Գլխավոր տեղեկություն
Համար
N 1270-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2009-04.08.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.19/68(658) Հոդ.1197
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1270-Ն

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

3) երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի օգտագործման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 11

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1270-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Ուղևորության փաստաթուղթ «Էքսպրես» ԿԱՀ (կառավարման ավտոմատ համակարգ)

2. Ուղևորության փաստաթուղթ (ծածկագիր` 11, «լրիվ»)

3. Ուղևորության փաստաթուղթ (ծածկագիր` 12, «մանկական»)

4. Ուղևորության փաստաթուղթ (ծածկագիր` 21, «արտոնյալ»)

5. Մերձքաղաքային տոմս

6. Փոխադրական փաստաթուղթ (ուղեբեռ, բեռնաուղեբեռ) «Էքսպրես» ԿԱՀ

7. Ուղեբեռնային անդորրագիր` ԼՈՒ-12 ձևի

8. Բեռնաուղեբեռնային անդորրագիր` ԼՈՒ-12բ ձևի

9. Մարդատար գնացքի հետ վագոններով առաքման և վագոնների փոխադրման ուղեցուցակ` ԼՈՒ-12Վ ձևի

10. Տարբեր գանձումների անդորրագիր «Էքսպրես» ԿԱՀ

11. Գնացքներում անկողնային սպիտակեղենի օգտագործման համար վճարն ստանալու մասին անդորրագիր` ՎՈՒ-9 ձևի

12. Ուղևորի մոտ ձեռքի ուղեբեռի փոխադրման անդորրագիր

13. Ուղևորների և ուղեբեռի փոխադրման տուգանքային անդորրագիր` ԼՈՒ-10 ձևի

14. Օժանդակ փաստաթուղթ «Էքսպրես» ԿԱՀ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1270-Ն որոշման

 

Ձ Ե Վ Ե Ր

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Ձև N 1

N 1 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Ուղևորության փաստաթուղթ «Էքսպրես» ԿԱՀ (կառավարման ավտոմատ համակարգ):

2. Ձևաթուղթը պարունակում է երկու թերթ`

1) առաջինը` ուղևորության փաստաթուղթ.

2) երկրորդը` վերահսկիչ կտրոն:

3. Ձևաչափը` 193x86 մմ:

4. Գույնը.

1) Ուղևորության փաստաթղթի.

ա. թղթի - սպիտակ,

բ. ուղևորության փաստաթղթի երեսի կողմի պաշտպանիչ ցանցի - տարբեր աստիճանի մգության նարնջագույն,

գ. տպագրական նշագծման և գրերի - պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ,

2) վերահսկիչ կտրոնի.

ա. թղթի- սպիտակ,

բ. վերահսկիչ կտրոնի երեսի կողմի պաշտպանիչ ցանցի-տարբեր աստիճանի մգության նարնջագույն,

գ. տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

5. Ձևաթղթի երեսի կողմի վրա.

1) ուղղահայաց վեց սյունակներում տվյալներ.

ա. գնացք N, ծածկագիր (պարտադիր չէ),

բ. մեկնումը-ամսաթիվ, ամիս, ժամ, րոպե,

գ. վագոն N, տեսակը,

դ. արժեքը ՀՀ դրամով,

ե. տոմսի,

զ. տեղատոմսի,

է. մարդկանց քանակը,

ը. փաստաթղթի տեսակը:

Վերահսկիչ կտրոնի վրա տվյալ տվյալները բացակայում են.

2) ձևաթղթի թերթերի վերին ձախ անկյունում- ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը և «Էքսպրես» ԿԱՀ գրառումը.

3) վերևից ձևաթղթի թերթերի կենտրոնում-անվանումը.

ա. «ուղևորության փաստաթուղթ»,

բ. «վերահսկիչ կտրոն» և գրառում «Առանց ուղևորության փաստաթղթի ուղևորության համար վավերական չէ».

4) ձևաթղթի թերթերի վերին աջ անկյունում-սերիա և համար.

5) ձևաթղթի թերթերի ներքին ձախ անկյունում-նրբագծային ծածկագիր:

6. Ձևաթղթի հակառակ կողմի վրա.

1) ուղևորության փաստաթղթի-տեղեկություն բացակայում է.

2) վերահսկիչ կտրոնի-ուղևորի համար տեղեկության տեքստ (տեղեկության տեքստը` ըստ երկաթուղու հայեցողության):

7. Հատուկ պահանջներ-ձևաթղթի թերթերի վրա տպագրական համարի վերջին վեց թվերը պետք է նույնը լինեն:

8. Ուղևորության փաստաթղթի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:

 

Ձև N 2

 

 

N 2 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Անվանումը` Ուղևորության փաստաթուղթ «Լրիվ»:

2. Ծածկագիր 11:

3. Ձևաթուղթը պարունակում է երեք բաղկացուցիչ մասեր մեկ թերթի վրա`

1) ուղևորության փաստաթուղթ.

2) վերահսկիչ կտրոն.

3) ուղևորության փաստաթղթի կռնակ (корешок):

4. Ձևաչափը 259x105 մմ, բայց ոչ ավելի, քան 300x125 մմ:

5. Գույնը.

1) թղթի- սպիտակ.

2) ուղևորության փաստաթղթի երեսի կողմի պաշտպանիչ ցանցի- տարբեր աստիճանի մգության վարդագույն.

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

6. Ձևաթղթի երեսի կողմի վրա.

1) ուղևորության փաստաթղթի տվյալները.

