Գլխավոր տեղեկություն
Համար
N 986
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.02.2009-21.05.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.31/33(165) Հոդ.816
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0986.17.10.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հոկտեմբերի 2001 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2001 թվականի N 986
քաղ. Երևան


«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգը (կցվում է).

բ) բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական գների հրապարակումը՝ նորմատիվ ակտերի տեղեկագրում, սահմանված կարգով ապահովում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.

բ) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 83-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  21-րդ  հոդվածին  համապատասխան  հաստատել՝

ա) մեկամսյա ժամկետում՝ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 4-րդ կետով նախատեսված հաշվարկ-հաշվետվության և հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյանի, ինչպես նաև նույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված միմյանց տրամադրվող տեղեկատվության և 8-րդ կետով նախատեսված ստուգման ակտերի ձևերը.

բ) մեկամսյա ժամկետում՝ «Արտադրական թափոնների փաստացի ծավալների հաշվարկման  մեթոդիկա» գերատեսչական նորմատիվ ակտը.
գ) երկամսյա ժամկետում՝ ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման  վերցնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ձևերը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Երևանի քաղաքապետին՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել իրենց կառավարման ոլորտների այն կազմակերպությունների ցանկը, որոնց գործունեության ընթացքում առաջանում են շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրման ենթակա արտադրության և սպառման թափոններ:

(4-րդ կետը փոփ., լրաց. 22.01.09 N 83-Ն)

5. Հայլեռտեխհսկողությանը՝  մինչև  յուրաքանչյուր հաշվետու տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, որոնք ունեն գրանցված շարժիչավոր լողամիջոցներ:

6. Ուժը  կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Բնապահպանական  և բնօգտագործման  վճարների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 419 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հոկտեմբերի 17-ի N 986 որոշմամբ


Կ Ա Ր Գ

բնապահպանական և բնօգտագործման վճարների
հաշվարկման ու վճարման

 

1. Սույն կարգը սահմանում է բնապահպանական և բնօգտագործման վճարների  հաշվարկման ու վճարման կարգը:

2. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման (այդ թվում՝ հաշվարկված վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման) կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը:

(2-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն, 22.01.09 N 78-Ն)

3. Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են՝

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ու իրացվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ հարկային մարմինները.

բ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ մաքսային մարմինները.

գ) վճարի մյուս տեսակների համար՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային բաժինները (այսուհետև՝ բնապահպանական մարմիններ) կամ բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

(3-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն, 22.01.09 N 78-Ն,  լրաց. 22.01.09 N 83-Ն)

4. Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարող անձինք (այսուհետև՝ վճար վճարող) վճարների հաշվարկ-հաշվետվությունները գրանցման են ներկայացնում բնապահպանական մարմիններ, այնուհետև գրանցված հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնում են հարկային մարմիններ՝ օրենքով սահմանված ժամկետներում:

Հաշվարկ-հաշվետվությունների գրանցումը կատարվում է բնապահպանական մարմինների կողմից հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյաններում համապատասխան  գրառում  կատարվելու միջոցով:

Հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյանի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների  նախարարությունը՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին  համապատասխան:

Գրանցված հաշվարկ-հաշվետվության 1-ին էջի վերևի աջ անկյունում կատարվում է համապատասխան գրառում՝ նշելով գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, գրանցում կատարողի անունը, ազգանունը և պաշտոնը: Նշված գրառումները հաստատվում են  բնապահպանական մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

(4-րդ կետը փոփ. 22.01.09 N 83-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելը պարտադիր չէ՝

ա) Հայաստանի Հանրապետություն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծողների համար.

բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց համար՝ իրենց պատկանող ավտոմեքենաներից, մեխանիզմներից և շարժիչավոր լողամիջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման մասով.

գ) ֆիզիկական անձանց համար (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք ունեն բնօգտագործման համար համապատասխան պայմանագրեր՝ մինչև մեկ տարի ժամկետով:

6. Բնապահպանական մարմինները յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում հաշվառված վճար վճարողների ցանկը մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը ներկայացնում են համապատասխան հարկային մարմիններ:

Բնապահպանական մարմինները յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն կետում նշված ցանկում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները համապատասխան հարկային մաիմիններին են տրամադրում մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:

7. Համապատասխան  հարկային մարմինները յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում վճար վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարների և առկա ապառքների մասին տեղեկությունները մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը ներկայացնում են համապատասխան բնապահպանական մարմիններ:

