«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2004 թվականի N 153-Ն
ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 739 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ` 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ՄՆԱՑՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 08.08.04 N 542-Ն)
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված արտաբյուջետային հաշվի միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 08.08.04 N 542-Ն)
2. Երևանի քաղաքապետին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
եռամսյա ժամկետում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագիրը, իսկ անհրաժեշտության դեպքում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագրի հետ միասին` առաջարկություններ սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) մինչև 2004 թվականի հունիսի 1-ը` Երևան քաղաքի փողոցների կապիտալ նորոգման 2004 թվականի ծրագիրը.
բ) եռամսյա ժամկետում ապահովել Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 շենքերի նախագծային-նախահաշվային փաստաթղթերի կազմումը.
գ) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի ֆինանսավորման նպատակով` նշված ծրագրի իրականացման գրասենյակային հատկացման, ինչպես նաև պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու համար սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվով նախատեսվող գումարները հաշվարկային են և 2004 թվականի ընթացքում ճշտման անհրաժեշտություն ունեն, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին զեկուցել նշված ծրագրի կատարման ընթացքի մասին:
դ) սահմանել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային համամասնությունները:
(2-րդ կետը լրաց. 08.08.04 N 542-Ն)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ քննարկել սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն Երևանի քաղաքապետի կողմից տրվող զեկույցը:
31. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` որոշմամբ հաստատված նախահաշվի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերում նշված օբյեկտների ֆինանսավորումն իրականացնել միայն այդ օբյեկտների հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
(31 կետը լրաց. 21.10.04 N 1470-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. փետրվարի 27 |
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 739 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ` 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ՄՆԱՑՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ (ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ)
(վերնագիրը լրաց. 08.08.04 N 542-Ն)
NN |
|
Գումարը |
1 |
2 |
3 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
10,038,371.7 | |
այդ թվում` |
||
1. |
ԸՆԹԱՑԻԿ ՆԵՐՔԻՆ ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐՏԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ |
8,333,071.7 |
որից` |
||
ա) վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում | 3,755.0 | |
բ) պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում | 612,871.7 | |
գ) «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի իրականացման գրասենյակին հատկացվելիք գումար | 6,834,284.2 | |
դ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Երևանի «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պարտքերի մարում (պահանջի իրավունքի գնում) | 3,377,194.2 | |
ե) «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների ֆինանսավորում | 70,000.0 | |
զ) «Խաչհար» և «Մոստովիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից կատարված Երևանի Պռոշյան փողոցի տրամվայի գծերի ապամոնտաժման և ասֆալտապատման աշխատանքների ֆինանսավորում |
81,651.2 | |
է) Մյասնիկյան հրապարակի վրա գտնվող քաղաքապետարանի նորակառույց շենքի շահագործման հանձնման հետ կապված լրացուցիչ աշխատանքների և կահավորման ծախսերի ֆինանսավորում |
339,064.6 | |
ը) Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված կաթսայատների պահպանման ծախսերի ֆինանսավորում |
25,000.0 | |
թ) Ֆրանսիական «Ռենո» մակնիշի 10 ավտոբուսի և 10 տրոլեյբուսի ձեռքբերման ծախսերի ֆինանսավորում |
28,118.0 | |
ժ) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործված ջրի դիմաց ունեցած պարտքի մարում | 188,327.0 | |
2. |
ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ |
500,900.0 |
որից` |
||
ա) 3-րդ աստիճանի վթարային շենքերի ամրացում | 418,200.0 | |
այդ թվում` |
||
Հալաբյան փողոցի N 31 շենք |
199,500.0 | |
Լենինգրադյան փողոցի N 24 շենք |
39500,0 | |
Սեբաստիայի փողոցի N 18 շենք | 51,700.0 | |
Սեբաստիայի փողոցի N 26 շենք | 53,800.0 | |
Արցախի փողոցի N 8/3 շենք | 113,200.0 | |
բ) 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդում | 800.0 | |
գ) Սիլիկյան թաղամասի կոյուղագծի կառուցում | 57,900.0 | |
3. |
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ |
28,400.0 |
որից` |
||
սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզի կազմում | 28,400.0 | |
4. |
ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ |
20,000.0 |
որից` |
||
վթարային շենքերի նախագծման աշխատանքներ | 20,000.0 | |
5. | ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ | 950,000.0 |
որից` |
||
փողոցների կապիտալ նորոգման աշխատանքներ | 950,000.0 | |
6. | Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման հաշվին (N 900016211014) հատկացում |
80.000.0 |
(նախահաշիվը փոփ., լրաց. 18.03.04 N 347-Ն, փոփ. 08.04.04 N 542-Ն, փոփ. լրաց. 19.08.04 N 1140-Ն, 26.08.04 N 1186-Ն, 21.10.04 N 1470-Ն,11.11.04 N 1533-Ն, 18.11.04 N 1569-Ն, փոփ. 09.12.04 N 1689-Ն, փոփ., լրաց. 16.12.04 N 1734-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|