ N 3
Արարատի մարզում կարկտահարության ծավալները
Տարածաշրջանը |
2003 թ. (հա) |
2007 թ. (հա) |
2008 թ. (հա) |
Արարատի շրջ. |
1075,2 |
1415,2 |
1037,4 |
Մասիսի շրջ. |
229,0 |
432,0 |
367,5 |
Արտաշատի շրջ. |
366,0 |
387,8 |
4097,3 |
Ընդամենը |
1670,2 |
2235,0 |
5502,2 |
Աղյուսակ N 4
Արմավիրի մարզի կարկտահարության վնասները
Օրը, ամիսը, |
Ընդ. |
Հացահատիկի վնասները` |
Բանջարեղենի վնասները` | ||||
տարածքը |
վնասի |
կորուստը |
տարածքը |
վնասի |
կորուստը | ||
09.07.04 թ. |
2637,54 |
1116,61 |
60-80 |
3269,96 |
639,25 |
50-60 |
15684,0 |
11.06.07 թ. |
327,32 |
91,65 |
30-40 |
134,2 |
235,67 |
40-50 |
4818,5 |
Ընդամենը |
2964,86 |
1208,26 |
45-60 |
3404,16 |
874,92 |
45-55 |
20502,5 |
Նշված տարածքների պաշտպանությունը կունենա դրական ազդեցություն հանրապետության մյուս տարածքների վրա, քանի որ արևմուտքից ներխուժող կարկտաբեր ամպերի վրա ակտիվ ներգործությունը կթուլացնի կարկտահարության ուժգնությունը, որոնք հետագայում ներթափանցելով Հայաստանի Հանրապետության տարածքի խորքերը` ավելի նվազ վնասներ կհասցնեն չպաշտպանվող տարածքներին:
Ներկայումս «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի համակարգում գործում է 2 հակակարկտային կենտրոն` Արագածոտնի և Լոռու մարզերում:
Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է ստեղծել նոր հակակարկտային կենտրոն Արարատի մարզում: Արարատյան դաշտավայրում ստեղծելով կարկտահարության դեմ պայքարի համակարգ, որն ունակ կլինի առնվազն 20 տարի պաշտպանելու այդ տարածքները կարկտահարությունից, կունենանք տնտեսական զգալի արդյունավետություն:
Նոր հակակարկտային կենտրոնն իր ռադարային համակարգով նախատեսվում է ստեղծել Արարատի մարզում: Հետագայում անհրաժեշտ է Արմավիրի մարզում ստեղծել ևս մեկ ռադարային կենտրոն:
Արարատյան դաշտավայրի հակակարկտային պաշտպանությունը 20 տարվա ընթացքում մոտ 75-80 մլրդ դրամի օգուտ կտա տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններին: Այդ դեպքում ծախսերը կկազմեն ավելի քան 11 մլրդ դրամ, իսկ արդյունավետությունը կգնահատվի մոտ 65-70 մլրդ դրամ:
Նոր ստեղծվող հակակարկտային կենտրոնի համար անհրաժեշտ է`
- կառուցել հատուկ շենք` ռադարային համակարգի համար,
- կառուցել շենքեր-շինություններ` ծառայողական և տնտեսական նպատակների համար,
- ապահովել համապատասխան կոմունիկացիաներով (ճանապարհ, էլեկտրաէներգիա, խմելու և ոռոգման ջուր):
Ընդհանուր ծախսերը կկազմեն 11.628.000 հազ. դրամ:
Համակարգի վրա կատարվելիք ծախսերը ներկայացված են N 5 աղյուսակում:
Անհրաժեշտ է տարածքի հողահատկացում`
- գործող 30 և նոր ստեղծվող գեներատորային համակարգերի տեղադրման համար` յուրաքանչյուրին 0,018 հեկտարի չափով,
- Արարատի մարզի հակակարկտային կենտրոնի համար` 2 - 2,5 հեկտարի չափով,
- ինը տարածաշրջանային հանգույցների համար` յուրաքանչյուրին 0,2 հեկտարի չափով:
Նոր ստեղծվող ստորաբաժանումների աշխատողների ընդհանուր թիվը կկազմի 290 մարդ:
Աղյուսակ N 5
Արարատյան դաշտավայրի հակակարկտային պաշտպանության համակարգի ստեղծման ծախսերը
Ծախսի անվանումը |
Միավորի գինը |
Քանակը |
Ընդհանուր |
Շենք-շինություններ |
450.000,0 |
450.000,0 | |
Ռադարային համակարգ |
300.000,0 |
1 |
300.000,0 |
Գազագեներատորային կայանք |
11.000,0 |
156 |
1.716.000,0 |
Ռեագենտային կառավարման կենտրոն |
8.000,0 |
1 |
8.000,0 |
Ռեագենտային կայանք |
5.000,0 |
25 |
125.000,0 |
Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ |
150.000,0 |
20 (տարի) |
3.000.000,0 |
Սոց. ապահով. վճարներ |
40.000,0 |
20 (տարի) |
800.000,0 |
Էներգետիկ ծառայություններ |
3.000,0 |
20 (տարի) |
60.000,0 |
Կոմունալ ծառայություններ |
1.500,0 |
20 (տարի) |
30.000,0 |
Կապի ծառայություններ |
4.000,0 |
20 (տարի) |
80.000,0 |
Շենքերի պահպանում |
15.000,0 |
20 (տարի) |
300.000,0 |
Տրանսպորտային միջոցներ |
6.000,0 |
20 (տարի) |
120.000,0 |
Գույք և սարքավորումներ |
175.000,0 |
20 (տարի) |
3.500.000,0 |
Տրանսպորտի պահպանման ծախսեր |
10.000,0 |
20 (տարի) |
200.000,0 |
Հեղուկացված գազ |
7.000,0 |
20 (տարի) |
140.000,0 |
Ռեագենտներ |
24.000,0 |
20 (տարի) |
480.000,0 |
Կապի միջոցներ |
500,0 |
20 (տարի) |
10.000,0 |
Համակարգիչներ |
1.000,0 |
20 (տարի) |
20.000,0 |
Գրասենյակային ապրանքներ և նյութեր |
1.200,0 |
20 (տարի) |
24.000,0 |
Այլ մեքենաներ և սարքավորումներ |
1.000,0 |
20 (տարի) |
20.000,0 |
Վարչական սարքավորումներ |
300,0 |
20 (տարի) |
6.000,0 |
Ռադիոկայաններ |
1.000,0 |
20 (տարի) |
20.000,0 |
Փափուկ գույք և հանդերձանք |
8.500,0 |
20 (տարի) |
170.000,0 |
Դիզել. էլ. գեներատոր |
3.000,0 |
1 |
3.000,0 |
Դիզելային վառելիք |
2.000,0 |
20 (տարի) |
40.000,0 |
Գործիքներ |
300,0 |
20 (տարի) |
6.000,0 |
Ընդամենը |
11.628.000,0 |
«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի 2009-2012 թվականների ընթացիկ ու կապիտալ ծախսերը (որտեղ ներառված կլինեն գործող և տվյալ տարվա ընթացքում ստեղծվող ստորաբաժանումների ծախսերը) յուրաքանչյուր տարվա բյուջետային հայտով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի հակակարկտային պաշտպանության ընդլայնումը տարածքի գյուղատնտեսական արտադրանքի կորուստները կհասցնի նվազագույնի: Այսպես, 2006 թվականից այդ տարածքներում շահագործվող 15 գազագեներատորը, որը կարկտահարությունից պաշտպանում է մոտ 1200 հեկտար տարածք, ակտիվորեն ազդել է կարկտաբեր ամպերի վրա և պաշտպանվող տարածքներում գրեթե զրոյացվել են բերքի կորուստների ծավալները, իսկ այդ տարածքներին հարակից տեղամասերում, որոնք դուրս են գտնվել կայանքների պաշտպանության տիրույթից, կարկտահարության ժամանակ բերքի կորուստները կազմել են մոտավորապես 35-40 տոկոս:
Աղյուսակ N 6
Արագածոտնի մարզում կարկտահարության հետեվանքները
NN |
Մշակաբույսը |
Աշտարակ |
Ապարան |
Թալին |
Արագած |
Ընդամենը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
2003 թ. |
հացահատիկ |
361 |
215 |
2116 |
2636 |
5328 |
պտուղ |
20 |
- |
24 |
- |
44 | |
բանջարեղեն |
71 |
30 |
64 |
74 |
239 | |
ընդամենը (հա) |
452 |
245 |
2204 |
2710 |
5611 | |
վնասը |
128.773,0 |
70.017,0 |
341.067,0 |
651.213,0 |
1.191.070,0 | |
2004 թ. |
հացահատիկ |
177 |
263 |
2490 |
708 |
3638 |
պտուղ |
- |
3 |
- |
- |
3 | |
բանջարեղեն |
- |
35 |
196 |
15 |
246 | |
ընդամենը (հա) |
177 |
301 |
2686 |
723 |
3887 | |
վնասը |
17.100,0 |
55.630,0 |
420.082,0 |
64.182,0 |
556.994 | |
2005 թ. |
հացահատիկ |
366 |
1237 |
1603 | ||
պտուղ |
51 |
559 |
610 | |||
բանջարեղեն |
- |
- |
- | |||
ընդամենը (հա) |
417 |
1796 |
2213 | |||
վնասը |
15.500,0 |
53.052,0 |
68.552,0 | |||
2006 թ. |
հացահատիկ |
35 |
29 |
64 | ||
պտուղ |
392 |
498 |
890 | |||
բանջարեղեն |
- |
148 |
148 | |||
ընդամենը (հա) |
427 |
675 |
1102 | |||
վնասը |
692.280,0 |
543.072 |
1.235.352,0 | |||
2007 թ. |
հացահատիկ |
- |
608 |
608 | ||
պտուղ |
- |
- |
- | |||
բանջարեղեն |
- |
16 |
16 | |||
ընդամենը (հա) |
- |
624 |
624 | |||
վնասը |
- |
98.152,0 |
98.152,0 | |||
2008 թ. |
հացահատիկ |
30 |
200 |
240 |
470 | |
պտուղ |
88 |
- |
- |
88 | ||
բանջարեղեն |
5 |
15 |
- |
20 | ||
ընդամենը (հա) |
123 |
215 |
240 |
578 | ||
վնասը |
21.300,0 |
22.700,0 |
29.000,0 |
73.000,0 | ||
Ընդամենը` վնասը |
874.953,0 |
246.499,0 |
1.386273,0 |
715.395,0 |
3.223.120,0 |
Ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզում հակակարկտային կայանքների թիվը 2009-2012 թվականներին ավելացնել 34 գազագեներատորային և 13 ռեագենտային կայանքով, որը կբարձրացնի նշված տարածքի հակակարկտային պաշտպանության արդյունավետության մակարդակը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արագածոտնի մարզում կարկտահարությունից միջին տարեկան կորուստները կազմում են մոտ 1.5 մլրդ դրամ, այն 20 տարվա կտրվածքով կկազմի 30,0 մլրդ դրամ: Արագածոտնի մարզում հակակարկտային կայանքների կառուցման, մոնտաժման և սպասարկման ծախսերը 20 տարվա կտրվածքով կկազմեն մոտավորապես 4,0 մլրդ դրամ: Հաշվարկները նշված են N 7 աղյուսակում:
Արագածոտնի և Արմավիրի մարզերի գործող 30 գեներատորային համակարգին, ըստ ծրագրի, պետք է ավելանան ևս 218-ը, որից` 73-ը Արարատի մարզում: 3 մարզի 248 համակարգի աշխատանքներն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել 2-րդ հակակարկտային կենտրոնն իր ռադարային համակարգով, քանի որ կառավարումը մեկ կենտրոնից անհնարին է իրագործել:
Իսկ Կոտայքի մարզի 9 և Լոռու` 13 հակակարկտային ռեագենտային կայանքը կտեղադրվի գիտափորձարարական նպատակներով` հետագայում այդ մարզերում հակակարկտային պաշտպանության հիմնավորված համակարգեր ստեղծելու համար։
Հաշվարկները ցույց են տվել, որ նշված մարզերում 3 տարվա գիտափորձարարական աշխատանքներ իրականացնելու, ռադարի և կայանքների ձեռքբերման, մոնտաժման ու շահագործման ծախսերը կկազմեն շուրջ 570,0 մլն դրամ:
Գործող կենտրոններում առկա 2 ռադարային համակարգը շահագործվում է շուրջ 20 տարի և աշխատանքային ռեսուրսները սպառման եզրին են: Անհրաժեշտ է 2009-2012 թվականների ժամանակահատվածում արտերկրից ձեռք բերել և ներմուծել 3 ռադարային համակարգ, որոնցից մեկը տեղադրել ու մոնտաժել նոր ստեղծվող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, իսկ մյուս երկուսը` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզերի հակակարկտային կենտրոններում: Տեղադրման հաջորդականությունը և մոտավոր արժեքները ներկայացված են N 8 աղյուսակում:
Աղյուսակ N 7
Արագածոտնի հակակարկտային կենտրոնի շինությունների հիմնանորոգման եվ նոր գեներատորային կայանքների կառուցման ծախսերը
Ծախսի անվանումը |
Միավորի գինը |
Քանակը |
Ընդհանուր |
Շենք-շինություններ |
90.000,0 |
90.000,0 | |
Ռադարային համակարգ |
300.000,0 |
1 |
300.000,0 |
Գազագեներատորային կայանք |
11.000,0 |
34 |
374.000,0 |
Ռեագենտային կառավարման կենտրոն |
8.000,0 |
1 |
8.000,0 |
Ռեագենտային կայանք |
5.000,0 |
13 |
65.000,0 |
Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ |
42.000,0 |
20 (տարի) |
840.000,0 |
Սոց. ապահով. վճարներ |
9.000,0 |
20 (տարի) |
180.000,0 |
Էներգետիկ ծառայություններ |
3.000,0 |
20 (տարի) |
60.000,0 |
Կոմունալ ծառայություններ |
1.000,0 |
20 (տարի) |
20.000,0 |
Կապի ծառայություններ |
3.000,0 |
20 (տարի) |
60.000,0 |
Շենքերի պահպանում |
7.000,0 |
20 (տարի) |
140.000,0 |
Տրանսպորտային միջոցներ |
2.000,0 |
20 (տարի) |
40.000,0 |
Գույք և սարքավորումներ |
60.000,0 |
20 (տարի) |
1.200.000,0 |
Տրանսպորտի պահպանման ծախսեր |
5.000,0 |
20 (տարի) |
100.000,0 |
Հեղուկացված գազ |
3.000,0 |
20 (տարի) |
60.000,0 |
Ռեագենտներ |
13.000,0 |
20 (տարի) |
260.000,0 |
Կապի միջոցներ |
200,0 |
20 (տարի) |
4.000,0 |
Համակարգիչներ |
300,0 |
20 (տարի) |
6.000,0 |
Գրասենյակային ապրանքներ և նյութեր |
500,0 |
20 (տարի) |
10.000,0 |
Այլ մեքենաներ և սարքավորումներ |
500,0 |
20 (տարի) |
10.000,0 |
Վարչական սարքավորումներ |
200,0 |
20 (տարի) |
4.000,0 |
Ռադիոկայաններ |
500,0 |
20 (տարի) |
10.000,0 |
Փափուկ գույք և հանդերձանք |
3.000,0 |
20 (տարի) |
60.000,0 |
Դիզել. էլ. գեներատոր |
3.000,0 |
1 |
3.000,0 |
Դիզելային վառելիք |
2.000,0 |
20 (տարի) |
40.000,0 |
Գործիքներ |
200,0 |
20 (տարի) |
4.000,0 |
Ընդամենը |
3.948.000,0 |
Աղյուսակ N 8
Հայաստանի Հանրապետության մարզերում հակակարկտային կենտրոններում ռադարային համակարգերի տեղադրումն ըստ տարեթվերի
NN |
Հակակարկտային կենտրոնի անվանումը |
2009 թ. |
2010 թ. |
2011 թ. |
2012 թ. |
Ընդամենը |
1. |
Արագածոտնի |
1 |
1 | |||
2. |
Արարատի |
1 |
1 | |||
3. |
Լոռու |
1 |
1 | |||
Ընդամենը` ռադարների թիվը |
1 |
-- |
1 |
3 | ||
Ընդհանուր արժեքը |
300,0 |
-- |
300,0 |
300.0 |
900,0 |
Առաջարկվող ծրագրում առաջիկա 5 տարվա (2008-2012 թվականներ) համար անհրաժեշտ ծախսերը կկազմեն 6 մլրդ 156,36 մլն դրամ` համաձայն հավելվածի:
2008-2012 թվականներին մթնոլորտային վտանգավոր երևույթների դեմ ակտիվ ներգործության համակարգի («ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի) նոր ստեղծված ստորաբաժանումների ընդհանուր ծախսերը` 2013 թվականին կկազմեն 720-750 մլն դրամ, իսկ գործող ստորաբաժանումների ծախսերը` շուրջ 200 մլն դրամ: Արագածոտնի, Արարատի և Լոռու հակակարկտային կենտրոններն իրենց 3 ռադարային համակարգով, 220 գազագեներատորային և 60 ռեագենտային կայանքով կիրականացնեն կարկտի դեմ պայքարի աշխատանքներ` 60 հազար հեկտար ընդհանուր տարածքի վրա` 55-75 տոկոս արդյունավետությամբ:
Առաջարկվող ծրագրի ֆինանսական արժեքը 20 տարվա համար կազմում է մոտ 16 մլրդ 146 մլն դրամ, իսկ ծրագրի իրականացումից սպասվող ֆինանսական զուտ արդյունքը գնահատվում է մոտ 90 - 95 մլրդ դրամ:
Ներկայացված ծրագրի իրականացումը կխթանի հանրապետությունում գյուղատնտեսության հետագա զարգացմանը, արդյունավետության ու մրցունակության բարձրացմանը, կնպաստի գյուղում սոցիալական լարվածության թուլացմանը, կհանդիսանա աղքատության հաղթահարման լրջագույն գործիք:
V. ՄԻԱՅՆ ԳԱԶԱԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐՈՎ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեագենտով աշխատող ֆրանսիական գեներատորային կայանքները նախկինում Հայաստանում չեն կիրառվել և մեր հանրապետության բնակլիմայական պայմաններում դրանց աշխատանքի արդյունավետության մասին լիարժեք տեղեկատվությունը բացակայում է, ապա առաջարկվում է այլընտրանքային տարբերակ` գազագեներատորային մեթոդով աշխատող հակակարկտային կայանքներով Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգ:
Արարատյան դաշտավայրում նույն տարածքի հակակարկտային պաշտպանությունն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի 25 ռեագենտով աշխատող ֆրանսիական գեներատորային կայանքները փոխարինել 210 գազագեներատորային մեթոդով աշխատող հակակարկտային կայանքով, որովհետև ռեագենտով աշխատող մեկ ֆրանսիական գեներատորային կայանքը կպաշտպանի մոտ 670 հեկտար տարածք, իսկ մեկ գազագեներատորային մեթոդով աշխատող հակակարկտային կայանքը պաշտպանում է 80 հեկտար տարածք:
Մենք կարևորում ենք հակակարկտային պաշտպանության 2 մեթոդի համատեղումը, որովհետև սահմանամերձ տարածքներն անհնար է պաշտպանել այլ մեթոդներով, այդ թվում` ֆրանսիական ռեագենտային մեթոդով, ուրեմն սահմանամերձ տարածքները հնարավոր է պաշտպանել միայն գազագեներատորային մեթոդով: Մյուս կողմից, համատեղ կիրառման դեպքում գազագեներատորային կայանքները կարող են նպաստել, որ ռեագենտն արագ տարածվի մթնոլորտի անհրաժեշտ շերտերում, որի արդյունքում կընդլայնվեն պաշտպանվող տարածքները:
Արարատյան դաշտավայրի գազագեներատորային կայանքներով հակակարկտային պաշտպանության 20 տարվա ծախսերը կկազմեն ավելի քան 19 մլրդ դրամ, որոնք ներկայացված են N 9 աղյուսակում:
Արագածոտնի մարզի նույն տարածքի վրա հակակարկտային պաշտպանություն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի 13 ռեագենտով աշխատող ֆրանսիական գեներատորային կայանքը փոխարինել 110 գազագեներատորային մեթոդով աշխատող հակակարկտային կայանքով:
Այդ դեպքում Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի գազագեներատորային կայանքներով հակակարկտային պաշտպանության 20 տարվա ծախսերը կկազմեն ավելի քան 8 մլրդ դրամ, որոնք ներկայացված են N 10 աղյուսակում:
Աղյուսակ N 9
Արարատյան դաշտավայրի հակակարկտային պաշտպանության համակարգի ստեղծման ծախսերը
Ծախսի անվանումը |
Միավորի գինը |
Քանակը |
Ընդհանուր | |
Շենք-շինություններ |
600.000,0 |
600.000,0 | ||
Ռադարային համակարգ |
300.000,0 |
1 |
300.000,0 | |
Գազագեներատորային կայանք |
11.000,0 |
366 |
4.026.000,0 | |
Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ |
300.000,0 |
20 (տարի) |
6.000.000,0 | |
Սոց. ապահով. վճարներ |
60.000,0 |
20 (տարի) |
1.200.000,0 | |
Էներգետիկ ծառայություններ |
4.000,0 |
20 (տարի) |
80.000,0 | |
Կոմունալ ծառայություններ |
2.000,0 |
20 (տարի) |
40.000,0 | |
Կապի ծառայություններ |
8.000,0 |
20 (տարի) |
160.000,0 | |
Շենքերի պահպանում |
20.000,0 |
20 (տարի) |
400.000,0 | |
Տրանսպորտային միջոցներ |
8.000,0 |
20 (տարի) |
160.000,0 | |
Գույք և սարքավորումներ |
250.000,0 |
20 (տարի) |
5.000.000,0 | |
Տրանսպորտի պահպանման ծախսեր |
15.000,0 |
20 (տարի) |
300.000,0 | |
Հեղուկացված գազ |
15.000,0 |
20 (տարի) |
300.000,0 | |
Համակարգիչներ |
1.000,0 |
20 (տարի) |
20.000,0 | |
Գրասենյակային ապրանքներ և նյութեր |
1.500,0 |
20 (տարի) |
30.000,0 | |
Կապի միջոցներ |
1.500,0 |
20 (տարի) |
30.000,0 | |
Այլ մեքենաներ և սարքավորումներ |
1.000,0 |
20 (տարի) |
20.000,0 | |
Վարչական սարքավորումներ |