ա. երկաթուղու __________ կայարանից,

բ. մինչև երկաթուղու ___________կայարանը,

գ. միջով (պարտադիր չէ),

դ. հեռավորությունը կմ (պարտադիր չէ),

ե. տոմսի արժեքը,

զ. տեղատոմսի արժեքը,

է. ուղևորության արժեքը,

ը. ապահովագրական գանձում (պարտադիր չէ),

թ. միջնորդավճար (պարտադիր չէ),

ժ. հարկ (պարտադիր չէ),

ժա. ընդհանուր արժեքը (պարտադիր չէ),

ժբ. ներկայացված է փաստաթուղթ (պարտադիր չէ),

ժգ. ԱԱՀ (պարտադիր չէ),

ժդ. տեղեկություն բովանդակող հինգ պատկերագիր, գնացքի N, վագոնի N, տեղի N, մեկնման թվականը, մեկնման ժամանակը,

ժե. գանձապահի ստորագրությունը (պարտադիր չէ),

ժզ. փաստաթղթի սերիան և համարը:

Ուղևորության փաստաթղթի ձախ կողմով ուղղահայաց ուղղությամբ գրառում «Վերահսկիչ կտրոնի վրա նշված է վճարված գումարը ՀՀ դրամով, վագոնի տեսակը, գնացքի կարգը».

2) վերահսկիչ կտրոնի տվյալները.

ա. գնային ցանց ՀՀ դրամով,

բ. գնացքի կարգի և վագոնի տեսակի մատնանշմամբ սանդղակ,

գ. երկու պատկերագիր-վերին աջ և ներքին ձախ անկյուններում,

դ. պատկերագրերի տակ նշված է տոմսի տեսակը «լրիվ» և ուղևորության ուղղղությունը «անդ, հետ»,

ե. վերահսկիչ կտրոնի աջ կողմում գրառում ուղղահայաց ուղղությամբ «Տոմսը առանց վերահսկիչ կտրոնի անվավեր է».

3) ուղևորության փաստաթղթի կռնակի տվյալները սահմանում է երկաթուղին.

4) վերահսկիչ կտրոնի վերին մասում- ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը.

5) ուղևորության փաստաթղթի և կռնակի վերին մասում-անվանում. «Ուղևորության փաստաթուղթ» «Ուղևորության փաստաթղթի կռնակ»: «Վերահսկիչ կտրոն» անվանումը տեղաբաշխված է վերահսկիչ կտրոնի ձախ կողմում ուղղահայաց ուղղությամբ.

6) ուղևորության փաստաթղթի և ուղևորության փաստաթղթի կռնակի ներքին մասում- սերիան և համարը:

7. Հակառակ կողմի վրա.

1) ուղևորության փաստաթղթի- տեղեկություն ուղևորի համար (տեղեկության տեքստը` ըստ երկաթուղու հայեցողության).

2) կռնակի-տեղեկություն գանձապահի համար (տեղեկության տեքստը` ըստ երկաթուղու հայեցողության):

8. Հատուկ պահանջներ- ուղևորության փաստաթղթի և ուղևորության փաստաթղթի կռնակի վրա տպագրական համարները պետք է միանման լինեն:

9. Ուղևորության փաստաթղթի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:

Ձև N 3

N 3 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Ուղևորության փաստաթուղթ «Մանկական»:

2. Ծածկագիր 12:

3. Ձևաթուղթը պարունակում է երեք բաղկացուցիչ մասեր մեկ թերթի վրա`

1) ուղևորության փաստաթուղթ.

2) վերահսկիչ կտրոն.

3) ուղևորության փաստաթղթի կռնակ:

4. Ձևաչափը 259x105 մմ, բայց ոչ ավելի, քան 300x125 մմ:

5. Գույնը.

1) թղթի- սպիտակ.

2) ուղևորության փաստաթղթի երեսի կողմի պաշտպանիչ ցանցի- տարբեր աստիճանի մգության կապույտ.

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

6. Ձևաթղթի երեսի կողմի վրա.

1) ուղևորության փաստաթղթի տվյալները.

ա. երկաթուղու __________ կայարանից,

բ. մինչև երկաթուղու ____________ կայարանը,

գ. միջով (պարտադիր չէ),

դ. հեռավորությունը կմ (պարտադիր չէ),

ե. տոմսի արժեքը,

զ. տեղատոմսի արժեքը,

է. ուղևորության արժեքը,

ը. ապահովագրական գանձում (պարտադիր չէ),

թ. միջնորդավճար (պարտադիր չէ),

ժ. հարկ (պարտադիր չէ),

ժա. ընդհանուր արժեքը (պարտադիր չէ),

ժբ. ներկայացված է փաստաթուղթ (պարտադիր չէ),

ժգ. ԱԱՀ (պարտադիր չէ),

ժդ. տեղեկություն բովանդակող հինգ պատկերագիր, գնացքի N, վագոնի N, տեղի N, մեկնման թվականը, մեկնման ժամանակը,

ժե. գանձապահի ստորագրությունը (պարտադիր չէ),

ժզ. փաստաթղթի սերիան և համարը:

Ուղևորության փաստաթղթի ձախ կողմով ուղղահայաց ուղղությամբ գրառում «Վերահսկիչ կտրոնի վրա նշված է վճարված գումարը ՀՀ դրամով, վագոնի տեսակը, գնացքի կարգը».

2) վերահսկիչ կտրոնի տվյալները.

ա. գնային ցանց ՀՀ դրամով,

բ. գնացքի կարգի և վագոնի տեսակի մատնանշմամբ սանդղակ,

գ. երկու պատկերագիր-վերին աջ և ներքին ձախ անկյուններում,

դ. պատկերագրի տակ նշված է տոմսի տեսակը «մանկական» և ուղևորության ուղղղությունը «անդ, հետ», «զեղչի չափը___%» (պարտադիր չէ),

ե. վերահսկիչ կտրոնի աջ կողմում ուղղահայաց ուղղությամբ գրառում «Տոմսը առանց վերահսկիչ կտրոնի անվավեր է».

3) ուղևորության փաստաթղթի կռնակի տվյալները սահմանում է երկաթուղին.

4) վերահսկիչ կտրոնի վերին մասում-ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը.

5) ուղևորության փաստաթղթի և կռնակի վերին մասում-անվանում. «Ուղևորության փաստաթուղթ», «Ուղևորության փաստաթղթի կռնակ»: «Վերահսկիչ կտրոն» անվանումը տեղաբաշխված է վերահսկիչ կտրոնի ձախ կողմում ուղղահայաց ուղղությամբ.

6) ուղևորության փաստաթղթի և ուղևորության փաստաթղթի կռնակի ներքին մասում- սերիան և համարը:

7. Հակառակ կողմի վրա.

1) ուղևորության փաստաթղթի- տեղեկություն ուղևորի համար (տեղեկության տեքստը` ըստ երկաթուղու հայեցողության).

2) կռնակի- տեղեկություն գանձապահի համար (տեղեկության տեքստը` ըստ երկաթուղու հայեցողության):

8. Հատուկ պահանջներ- ուղևորության փաստաթղթի և ուղևորության փաստաթղթի կռնակի վրա տպագրական համարները պետք է միանման լինեն:

9. Ուղևորության փաստաթղթի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:

Ձև N 4

N 4 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Ուղևորության փաստաթուղթ «Արտոնյալ»:

2. Ծածկագիր 21:

3. Ձևաթուղթը պարունակում է երեք բաղկացուցիչ մասեր մեկ թերթի վրա`

1) ուղևորության փաստաթուղթ.

2) վերահսկիչ կտրոն.

3) ուղևորության փաստաթղթի կռնակ:

4. Ձևաչափը 259x105 մմ, բայց ոչ ավելի, քան 300x125 մմ:

5. Գույնը.

1) թղթի- սպիտակ.

2) ուղևորության փաստաթղթի երեսի կողմի պաշտպանիչ ցանցի- տարբեր աստիճանի մգության նարնջագույն,

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

6. Ձևաթղթի երեսի կողմի վրա.

1) ուղևորության փաստաթղթի տվյալները.

ա. երկաթուղու ___________ կայարանից,

բ. մինչև երկաթուղու ___________ կայարանը,

գ. միջով (պարտադիր չէ),

դ. հեռավորությունը կմ (պարտադիր չէ),

ե. տոմսի արժեքը,

զ. տեղատոմսի արժեքը,

է. ուղևորության արժեքը,

ը. ապահովագրական գանձում (պարտադիր չէ),

թ. միջնորդավճար (պարտադիր չէ),

ժ. հարկ (պարտադիր չէ),

ժա. ընդհանուր արժեքը (պարտադիր չէ),

ժբ. ներկայացված է փաստաթուղթ (պարտադիր չէ),

ժգ. ԱԱՀ (պարտադիր չէ),

ժդ. տեղեկություն բովանդակող հինգ պատկերագիր, գնացքի N, վագոնի N, տեղի N, մեկնման թվականը, մեկնման ժամանակը,

ժե. գանձապահի ստորագրությունը (պարտադիր չէ),

ժզ. փաստաթղթի սերիան և համարը:

Ուղևորության փաստաթղթի ձախ կողմով ուղղահայաց ուղղությամբ գրառում «Վերահսկիչ կտրոնի վրա նշված է վճարված գումարը ՀՀ դրամով, վագոնի տեսակը, գնացքի կարգը».

2) վերահսկիչ կտրոնի տվյալները.

ա. գնային ցանց ՀՀ դրամով,

բ. գնացքի կարգի և վագոնի տեսակի մատնանշմամբ սանդղակ,

գ. երկու պատկերագիր-վերին աջ և ներքին ձախ անկյուններում,

դ. պատկերագրերի տակ նշված է տոմսի տեսակը «արտոնյալ» և ուղևորության ուղղղությունը «անդ, հետ»: Վերահսկիչ կտրոնի աջ կողմում ուղղահայաց ուղղությամբ գրառում «Տոմսը առանց վերահսկիչ կտրոնի անվավեր է».

3) ուղևորության փաստաթղթի կռնակի տվյալները սահմանում է երկաթուղին.

4) վերահսկիչ կտրոնի վերին մասում- ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը.

5) ուղևորության փաստաթղթի և կռնակի վերին մասում-անվանում.«Ուղևորության փաստաթուղթ» «Ուղևորության փաստաթղթի կռնակ»: «Վերահսկիչ կտրոն» անվանումը տեղաբաշխված է վերահսկիչ կտրոնի ձախ կողմում ուղղահայաց ուղղությամբ.

6) ուղևորության փաստաթղթի և ուղևորության փաստաթղթի կռնակի ներքին մասում- սերիան և համարը:

7. Հակառակ կողմի վրա.

1) ուղևորության փաստաթղթի- տեղեկություն ուղևորի համար (տեղեկության տեքստը` ըստ երկաթուղու հայեցողության).

2) կռնակի- տեղեկություն գանձապահի համար (տեղեկության տեքստը` ըստ երկաթուղու հայեցողության):

8. Հատուկ պահանջներ- ուղևորության փաստաթղթի և ուղևորության փաստաթղթի կռնակի վրա տպագրական համարները պետք է միանման լինեն:

9. Ուղևորության փաստաթղթի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:

Ձև N 5

N 5 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Մերձքաղաքային տոմս։

2. Ձևաչափը 60x45 մմ:

3. Գույնը.

1) թղթի- սպիտակ.

2) երեսի կողմի պաշտպանիչ ցանցի- տարբեր աստիճանի մգության նարնջագույն.

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

4. Ձևաթղթի երեսի կողմի վրա տվյալներ.

1) ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը.

2) անվանումը` «Մերձքաղաքային տոմս».

3) տոմսի համարը.

4) մեկնման կայարանի անվանումը.

5) ժամանման կայարանի անվանումը.

6) արժեքը ՀՀ դրամով.

7) սերիան և համարը

8) դաշտ` թվականը դակելու համար:

5. Ձևաթղթի հակառակ կողմում- տեղեկությունը բացակայում է:

6. Մերձքաղաքային տոմսի ձևաթղթի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին: 

Ձև N 6

N 6 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Փոխադրական փաստաթուղթ (ուղեբեռ, բեռնաուղեբեռ) «Էքսպրես» ԿԱՀ:

2. Ձևաչափը 193x178 մմ:

3. Գույնը.

1) թղթի- սպիտակ.

2) փոխադրական փաստաթղթի երեսի կողմի պաշտպանիչ ցանցի- տարբեր աստիճանի մգության, կանաչ.

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

4. Ձևաթղթի երեսի կողմի վրա.

1) տվյալներ ուղղահայաց յոթ սյունակներում.

ա. գնացք- N, ծածկագիր (պարտադիր չէ),

բ. մեկնումը- ամսաթիվ, ամիս,

գ. տեղերի քանակը,

դ. քաշը, կգ,

ե. հայտարարված արժեքը,

զ. գումարը կանխիկ դրամով,

է. առաքման տեսակը.

2) ձևաթղթի վերին ձախ անկյունում- ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը և գրառում «Էքսպրես» ԿԱՀ.

3) վերևից ձևաթղթի կենտրոնում -«փոխադրական փաստաթուղթ» անվանումը.

4) ձևաթղթի վերին աջ անկյունում- սերիան և համարը:

5. Ձևաթղթի հակառակ կողմի վրա.

1) տեղեկություն ուղևորի և առաքիչի համար (տեղեկության տեքստը` ըստ երկաթուղու հայեցողության).

2) գրանցում ժամանման մասին.

3) գրանցում հանձնելու մասին.

4) ըստ ժամանման և մեկնման փոխաբեռնման կայարանի գրանցում.

5) ստորագրություն.

6) ստացողի ստացագիրը.

7) ստացված է ըստ ___20_____թ. N ____ լիազորագրի (կախված փոխադրման պայմաններից պարտադիր է).

8) _________________________ համար (կախված փոխադրման պայմաններից պարտադիր է).

9) ստացա ____________ (կախված փոխադրման պայմաններից պարտադիր է).

                Ա Ա Հ

10) փաստաթուղթ N _______(կախված փոխադրման պայմաններից պարտադիր է).

11) ստացողի հասցեն __________(կախված փոխադրման պայմաններից պարտադիր է).

12) ձեռնարկության հասցեն ___________________ (կախված փոխադրման պայմաններից պարտադիր է):

6. Փոխադրական փաստաթղթի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:

Ձև N 7

էջ 1, 2, 3, 4, 5 

N 7 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Ուղեբեռնային անդորրագիր:

2. Ձև ԼՈւ-12:

3. Ձևաթուղթը պարունակում է երեք թերթ`

1) ուղեբեռնային անդորրագիր.

2) ուղեբեռնային ուղեցուցակ.

3) ուղեբեռնային անդորրագրի կռնակ:

4. Ձևաչափը 195x265 մմ:

5. Գույնը.

1) թղթի- սպիտակ.

2) երեսի կողմի պաշտպանիչ ցանցի- տարբեր աստիճանի մգության, բաց կանաչագույն.

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

6. Ձևաթղթի բոլոր թերթերի երեսի կողմի վրա.

1) տվյալներ.

ա. գնացքի համարը, մեկնման թվականը (ամսաթիվ, ամիս, տարի),

բ. մեկնման կայարանը, մեկնման կայարանի ծածկագիրը,

գ. միջով,

դ. երթուղու համարը,

ե. ներկայացված փաստաթղթերի համարները,

զ. առաքիչը և նրա հասցեն,

է. ստացողը և նրա հասցեն,

ը. պետությունը,

թ. պետությունով փոխադրավճարը (ազգային, տարիֆային արժույթով),

ժ. հայտարարված արժեքի համար (ազգային, տարիֆային արժույթով),

ժա. ընդամենը,

ժբ. հեռավորությունը կմ,

ժգ. փոխադրավճարը (ազգային, տարիֆային արժույթով),

ժդ. հայտարարված արժեքի համար (ազգային, տարիֆային արժույթով),

ժե. հայտարարված արժեքի ընդհանուր գումարը տառերով (ազգային, տարիֆային արժույթով),

ժզ. տեղերի քանակը,

ժէ. փաթեթավորման տեսակը,

ժը. քաշը,

ժթ. առանձին տեղերի կամ ընդհանուրի հայտարարված արժեքը (ՀՀ դրամով),

իա. ընդհանուր փոխադրավճարը (ՀՀ դրամով),

իբ. հայտարարված արժեքի համար (ՀՀ դրամով),

իգ. հանգույցներում երկաթուղուն հանձնելու գանձում (ՀՀ դրամով),

իդ. ընդամենը ՀՀ դրամով,

իե. ընդամենը տեղերը (տառերով),

իզ. չեկ N,

իէ. ստացված է (ազգային, տարիֆային արժույթով գումարը տառերով),

իը. առաքման կայարանի նմուշները ուղեբեռի փաթեթավորման թերությունների մասին,

իթ. ձևակերպված թվականը (ամսաթիվ, ամիս, տարի),

լա. առաքման կայարանի օրացուցային դրոշմակ,

լբ. ուղեբեռնային գանձապահի ստորագրությունը.

2) վերին ձախ անկյունում-ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը.

3) վերից կենտրոնում- անվանում «Ուղեբեռնային անդորրագիր», «Ուղեբեռնային ուղեցուցակ», «Ուղեբեռնային անդորրագրի կռնակ».

4) վերին աջ անկյունում- սերիա և համար:

7. Ձևաթղթի հակառակ կողմի վրա.

1) ուղեբեռնային անդորրագրի.

ա. տեղեկություն առաքիչի համար (տեղեկության տեքստը` ըստ երկաթուղու հայեցողության),

բ. կայարանի գրանցումը ուղևորի դիմումի համաձայն ուղեբեռի վերաառաքման մասին,

գ. վերաառաքման թվականը, կայարանի օրացուցային դրոշմակը, կայարանի պետի ստորագրությունը,

դ. ուղեբեռի չժամանման մասին (կայարանի օրացուցային դրոշմակը),

ե. գրանցում ուղեբեռի հանձնման մասին (կայարանի օրացուցային դրոշմակը).

2) ուղեբեռնային ուղեցուցակի.

ա. գրանցում ժամանման մասին,

բ. ժամանման գրքի հերթական համարը,

գ. նշանակման կայարանի օրացուցային դրոշմակը,

դ. ուղեբեռի փոխաբեռնման կայարանի գրանցումը,

ե. ժամանումը (օրացուցային դրոշմակը),

զ. մեկնումը (օրացուցային դրոշմակը),

է. հավելված (տողեր 1,2,3),

ը. գրանցում ուղեբեռի հանձնման մասին (օրացուցային դրոշմակը),

թ. ուղեբեռնային գանձապահի ստորագրությունը.

3) ուղեբեռնային անդորրագրի կռնակ- բացակայում է տեղեկություն:

8. Հատուկ պահանջներ- ձևաթղթի բոլոր թերթերի վրա տպագրական համարները պետք է միանման լինեն:

9. Ուղեբեռնային անդորրագրի բոլոր թերթերի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:

Ձև N 8

էջ 1, 2, 3, 4

N 8 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Բեռնաուղեբեռնային անդորրագիր:

2. Ձև ԼՈՒ-12բ:

3. Ձևաթուղթը պարունակում է երեք թերթ`

1) բեռնաուղեբեռնային անդորրագիր.

2) բեռնաուղեբեռնային ուղեցուցակ.

3) բեռնաուղեբեռնային անդորրագրի կռնակ:

4. Ձևաչափը 195x265 մմ, բայց ոչ ավելի, քան 210x297 մմ:

5. Գույնը`

1) թղթի- սպիտակ.

2) երեսի կողմի պաշտպանիչ ցանցի- տարբեր աստիճանի մգության բաց նարնջագույն.

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

6. Ձևաթղթի բոլոր թերթերի երեսի կողմի վրա`

1) տվյալներ.

ա. գնացքի համարը, մեկնման թվականը (ամսաթիվ, ամիս, տարի),

բ. մեկնման կայարանը, մեկնման կայարանի ծածկագիրը,

գ. միջով,

դ. երթուղու համարը,

ե. առաքիչը և նրա հասցեն,

զ. բանկի տեղեկանքը կենտրոնացված վճարման մասին N —- բանկի հիմնարկում,

է. վճարողի ծածկագիրը,

ը. ստացողը և նրա հասցեն,

թ. հայտարարված արժեքի ընդհանուր գումարը ազգային, տարիֆային արժույթով (տառերով),

ժ. տեղերի քանակը,

ժա. փաթեթավորման տեսակը,

ժբ. բեռի անվանումը,

ժգ. իրական քաշը,

ժդ. առանձին տեղերի կամ ընդհանուր հայտարարված արժեքը (ազգային արժույթով),

ժե. պետությունը,

ժզ. հեռավորությունը կմ,

ժէ. փոխադրավճարը (ազգային, տարիֆային արժույթով),

ժը. հայտարարված արժեքի համար (ազգային, տարիֆային արժույթով),

ժթ. ընդամենը փոխադրավճարը (ազգային, տարիֆային արժույթով),

իա. ընդամենը հայտարարված արժեքի համար (ազգային, տարիֆային արժույթով),

իբ. հանգույցներում երկաթուղուն հանձնելու գանձում,

իգ. ընդամենը տեղերը (տառերով),

իդ. ընդամենը ՀՀ դրամով,

իե. ստացված է (գումարը տառերով),

իզ. չեկ N,

իէ. առաքման կայարանի նմուշները բեռնաուղեբեռի փաթեթավորման թերությունների մասին,

իը. առաքման կայարանի օրացուցային դրոշմակ,

իթ. ձևակերպման թվականը (ամսաթիվ, ամիս, տարի),

լա. ուղեբեռնային գանձապահի ստորագրությունը.

2) վերին ձախ անկյունում- ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը.

3) վերևից կենտրոնում- անվանում «Բեռնաուղեբեռնային անդորրագիր», «Բեռնաուղեբեռնային ուղեցուցակ», «Բեռնաուղեբեռնային անդորրագրի կռնակ».

4) վերին աջ անկյունում- սերիա և համար:

7. Ձևաթղթի հակառակ կողմի վրա.

1) բեռնաուղեբեռնային անդորրագրի- տեղեկություն առաքիչի համար (տեղեկության տեքստը` ըստ երկաթուղու հայեցողության).

2) բեռնաուղեբեռնային ուղեցուցակի.

ա. գրանցում ժամանման մասին,

բ. ժամանման գրքի հերթական համարը,

գ. նշանակման կայարանի օրացուցային դրոշմակը,

դ. բեռնաուղեբեռի փոխաբեռնման կայարանի գրանցումը,

ե. ժամանումը (օրացուցային դրոշմակը),

զ. մեկնումը (օրացուցային դրոշմակը),

է. հավելված (տողեր 1, 2, 3),

ը. ստացողի ստացագիրը,

թ. գրանցում բեռնաուղեբեռի հանձնման մասին, նշանակման կայարանի օրացուցային դրոշմակը.

3) բեռնաուղեբեռնային անդորրագրի կռնակի` տեղեկությունը բացակայում է:

8. Հատուկ պահանջներ- ձևաթղթի բոլոր թերթերի վրա տպագրական համարները պետք է միանման լինեն:

9. Բեռնաուղեբեռնային անդորրագրի բոլոր թերթերի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:

 

Ձև N 9

 

էջ 1, 2, 3

N 9 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Մարդատար գնացքի հետ վագոններով առաքման և վագոնների փոխադրման ուղեցուցակ:

2. Ձև ԼՈՒ-12վ:

3. Ձևաթուղթը պարունակում է երկու թերթ`

1) առաջինը- մարդատար գնացքի հետ վագոններով առաքման և վագոնների փոխադրման ուղեցուցակ.

2) երկրորդը- բաղկացած է մարդատար գնացքի հետ վագոններով առաքման և վագոնների փոխադրման ուղեցուցակի կռնակից և մարդատար գնացքի հետ վագոններով առաքման և վագոնների ուղարկման անդորրագրից:

4. Ձևաչափը 210x340 մմ:

5. Գույնը.

1) թղթի- սպիտակ.

2) ուղեցուցակի երեսի կողմի պաշտպանիչ ցանցի- տարբեր աստիճանի մգության բաց վարդագույն.

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

6. Ձևաթղթի երեսի կողմի վրա.

1) ուղեցուցակի և ուղեցուցակի կռնակի տվյալները.

ա. գնացքի համարը, վագոնի տեսակը, վագոնի համարը, սռնիների քանակը, ամբարձիչ ուժը,

բ. առաքման կայարանը, առաքողը, նրա փոստային հասցեն և առաքողի հաշվի համարը,

գ. բեռի հայտարարագրված արժեքը,

դ. նշանակման ճանապարհը և կայարանը, ստացողը և նրա փոստային հասցեն,

ե. բեռի բնութագիրը. անվանումը (ինչ է փոխադրվում), տեղերի քանակը, փաթեթավորման տեսակը, փաստացի քաշը. առաքիչի և երկաթուղու, հայտարարված արժեքը - կմ-ի համար վճարման հաշվարկը, վճարման անվանումը, հաշվարկային քաշը կամ տեղերի քանակը, գծապատկերի համարը, գումարը ՀՀ դրամով,

զ. ընդամենը տեղը տառերով, փաստացի ընդհանուր քաշը տառերով, ներկայացված վկայականի համարը, առաքիչի ներկայացուցչի ազգանունը և պաշտոնը,

է. առաքման ժամանակ գանձված է (գումարը տառերով), չեկի համարը և ուղեբեռնային գանձապահի ստորագրությունը,

ը. ընդհանուր գումարը,

թ. գումարը առաքման ժամանակ, գումարը հանձնման ժամանակ,

ժ. եկամուտների բաշխումը.

2) ուղեցուցակի տվյալները.

ա. վերջնական հաշվարկով վճարել է (գումարը տառերով),

բ. չեկի համարը, բեռի ստացման թվականը,

գ. համար (ստացողի), հիման վրա (լիազորագրի համարը և թվականը),

դ. ստացողի հաշվարկային համարը,

ե. ստացողի ստորագրությունը,

զ. անձնագրի տվյալները.

3) ուղեցուցակի կռնակի տվյալները (անդորրագիրը ստանալու մասին առաքիչի ստացագիրը).

ա. ճանապարհային գերատեսչությունից անդորրագիրը ստացավ,

բ. առաքման ժամանակ գումարի պահումը (գումարը տառերով) հաստատում եմ,

գ. առաքողի ստորագրությունը.

4) անդորրագրի տվյալները.

ա. նշանակման կայարանը և ճանապարհը,

բ. առաքող,

գ. ստացող,

դ. վճարված է առաքման ժամանակ չեկով կամ կանխիկ (գումարը տառերով),

ե. հայտարարված արժեքը,

զ. ուղեբեռնային գանձապահի ստորագրությունը,

է. բեռի բնութագիրը. անվանումը (ինչ է փոխադրվում), տեղերի քանակը, փաթեթավորման տեսակը, քաշը, հայտարարված արժեքը.

5) վերին ձախ անկյունում- ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը.

6) վերևից կենտրոնում- անվանում «Մարդատար գնացքի հետ վագոններով առաքման և վագոնների փոխադրման ուղեցուցակ», «Մարդատար գնացքի հետ վագոններով առաքման և վագոնների փոխադրման ուղեցուցակի կռնակ», «Մարդատար գնացքի հետ վագոններով առաքման և վագոնների փոխադրման համար անդորրագիր».

7) ձևաթղթի բոլոր թերթերի և մասերի վերին աջ անկյունում- սերիա և համար:

7. Ձևաթղթի հակառակ կողմի վրա տվյալներ.

1) ուղեցուցակի.

ա. գնացքի մեկնման թվականը և համարը,

բ. գնացքի ժամանման թվականը և համարը,

գ. փոխադրման կարգը,

դ. ուղարկման կայարանի ծածկագիրը,

ե. նշանակման կայարանի ծածկագիրը,

զ. բեռի համարը,

է. քաշը, կգ,

ը. փոխադրավճարը,

թ. ներմուծման և արտահանման հեռավորությունը կմ,

ժ. նշանակման ճանապարհը,

ժա. երթուղու համարը,

ժբ. հեռավորությունը ըստ երթուղու կմ,

ժգ. գրառում բեռի անցման մասին,

ժդ. գնացքի կցման կայարանը,

ժե. գնացքի համարը և հաղորդանքը,

ժզ. տվյալ գնացքի կազմում մինչև որ կայարանն է ընթանում վագոնը,

ժէ. կցման կայարանի դրոշմակը և կայարանի պաշտոնատար անձի ստորագրությունը,

ժը. երկաթուղու միջոցներով բեռնաթափման ժամանակը,

ժթ. վագոնի բեռնաստացի միջոցներով բեռնաթափման ժամանակ. մատուցված է (ամսաթիվ, ամիս, ժամեր, րոպեներ),

իա. ստացողից ընդունված է (ամսաթիվ, ամիս, ժամեր, րոպեներ),

իբ. նշումներ բեռնաթափման մասին.

2) անդորրագրի.

ա. գնացքի համարը,

բ. վագոնի համարը,

գ. վագոնի տեսակը,

դ. վերամբարձ ուժը,

ե. սռնիների քանակը,

զ. ուղարկող կայարանի դրոշմակը,

է. առաքման թվականը:

8. Հատուկ պահանջներ- ձևաթղթի բոլոր թերթերի և մասերի վրա տպագրական համարները պետք է միանման լինեն:

9. Մարդատար գնացքի հետ վագոններով առաքման և վագոնների փոխադրման ուղեցուցակի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:

Ձև N 10

N 10 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Տարբեր գանձումների անդորրագիր «Էքսպրես» ԿԱՀ:

2. Ձևաչափը 193x86 մմ:

3. Տարբեր գանձումների անդորրագրի գույնը.

1) թղթի- սպիտակ.

2) տարբեր գանձումների անդորրագրի երեսի կողմի պաշտպանիչ ցանցի- տարբեր աստիճանի մգության կապտավուն-վարդագույն.

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

4. Ձևաթղթի երեսի կողմի վրա.

1) բեռնառաքման տվյալները բացակայում են.

2) վերին ձախ անկյունում-ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը և «Էքսպրես» ԿԱՀ գրառումը.

3) կենտրոնում- անվանում- «Տարբեր գանձումների անդորրագիր».

4) վերին աջ անկյունում- սերիա և համար.

5) ներքին ձախ անկյունում- նրբագծային ծածկագիր:

5. Ձևաթղթի հակադարձ կողմում տեղեկությունը բացակայում է:

6. Ձևաթղթի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:

 

Ձև N 11

N 11 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Գնացքներում անկողնային սպիտակեղենի օգտագործման համար վճարը ստանալու մասին անդորրագիր:

2. Ձև ՎՈՒ-9:

3. Ձևաչափը 90x85 մմ:

4. Գույնը.

1) թղթի- սպիտակ.

2) երեսի կողմի պաշտպանիչ ցանցի- տարբեր աստիճանի մգության բաց կանաչագույն.

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

5. Ձևաթղթի երեսի կողմի վրա տվյալներ.

1) վերին ձախ անկյունում- ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը.

2) վերևից աջ անկյունում -սերիա և համար.

3) վերևից կենտրոնական մասում -անվանում «Անդորրագիր գնացքներում անկողնային սպիտակեղենի օգտագործման համար վճարը ստանալու մասին».

5) գնացք N________.

6) վագոն N _______ .

7) գումարը տառերով ՀՀ դրամով.

8) ուղևորը վճարեց ԱԱՀ, ստորագրություն.

9) վագոնի ուղեկցորդը ստացավ ԱԱՀ, ստորագրություն.

10) վճարման թվականը:

6. Ձևաթղթի հակառակ կողմում տեղեկությունը բացակայում է:

7. Գնացքներում անկողնային սպիտակեղենի օգտագործման համար վճարը ստանալու մասին անդորրագրի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին: 

Ձև N 12

N 12 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Ուղևորի մոտ ձեռքի ուղեբեռի փոխադրման անդորրագիր:

2. Ձևաթուղթը պարունակում է երկու թերթ`

1) ուղևորի մոտ ձեռքի ուղեբեռի փոխադրման անդորրագիր.

2) ուղևորի մոտ ձեռքի ուղեբեռի փոխադրման անդորրագրի կռնակ:

3. Ձևաչափը 110x100 մմ:

4. Գույնը.

1) թղթի- սպիտակ.

2) անդորրագրի երեսի կողմի պաշտպանիչ ցանցի- տարբեր աստիճանի մգության բաց կանաչագույն.

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

5. Ձևաթղթի բոլոր թերթերի երեսի կողմի վրա.

1) տվյալներ.

ա. կայարանից,

բ. մինչև կայարան,

գ. միջով (պարտադիր չէ),

դ. տոմսի N ——,

ե. հեռավորությունը——— կմ,

զ. փոխադրում———— կգ,

է. գանձված է (գումարը տառերով),

ը. տոմսային գանձապահի ստորագրությունը և անդորրագրի լրացման թվականը.

2) վերին ձախ անկյունում- ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը.

3) վերևից կենտրոնում- անվանում «Ուղևորի մոտ ձեռքի ուղեբեռի փոխադրման անդորրագիր», «Ուղևորի մոտ ձեռքի ուղեբեռի փոխադրման անդորրագրի կռնակ».

4) վերին աջ անկյունում- սերիա և համար:

6. Ձևաթղթի բոլոր թերթերի հակառակ կողմի վրա տեղեկությունը բացակայում է:

7. Հատուկ պահանջներ- ձևաթղթի բոլոր թերթերի վրա տպագրական համարները պետք է միանման լինեն:

8. Ուղևորի մոտ ձեռքի ուղեբեռի փոխադրման անդորրագրի ձևաթղթի բոլոր թերթերի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:

Ձև N 13

N 13 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Ուղևորների և ուղեբեռի փոխադրման տուգանքային անդորրագիր:

2. Ձև ԼՈՒ-10:

3. Ձևաչափը 90x105 մմ:

4. Գույնը.

1) թղթի- սպիտակ.

2) երեսի կողմի պաշտպանիչ ցանցի- տարբեր աստիճանի մգության բաց կանաչագույն.

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

5. Ձևաթղթի երեսի կողմի վրա տվյալներ.

1) վերին ձախ անկյունում- ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը.

2) վերին աջ անկյունում- ձևաթուղթ ԼՈՒ-10 (ЛУ-10).

3) վերևից կենտրոնական մասում.

ա. սերիա_____,

բ. ուղևորների և ուղեբեռի փոխադրման տուգանքային անդորրագիր N ________.

4) կենտրոնական մասում.

ա. քաղաքացու ԱԱՀ,

բ. հեռախոսի համարը,

գ. հասցեն.

5) միջնամասում ուղղահայաց երեք սյունակներում.

ա. ծածկագիր,

բ. տուգանքի անվանումը,

գ. գումարը ՀՀ դրամով.

6) ներքևի մասում.

ա. գումարը տառերով,

բ. վճարեց ստորագրություն,

գ. ստացավ գանձապահի ստորագրություն,

դ. թվականը:

6. Ձևաթղթի հակառակ կողմում տեղեկությունը բացակայում է:

7. Ուղևորների և ուղեբեռի փոխադրման տուգանքային անդորրագրի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին: 

 

Ձև N 14

N 14 ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Անվանումը` Օժանդակ փաստաթուղթ «Էքսպրես» ԿԱՀ:

2. Ձևաչափը 193-85 մմ:

3. Գույնը.

1) թղթի-սպիտակ.

2) երեսի կողմի պաշտպանիչ ցանցի - տարբեր աստիճանի մգության կապտագույն.

3) տպագրական նշագծման և գրերի- պաշտպանիչ ցանցի գույնից տարբեր սև, դարչնագույն կամ այլ:

4. Ձևաթղթի երեսի կողմի վրա.

1) տվյալները բացակայում են.

2) վերին ձախ անկյունում- ՀՀ երկաթուղու տառային և թվային ծածկագրերը և «Էքսպրես» ԿԱՀ գրառումը.

3) վերևից կենտրոնում- «Օժանդակ փաստաթուղթ» անվանումը:

5. Հակառակ կողմում- տեղեկությունը բացակայում է:

6. Օժանդակ փաստաթղթի ձևաթղթի տվյալները պետք է համապատասխանեն կցվող նմուշին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1270-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական հաղորդակցուղիներում երկաթուղային տրանսպորտով իրականացվող երթևեկության համար օգտագործվող փաստաթղթերի օգտագործման կարգը և կարգավորվում են երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի փոխհարաբերությունները քաղաքացիների հետ:

2. Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի երթևեկության փաստաթղթերի օգտագործման կարգը կանոնակարգելը, փաստաթղթերի մեկ միասնական ձևաթղթեր սահմանելը և դրանք հայերենով վարելն Է:

 

II. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ (ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության (ուղևորության) փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր) ձևաթղթերը (բլանկները) տպագրվում են հատուկ պաշտպանվածություն պահանջող փաստաթղթերի տպագրության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից` երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատվերով:

4. Ձևաթղթերի պատրաստման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ չափորոշիչները`

1) անվանումը, ծածկագիրը կամ ձևը.

2) ձևաչափը.

3) գույնը.

4) տվյալների ցանկը.

5) միասնական բաղկացուցիչ մասերը.

6) կեղծումից պաշտպանիչ միջոցների առկայությունը, տպագրական համարը, պաշտպանիչ ցանցը, ջրանիշը կամ ինքնապատճենվող շերտերով թուղթը.

7) հայկական երկաթուղու տառային և թվային ծածկագրերի առկայությունը:

5. Ձևաթղթերը մասնակի և լրիվ կեղծումից և պատճենումից պաշտպանելու համար երկաթուղային գործունեություն իրականացնող պատվիրատու կազմակերպությունը կարող է սահմանել լրացուցիչ միջոցներ:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղային տրանսպորտով իրականացվող երթևեկության համար օգտագործվող փաստաթղթերը ձևավորվում են հայերենով:

7. Հայաստանի Հանրապետության տարածքից երկաթուղային տրանսպորտով իրականացվող երթևեկության համար օգտագործվող փաստաթղթերը ձևավորվում են հայերենով` ռուսերենի զուգակցմամբ:

 

III. ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԾԱԾԿԱԳԻՐԸ

 

8. Համագործակցության մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի կողմից երկաթուղային տրանսպորտի փաստաթղթաշրջանառության հստակեցման նպատակով կառույցի բոլոր պետությունների երկաթուղիներին տրվել են տառային և թվային ծածկագրեր, ըստ որի` Հայաստանի Հանրապետության երկաթուղին ստացել է ARM տառային և 58 թվային ծածկագրերը, իսկ Հայաստանի երկաթուղին` ճանապարհը APM և 3 տառային ծածկագրերը:

 

IV. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Երթևեկության փաստաթղթերը ձևակերպվում են ավտոմատացված և ոչ ավտոմատացված եղանակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի ցանկը, ձևերը և օգտագործման կարգը սահմանելու մասին» N 1270-Ն որոշման N 2 հավելվածում (այսուհետ` N 2 հավելված) ներկայացված ձևաթղթերին և դրանց նկարագրությանը համապատասխան:

10. Երթևեկության փաստաթղթերը ձևակերպվում են ավտոմատացված եղանակով` N 2 հավելվածի NN 1, 5, 6, և ոչ ավտոմատացված եղանակով` NN 2, 3, 4, 7, 8 և 9 ձևերին համապատասխան:

11. Երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվելը ձևակերպվում է վճարման, գանձման անդորրագրերով` ձևակերպման ավտոմատացված եղանակով N 2 հավելվածի N 10, և ոչ ավտոմատացված եղանակով` NN 11, 12 և 13 ձևերին համապատասխան:

12. Չօգտագործված ուղևորության փաստաթղթերից տեղի հետ տալը ձևակերպվում է ոչ ավտոմատացված եղանակով` N 2 հավելվածի N 14 ձևին («Օժանդակ փաստաթուղթ») համապատասխան:

 

VI. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

13. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ուղետոմսը (ուղևորության փաստաթուղթ) և ուղեբեռնային բեռնաուղեբեռնային անդորրագրերը հավաստում են ուղևորի և փոխադրողի միջև ուղևորի երթևեկության պայմանագրի կնքումը, որոնք հիմք են հանդիսանում կողմերի միջև վիճահարույց հարցերի պարզաբանման և լուծման համար:

14. Երկաթուղային տրանսպորտում երթևեկության փաստաթղթերն օգտագործվում են N 2 հավելվածում ներկայացված ձևերի նկարագրերին համապատասխան:

15. Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղային տրանսպորտով ուղևորների մերձքաղաքային ուղևորության համար օգտագործվում են մերձքաղաքային տոմսերը (N 2 հավելվածի N 5 ձև):

16. Հայաստանի Հանրապետության տարածքում միջքաղաքային և Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական հաղորդակցուղիներով երկաթուղային տրանսպորտով իրականացվող ուղևորափոխադրումների համար օգտագործվում են N 2 հավելվածում ներկայացված NN 1, 2, 3, 4 ձևերի ուղևորության փաստաթղթերը:

17. Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից երկաթուղային տրանսպորտով ուղեբեռների և բեռնաուղեբեռների փոխադրման, անկողնային սպիտակեղենի օգտագործման և այլնի ձևակերպման համար օգտագործվում են N 2 հավելվածում ներկայացված NN 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 ձևերի փոխադրական փաստաթղթերը և անդորրագրերը:

18. Չօգտագործված ուղևորության փաստաթղթերից տեղի հետ տալու համար օգտագործվում է N 2 հավելվածում ներկայացված N 14 ձևը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.07.2011, N 994-Ն 04.08.2011, N 1270-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան