«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003358
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2003 թ. |
N 277-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և 59-րդ հոդվածները, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 146 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի 6-րդ բաժնի 6.1-6.7 կանոնները ներառյալ:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությանը՝ սույն որոշման ընդունումից հետո տասնօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները» հաստատելու առաջարկով:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
23 սեպտեմբերի 2003 թ. |
N 742-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 24-ի N 457 որոշման
Հրամայում եմ`
Հաստատել «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները»` համաձայն 1-ին հավելվածի:
ՀՀ ֆինանսների և |
Վ. Խաչատրյան |
Հավելված 1
Հաստատված է |
Հաստատված է |
(Հավելվածն ուժը կորցրել է 10.07.07 N 205-Ն)
ԲԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