500,0 |
20 (տարի) |
10.000,0 | |
Ռադիոկայաններ |
1.500,0 |
20 (տարի) |
30.000,0 | |
Փափուկ գույք և հանդերձանք |
15.000,0 |
20 (տարի) |
300.000,0 | |
Դիզել. էլ. գեներատոր |
3.000,0 |
1 |
3.000,0 | |
Դիզելային վառելիք |
2.000,0 |
20 (տարի) |
40.000,0 | |
Գործիքներ |
500,0 |
20 (տարի) |
10.000,0 | |
Ընդամենը |
19.059.000,0 |
Այսպիսով` Արարատյան դաշտավայրի և Արագածոտնի մարզի նույն տարածքների միայն գազագեներատորային կայանքներով հակակարկտային պաշտպանության 20 տարվա ծախսերը կկազմեն ավելի քան 27 մլրդ դրամ, որը շուրջ 12 մլրդ դրամով գերազանցում է ծրագրով նախատեսված համատեղ (գազագեներատորային և ռեագենտային) մեթոդով հակակարկտային պաշտպանության իրականացման ծախսերը: Հետևապես, միայն գազագեներատորային կայանքներով հակակարկտային պաշտպանությունը ֆինանսապես ավելի ծախսատար է, քան հակակարկտային պաշտպանության 2 մեթոդի համատեղման եղանակը:
Աղյուսակ N 10
Արագածոտնի հակակարկտային կենտրոնի շինությունների հիմնանորոգման եվ նոր գեներատորային կայանքների կառուցման ծախսեր
Ծախսի անվանումը |
Միավորի գինը |
Քանակը |
Ընդհանուր |
Շենք-շինություններ |
190.000,0 |
190.000,0 | |
Ռադարային համակարգ |
300.000,0 |
1 |
300.000,0 |
Գազագեներատորային կայանք |
11.000,0 |
144 |
1584.000,0 |
Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ |
132.000,0 |
20 (տարի) |
2.640.000,0 |
Սոց. ապահով. վճարներ |
28.000,0 |
20 (տարի) |
560.000,0 |
Էներգետիկ ծառայություններ |
4.000,0 |
20 (տարի) |
80.000,0 |
Կոմունալ ծառայություններ |
1.500,0 |
20 (տարի) |
30.000,0 |
Կապի ծառայություններ |
5.000,0 |
20 (տարի) |
100.000,0 |
Շենքերի պահպանում |
9.000,0 |
20 (տարի) |
180.000,0 |
Տրանսպորտային միջոցներ |
3.000,0 |
20 (տարի) |
60.000,0,0 |
Գույք և սարքավորումներ |
100.000,0 |
20 (տարի) |
2.000.000,0 |
Տրանսպորտի պահպանման ծախսեր |
6.000,0 |
20 (տարի) |
120.000,0 |
Հեղուկացված գազ |
6.000,0 |
20 (տարի) |
120.000,0 |
Կապի միջոցներ |
300,0 |
20 (տարի) |
60.000,0 |
Համակարգիչներ |
500,0 |
20 (տարի) |
10.000,0 |
Գրասենյակային ապրանքներ և նյութեր |
1.000,0 |
20 (տարի) |
20.000,0 |
Այլ մեքենաներ և սարքավորումներ |
1.000,0 |
20 (տարի) |
20.000,0 |
Վարչական սարքավորումներ |
400,0 |
20 (տարի) |
8.000,0 |
Ռադիոկայաններ |
1.000,0 |
20 (տարի) |
20.000,0 |
Փափուկ գույք և հանդերձանք |
6.000,0 |
20 (տարի) |
120.000,0 |
Դիզել. էլ. գեներատոր |
3.000,0 |
1 |
3.000,0 |
Դիզելային վառելիք |
2.000,0 |
20 (տարի) |
40.000,0 |
Գործիքներ |
300,0 |
20 (տարի) |
6.000,0 |
Ընդամենը |
8.271.000,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագրի |
ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՆԵՐԻ
(2008-2012 թթ.)
(հազ. դրամ) |
NN |
Հոդվածների անվանումները |
Տարեթվերը |
Ընդամենը | |||||
2008 թ. |
2009 թ. |
2010 թ. |
2011 թ. |
2012 թ. | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |
Ա. Ընթացիկ ծախսեր` |
4000,0 |
232.100,0 |
464.170,0 |
596.770,0 |
713.320,0 |
2.011.080,0 | ||
1. |
Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ |
2040,0 |
91.020,0 |
168020,0 |
221020,0 |
271020,0 |
753.120,0 | |
2. |
Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ |
600,0 |
25.300,0 |
50.300,0 |
65.300,0 |
80.300,0 |
221.800,0 | |
3. |
Գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերում |
1800,0 |
2000,0 |
2200,0 |
2300,0 |
8300,0 | ||
4. |
Գույքի և սարքավորումների բոլոր տիպի կայանքների պահեստային հանգույցների ձեռքբերման և ընթացիկ նորոգման ծախսեր |
70.000,0 |
160.000,0 |
190.000,0 |
220.000,0 |
640.000,0 | ||
5. |
Փափուկ գույք և հանդերձանք |
800,0 |
6800,0 |
8800,0 |
10.000,0 |
11.000,0 |
37.400,0 | |
6. |
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
3200,0 |
3200,0 |
2600,0 |
3300,0 |
12300,0 | ||
7. |
Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր |
560,0 |
7000,0 |
8000,0 |
9000,0 |
10.000,0 |
34.560,0 | |
8. |
Կապի ծառայությունների վճար |
1800,0 |
3600,0 |
5000,0 |
6000,0 |
16400,0 | ||
9. |
Էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսեր |
5000,0 |
6000,0 |
6500,0 |
8000,0 |
25.500,0 | ||
10. |
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու ծախսեր |
1000,0 |
1800,0 |
2500,0 |
3000,0 |
8300,0 | ||
11. |
Շենքեր-շինությունների պահպանման և վարձակալության ծախսեր |
7000,0 |
12000,0 |
18000,0 |
22.000,0 |
59.000,0 | ||
12. |
Գույքահարկ |
180,0 |
250,0 |
350,0 |
400,0 |
1180,0 | ||
13. |
Այլ ծախսեր` ընդամենը, |
12.000,0 |
40.200,0 |
64300,0 |
76.000,0 |
192500,00 | ||
Հեղուկացված գազ |
3000,0 |
5700,0 |
7300,0 |
9000,0 |
25.000,0 | |||
Ռեագենտներ |
6000,0 |
30000,0 |
51000,0 |
60.000,0 |
147000,0 | |||
Այլ նյութերի, հանգույցների |
3000,0 |
4500,0 |
6000,0 |
7000,0 |
20500,0 | |||
Բ. Կապիտալ ծախսեր` |
232.000,0 |
1347.000,0 |
845.000,0 |
886.000,0 |
836.000,0 |
4.148.000,0 | ||
1. |
Ռադարի ձեռքբերում, |
300.000,0 |
300.000,0 |
300.000,0 |
900.000,0 | |||
2. |
Գազագեներատորային կայանքների ձեռքբերում, տեղադրում, մոնտաժում (հայտարարում քանակը) |
220.000,0 |
550.000,0 |
583.000,0 |
374.000,0 |
363.000,0 |
2.090.000,0 | |
3. |
Ռեագենտային գեներատորային կայանքների ձեռքբերում, տեղադրում և մոնտաժում (հայտարարում քանակը) |
30.000,0 |
120.000,0 |
105.000,0 |
45.000,0 |
300.000,0 | ||
4. |
Հեռակառավարվող կենտրոնական համակարգի ձեռքբերում և մոնտաժում |
8.000,0 |
8.000,0 |
8.000,0 |
24.000,0 | |||
5. |
Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր |
12.000,0 |
24.000,0 |
24.000,0 |
24.000,0 |
18.000,0 |
102.000,0 | |
6. |
Հատուկ սարքերի սարքավորումների ձեռքբերման ծախսեր |
5000,0 |
5000,0 |
5000,0 |
5000,0 |
20.000,0 | ||
7. |
Կապիտալ շինարարության ծախսեր` ընդամենը |
370.000,0 |
105.000,0 |
70.000,0 |
70.000,0 |
615.000,0 | ||
Արարատի հակակարկտային կենտրոնի կառուցման ծախսեր |
300.000,0 |
300.000,0 | ||||||
Տարածաշրջանային հանգույցների կառուցման ծախսեր (հայտարարում քանակը) |
70.000,0 |
105.000,0 |
70.000,0 |
70.000,0 |
315.000,0 | |||
8. |
Կապիտալ նորոգումների ծախսեր (Արագածոտնի կենտրոնում` 2009 թ. Լոռու կենտրոնում` 2011 թ.) |
60.000,0 |
35.000,0 |
95.000,0 | ||||
Ընդամենը` ծախսերը |
236.000,0 |
1.579.100,0 |
1.309.170,0 |
1.482.770,0 |
1.549.320,0 |
6.156.360,0 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|