ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Էրեբունու թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2007 թվականի թիվ 97-Ն
քաղ. Երևան
ԷՐԵԲՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Երևան քաղաքի Էրեբունու համայնքի ավագանին որոշում է`
1. Համայնքային ենթակայության նախադպրոցական հիմնարկներ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարի չափը սահմանել 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
2. Սահմանել վարձավճարի զեղչ 50 %-ի չափով՝ հետևյալ դեպքերում.
ա) միևնույն ընտանիքից երկու կամ երեք երեխա հաճախելու դեպքում՝ երկրորդ և երրորդ երեխաների համար.
բ) հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաների համար։
3. Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ազատվում են վարձավճարից։
4. Ուժը կորցրած ճանաչել Էրեբունու համայնքի ավագանու 2000 թ. ապրիլի 21-ի N 20 որոշումը։
Համայնքի ղեկավար՝ |
Մ. Սեդրակյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|