Գլխավոր տեղեկություն
Համար
N 1445-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2008-07.04.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/28(400) Հոդ.1317
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1445-Ն

 

ԿՆԻՔՆԵՐ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 909-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կնիքներ պատվիրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Կնիքներ պատվիրելու թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 526-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 11

Երևան

 
 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1445-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԿՆԻՔՆԵՐ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ

 

l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են կնիքներ պատվիրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով կազմակերպություն են համարվում`

1) իրավաբանական անձինք.

2) անհատ ձեռնարկատերերը.

3) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները` իրենց կանոնադրության մեջ նշված լինելու դեպքում.

4) օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված (գրանցված) ներկայացուցչությունները և մասնաճյուղերը.

5) օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ստորաբաժանումների կնիքներ պատվիրելու համար դիմում են այդ պետական կառավարման մարմինների ղեկավարները:

 

II. ԿՆԻՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՊԱՏՎԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Սույն կարգի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում լինում են պետական և ոչ պետական կնիքներ:

5. Պետական են համարվում այն կնիքները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր և սույն կարգով նախատեսված վավերապայմաններ: Ոչ պետական են համարվում առանց Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքները, որոնց վրա նշված են կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը և սույն կարգով նախատեսված այլ տեղեկություններ:

6. Կնիքի վրա պատկերված Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված նկարագրությանը:

7. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքը պետք է լինի կլոր: Շրջանի կենտրոնում արտացոլվում է զինանշանը, իսկ շրջանագծի երկայնքով գրվում է պատվիրատուի անվանումը:

8. Հայաստանի Հանրապետությունում պատվիրվող կնիքների և դրոշմակնիքների տեքստերը գրվում են հայերենով` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով (ընդհանուրը` ոչ ավելի, քան 3 լեզվով):

9. Կազմակերպությունների անվանումները կնիքների և դրոշմակնիքների վրա պետք է փորագրվեն այնպես, ինչպես դրանք գրանցված են իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականում:

10. Ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների տեքստերում ներառվում են`

1) «Հայաստանի Հանրապետություն» կամ «Հայաստան» բառերը` բացառությամբ այն դեպքերի, երբ իրավաբանական անձանց անվանումներում առկա են «Հայաստանի Հանրապետություն» կամ «Հայաստան» բառերը.

2) տվյալ կազմակերպության անվանումը.

3) հարկ վճարողի հաշվառման համարը.

4) կնիքների, դրոշմակնիքների պատրաստմամբ կամ արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձանց լիցենզիաների համարները:

11. Ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների տեքստերում կարող են ներառվել`

1) կազմակերպության ապրանքային (սպասարկման) նշանները, եթե դրանք գրանցված են օրենքով սահմանված կարգով.

2) խորհրդանիշը, եթե դա նախատեսված է կազմակերպության կանոնադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ ցանկությամբ:

12. Անհատ ձեռնարկատիրոջ կնիքի տեքստում, նրա ցանկությամբ, կարող է նշվել նաև անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության տեսակը (օրինակ, «աուդիտոր», «թարգմանիչ», «թերապևտ», «ատամնաբույժ» և այլն):

13. Վկայականների և հատուկ անցագրերի համար թույլատրվում է պատվիրել մետաղյա, ռետինե կամ ճզմող մետաղյա (սեղմակավոր) փոքր կնիքներ:

14. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ պետական կնիքներ կարող են ունենալ`

1) իրավաբանական անձինք.

2) անհատ ձեռնարկատերերը.

3) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները` իրենց կանոնադրության մեջ նշված լինելու դեպքում.

4) օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված (գրանցված) ներկայացուցչությունները և մասնաճյուղերը.

5) օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները:

15. Թույլատրվում է`

1) պատվիրել միայն մեկական ռետինե և (կամ) մետաղյա (ռելիեֆային) պետական կնիք: Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի գրավոր հրամանով (նշելով նպատակը) թույլատրվում է պատրաստել լրացուցիչ պետական կնիք` «2» թվի նշումով.

2) սույն կարգի 14-րդ կետում նշված սուբյեկտները կարող են պատվիրել միայն մեկական ռետինե և (կամ) մետաղյա (ռելիեֆային) ոչ պետական կնիք: Թույլատրվում է նույն բովանդակությամբ լրացուցիչ կնիք պատվիրել` «2» թվի և (կամ) տվյալ կնիքի օգտագործման նպատակից բխող բառի (բառերի) նշումով (օրինակ, «Պահեստ», «Մաքսային ձևակերպումների համար» և այլն):

16. Քաղաքացիներն անձնական օգտագործման նպատակով կարող են պատվիրել կնիք (դրոշմակնիք)՝ անձնական գրադարանների, ֆիլմաձայնադարանների, տեղեկատվության մեքենայական կրիչների (պնակիտների) և անձնական օգտագործման այլ առարկաների դրոշմավորման համար: Կազմակերպությունները կարող են պատվիրել կնիք (դրոշմակնիք)` պահարանները կնքելու, գծագրերը հաստատելու, գործառական այլ կարիքների համար:

17. Կնիք պատրաստելու պատվեր տալու համար կազմակերպության ներկայացուցիչը կնիք պատրաստող կազմակերպություն է ներկայացնում սահմանված ձևի դիմում` համաձայն N 1 ձևի: Իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը ներկայացնում են նաև`

1) պետական գրանցման վկայականի պատճենը.

2) հարկ վճարողի հաշվառման համար հարկ վճարողի հաշվի համար տրամադրելու մասին տարածքային հարկային տեսչության կողմից տրված տեղեկանքը.

3) իրավաբանական անձինք՝ կանոնադրության պատճենը.

4) կնիքի կամ դրոշմակնիքի ուրվագիծը` մեկ օրինակից.

5) սույն կարգի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում` նաև ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը.

6) սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքերում` նաև լիզենզիայի պատճենը, եթե օրենքով սահմանված է, որ գործունեության այդ տեսակը ենթակա է լիցենզավորման:

18. Կնիքը կամ դրոշմակնիքը պատվիրվում է կազմակերպությունը ներկայացնելու լիազորություն ունեցող անձի կողմից: Կնիք պատվիրող անձը պատվեր տալու համար կնիք պատրաստող կազմակերպություն է ներկայանում անձնագրով:

19. Բժիշկները կնիք պատրաստելու պատվեր տալու համար ներկայացնում են դիպլոմի պատճենը:

20. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, դատական մարմինները, դատախազության մարմինները, դատավորները, նոտարները Հայաստանի Հանրապետության պետական կնիք պատրաստելու պատվեր տալու մասին դիմումին կից ներկայացնում են միայն պատվիրվող կնիքի ուրվագիծը՝ մեկ օրինակից:

21. Օտարերկրյա կազմակերպությունները (դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններ) կնիք պատրաստելու պատվեր տալու համար ներկայացնում են տվյալ կազմակերպության ղեկավարի դիմումը՝ կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությունը: Այս դեպքում կնիքի կամ դրոշմակնիքի ուրվագծերը հաստատվում են տվյալ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կողմից:

22. Հին կնիքների մաշվածության, որևէ պատճառով դրանց փոխարինման կամ պատվիրատուի վերանվանման դեպքերում նոր կնիքների պատվերն իրականացվում է սույն կարգով:

23. Պատվիրատուները նոր պատրաստված կնիքներն ու դրոշմակնիքներն ստանում են հին կնիքներն ու դրոշմակնիքները Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմին հանձնելուց հետո: Կնիքները Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմին հանձնվում են համապատասխան անդորրագրով` համաձայն N 2 ձևի:

24. Կնիքը կորցնելու դեպքում, բացի սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերից, նոր կնիքի պատրաստման համար ներկայացվում են նաև`

1) հայտարարություն կնիքի կորստյան մասին` ստորագրված կազմակերպության լիազորված անձի կողմից.

2) 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության որևէ միջոցում տպագրված հայտարարությունը` տվյալ կնիքի կորստյան և այն անվավեր համարելու մասին։ Այդ դեպքում նոր կնիքի վրա պարտադիր նշվում է «Կ» (կրկնօրինակ) տառը: Կորած կնիքների և դրոշմակնիքների փոխարեն նորերը պատրաստելու պատվերը տրվում է սույն կարգով:

25. Կնիքի պատրաստումը մերժվում է, եթե՝

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերն ակնհայտորեն կեղծ կամ խեղաթյուրված են.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

26. Մերժման մասին տրվում է գրավոր պարզաբանում, որտեղ նշվում են մերժման հիմքերը` առկայության դեպքում հղում կատարելով նաև այն իրավական ակտին, որի պահանջները խախտվել են:

27. Կնիք պատրաստելու մասին դիմումը մերժվելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի բնօրինակները չեն վերադարձվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

_______________________________________________________

(կնիք պատրաստող կազմակերպության անվանումը)

_______________________________________________________

(ղեկավարի անունը, ազգանունը)

 

Ումից ___________________________________________________

(լիազորված անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

Խնդրում եմ _______________________________________________

(լիազորված անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

_____________________________________________ համար

 

պատրաստել ______________________________________________

(պատվիրվող կնիքի տեսակը, ձևը, քանակը և պատվիրելու հիմքը)

_______________________________________________________

 

________________________________________________ միջոցով։

(լիազորված անձը կամ ֆիզիկական անձը)

 

___________________________

(լիազորված անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ

ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

_____________________

(ստորագրությունը)

______________________

(հեռախոսահամարը)

______ _______________200 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

______________________________________________________

(ոստիկանության մարմնի անվանումը)

 

_____ ___________ 200 թ.

 

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ր Ի  Կ Տ Ր Ո Ն  N __________

 

ՀԻՆ ԿՆԻՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

Ընդունված է ______________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և

 

_______________________________________________________

լիազորված անձի անունը, ազգանունը)

_______________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագիրը տալու

տարեթիվը, ում կողմից է տրվել)

_______________________________________________________

(բնակության վայրը)

_______________________________________________________

(նշել ոչնչացման ենթակա կնիքների ձևերը և քանակը)

_______________________________________________________

 

_______________________________________________________

 

Ոչնչացման պատճառները _______________________________________

 

Հանձնված կնիքները ոչնչացվել են _________________________________

_______________________________________________________

(հանձնող անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր  N ________

 

ՀԻՆ ԿՆԻՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

Ընդունված է ______________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և

_______________________________________________________

լիազորված անձի անունը, ազգանունը)

_______________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի կոդը, տալու տարեթիվը)

_______________________________________________________

(բնակության վայրը)

_______________________________________________________

(նշել ոչնչացման ենթակա կնիքների ձևերը և քանակը)

_______________________________________________________

_______________________________________________________

 

Ոչնչացման պատճառները _______________________________________

 

Հանձնեց _________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ընդունեց և ոչնչացրեց ________________________________________

(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

_______________________________________________________