8. Բնապահպանական կամ լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումներ) ստուգումներ և ստուգման ակտերի պատճենները, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը 15-օրյա ժամկետում տրամադրում են համապատասխան հարկային մարմիններին: Օգտակար հանածոների արդյունահանման համար բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող մարմինները սույն կետով սահմանված կարգով ներկայացվող ստուգմանը վերաբերող նյութերում ներառում են նաև ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով):

Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումներ) ստուգման ակտերի ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին  համապատասխան:

(8-րդ կետը փոփ., լրաց. 22.01.09 N 83-Ն)

8.1. Օրենքով սահմանված կարգով օգտակար հանածոների արդյունահանման (այդ թվում` օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի հիմնական և ուղեկից բաղադրիչների ելքի) չափագրման նպատակով հարկային մարմնի ներկայացրած հարցման հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման համար բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող մարմինները հարցումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին (սույն կարգի 8-րդ կետին համապատասխան տրամադրված չլինելու դեպքում) տրամադրում են վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները` համապատասխան կոորդինատային նիշերով, և ստուգումների ընթացքում ստացված գծապատկերները (եթե այդպիսիք գծագրվել են այդ ժամանակահատվածում): Չափագրումների արդյունքով արձանագրված ելակետային տվյալները` համապատասխան կոորդինատային նիշերով, հարկային մարմինները չափագրման ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող մարմիններին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:

(8.1-րդ կետը լրաց. 22.01.09 N 83-Ն)

9. Օրենքով սահմանված կարգով չվճարված գումարների վճարումն ապահովվում է դատական կարգով՝ հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:

10. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունն ստուգելու նպատակով բնապահպանական, լիազոր և հարկային մարմինները կարող են վճար վճարողների մոտ կատարել համատեղ թեմատիկ ստուգումներ:

(10-րդ կետը փոփ. 22.01.09 N 83-Ն)

10.1. Օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող` օգտակար հանածոների արդյունահանման (այդ թվում` օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի հիմնական և ուղեկից բաղադրիչների ելքի) և իրացման, ինչպես նաև իրացման փաստացի գների չափագրումներին անհրաժեշտության դեպքում իրենց համաձայնությամբ կարող են ներգրավվել բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչ կամ անկախ փորձագետ:

(10.1-րդ կետը լրաց. 22.01.09 N 83-Ն)

11. Բնօգտագործման վճար վճարող ֆիզիկական անձինք, մինչև օրենքով սահմանված կենսապաշարների օգտագործումը, հայտ (N 1 ձևը կցվում է) են ներկայացնում համապատասխան բնապահպանական մարմին և վերջինիս կողմից այն բավարարվելու դեպքում իրականացնում են համապատասխան գործառույթ:

Համապատասխան բնապահպանական մարմինը պատասխանատու է հետագայում հայտում նշված պայմանների և վճարման փաստը հաստատող անդորրագրի իսկության համար:

12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հայտի աջ մասը և անդորրագիրը մնում են ֆիզիկական անձանց մոտ, իսկ ձախ մասը՝ համապատասխան բնապահպանական մարմնի մոտ:

13. Սույն կարգի 11-րդ կետին համապատասխան բնական պաշարների իրացման ու սպառման վայրում վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն ընտրանքային կարգով իրականացնում են հարկային մարմինները:

14. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս մաքսային մարմիններն ստուգում են օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճար վճարողի կատարած վճարի հաշվարկը՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներ կատարելով նշված հաշվարկում, վերահսկում, որպեսզի վճար վճարողի կողմից ապահովվի բանկային համակարգի միջոցով վճարի (լրավճարի) վճարումը:

15. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարումից հետո վճարման հանձնարարականի մեկ օրինակը պահվում է վարորդի մոտ՝ հետագայում վճարման փաստը հավաստելու նպատակով:

16. Եթե վճար վճարողները սահմանված կարգով օգտվում են այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի արտոնություններից, ապա Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճար վճարողներին, համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ, մաքսային մարմինների կողմից տրվում է արտոնության հավաստագիր (N 2 ձևը կցվում է), որը պահվում է վարորդի մոտ՝ հետագայում վճարի արտոնությունը  հավաստելու նպատակով:

17. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ մաքսային մարմինները կտրում են  օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի  արտոնության հավաստագրերի  վերին մասը՝ կտրման գծի երկայնքով, որից հետո  այդ հավաստագրերը  չեն կարող օգտագործվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վճարի  արտոնության իրավունքը   հավաստելու համար:

18. Մաքսային մարմինները համապատասխան գրանցամատյանում (N 3 ձևը կցվում է) նշում են սույն կարգի 16-րդ կետին համապատասխան տրված վճարի արտոնության հավաստագրերի հաշվառման մասին տվյալները:

19.:Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկումը և վճարումն իրականացվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

(19-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն, 22.01.09 N 83-Ն)

20. Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող մեխանիզմներից (գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ) վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկումն ու վճարումն իրականացվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

Նշված վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանումը՝ այդ մեխանիզմների տարեկան տեխնիկական զննության ժամանակ:

21. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանումները և ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները սույն կարգի 19-րդ ու 20-րդ կետերին համապատասխան ավտոմեքենաներից և մեխանիզմներից (գյուղատնտեսական ինքնագնաց մեքենա) օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերի բնօրինակները կցում են տարեկան տեխնիկական զննության համապատասխան գործերին:

(21-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն)

22. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող շարժիչավոր լողամիջոցներից օդային ավազան  վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկումն  ու վճարումն  իրականացվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան: Նշված վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են բնապահպանական մարմինները, որոնք շարժիչավոր լողամիջոցներից օդային ավազան  վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերի  բնօրինակները  կցում են  համապատասխան գործերին:

 

Ձև N 1

 

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժնի պետին

 

 ՀՀ ԲՆ

 

Կենսապաշարների օգտագործման

 

Մ Ի Ա Ն Գ Ա Մ Յ Ա   Հ Ա Յ Տ

 

Գրանցման N _______առ_________________200 թ.

________________________________________________________

_________________________________________________________
(անունը, ազգանունը, հասցեն, անձը հաստատող

________________________________________________________
փաստաթղթերի տվյալները)

 

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը

 

__________________________
(քանակը թվերով, տառերով)

________________________
(բնական պաշարի տեսակը)

 

օգտագործելու համար և պատրաստ եմ վճարել________դրամ:

 

Վճարման անդորրագրի N_____

 

Բնական պաշարների տեղափոխման____ ___________200 թ:

 

ՀՀ ՀՀ ԲՆԱԲՊՏՏԲ

Հայտ ներկայացնողի

ստորագրությունը_________________

 

Կ.Տ.

 

ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային
բնապահպանական պետական տեսչության պետին

 

Կ.Տ.

 

Կենսապաշարների օգտագործման

 

Մ Ի Ա Ն Գ Ա Մ Յ Ա  Հ Ա Յ Տ

 
Գրանցման N _______առ_________________200 թ.
_________________________________________________________

_________________________________________________________
(անունը, ազգանունը, հասցեն, անձը հաստատող

_________________________________________________________
փաստաթղթերի տվյալները)

 

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը

 

______________________________
(քանակը թվերով, տառերով)

________________________(բնական պաշարի տեսակը)

 

օգտագործելու համար և պատրաստ եմ վճարել________դրամ:

 
Վճարվման անդորրագրի N_____
 

Բնական պաշարների տեղափոխման____ ________200 թ:

 

ՀՀ ԲՆՏՊՏ

Հայտ ներկայացնողի

ստորագրությունը_________________

 

Կ.Տ.

(Ձևը փոփ. 25.10.07 N 1236-Ն)

Ձև N 2

Ա Ր Տ Ո Ն ՈՒ Թ Յ Ա Ն   Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

__________________________մակնիշի_____________________________________համարանիշի
 
Ներմուծեք նկարագրությունը_1366_______________________________________________________________________________
 

տրանսպորտային միջոցով երթևեկողը՝ հանդիսանալով՝

ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի
աշխատող

_________________________________________________________
      (ՀՀ ԱԳՆ դիվանագիտական վկայականի (տեղեկանքի) համարը)

 

ավտոմոբիլային տրանսպորտով բարեգործական ծրագրերի շրջանակներում
ՀՀ տարածք մարդասիրական և տեխնիկական օգնության կարգով բեռներ փոխա-

դրող _________________________________________________________________________________,
(ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշման համարը և ամսաթիվը)
 
ՀՀ-ում տեղակայված ՌԴ-ի ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխա-
 դրող ______________________________________________________________________,
(ՌԴ-ի ռազմակայանների տնօրինության կողմից տրված տեղեկանքի համարը և ամսաթիվը)
 
ազատված է այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարից:
 
—— ——————————— 200 թ.
 
Կ.Տ.
 

_________________________
(վճարողի ստորագրությունը)

_________________________
(մաքսավորի ստորագրությունը)

 Ձև N 3  

N/N
ը/կ

Վճար վճարողի
անունը, ազգանունը

Հավաս-տագրի համարը

Հավաստա-
գիր տալու
ամսաթիվը

Հավաստագիր
տալու հիմքը*

Ավտոմեքե-նայի մակնիշը

Պետական
համարա-
նիշը

Գրանցման
երկիրը

Գրան-
ցողի
ստորա-գրու-թյունը

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

____________________

* Ըստ բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգի 16-րդ կետի:

 

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հոկտեմբերի 17-ի N 986 որոշմամբ


Կ Ա Ր Գ

բնապահպանական և բնօգտագործման վճարներ
վճարողների հաշվառման

 

1. Սույն կարգը սահմանում է բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների (այսուհետև՝ վճար վճարողների) հաշվառման կարգը:

2. Վճար վճարողների հաշվառման (այդ թվում՝ պետական մարմինների կողմից սույն կարգին համապատասխան գործողությունների չկատարման) կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

3. Բնապահպանական վճար վճարողների հաշվառումն իրականացվում է վճար վճարողների հաշվառման մատյանում գրանցելու միջոցով՝ սույն կարգին համապատասխան պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրված տեղեկությունների համաձայն:

4. Բնօգտագործման վճար վճարողների հաշվառումն իրականացվում է վճարողների հաշվառման մատյանում գրանցելու միջոցով՝ ըստ համապատասխան իրավական ակտերի, իսկ առանձին դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին ներկայացված հայտերի համաձայն:

(4-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն)

5. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման են վերցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կանոնադրությունը հաստատելու մասին» N 259 որոշմամբ հաստատված կանոնադրության համաձայն հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունները:

6. Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրման համար հաշվառման են վերցվում սույն կարգը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշման 4-րդ կետի համաձայն ներկայացված արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրող կազմակերպությունների ցանկում ընդգրկված իրավաբանական անձինք:

7. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետումների համար հաշվառման են վերցվում`

ա) ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ կեղտաջրեր թափող իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք,

բ) ջրահեռացման ցանցով կեղտաջրերի (բացառությամբ կոմունալ-կենցաղային կեղտաջրերի) արտանետումներ իրականացնող իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք` տվյալ ջրահեռացման ցանցն սպասարկող մաքրման կայանով չմաքրվող վնասակար նյութերի և միացությունների արտանետումների մասով: Մաքրման կայանների բացակայության կամ դրանց չաշխատելու դեպքում իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք հաշվառման են վերցվում վնասակար նյութերի և միացությունների արտանետումների ամբողջ ծավալով:

(7-րդ կետը խմբ. 12.01.06 N 11-Ն)

8. Եթե հարկային մարմինները վճար վճարողների մոտ կատարվող ստուգումների (ուսումնասիրությունների) ժամանակ հայտնաբերում են կամ ունեն տեղեկություններ այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ (ջրօգտագործում, օգտակար հանածոների արդյունահանում (մարում), կենսապաշարների օգտագործում, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետում, շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրում, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն), ապա Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը տվյալ տնտեսավարող սուբյեկտին վերցնում է հաշվառման:

(8-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն, 22.01.09 N 78-Ն)

9. Եթե Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժինները հայտնաբերել կամ ստացել են տեղեկություններ այն մասին, որ տվյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձն իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ (ջրօգտագործում, օգտակար հանածոների արդյունահանում (մարում), կենսապաշարների օգտագործում, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետում, շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրում, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն), ապա այդ տեղեկությունները ճշտելուց հետո, անհրաժեշտության դեպքում, տվյալ անձը վերցվում է հաշվառման:

(9-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն)

10. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն ամփոփում է նշված տեղեկությունները և դրանք ներկայացնում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային բաժին: Վերջինս վճար վճարողների մասին տեղեկությունները (իրավաբանական անձանց անվանումը կամ ֆիզիկական անձանց անունը, ազգանունը, ինչպես նաև նրանց հասցեն, վճարվելիք վճարատեսակները և այլն) գրանցում է վճար վճարողների հաշվառման մատյանում և յուրաքանչյուր վճարողի համար վարում առանձին գործ:

(10-րդ կետը փոփ. 25.10.07 N 1236-Ն)