ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2008 թվականի N 1542-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու N 117 շենքի N 24 բնակարանի բնակիչ Համլետ Մեխակյանի ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 15,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`
1) Համլետ Մեխակյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել շուկայից 3-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցության տրամադրման մասին կնքված պայմանագրի համաձայն.
2) Համլետ Մեխակյանի կողմից` աջակցության տրամադրման մասին կնքված պայմանագրի համաձայն ձեռք բերված բնակարանի արժեքը վճարել բնակարանի առուվաճառքի մասին կնքված պայմանագրի հիման վրա` պայմանագիրն ստանալուց հետո 5 բանկային օրվա ընթացքում` բնակարանի արժեքը վճարելով բնակարան վաճառողին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 27 Երևան |
|