Գլխավոր տեղեկություն
Համար
N 281-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2004-01.01.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հոդ.338
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 սեպտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003286

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2003 թ.

 N 281-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» ենթակետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 9-ի «Բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի մեթոդիկան (ՔԱՄԵԼՍ) հաստատելու մասին» թիվ 233-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2003 թ. օգոստոսի 15
Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2003 թ. օգոստոսի 12-ի թիվ 281-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ գնահատական) հաշվարկման‚ հաստատման և հրապարակման կարգը:

2. ՔԱՄԵԼՍ գնահատականը հաշվարկվում է որպես բանկի կապիտալի համարժեքության (Ք), ակտիվների որակի (Ա), կառավարման (Մ), եկամտաբերության (Ե), իրացվելիության (Լ) և շուկայական ռիսկի նկատմամբ զգայունության (Ս), այսուհետ` ՔԱՄԵԼՍ-ի տարրեր, սույն կարգի համաձայն հաշվարկված գնահատականների միջին թվաբանական:

3. ՔԱՄԵԼՍ-ի և դրա տարրերի գնահատումն իրականացվում 1-5 բալային համակարգով, որտեղ լավագույն գնահատականը 5-ն է, իսկ վատագույնը՝ 1-ը:

4. Յուրաքանչյուր տարրի համար հաշվարկվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ գնահատականներ, որոնց միջինը այդ տարրի գնահատականն է:

5. ՔԱՄԵԼՍ-ի տարրերի օբյեկտիվ գնահատականները ձևավորվում են սույն կարգի հավելված 1-ում նշված համապատասխան հարաբերակցությունների (ցուցանիշների) գնահատականների որոշման միջոցով: Հարաբերակցության (ցուցանիշի) գնահատականը որոշվում է դրա հաշվարկված մեծության հիման վրա` համաձայն սահմանված միջակայքերի:

6. Եթե բանկի ընդհանուր կապիտալի միջին ամսական մեծությունը փոքր է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն ընդհանուր կապիտալի չափից, ապա Ք տարրի գնահատականը հավասար է 1-ի:

(6-րդ կետը փոփ. 18.02.04 N 35-Ն)

61. Եթե բանկի ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը բացասական մեծություն է, ապա Ե տարրի գնահատականը հավասար է 1-ի:

(61. կետը լրաց. 18.02.04 N 35-Ն)

62. Եթե բանկի ընդհանուր կապիտալը բացասական մեծություն է, ապա Ք, Ա, Ե և Ս տարրերի այն ցուցանիշների գնահատականները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալի մեծությունը, հավասար են 1-ի

(62. կետը լրաց. 18.02.04 N 35-Ն)

7. ՔԱՄԵԼՍ-ի տարրերի սուբյեկտիվ գնահատականը ձևավորվում է դրանց օբյեկտիվ գնահատականների ճշգրտման` վերահաշվարկման միջոցով` հաշվի առնելով սույն կարգի հավելված 1-ի համապատասխան տարրերը պայմանավորող գործոնները:

8. ՔԱՄԵԼՍ-ի տարրերի սուբյեկտիվ գնահատման ժամանակ հաշվի են առնվում ներքոհիշյալ գործոնները և դրանց ամենահավանական ազդեցությունը օբյեկտիվ հարաբերակցությունների վրա՝

ա) օբյեկտիվ գնահատականներում ներառված հարաբերակցությունների և դրանց մեծությունը պայմանավորող գործոնների միտումները,

բ) նոր հայտնի դարձած տեղեկատվությունը, որը արտացոլված չէ օբյեկտիվ գնահատականներում, սակայն հավանական է, որ դրանք մոտ ապագայում կազդեն բանկի ֆինանսական ցուցանիշների վրա,

գ) օբյեկտիվ հարաբերակցությունների, դրանց հաշվարկում օգտագործված տարրերի փաստացի մեծությունը պայմանավորող գործոնների կայունությունը:

9. Բանկի գործունեության ոլորտի վերաբերյալ սուբյեկտիվ կարծիքը, որը կարող է ազդել ՔԱՄԵԼՍ-ի տարրի գնահատականի վրա, քանակապես արտահայտվում է օբյեկտիվ հարաբերակցությունների միջոցով, որոնց նոր գնահատականների միջինը կազմում է համապատասխան տարրի սուբյեկտիվ գնահատականը:

10. ՔԱՄԵԼՍ-ի տարրերի սուբյեկտիվ գնահատումն իրականացնելու համար կատարվում են բանկի ամփոփ և բազմակողմանի վերլուծություններ, որի արդյունքում բացահայտվում են բանկի պոտենցիալ ռիսկային ոլորտները և խնդիրները: Եթե փաստացի հաշվարկված օբյեկտիվ ցուցանիշները հավաստի և արժանահավատ չեն արտահայտում նշված խնդիրները և պոտենցիալ ռիսկերը, ապա գնահատվում է, թե օբյեկտիվ ցուցանիշները ինչ գնահատական կստանային, եթե բացահայտված խնդիրները հաշվի առնվեին:

11. Բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատումը կատարվում է ամսական կտրվածքով: Տվյալ հարաբերակցության կամ տարրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության բացակայության դեպքում ամփոփ գնահատականը հաշվարկվում է տարրի կամ հարաբերակցության վերջին ճշգրտված գնահատականի հիման վրա:

12. Բանկերի ցուցանիշների ամսական ամփոփ գնահատականները (ՔԱՄԵԼՍ) հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից: Բանկի ցուցանիշների ամսական ամփոփ գնահատականը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 402-Ն որոշմամբ հաստատված «Անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի ձևավորման կարգն ու ժամկետները, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությունները» կանոնակարգ 7-ով սահմանված նվազագույն միավորից ցածր լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը:

13. Բանկերի ցուցանիշների ամսական ամփոփ գնահատականները (ՔԱՄԵԼՍ) հաստատվելուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկը բանկերին է ուղարկում իրենց անհատական ամփոփ ցուցանիշը:

14. ՔԱՄԵԼՍ-ի տարրերի հաշվարկման հարաբերակցությունների կազմը և սահմանաչափերը վերանայվում են առնվազն տարին մեկ անգամ, մինչև նոր ֆինանսական տարվա սկիզբը` հաշվի առնելով բանկային համակարգի և տնտեսության զարգացման միտումները, օրենսդրական և այլ փոփոխությունները:

 

 

Հավելված 1

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգի»

 

 Ք - Կապիտալի համարժեքություն

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են բանկի կապիտալի բավարարության աստիճանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվները բավարարելու առումով և բանկի ռիսկայնությանը համապատասխան: Ք տարրի օբյեկտիվ գնահատականը հաշվարկվում է Ք1-Ք7 ցուցանիշների գնահատականների միջոցով:

Ցուցանիշ

Ցուցանիշի սահմանումը

Ցուցանիշի միջակայքը և դրա համապատասխան  գնահատականը

Ցուցանիշի բնութագիրը

Ք1

(Նորմատիվային ընդհանուր կապիտալ+հատուկ պահուստ չաշխատող ակտիվներ)/
Ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափ

Ք1 ≥ 250% = 5   
250% > Ք1 ≥ 150% = 4
150% > Ք1 ≥ 125% = 3
125% > Ք1 ≥ 100% = 2
Ք1 < 100%  = 1

Գնահատվում է բանկի կողմից սահմանված նվազագույն կապիտալի գերազանցման չափը` դասակարգված ակտիվները դիտարկելով հավանական կորուստ:
Ցուցանիշի համարիչը հաշվարկվում է որպես ամսվա վերջին օրվա դրությամբ նորմատիվային ընդհանուր կապիտալի և ակտիվների հնարավոր կորուստների հատուկ պահուստի (ներառյալ` նաև ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային ինվեստիցիոն արժեթղթերի գծով պահուստները) գումարի և չաշխատող ակտիվների՝ ներառյալ ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային ինվեստիցիոն արժեթղթերի տարբերություն:
Հաշվարկում հսկվող ակտիվները և ռիսկային արժեթղթերը ներառվում են 20, ոչ ստանդարտ ակտիվները՝ 50, միջին ռիսկային արժեթղթերը՝ 70, կասկածելի ակտիվները և բարձր ռիսկային արժեթղթերը՝ 100 տոկոս կշիռներով:
Նորմատիվային ընդհանուր կապիտալի ցուցանիշը վերցվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվությունից, իսկ հատուկ պահուստի և չաշխատող ակտիվների հաշվարկը՝ թիվ 6 հաշվետվությունից:

Ք2

Ընդհանուր կապիտալ/Ռիսկով կշռված ակտիվներ

Ք2 ≥ 20% = 5
20% > Ք2 ≥ 16% = 4  
16% > Ք2 ≥ 12% = 3
12% > Ք2 ≥ 8% = 2
Ք2 < 8% = 1

Ն11  տնտեսական նորմատիվն է: Ցուցանիշի հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:

Ք4

Մեկ փոխառուի գծով ռիսկ

30% ≥ Ք4 > 20% = 2
Ք4 > 30% = 1

Ն3 տնտեսական նորմատիվն է: Ցուցանիշը հաշվարկի մեջ ներառվում է միայն այն դեպքում, երբ մեկ փոխառուի գծով ռիսկի ցուցանիշը գերազանցում է նորմատիվային ընդհանուր կապիտալի 20%-ը: Ցուցանիշի հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:

Ք5

Բոլոր խոշոր փոխառուների գծով ռիսկ

400% ≥ Ք5 > 200% = 2
Ք5 > 400% = 1

Բոլոր խոշոր փոխառուների գծով ռիսկը իրենից ներկայացնում է կապիտալի 10%-ը գերազանցող փոխատվությունների գումարը: Հաշվարկվում է որպես խոշոր փոխատվությունների գումարի և նորմատիվային ընդհանուր կապիտալի հարաբերակցություն: Ցուցանիշը հաշվարկի մեջ ներառվում է միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է նորմատիվային ընդհանուր կապիտալի 200%-ը: Հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 և 14 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

Ք6

Բանկի հետ կապված բոլոր անձանց պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր կապիտալ

60% ≥ Ք6 > 50% = 2
Ք6> 60% = 1

Ն42 տնտեսական նորմատիվն է: Ցուցանիշը հաշվարկի մեջ ներառվում է միայն այն դեպքում, երբ բանկի հետ կապված բոլոր անձանց պարտավորությունների հանրագումարը գերազանցում է նորմատիվային ընդհանուր կապիտալի 50%-ը: Ցուցանիշի հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:

Ք7

Բանկի հետ կապված մեկ անձի պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր կապիտալ

7% ≥ Ք7 > 5% = 2
Ք7> 7% = 1

Ն41 տնտեսական նորմատիվն է: Հաշվարկի մեջ ներառվում է միայն այն դեպքում, երբ բանկի հետ կապված մեկ անձի պարտավորությունների հանրագումարը գերազանցում է կապիտալի 5%-ը: Ցուցանիշի հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:

Ք8

Կապիտալի համարժեքության սուբյեկտիվ գնահատական

Կապիտալի սուբյեկտիվ գնահատականը ներառում է այն սպասվելիք կամ տեղի ունեցած իրադարձությունների (այդ թվում՝ արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների) բացահայտումը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել այս բաժնի հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշների վրա: Այդ ազդեցությունները պետք է գնահատվեն` հաշվի առնելով բանկի ղեկավարության ունակությունը հնարավոր ռիսկերը կառավարելու առումով:
Բանկի կապիտալը սուբյեկտիվ գնահատվում է վերլուծելով և գնահատելով հետևյալը՝
1. կապիտալի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնները և դրանց բնույթը, ընդ որում‚ սուբյեկտիվ գնահատականը կարող է նվազել կապիտալի մակարդակի բացասական փոփոխության միտումների դեպքում, մասնավորապես, երբ կապիտալի համարժեքության նվազումը պայմանավորված է կապիտալի նվազմամբ,
2. ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների ազդեցությունը կապիտալի մեծության վրա,
3. ռիսկով կշռված ակտիվների ընդհանուր ակտիվներում տեսակարար կշիռների փոփոխությունը, մասնավորապես մեծ ռիսկի կշիռ ունեցող ակտիվների ռիսկով կշռված` ակտիվներում ունեցած տեսակարար կշիռների միտումները,
4. ակտիվների կենտրոնացվածությունը, մասնավորապես ճյուղային կենտրոնացվածությունը, միտումները և դրա հետ կապված հնարավոր կորուստները,
5. գործառնական, իրացվելիության, շուկայական, տոկոսադրույքի և այլ ռիսկերի հետ կապված ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց մեծությունը,
6. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները՝ կապված բանկի կապիտալի և մյուս նորմատիվների ու ցուցանիշների հաշվարկի հետ,  
7. խոշոր փոխառուների և/կամ բանկի հետ կապված անձանց ռիսկերի միտումները, դրանց ազդեցությունը  կապիտալի վրա,
8. վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն բանկի հաշվետվություններում դեռևս չարտացոլված, բանկի հետ կապված անձանց պարտավորությունների ավելացման փաստերը և միտումները:

Ա - Ակտիվների որակ

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են բանկի ակտիվների որակը` դրանց եկամտաբերության, ինչպես նաև կենտրոնացվածության և այլ ռիսկերով պայմանավորված դրանց արժեքի կորստի հնարավորության տեսանկյունից: Ա տարրի օբյեկտիվ գնահատականը հաշվարկվում է Ա1-Ա7 ցուցանիշների գնահատականների միջոցով:

Ցու-ցա-նիշ

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշի միջակայքը և դրա համապատասխան  գնահատականը

Ցուցանիշի բնութագիրը

Ա1

Չաշխատող ակտիվներ/Ընդհանուր ակտիվներ

Ա1 2% = 5      
2% < Ա1 4% = 4
4% < Ա1 6% = 3
6% < Ա1 8% = 2
Ա1 > 8% = 1

Ընդհանուր ակտիվները ներառում են հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ակտիվները և համաձայն ակտիվների դասակարգման կարգի վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները, գումարած ակտիվների դասակարգման կարգի իմաստով` ակտիվների հնարավոր կորուստների պահուստները: Չաշխատող ակտիվների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6 հաշվետվության:

Ա2

Չաշխատող վարկեր/Վարկային ներդրումներ

Ա1 3% = 5         
3% < Ա2 6% = 4
6% < Ա2  10% = 3
10% < Ա2   15% = 2    
Ա2 > 15% =  1

Չաշխատող վարկերը և վարկային ներդրումները հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ 3-ի 6  հաշվետվության (միայն վարկերի մասով):

Ա3

Ոչ եկամտաբեր ակտիվներ/Ընդհանուր ակտիվներ

Ա3 25% = 5   
25% < Ա3 35% = 4  
35% < Ա2 45% = 3  
45% < Ա2 55% = 2  
Ա2 > 55% =  1

Ոչ եկամտաբեր ակտիվների հաշվարկը կատարվում է որպես հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ընդհանուր ակտիվների և եկամտաբեր ակտիվների տարբերություն:
Եկամտաբեր ակտիվները հաշվարկվում են որպես համախառն վարկային ներդրումների և արժեթղթերի՝ բացառությամբ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի, գումարի և չաշխատող ակտիվների՝ ներառյալ ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային ինվեստիցիոն արժեթղթերի տարբերություն: Համախառն վարկային ներդրումների և չաշխատող ակտիվների տվյալները վերցվում են Կանոնակարգ 3-ի թիվ 6, իսկ մյուսները՝ թիվ 1 հաշվետվություններից:

Ա4

Պահուստ/Չաշխատող ակտիվներ

Ա4 10% = 5
10% < Ա4 15% = 4
15% < Ա4 20% = 3
20% < Ա4 50% = 2
Ա4 > 50% = 1

 «Պահուստի» ցուցանիշը հաշվարկվում է որպես վարկային ներդրումների, դեբիտորական պարտքերի, ռիսկ պարունակող հետհաշվեկշռային ակտիվների և արժեթղթերի գծով ձևավորված հատուկ պահուստների հանրագումար:
Հարաբերակցության մեջ ներառված ցուցանիշների հաշվարկը կատարվում է համաձայն  Կանոնակարգ 3-ի թիվ 6 հաշվետվության տվյալների:

Ա5

Ռիսկով կշռված խոշոր ներդրումների հանրագումար/
Ընդհանուր կապիտալ

Ա5 100% = 5 
100% < Ա5 200% = 4  
200% < Ա5 300% = 3
300% < Ա5 400% = 2
Ա5 > 400% = 1

Ռիսկով կշռված խոշոր ներդրումների հաշվարկը, համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 14 հաշվետվության, ներառում է փոխառուի, նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և նրանց դիմաց հաշվեգրված տոկոսների ու ստացվելիք այլ գումարների հանրագումարը, իսկ ընդհանուր կապիտալը միջին ամսական նորմատիվային կապիտալն է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:

Ա6

Խոշոր ներդրումների հանրագումար/
Ընդհանուր ներդրումներ

Ա6 30% = 5    
30% < Ա6 40% = 4
40% < Ա6 50% = 3
50% < Ա6 60% = 2  
Ա6 > 60% = 1

Խոշոր ներդրումների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 14 հաշվետվության որպես փոխառուի, նրա հետ փոխկապակցված անձանց պարտավորությունների և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսների ու ստացվելիք այլ գումարների հանրագումար: Սույն գործակցի իմաստով` ընդհանուր ներդրումները ներառում են հաշվեկշռային ակտիվները, հետհաշվեկշռային ակրեդիտիվները և տրամադրված երաշխիքները, բացառությամբ կանխիկ դրամական միջոցների, թղթակցային հաշիվների և հիմնական միջոցների:

Ա7

Ակտիվների ճյուղային կենտրոնացման աստիճանը

Ա7 0.15 = 5     
0.15 < Ա7 0.25 = 4
0.25 < Ա7 0.4 = 3
0.4 < Ա7 0.6 = 2 
Ա7 > 0.6 =  1

Ակտիվների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6 հաշվետվության` օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը:

Ա8

Ակտիվների որակի սուբյեկտիվ գնահատական

Ակտիվների որակի սուբյեկտիվ գնահատականն արտացոլում է բանկի ակտիվների՝ այդ թվում վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների, վարկային և այլ ներդրումների իրական ծավալների և դրանց որակի փոփոխության կանխատեսումը: Որպեսզի իրականացվի ակտիվների որակի սուբյեկտիվ գնահատում, պետք է գնահատել՝

  1. ակտիվների դասակարգման և հաշվառման հուսալիությունը, ակտիվների դասերի սպասվող խստացումները և միտումները,
  2. տնտեսության այն ճյուղերի կամ ոլորտների վիճակը‚ որտեղ կատարվել են ներդրումները և կենտրոնացվել են ակտիվները, դրա փոփոխությունների և այլ իրադարձությունների հավանական հետևանքը բանկի ակտիվների որակի վրա‚
  3. ներդրումների կենտրոնացման աստիճանը ըստ երկրների և տարածաշրջանների, դրանց ռիսկը և հավանական իրադարձությունների ազդեցությունը ակտիվների որակի վրա,
  4. ներդրումների կենտրոնացման աստիճանը ըստ փոխառուի, դրանց վարկունակությունը, նրա ֆինանսական վիճակի հավանական փոփոխությունները, դրանց ազդեցությունը բանկի ակտիվների որակի վրա,
  5. ակտիվների վերաձևակերպումների հնարավորությունը, դրանց տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում, այն դեպքում‚ երբ վերաձևակերպման արդյունքում ակտիվները չեն դասակարգվում համաձայն «Վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»,
  6. ակտիվների կենտրոնացվածությունը՝ հաշվի առնելով թղթակցային հաշիվների միջոցների, ինչպես նաև այլ ակտիվներում բանկի ներդրումների բաշխվածությունը‚
  7. ակտիվների կառուցվածքի՝ բանկի ընդհանուր ակտիվներում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների տեսակարար կշռի փոփոխության միտումները,
  8. եկամտաբեր ակտիվների տեսակարար կշռի փոփոխությունները և միտումները,
  9. ակտիվների ապահովվածության աստիճանի և այդ ապահովվածության որակի փոփոխությունները,
  10. տնտեսության ընդհանուր զարգացման միտումները, իրադարձությունները, որոնք կարող են ազդեցություն թողնել բանկի ակտիվների որակի վրա:

Մ-Կառավարում

Կառավարման գնահատականն արտացոլում է բանկի կառավարման մարմինների հնարավոր ռիսկերը կառավարելու ունակությունը, ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը` բանկի գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով: Մ տարրի օբյեկտիվ գնահատականը հաշվարկվում է Մ1 ցուցանիշի գնահատականի միջոցով:

Ցու-ցա-նիշ

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշի բնութագիրը

Մ1

Ք, Ա, Ե, Լ, Ս գնահատականների միջին

Հաշվարկվում է որպես Ք, Ա, Ե, Լ, Ս տարրերի գնահատականների՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, միջին թվաբանական:

Մ2

 

Կառավարման սուբյեկտիվ գնահատական

 

Կառավարման սուբյեկտիվ գնահատականը բանկի ընդհանուր և ընթացիկ ղեկավարման, ներքին ակտերի արդյունավետությունը և համարժեքությունն է: Գնահատումը կատարվում է հարցաշարի օգնությամբ, վերահսկողը պետք է յուրաքանչյուր հարցին, ներառյալ 1 հարցին և դրա ենթահարցերին պատասխանի «այո» կամ «ոչ»: Եթե վերահսկողը չունի հիմնավոր կարծիք այս կամ այն հարցի կարևորման և հետևաբար առավել մեծ կշիռ տալու համար, ապա բոլոր հարցերը դիտարկվում են հավասար կշիռներով և 90% և ավելի դրական պատասխանների դեպքում, առաջին  հարցի ենթահարցերը դիտարկելով առանձին հարցեր, կառավարմանը տրվում է 5 գնահատական,   80% -ից 89%-ի դեպքում՝ 4, 60% - 79% -ի դեպքում՝ 3, 40 - 59% - ի դեպքում՝ 2 և 40%-ից ցածրի դեպքում՝ 1:

  1. արդյո՞ք առկա են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան ներքին ակտեր, մասնավորապես գրավոր քաղաքականություններ հետևյալ ոլորտների կառավարման վերաբերյալ՝

    1.1. ակտիվներ և պասիվներ,
    1.2. եկամտաբերություն,
    1.3. իրացվելիություն,
    1.4. շուկայական ռիսկեր,
    1.5. անձնակազմ,
  2. արդյո՞ք բանկի գործունեությունը համապատասխանում է մշակված քաղաքականություններին, ընդ որում‚ եթե նշված ոլորտներից որևէ մեկում բանկի գործունեությունը չի համապատասխանում սահմանված քաղաքականությանը, ապա համարվում է‚ որ բանկի գործունեությունը չի համապատասխանում մշակված քաղաքականություններին‚
  3. արդյո՞ք բանկի ղեկավարներն իրականացնում են ներքին ակտերի պահանջների պահպանման ուղղությամբ պատշաճ վերահսկողություն,
  4. արդյո՞ք բանկի կառուցվածքը պատշաճ ձևով հաստատված է համապատասխան մարմնի կողմից‚
  5. արդյո՞ք բանկի կառուցվածքը համապատասխանում է բանկի կողմից իրականացվող գործառնությունների առանձնահատկություններին,
  6. արդյո՞ք բանկը կազմում է իրատեսական ռազմավարական ծրագրեր‚
  7. արդյո՞ք բանկի կողմից հետևողականորեն իրականացվում են ռազմավարական ծրագրերով սահմանված միջոցառումները,
  8. արդյո՞ք ռազմավարական ծրագրերով ծրագրավորված և բանկի փաստացի ցուցանիշները ընդհանուր առմամբ համադրելի են,
  9. արդյո՞ք բանկում առկա է կառավարման տարբեր մարմինների միջև իրավասությունների և պարտականությունների հստակ տարանջատում,
  10. արդյո՞ք բանկի խորհրդի անդամները և գործադիր մարմինը անկախ են բանկի մասնակիցներից և (կամ) խոշոր ավանդատուներից,
  11. արդյո՞ք բանկում առկա է որոշումների ընդունման պատշաճ ապակենտրոնացում բանկի աշխատակիցների և տարբեր կառույցների ֆունկցիաներին համապատասխան,
  12. արդյո՞ք բանկի աշխատակիցները, հատկապես միջին և բարձր օղակի ղեկավարները, ունեն պատշաճ մասնագիտական պատրաստվածություն (կրթություն, մասնագիտական փորձ, դասընթացներ)‚
  13. արդյոք բանկի աշխատակիցների քանակը համապատասխանում է բանկի կողմից իրականացվող գործառնությունների ծավալին և որակին,
  14. արդյո՞ք բանկում առկա է պաշտոնապես հաստատված ուսուցողական ծրագիր,
  15. արդյո՞ք բանկն իրականացնում է հետևողական մարկետինգային քաղաքականություն` շուկայում իր դիրքն ուժեղացնելու նպատակով,
  16. արդյո՞ք բանկի ներքին աուդիտը վերահսկում է տարբեր մակարդակների ղեկավարների գործունեության համապատասխանությունը բանկում ընդունված քաղաքականություններին և ընթացակարգերին,
  17. արդյո՞ք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և փաստաթղթերը ներկայացվում են ժամանակին և առանց սխալների,
  18. արդյո՞ք հաշվետու ժամանակաշրջանում բանկը չի խախտել օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները,
  19. արդյո՞ք առկա է բանկի տարածքային ստորաբաժանումների արդյունավետ կառավարման քաղաքականություն և բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի միջև  տեղեկատվության փոխանակման արդյունավետ համակարգ,
  20. արդյո՞ք բանկում առկա է արդյունավետ ներքին հսկողության համակարգ, որն առավելագույնս կբացառի խոշոր կորուստների հնարավորությունը, բանկի սահմանած ծրագրերից ու քաղաքականություններից շեղումը:

Ե - Եկամտաբերություն

Այս բաժնի ցուցանիշները բնութագրում են բանկի կողմից ներգրավված և սեփական միջոցների արդյունավետ կառավարելու ունակությունը եկամուտ ապահովելու և ներքին ներուժի հաշվին բանկի ակտիվների աճն ապահովելու առումով: Գնահատվում է ինչպես բանկի եկամուտ ստեղծելու այնպես էլ ծախսերը կառավարելու կարողությունը: Ե տարրի օբյեկտիվ գնահատականը հաշվարկում է Ե1-Ե5 ցուցանիշների գնահատականների միջոցով:

Ցու-ցա-նիշ

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշի միջակայքը և դրա համապատասխան  գնահատականը

Ցուցանիշի բնութագիրը

Ե1

Զուտ շահույթ/
Ընդհանուր ակտիվներ

Ե1 ≥ 6% = 5
6% > Ե1 ≥ 4% = 4
4% > Ե1 ≥ 1% = 3
1% > Ե1 ≥ 0% = 2
Ե1 < 0% = 1

Զուտ շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված զուտ շահույթ` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է:  Տարեկանացման ժամանակ գործակիցը բազմապատկվում է 12/n  ցուցանիշով, որտեղ n-ը տարվա սկզբից ամիսների քանակն է:
Ընդհանուր ակտիվները միջինացվում են տարեսկզբից օրական կտրվածքով` հիմք ընդունելով թիվ 3 հաշվետվության միջին օրական հաշվեկշռային տվյալները:

Ե2

Զուտ շահույթ /Ընդհանուր կապիտալ

Ե2 ≥ 24% = 5
24% > Ե2 ≥ 16% = 4
16% > Ե2 ≥ 6% = 3
6% > Ե2 ≥ 0% = 2
Ե2 < 0% = 1

Զուտ շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակած զուտ շահույթ` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է: Ընդհանուր կապիտալը միջինացվում է տարեսկզբից օրական կտրվածքով՝ հիմք ընդունելով թիվ 3 հաշվետվության միջին օրական հաշվեկշռային տվյալները:

Ե3

Զուտ տոկոսային եկամուտ/եկամտաբեր ակտիվներ

Ե3 ≥ 15% = 5
15% > Ե3 ≥ 12% = 4
12% > Ե3 ≥ 6% = 3
6% > Ե3 ≥ 0% = 2
Ե3 < 0% = 1

Զուտ տոկոսային եկամուտը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված զուտ տոկոսային եկամուտ` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է: Եկամտաբեր ակտիվները միջինացվում են տարեսկզբից:
Եկամտաբեր ակտիվների հաշվարկը կատարվում է Ա3 ցուցանիշում նշված կարգով:

Ե4

Զուտ գործառնական եկամուտ /Ընդհանուր ակտիվներ

Ե4 ≥ 9% = 5
9% > Ե4 >  6% = 4
6% > Ե4 ≥ 3% = 3
3% > Ե4 ≥ 0% = 2
Ե4 < 0% = 1

Զուտ գործառնական եկամուտը հաշվարկվում է որպես տարեսկզբից կուտակած զուտ տոկոսային և զուտ ոչ տոկոսային եկամուտների գումար` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է: Ընդհանուր ակտիվները միջինացվում են տարեսկզբից օրական կտրվածքով՝ հիմք ընդունելով թիվ 3 հաշվետվության միջին օրական հաշվեկշռային տվյալները:

Ե5

(Զուտ տոկոսային եկամուտ + ոչ տոկոսային եկամուտ)/ոչ տոկոսային  ծախսեր

Ե5  ≥ 175% = 5
175% > Ե5 ≥ 150% = 4
150% > Ե5 ≥ 125% = 3
125% > Ե5 ≥ 100% = 2
Ե5 < 100% = 1

Համարիչը հաշվարկվում է որպես տարեսկզբից կուտակային զուտ տոկոսային եկամուտների և ոչ տոկոսային եկամուտների (բացառությամբ վերագնահատման արդյունքում և հիմնական միջոցների օտարումից ստացված զուտ եկամուտներից) հանրագումար: Հայտարարը հաշվարկվում է որպես տարեսկզբից կուտակային ոչ տոկոսային ծախսեր: Ցուցանիշի հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվության:

Ե6

Եկամտաբերության սուբյեկտիվ գնահատական

Եկամտաբերության սուբյեկտիվ գնահատականն արտացոլում է բանկի եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների կայունության և միտումների գնահատականը: Եկամտաբերության սուբյեկտիվ գնահատականը ձևավորվում է վերլուծելով և գնահատելով հետևյալը՝
1. եկամուտների մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանց կայունությունը և բնորոշությունը, մասնավորապես մասհանումների ազդեցությունը,
2. ծախսերի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնների և բնույթի բացահայտումը,
3. եկամուտների կենտրոնացվածությունը. ելնելով ակտիվների կենտրոնացվածությունից` կարող է առաջանալ նաև եկամուտների կենտրոնացվածություն ըստ տնտեսության ճյուղերի, երկրի և փոխառուի և գնահատելով եկամուտների վրա որևէ բարենպաստ կամ անբարենպաստ իրադարձության ազդեցությունը պայմանավորված այդ կենտրոնացումներով,
4. ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների ազդեցությունը բանկի եկամտաբերության ցուցանիշների վրա,
5. եկամտաբեր ակտիվների ընդհանուր ակտիվներում տեսակարար կշիռների փոփոխությունները և միտումները, դրանց ազդեցությունները եկամուտների վրա,
6. զուտ մասհանումների միտումները և դրանց տեսակարար կշիռը եկամուտներում և ծախսերում, դրանց փոփոխության միտումները,
7. գործառնական եկամուտների և մինչև գործառնական ակտիվների և պարտավորությունների փոփոխությունը դրամական հոսքերի հարաբերությունը և միտումները,  
8. վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած սպասվող հնարավոր ծախսերը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել բանկի շահույթի մեծության վրա:

Լ - Իրացվելիություն

Այս բաժնի ցուցանիշները բնութագրում են բանկի ունակությունը` առանց կորուստների և ժամանակին բավարարել իր հաճախորդների, նախ և առաջ փոխատուների պահանջները, պատշաճ ձևով կառավարելու իրացվելիության հնարավոր շոկերը: Լ տարրի օբյեկտիվ գնահատականի հաշվարկում ընդգրկվում են Լ1-Լ5 ցուցանիշների գնահատականները:

 

Ցուցանիշ

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշի միջակայքը և դրա համապատասխան  գնահատականը

Ցուցանիշի բնութագիրը

Լ1

Բարձր իրացվելի ակտիվներ/Ընդհանուր ակտիվներ

Ի1 ≥ 30% = 5
30% > Ի1 ≥ 25% = 4
25% > Ի1 ≥ 20% = 3             
20% > Ի1 ≥ 15% = 2          
Ի1 < 15% =  1

Ն21 տնտեսական նորմատիվն է: Բարձր իրացվելի և ընդհանուր ակտիվները վերցված են միջին օրական հաշվարկով: Ցուցանիշի հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:

Լ2

Բարձր իրացվելի ակտիվներ/Ցպահանջ պարտավորություններ

Ի2 ≥ 100% = 5
100% > Ի2 ≥ 90% = 4
90% > Ի2 ≥ 80% = 3
80% > Ի2 ≥ 70% = 2
Ի2 < 70% = 1

Ն22 տնտեսական նորմատիվն է:  Բարձր իրացվելի ակտիվները և ցպահանջ պարտավորությունները վերցված են միջին օրական հաշվարկով: Ցուցանիշի հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:

Լ3

Ցպահանջ և մինչև 29 օր մարման ժամկետով ակտիվներ/Ցպահանջ և մինչև 29 օր մարման ժամկետով պարտավորություններ

Ի3 ≥ 140% = 5
140% > Ի3 ≥ 120% = 4
120% > Ի3 ≥ 100% = 3           
100% > Ի3 ≥ 80% = 2
Ի3 < 80% =  1

Ցպահանջ և մինչև 29 օր մարման ժամկետով ակտիվների և պարտավորությունների (այդ թվում՝ արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները ներառվում են   20%-ով) մեծությունները հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության:

Լ4

Մինչև 180 օր մարման ժամկետով ակտիվներ/Մինչև 180 օր մարման ժամկետով պարտավորություններ

Ի4 ≥ 140% = 5
140% > Ի4 ≥ 120% = 4
120% > Ի4 ≥ 100% = 3           
100% > Ի4 ≥ 80% = 2
Ի4 < 80% =  1

1-ից 180 օր մարման ժամկետով ակտիվների և պարտավորությունների (այդ թվում՝ արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները ներառվում են  20%-ով) մեծությունները հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության:
Ակտիվների հաշվարկում չեն ընդգրկվում պետական արժեթղթերը և Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի նկատմամբ պահանջները:

Լ5

Բարձր իրացվելի ակտիվներ/(Ցպահանջ պարտավորություններ + խոշոր պարտավորություններ)

Ի5 ≥ 100% = 5
100% > Ի5 ≥ 90% = 4
90% > Ի5 ≥ 80% = 3 
80% > Ի5 ≥ 70% = 2 
Ի5 <70% =  1

Ցուցանիշը հաշվարկին մասնակցում է միայն բանկի մոտ խոշոր պարտավորությունների առկայության դեպքում: Բարձր իրացվելի ակտիվները և ցպահանջ պարտավորությունները` հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության, իսկ խոշոր պարտավորությունները համաձայն թիվ 9 հաշվետվության՝ 20% կշռով: Թիվ 9 հաշվետվության խոշոր պատավորությունների ցպահանջ սյունակը հաշվարկում չի մասնակցում:

Լ6

 

Իրացվելիության սուբյեկտիվ կարծիք

 

Իրացվելիության սուբյեկտիվ գնահատականը ձևավորվում է բանկի՝ ժամանակին և առանց էական ծախսերի պարտավորությունների բավարարման և ակտիվների ֆինանսավորման իրական հնարավորությունների, դրանց միտումների և սպասվող փոփոխությունների վերլուծության արդյունքում: Որպեսզի իրականացվի իրացվելիության սուբյեկտիվ գնահատում, վերլուծողը պետք է գնահատի՝
1.  բանկի բարձր իրացվելի ակտիվների տեսակարար կշռի սպասվող փոփոխությունները և միտումները: Սուբյեկտիվ գնահատականը կարող է խստացվել բանկի բարձր իրացվելի ակտիվների տեսակարար կշռի բացասական միտումների դեպքում, եթե բանկի իրացվելիության նորմատիվները սահմանային արժեքներին  մոտ են,
2. ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռի սպասվող փոփոխությունները և միտումները, ցպահանջ պարտավորությունների ամբողջ պարտավորություններում տեսակարար կշռի և դրան բարձր իրացվելի ակտիվների ծավալների միտումների համադրելիությունը,
3. բարձր իրացվելի ակտիվների իրական մակարդակը, քանի որ որոշ դեպքերում բանկը իրականում կարող է հնարավորություն չունենա տիրապետել իր բարձր իրացվելի համարվող միջոցները: Այս դեպքում վերահսկողը պետք է համապատասխան ճշգրտումներ իրականացնի իրացվելիության գնահատման օբյեկտիվ ցուցանիշների հաշվարկի մեջ, չներառելով տվյալ ակտիվների մեծությունը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկի մեջ,
4. տեղաբաշխված միջոցների կենտրոնացվածության աստիճանը ըստ գործիքի տեսակի և թողարկողների: Այս առումով անհրաժեշտ է վերլուծել որևէ հնարավոր  անբարենպաստ իրադարձության ազդեցությունը բանկի իրացվելիության իրական մակարդակի վրա,
5. ներգրավված միջոցների կենտրոնացվածությունը ըստ պարտատերերի, որևէ խոշոր պարտատիրոջ ավանդը հետ պահանջելու հնարավորության ազդեցությունը բանկի իրացվելիության մակարդակի վրա,
6. ակտիվների որակի՝ ակտիվների դասերի սպասվող խստացումների և դուրսգրումների ազդեցությունը բանկի իրացվելիության իրական մակարդակի վրա,
7. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված բանկի իրացվելիության հաշվարկի հետ, դրանց հետևանքով բանկի իրացվելիության մակարդակի սպասվող փոփոխությունները, 
8. բանկում իրացվելիության արտահերթ պահանջները բավարարելու հնարավորությունը, որի անհրաժեշտությունը կարող է ծագել եկամուտների նվազման, չաշխատող ակտիվների աճի, ավանդների կենտրոնացումների, գործառնություններն
9. ընդլայնելու հնարավորություններն իրականացնելու դեպքերում,
բանկի լրացուցիչ իրացվելիություն ներգրավելու հնարավորությունը՝  բանկի իրացվելիության հնարավոր վատթարացման դեպքում,
10. վճարման հանձնարարականներով բանկի վճարումների կանոնավորությունը և հետաձգումների առկայությունը:

 

Ս - Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունություն

Այս բաժնի ցուցանիշների հիման վրա գնահատվում են բանկի շուկայական ռիսկերին ենթարկվածությունը: Ս տարրի օբյեկտիվ գնահատականն ստացվում է Ս1-Ս6 ցուցանիշների գնահատականների հիման վրա:

Ցու-ցա-նիշ

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշի միջակայքը և դրա համապատասխան  գնահատականը

Ցուցանիշի բնութագիրը

Ս1

Համախառն արտարժութային դիրք/Ընդհանուր կապիտալ

Ս1 < 15% =5
20% Ս1 < 15% = 4
25% Ս1 < 20% = 3     
30% Ս1 < 25% =2
Ս1 > 30%  = 1

Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: Որպես Ս1 վերցվում է այն շաբաթվա միջին օրական դիրքի մեծությունը, որում ընկնում է ամսվա վերջին օրը:  Ցուցանիշի հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի: Ս տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:

Ս2

Համախառն արտարժութային դիրք (առանց ածանցյալների)/Ընդհանուր կապիտալ

Ս2 < 15% =5
20% Ս2 < 15% = 4
25% Ս2 < 20% = 3     
30%  Ս2 < 25% =2
Ս2 > 30%  = 1

Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: Որպես Ս2 վերցվում է այն շաբաթվա միջին օրական դիրքի մեծությունը, որում ընկնում է ամսվա վերջին օրը:  Ցուցանիշի հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 2-ի: Ս տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:

Ս3

II խմբի արտարժութային դիրք/Ընդհանուր կապիտալ

Ս3 2% =5
3% Ս3 < 2% = 4
5% Ս3 < 3% = 3     
6% Ս3 < 5% =2
Ս3 > 6%  = 1

Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: Որպես Ս3 վերցվում է այն շաբաթվա միջին օրական դիրքի մեծությունը, որում ընկնում է ամսվա վերջին օրը:  Ցուցանիշի հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի: Ս տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:

Ս4

II խմբի արտարժութային դիրք  (առանց ածանցյալների)/Ընդհանուր կապիտալ

Ս4 2% =5
3% Ս4 < 2% = 4
5% Ս4 < 3% = 3      
6% Ս4 < 5% =2
Ս4 > 6%  = 1

Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: Որպես Ս4 վերցվում է այն շաբաթվա միջին օրական դիրքի մեծությունը, որում ընկնում է ամսվա վերջին օրը:  Ցուցանիշի հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 2-ի: Ս տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:

Ս5

Հիմնական միջոցներ/Հիմնական կապիտալ

Ս5 20%  = 5
20% < Ս5 30% = 4
30% < Ս5 50% = 3     
50% < Ս5 70% = 2
Ս5 > 70% = 1

Հիմնական միջոցները ներառում են բանկի կողմից օգտագործվող հիմնական միջոցները, գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված անշարժ գույքն ու այլ հիմնական միջոցները, և շահագործումից դուրս հիմնական միջոցները` արտահայտված հաշվեկշռային արժեքով: Հիմնական միջոցների տվյալները վերցվում են Կանոնակարգ 3-ի թիվ 1 հաշվետվությունից:
Հայտարարում վերցվում է հաշվեկշռային միջին օրական հիմնական կապիտալը Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվությունից:

Ս6

Տոկոսադրույքի փոփոխման նկատմամբ զգայուն՝  ակտիվների և պարտավորությունների տարբերություն/
Ընդհանուր կապիտալ

Ս6   20%  = 5
40% Ս6 < 20% =4
60% Ս6 < 40% = 3     
80% Ս6 < 60% = 2
Ս6 > 80% =1

Համարիչում վերցվում է մինչև 90 օր մարման ժամկետով տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների տարբերության բացարձակ մեծությունը, որը հաշվարկվում է Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության հիման վրա: Համարիչում թիվ 3 հաշվետվությունից վերցվում է նորմատիվային ընդհանուր կապիտալի միջին օրական մեծությունը:

Ս7

Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունության սուբյեկտիվ կարծիք

Շուկայի փոփոխությունների նկատմամբ զգայունության սուբյեկտիվ գնահատականն իրենից ներկայացնում է վերահսկողի կարծիքը բանկի ռիսկերին ենթակա լինելու աստիճանի վերաբերյալ` կապված բանկի գործունեության առանձնահատկությունների և իրականացվող գործարքների բնույթի հետ: Այս բաժնի սուբյեկտիվ վերլուծությունն ընդհանուր առմամբ հիմնվում է նախորդ բաժիններում բացահայտված տեղեկությունների վրա: Շուկայի փոփոխությունների նկատմամբ զգայունության սուբյեկտիվ գնահատականը ձևավորվում է` վերլուծելով և գնահատելով հետևյալը՝

  1. ակտիվների կառուցվածքի փոփոխությունը և միտումները. ակտիվների դուրսգրումների հետևանքով գրավի տնօրինման արդյունքում սեփականացված հիմնական միջոցների, ապրանքանյութական պաշարների և այն ակտիվների տեսակարար կշիռների  փոփոխությունը, որոնց արժեքը կախված է շուկայում գների փոփոխությունից,
  2. արտարժութային ակտիվների կամ պարտավորությունների սպասվող փոփոխություններն ու միտումները, դրանց ազդեցությունը բանկի արտարժութային դիրքի վրա: Այստեղ պետք է ներառել նաև այն ակտիվները և/կամ պարտավորությունները, որոնք բանկը համարել է դրամային, բայց վերահսկողի հիմնավորված կարծիքով դրանք պարունակում են արտարժութային ռիսկ,
  3. ռիսկերի զսպման նպատակով օգտագործվող գործիքների արդյունավետությունը և հուսալիությունը‚
  4. տոկոսադրույքի նկատմամբ զգայուն ակտիվների և պարտավորությունների սպասվող փոփոխությունները և միտումները և դրանց փոփոխության հետևանքով տոկոսադրույքի նկատմամբ զգայուն ակտիվների և պարտավորությունների ճեղքվածքային իրական մեծությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.10.2004, N 255-Ն 01.01.2005, N 281-Ն
18.02.2004, N 35-Ն 25.03.2004, N 281-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան