Գլխավոր տեղեկություն
Համար
N 1432-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1432-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Գրիշա Հասրաթյանին` 120.0 հազ. դրամ, Ռուբեն Խալաթյանին` 30.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 180.0 հազ. դրամ, Արարատ Առաքելյանին` 60.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 60.0 հազ. դրամ, Ջանիբեկ Դավթյանին` 120.0 հազ. դրամ, Համլետ Նաջարյանին` 30.0 հազ. դրամ, Աշոտ Թադևոսյանին` 30.0 հազ. դրամ և Սամվել Անտոնյանին` 90.0 հազ. դրամ վճարելու նպատակով Երևանի քաղաքացիական դատարանին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 720.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան