ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2008 թվականի N 1193-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված` Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող 2167.15 քառ. մետր ընդհանուր մակերեսով դատարանի շենքից 1310 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. հոկտեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիհոկտեմբերի 23-ի N 1193-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ | Օգտագործման նպատակը | Կադաստրային համարը |
Մակերեսը (քառ. մետր) | Հաշվե-կշռային արժեքը (դրամ) | Մաշվածքը (տոկոս) | Մնացորդային արժեքը |
1. | 1-ին հարկ` ծառայողական | անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 1320824, 24.09.2008 թ. |
577.46 | 4911638 | 44 | 2750517 |
2. | 2-րդ հարկ` ծառայողական | 465.4 | 3958502 | 44 | 2216761 | |
3. | 3-րդ հարկ` ծառայողական | 267.14 | 2272218 | 44 | 1272442 | |
Ընդամենը | 1310 | 11142358 | 6239720 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |