ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0113/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/0113/05/08 |
Նախագահող դատավոր՝ Ե. Սողոմոնյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի սեպտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամ»-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.03.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ «Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամ»-ի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության՝ 11.06.2007 թվականի թիվ 1027423 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 11.06.2007 թվականի թիվ 1027423 ստուգման ակտը:
ՀՀ վարչական դատարանի 07.03.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամ»-ը:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 19.09.2008 թվականին կնքված գրավոր հաշտության համաձայնություն հետևյալ բովանդակությամբ.
«ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վարույթում է գտնվում հավատարմագրված փաստաբան Ռ.Ռշտունու միջոցով բերված «Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամ»-ի վճռաբեկ բողոքը վարչական գործով ըստ հայցի «Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամ»-ի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 11.06.2007 թվականի թիվ 1027423 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ Վարչական դատարանի 07.03.2008 թ. թիվ ՎԴ/0113/05/08 վճռի դեմ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Անիվ» հիմնադրամի դեպքում «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո այդ օրենքով սահմանված լիցենզավորող մարմինը` ՀՀ Կենտրոնական բանկը 25.10.2005 թ. շրջաբերականով փոխատվական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտներին տրամադրել է լիցենզավորման նպատակով գրանցման ժամկետ մինչև 2006 թ. մարտի 1-ը (կցված է), ինչպես նաև, որ ի պատասխան ՀՀ վարչապետի 08.05.08 թ. թիվ 094-2106 հանձնարարականի ՀՀ ֆինանսների նախարարն իր գրությամբ` հասցեագրված ՀՀ կառավարությանը, առաջարկել է հանձնարարել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը «Անիվ» հիմնադրամի հնարավոր վճռաբեկ բողոքի քննարկման շրջանակներում կնքվելիք հաշտության համաձայնության հիմքով փոխել կիրառված տուգանքի չափը` որպես հաշվարկի բազա ընդունելով 2006 թ. մարտի մեկից հետո տրամադրված փոխառություններից հաշվեգրված եկամուտները, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
1. Կողմերը համաձայն են, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված տուգանքը «Անիվ» հիմնադրամի նկատմամբ պետք է կիրառվի 2006 թ. մարտի մեկից հետո տրամադրված փոխառությունների գծով մինչև հարկային ստուգման ավարտի օրը հաշվեգրված եկամուտների նկատմամբ: Նշված ժամանակահատվածում տրամադրված փոխառությունների գծով հաշվեգրված համախառն եկամուտները կազմել են 11 135 730 դրամ, իսկ համապատասխան տուգանքը 50%-ի չափով կկազմի 5 567 865 դրամ (հաշվարկը կցվում է):
2. «Անիվ» հիմնադրամը` սույն հաշտության համաձայնությունը հաստատվելուց հետո պարտավորվում է 5 բանկային օրվա ընթացքում ՀՀ պետական բյուջե փոխանցել 5 567 865 դրամ տուգանքի գումարը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ
Երևան, Խորենացու 7
ներկայացուցիչ` ՀՀ ԿԱ ՊԵԿ
իրավաբանական վարչության
պետ Ռ. Ավագյան
ստորագրություն
«Անիվ» հիմնադրամ
Երևան, Նալբանդյան 110
գործադիր տնօրեն Հ. Մինասյան
ստորագրություն»:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վարչական վարույթի ընթացքում կողմերի հաշտության համաձայնության գալը համարվում է հայցվորի հրաժարում հայցից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից:
Սույն վարչական գործով կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որը համարվում է հայցվորի հայցից հրաժարում:
Կողմերին պարզաբանվեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի հայցից հրաժարումը հիմք է սույն վարչական գործի վարույթը կարճելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 118-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ վարչական դատարանի 07.03.2008 թվականի վճիռը բեկանել և գործի վարույթը կարճել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
|
Վ. Աբելյան |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
|
Ս. Օհանյան |