Basic information
Number
N 696
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.10.2000-15.03.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2000.11.18/27(125)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.10.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.10.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.10.2000
Effective date
19.10.2000
Interrupt date
05.06.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հոկտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2000 թվականի N 696
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 19-ի N 696 որոշմամբ


Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման

 

NN
ը/կ
Աշխատանքի անվանումը Կատարման ժամկետը
1 2 3
1. ՀՀ կառավարության կողմից մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցի և մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգի հաստատումը 19.10.2000 թ.
2. Մրցութային հանձնաժողովի կողմից մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը մրցույթի մասնակիցներին առաքելը 25.10.2000 թ.
3. ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մրցույթին առնչվող փաստաթղթերը (հայերենով և անգլերենով) մրցութային հանձնաժողովին ներկայացնելը 30.10.2000 թ.
4. ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները մրցութային հանձնաժողովին տրամադրելը մինչև 07.11.2000 թ.
5. Մրցութային հանձնաժողովի կողմից մրցութային փաստաթղթերի նախագծերի առաջին տարբերակի քննարկումը 07.11.2000 թ.
15.11.2000 թ.
6. Մրցութային հանձնաժողովի կողմից հավանության արժանացած մրցութային փաստաթղթերի նախագծերի առաջին տարբերակը մրցույթի մասնակիցներին առաքելը 16.11.2000 թ.
7. ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մասնավորեցման գործընթացին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերը մրցութային հանձնաժողովին ներկայացնելը մինչև 24.11.2000 թ.
8. ՀՀ կառավարության կողմից օրենսդրական առաջարկությունների նախագծերի հաստատումը մինչև 30.11.2000 թ.
9. ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենսդրական առաջարկությունների ընդունումը մինչև 2000 թ.
դեկտեմբերի վերջը
10. ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մրցութային փաստաթղթերի նախագծերի երկրորդ տարբերակը մրցութային հանձնաժողովին ներկայացնելը 08.01.2001 թ.
11. ՀՀ կառավարության կողմից մրցութային փաստաթղթերի երկրորդ տարբերակի հաստատումը 18.01.2001 թ.
12. Մրցութային փաստաթղթերի երկրորդ տարբերակը մրցույթի մասնակիցներին առաքելը 19.01.2001 թ.
13. Մրցույթի մասնակիցների կողմից հարցերը մրցութային հանձնաժողովին գրավոր ներկայացնելը մինչև 26.01.2001 թ.
14. Մրցութային հանձնաժողովի հանդիպումը մրցույթի մասնակիցների հետ` տեղեկատվություն տրամադրելու նպատակով մինչև 29.01.2001 թ.
15. Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային փաստաթղթերի վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները մրցութային հանձնաժողովին գրավոր ներկայացնելը 02.02.2001 թ.
16. ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մրցութային վերջնական փաստաթղթերի նախագծերը (հայերենով և անգլերենով) մրցութային հանձնաժողովին ներկայացնելը 06.02.2001 թ.
17. ՀՀ կառավարության կողմից մրցութային վերջնական փաստաթղթերի հաստատումը 08.02.2001 թ.
18. Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի մասնակիցներին առաքելը 12.02.2001 թ.
19. Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին մրցութային առաջարկությունները հանձնելը մինչև 26.02.2001 թ. ժամը`
1800
20. Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը և առաջարկված գները հայտարարելը 26.02.2001 թ.
ժամը` 1805
21. Մրցույթի արդյունքները հայտարարելը մինչև 28.02.2001 թ.
22. ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը մինչև 03.03.2001 թ.
23. ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև բաժնետոմսերի ուղղակի վաճառքի պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը մինչև 23.03.2001 թ. •