Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.12.2004-28.12.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.17/15(314) Հոդ.341
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2004 թվականի N 153-Ն

 

ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 739 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ` 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ՄՆԱՑՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 08.08.04 N 542-Ն)

 

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված արտաբյուջետային հաշվի միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 08.08.04 N 542-Ն)

2. Երևանի քաղաքապետին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

եռամսյա ժամկետում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագիրը, իսկ անհրաժեշտության դեպքում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագրի հետ միասին` առաջարկություններ սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

բ) մինչև 2004 թվականի հունիսի 1-ը` Երևան քաղաքի փողոցների կապիտալ նորոգման 2004 թվականի ծրագիրը.

բ) եռամսյա ժամկետում ապահովել Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 շենքերի նախագծային-նախահաշվային փաստաթղթերի կազմումը.

գ) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի ֆինանսավորման նպատակով` նշված ծրագրի իրականացման գրասենյակային հատկացման, ինչպես նաև պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու համար սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվով նախատեսվող գումարները հաշվարկային են և 2004 թվականի ընթացքում ճշտման անհրաժեշտություն ունեն, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին զեկուցել նշված ծրագրի կատարման ընթացքի մասին:

դ) սահմանել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային համամասնությունները:

(2-րդ կետը լրաց. 08.08.04 N 542-Ն)

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ քննարկել սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն Երևանի քաղաքապետի կողմից տրվող զեկույցը:

31. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` որոշմամբ հաստատված նախահաշվի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերում նշված օբյեկտների ֆինանսավորումն իրականացնել միայն այդ օբյեկտների հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

(31 կետը լրաց. 21.10.04 N 1470-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. փետրվարի 27
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 5-ի N 153-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 739 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ` 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ՄՆԱՑՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ (ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ)

(Վերնագիրը լրաց. 08.08.04 N 542-Ն)

 

NN
ը/կ

 

Գումարը
(հազ. դրամ)

1

2

3

  

ԸՆԴԱՄԵՆԸ

10,038,371.7
+
3,377,194,2

  

այդ թվում`

 
1.

ԸՆԹԱՑԻԿ ՆԵՐՔԻՆ ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐՏԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ

8,389,071.7
+
3,377,194,2

 

որից`

 
  ա) վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում 59,755.0
  բ) պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում 612,871.7
  գ) «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի իրականացման գրասենյակին հատկացվելիք գումար 6,834,284.2
  դ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Երևանի «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պարտքերի մարում (պահանջի իրավունքի գնում) 3,377,194.2
  ե) «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների ֆինանսավորում 70,000.0
զ) «Խաչհար» և «Մոստովիկ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությունների կողմից
կատարված Երևանի Պռոշյան փողոցի տրամվայի գծերի
ապամոնտաժման և ասֆալտապատման աշխատանքների
ֆինանսավորում
81,651.2
է) Մյասնիկյան հրապարակի վրա գտնվող
քաղաքապետարանի նորակառույց շենքի շահագործման
հանձնման հետ կապված լրացուցիչ աշխատանքների և
կահավորման ծախսերի ֆինանսավորում
339,064.6
ը) Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված
կաթսայատների պահպանման ծախսերի ֆինանսավորում
25,000.0
թ) Ֆրանսիական «Ռենո» մակնիշի 10 ավտոբուսի և 10 տրոլեյբուսի ձեռքբերման ծախսերի ֆինանսավորում

28,118.0

ժ) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործված ջրի դիմաց ունեցած պարտքի մարում 188,327.0
2.

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

500,900.0
 

որից`

 
  ա) 3-րդ աստիճանի վթարային շենքերի ամրացում 418,200.0
 

այդ թվում`

 
  Հալաբյան փողոցի N 31 շենք

199,500.0
-
(39500,0)

Լենինգրադյան փողոցի N 24 շենք

39500,0

  Սեբաստիայի փողոցի N 18 շենք 51,700.0
  Սեբաստիայի փողոցի N 26 շենք 53,800.0
  Արցախի փողոցի N 8/3 շենք 113,200.0
  բ) 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդում 24,800.0
  գ) Սիլիկյան թաղամասի կոյուղագծի կառուցում 57,900.0
3.

ԳԵՈԴԵԶԻԱԿԱԿԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

28,400.0
 

որից`

 
  սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզի կազմում 28,400.0
4.

ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

20,000.0
 

որից`

 
  վթարային շենքերի նախագծման աշխատանքներ 20,000.0
5. ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ 950,000.0
 

որից`

 
  փողոցների կապիտալ նորոգման աշխատանքներ 950,000.0
6. (6-րդ կետը հանվել է 08.04.04 N 542-Ն)

 

(Նախահաշիվը փոփ., լրաց. 18.03.04 N 347-Ն, փոփ. 08.04.04 N 542-Ն, փոփ. լրաց. 19.08.04 N 1140-Ն, 26.08.04 N 1186-Ն, 21.10.04 N 1470-Ն,11.11.04 N 1533-Ն, 18.11.04 N 1569-Ն, փոփ. 09.12.04 N 1689-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան