Գլխավոր տեղեկություն
Համար
N 1248-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.11.12/25 Հոդ.1178
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1248-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 250,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական առևտրային կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում`

1) 100,000.0 հազ. դրամ` «Լ. Արեշյանի անվան Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը, որից`

ա. 5,000.0 հազ. դրամ` ընկերության մասնաշենքերի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար,

բ. 95,000.0 հազ. դրամ` ընկերության մասնաշենքերի կապիտալ վերանորոգման նպատակով.

2) 150,000.0 հազ. դրամ` «Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, որից`

ա. 7,500.0 հազ. դրամ` ընկերության մասնաշենքերի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով,

բ. 142,500.0 հազ. դրամ` ընկերության մասնաշենքերի կապիտալ վերանորոգման նպատակով:

(2-րդ կետը փոփ. 20.11.08 N 1383-Ն)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել`

1) եռամսյա ժամկետում, «Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում» ծրագրի շրջանակներում, 399,995.0 հազ. դրամի չափով ինսուլինի ձեռքբերումը.

2) «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում` հղիների նախածննդյան և հետծննդյան ամբուլատոր-պոլիկլինիկական հսկողություն իրականացնող բուժանձնակազմի աշխատավարձի բարձրացումը` 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերություններում նշված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների վերաբերյալ` սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 5

Երևան

 
 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 8-ի N 1248-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում, իսկ ավելացումները` դրական նշանով)
բաժինը խումբը դասը ինն
ամիս
տարի
1 2 3 4 5 6
     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

- -
     

այդ թվում`

   
07    

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

(708,995.0) (708,995.0)
     

այդ թվում`

   
  01   Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ (423,581.0) (423,581.0)
     

այդ թվում`

   
    03 Բժշկական սարքեր և սարքավորումներ (423,581.0) (423,581.0)
     

այդ թվում`

   
      01. Կենտրոնացված կարգով բժշկական սարքերի և սարքավորումների ձեռքբերում (423,581.0) (423,581.0)
     

այդ թվում`

   
      ՀՀ առողջապահության նախարարություն (423,581.0) (423,581.0)
     

այդ թվում`

   
      Այլ մեքենաներ և սարքավորումներ (423,581.0) (423,581.0)
  02   Արտահիվանդանոցային ծառայություններ (176,000.0) (176,000.0)
     

այդ թվում`

   
    03 Ստոմատոլոգիական ծառայություններ (100,000.0) (100,000.0)
     

այդ թվում`

   
      01. Ստոմատոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր (100,000.0) (100,000.0)
     

այդ թվում`

   
      ՀՀ առողջապահության նախարարություն (100,000.0) (100,000.0)
     

այդ թվում`

   
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (100,000.0) (100,000.0)
    04 Պարաբժշկական ծառայություններ (76,000.0) (76,000.0)
     

այդ թվում`

   
      02. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների գծով պետական պատվեր (76,000.0) (76,000.0)
     

այդ թվում`

   
      ՀՀ առողջապահության նախարարություն (76,000.0) (76,000.0)
     

այդ թվում`

   
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (76,000.0) (76,000.0)
  03   Հիվանդանոցային ծառայություններ (106,000.0) (106,000.0)
     

այդ թվում`

   
    01 Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ (33,000.0) (33,000.0)
     

այդ թվում`

   
      01. Անհետաձգելի բժշկական օգնության գծով պետական պատվեր (14,000.0) (14,000.0)
     

այդ թվում`

   
      ՀՀ առողջապահության նախարարություն (14,000.0) (14,000.0)
     

այդ թվում`

   
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (14,000.0) (14,000.0)
      02. Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության գծով պետական պատվեր (19,000.0) (19,000.0)
     

այդ թվում`

   
      ՀՀ առողջապահության նախարարություն (19,000.0) (19,000.0)
     

այդ թվում`

   
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (19,000.0) (19,000.0)
    02 Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ (73,000.0) (73,000.0)
     

այդ թվում`

   
      01. Տուբերկուլյոզի բժշկական օգնության գծով պետական պատվեր (10,000.0) (10,000.0)
     

այդ թվում`

   
      ՀՀ առողջապահության նախարարություն (10,000.0) (10,000.0)
     

այդ թվում`

   
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (10,000.0) (10,000.0)
      03. Սեռական ճանապարհով փո-խանցվող հիվանդությունների բժշկա-կան օգնության գծով պետական պատվեր (13,000.0) (13,000.0)
     

այդ թվում`

   
      ՀՀ առողջապահության նախարարություն (13,000.0) (13,000.0)
     

այդ թվում`

   
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (13,000.0) (13,000.0)
      06. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության և փորձաքննության գծով պետական պատվեր (50,000.0) (50,000.0)
     

այդ թվում`

   
      ՀՀ առողջապահության նախարարություն (50,000.0) (50,000.0)
     

այդ թվում`

   
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (50,000.0) (50,000.0)
  06   Առողջապահություն (այլ դասերին չպատկանող) (3,414.0) (3,414.0)
     

այդ թվում`

   
    01 Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր (3,414.0) (3,414.0)
     

այդ թվում`

   
      16. Մասնագիտական, խորհրդատվական և կազմակերպամեթոդական աջակցության գծով պետական պատվեր (3,414.0) (3,414.0)
     

այդ թվում`

   
      ՀՀ առողջապահության նախարարություն (3,414.0) (3,414.0)
     

այդ թվում`

   
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (3,414.0) (3,414.0)
07     ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 458,995.0 458,995.0
     

այդ թվում`

   
  01   Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ 399,995.0 399,995.0
     

այդ թվում`

   
    01 Դեղագործական ապրանքներ 399,995.0 399,995.0
     

այդ թվում`

   
      02 .Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում 399,995.0 399,995.0
     

այդ թվում`

   
      ՀՀ առողջապահության նախարարություն 399,995.0 399,995.0
     

այդ թվում`

   
      Առողջապահական և լաբորատոր նյութեր 399,995.0 399,995.0
  02   Արտահիվանդանոցային ծառայություններ 59,000.0 59,000.0
     

այդ թվում`

   
    02 Մասնագիտացված բժշկական ծառայություններ 59,000.0 59,000.0
     

այդ թվում`

   
      02. Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր 59,000.0 59,000.0
     

այդ թվում`

   
      ՀՀ առողջապահության նախարարություն 59,000.0 59,000.0
     

այդ թվում`

   
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 59,000.0 59,000.0
11     Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր 250,000.0 250,000.0
     

այդ թվում`

   
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 250,000.0 250,000.0
     

այդ թվում`

   
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 250,000.0 250,000.0
     

այդ թվում`

   
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 250,000.0 250,000.0
     

այդ թվում`

   
      ՀՀ կառավարություն 250,000.0 250,000.0
     

այդ թվում`

   
      Այլ ծախսեր 250,000.0 250,000.0
     

այդ թվում`

   
      Պահուստային միջոցներ 250,000.0 250,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան