Գլխավոր տեղեկություն
Համար
N 152-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.11.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.17/15(314) Հոդ.340
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2004 թվականի N 152-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ի գիտություն ընդունելով Երևանի խորհրդի 2004 թվականի փետրվարի 2-ի «Երևան քաղաքի 2004 թվականի համաքաղաքային նշանակության ծախսերի կատարման մասին» N 1/3 որոշումը` հաստատել Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում կատարվող վճարումներից ստացվող եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին ֆինանսավորվող Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի 2004 թվականի նախահաշիվը` 470,000.0 հազ. դրամ գումարով, սահմանելով Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի հետևյալ ուղղությունները`

ա) բարեկարգման աշխատանքներ,

բ) փողոցների սանիտարական մաքրում,

գ) արտաքին լուսավորության ցանցի պահպանում և շահագործում,

դ) ջրային կառույցների պահպանում և շահագործում,

ե) մարզամշակութային հիմնարկների պահպանում,

զ) թափառող կենդանիների վնասազերծում,

է) նախորդ տարիների պարտքերի մարում:

(1-ին կետը փոփ. 21.10.04 N 1472-Ն)

2. Թույլատրել Երևանի խորհրդին սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվի ծախսերի ընդհանուր գումարի և ուղղությունների շրջանակներում ինքնուրույն սահմանել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից սույն որոշման համաձայն ստացվող միջոցների` ըստ առանձին ուղղությունների օգտագործման համամասնությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. փետրվարի 27
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.10.2004, N 1472-Ն 11.11.2004, N 152-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան