ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1250-Ն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՐԱԿԻ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ (ԵՈՀՌ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը Եվրոպական որակի հավաստման ռեգիստրին (ԵՈՀՌ) Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել Եվրոպական որակի հավաստման ռեգիստրին (ԵՈՀՌ) անդամակցության անդամավճարների վճարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|