ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2008 թվականի N 1404-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշմամբ հաստատված կանոններում`
1) 2-րդ կետը «իրականացնում են ՀԴՄ-ի» բառերից հետո լրացնել «և միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ժապավենների» բառերով.
2) 18-րդ կետը «ՀԴՄ-ում տեղադրել» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող» բառերով.
3) 19-րդ կետի «բ» ենթակետը «չեկ (կտրոն),» բառերից հետո լրացնել «իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման ժամանակահատվածում` ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) պարունակող չեկ (կտրոն),» բառերով.
4) կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.
«19.1. Վիճակահանության անցկացման ժամանակահատվածում տպվող դրամարկղային չեկը (կտրոնը) պետք է կտրվի ժապավենի դիմային մասում առկա եզրագծով: Տպված ՀԴՄ-ի չեկի (կտրոնի) կտրման տեղը ժապավենի դիմային մասում առկա եզրագծի հետ չհամընկնելու կամ եզրագծի բացակայության դեպքում չեկը (կտրոնը) կտրվում է այնպես, որպեսզի չվնասվի չեկի (կտրոնի) դարձերեսի հատուկ համարը (համարները):».
5) կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.
«24.1. Սույն կանոնների 23-րդ և 24-րդ կետերում նշված հաշվետվությունների դուրսբերումը (տպագրումը) կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 3 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|