ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2005 թվականի N 81-Ն
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
Հաստատել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինները |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
(կետն ուժը կորցրել է 01.06.05 N 392-Ն) | |||
2. |
«Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2005 թ. ապրիլի 1 |
ՀՀ պետական բյուջե |
3. |
«Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների նմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2005 թ. ապրիլի 1
|
ՀՀ պետական բյուջե |
4. |
«Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե |
5. |
«Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե |
6. |
«Օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների կողմից կազմված քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ պահպանման փոխանցելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2005 թ. ապրիլի 1
|
ՀՀ պետական բյուջե |
(հավելվածը փոփ. 01.06.05 N 392-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |