Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
7 փետրվարի 2013 թվականի N 5
4. ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն ներկայացվող Հայաստանի Հանրապետության ազգային միջանկյալ զեկույցին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն ներկայացվող Հայաստանի Հանրապետության ազգային միջանկյալ զեկույցի թարգմանությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ . փետրվարի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. փետրվարի 7-ի նիստի N 5 արձանագրային որոշման |
ՄԱԿ-ի «Համընդհանուր պարբերական դիտարկում» ընթացակարգի համաձայն նախապատրաստած Հայաստանի Հանրապետության միջանկյալ զեկույց
Միջանկյալ զեկույցը նախապատրաստվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Պարբերական դիտարկման աշխատանքային խմբին ներկայացնելու համար 2010 թվականի մայիսին Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը
ՄԱՍ I
Միջազգային պայմանագրերի վավերացում
Հանձնարարական
1.1 Ստորագրել և վավերացնել «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունը: Արձանագրությունն ուղղված է մահապատժի վերացմանը (Իսպանիա, Ֆրանսիա, Արգենտինա, Իրաք, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն):
A/HRC/15/9 para(s) 93.1
Իրականացման ընթացքը
● Ընթացքի մեջ է, միջգերատեսչական համաձայնեցման փուլում է:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
1.2 Հնարավորինս շուտ վավերացնել բռնի անհետացումներից բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան (Ադրբեջան, Արգենտինա, Ուրուգվայ)
A/HRC/15/9 para(s) 93.2
Իրականացման ընթացքը
● Վավերացվել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին, ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 23-ից:
Հանձնարարական
1.3 Քննարկել արագացնելու հնարավորությունը (Բրազիլիա), ավարտին հասցնել վավերացումը (Ալժիր), վավերացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (Բրազիլիա, Ալժիր) և դրան կից կամընտիր արձանագրությունը (Արգենտինա, Իրաք, Ղրղզստան) հնարավորինս կարճ ժամկետում (Հունաստան), վավերացնել կոնվենցիային կից կամընտիր արձանագրությունը (Ադրբեջան):
A/HRC/15/9(2010 թ-ի աշխատանքային խմբի զեկույց) para(s) 93.3
Իրականացման ընթացքը
● Կոնվենցիան վավերացվել է 2010թ. հոկտեմբերի 5-ին, ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ին: Նշված կոնվենցիային ներքին օրենսդրությունը համապատասխանեցնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Կամընտիր արձանագրության վավերացման հարցին պետությունը կանդրադառնա, երբ կավարտի ներքին օրենդրության համապատասխանեցումը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին
________________________________________________________________________________________
Հանձնարարական
1.4 Առաջարկել, որպեսզի կառավարությունն ընթացք տա (Կիպրոս), արագացնի վավերացումը (Ռումինիա), դիտարկի վավերացումն արագացնելու հնարավորությունը (Բրազիլիա ), վավերացնի 1999 թվականի հոկտեմբերի1-ին ստորագրած Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Ավստրիա, Հունաստան, Ուրուգվայ), կիրառի այն ազգային օրենսդրությունում (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն):
A/HRC/15/9 para(s) 94.1
Իրականացման ընթացքը
● Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ վերացվեն ՀՀ Սահմանադրության հետ գոյություն ունեցող հակասությունները:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
1.5 Դիտարկել «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան» վավերացնելու հնարավորությունը (Ալժիր):
A/HRC/15/9 para(s) 95.1
Իրականացման ընթացքը
● Կոնվենցիայի վավերացման հարցը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, մասնավորապես, այս հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության 2011թ. նոյեմբերի 10-ի թիվ 1593-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի» 5.4.4 կետում
________________________________________________________________________________________
ՄՍՍ II
Սահմանադրական և օրենսդիր աշխատանք
Հանձնարարական
1.6 Արդյունավետ աշխատանք տանել բոլոր օրենքները փոփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար (Ֆինլանդիա):
A/HRC/15/9 para(s) 93.4
Իրականացման ընթացքը
● 2005 թվականին ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո մի քանի տասնյակ գործող օրենքներ համապատասխանվեցին Հիմնական օրենքին: Ներկայումս ԵՄ հետ համատեղ ստեղծվել է իրավական գիլյոտինի մեխանիզը, որը կնպաստի անհարկի ծանրացնող օրենքների ուժը կորցրած ճանաչելուն` համապատասխան կառույցն արդեն իսկ ստեղծվել և գործում է:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
1.7 Վերանայել ազգային օրենսդրության մեջ խոշտանգման սահմանումը, որպեսզի այն լիովին համապատասխանի«Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված սահմանմանը (Չեխիայի Հանրապետություն), ընդունել «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի 1-ին հոդվածին համապատասխանող խոշտանգման սահմանումը (Իռլանդիա), ընդունել խոշտանգման սահմանումը` «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի 1-ին հոդվածին համապատասխան (Ուրուգվայ):
A/HRC/15/9 para(s) 93.5
Իրականացման ընթացքը
● ՀՀ Քրեական օրենսգրքում կատարվել են համապատասխան փոփոխություններ, նպատակ ունենալով խոշտանգման սահմանումը համապատասխանեցնել «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայով տրված սահմանմանը: Լրացվել են Քրեական օրենսգրքի «խոշտանգում» հասկացության հետ կապ ունեցող բոլոր հոդվածները: Նշված փոփոխությունները գտնվում են Ազգային ժողովում:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
1.8 Ապահովել օրենսդրական հենք «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ նախատեսված ազգային կանխարգելիչ մեխանիզմի համար և ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը կառուցակարգային մակարդակով (Սլովենիա):
A/HRC/15/9 para(s) 93.6
Իրականացման ընթացքը
● Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի մեջ 2008 թվականի ապրիլի 8-ին կատարվել է 6.1 հոդվածի`«Պաշտպանը միջազգային իրավունքի բնագավառում» հոդվածի ավելացում, համաձայն որի Պաշտպանը հանդիսանում է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Մարդու իրավունքների պաշտպանի 2011 թվականի հուլիսի 11-ի կարգադրությամբ խոշտանգումները կանխարգելելու նպատակով ստեղծվել է փորձագետների խորհուրդ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ: Խորհուրդը բաղկացած է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անձնակազմից և տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներից:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
1.9 Ապահովել Աշխատանքային օրենսգրքում ամրագրված նվազագույն աշխատանքային տարիքի և երեխաների համար ծանր և վտանգավոր աշխատանքն արգելող դրույթների արդյունավետ իրագործումը (Սուրբ Աթոռ):
A/HRC/15/9 para(s)93.39
Իրականացման ընթացքը
● «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ աշխատանքի պետական տեսչության կանոնադրության համաձայն ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը հսկողություն և վերահսկողություն է իրականացնում մինչև 18 տարեկան անձանց` ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամաբ: Այսինքն նշված խնդիրը մշտադիտարկվում է:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
2.1. Ավարտել արդարադատության համակարգի բարեփոխումները և ապահովել ներքին օրենսդրության համապատասխանությունը փոփոխված Սահմանադրությանը և դատաիրավական համակարգին վերաբերող նոր օրենսդրությանը (Լեհաստան):
A/HRC/15/9 para(s) 93.29
Իրականացման ընթացքը
● Դատաիրավական բարեփոխումները կրում են շարունակական բնույթ: Այսպես, ներկայումս իրանացվում է դատաիրավական վերափոխումների երկրորդ փուլը: 2012 թվականի հուլիսի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց Դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, որով նախատեսված են բոլոր այն իրավական ակտերի և միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելուն:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
2.2 ՀՀ օրենսդրության մեջ ընդգրկել կանանց նկատմամբ խտրականության բացահայտ և ընդգրկուն սահմանում, ինչպես նաև բարելավել կանանց նկատմամբ խտրականությունն արգելող իրավական դրույթները (Ավստրիա), Հայաստանի օրենսդրության մեջ մտցնել կանանց նկատմամբ խտրականության հստակ սահմանում (Իռլանդիա), ՀՀ օրենսդրության մեջ բացահայտ և ընդգրկուն եղանակով սահմանել և արգելել կանանց նկատմամբ խտրականությունը և գենդերային հատկանիշով բռնությունը, ինչպես նաև ընդունել սոցիալական իրազեկման միջոցառումներ (Արգենտինա):
A/HRC/15/9 para(s) 95.2
Իրականացման ընթացքը
«
● Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային Ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ: Նշված օրենքում ամրագրված են կանանց նկատմամբ խտրականությունն արգելող դրույթներ:Նշված օրենքի նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը կազմակերպվել են նախագծի հանրային լսումներ:
Կառավարության 2011թ. հունիսի 17-ի նիստում հավանության է արժանացել «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրը», «2011-2015թթ. Ռազմավարական ծրագիրը»: Մշակվել է«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն: Գենդերային հինմահարցերի և գենդերային բռնության խնդիրների իրազեկման նպատակով պարբերաբար կազմակերպում են սեմինարներ, քննարկուներ, կլոր սեղաններ:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
2.3 Փոփոխություններ մտցնել թմրամիջոցներին վերաբերող օրենքներում` հաշվի առնելով երկրում թմրամիջոցների օգտագործման աճը (Ղրղզստան):
A/HRC/15/9 para(s) 94.2
Իրականացման ընթացքը
● Առանձնակիորեն կարևորելով Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպումը, նպատակ ունենալով հանրապետության ազգաբնակչությանը զերծ պահել թմրամիջոցների բացասական ազդեցությունից և դրա վնասակար հետևանքներից` ՀՀ Նախագահի 25.09.2009թ. թիվ ՆԿ-162-Ն կարգադրությամբ հաստատվել է «2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը»: Բացի այդ, ՀՀ կառավարության կողմից 15.07.2010թ. թիվ 892-Ն որոշմամբ հաստատվել է նաև «2010-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցը»: Նախատեսվում է նաև 2013-15թթ. ծրագրի մշակում:
Հանձնարարական
2.4 Արագացնել «Տղամարդկանց և կանանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի ընդունումը (Բրազիլիա), ապահովել, որպեսզի «Տղամարդկանց և կանանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծն ավարտուն տեսքի բերվի` պաշտպանության միջազգային չափանիշների համաձայն և ընդունվի հնարավորինս կարճ ժամկետում (Հունաստան), շարունակել տղամարդկանց ու կանանց հավասար հնարավորությունների և իրավունքների ոլորտում օրենքները կիրառելուն ուղղված ջանքերը (Քուվեյթ):
A/HRC/15/9 para(s) 94.3
Իրականացման ընթացքը
● Տես A/HRC/15/9 para(s) 95.2 հանձնարարականի պատասխանը
________________________________________________________________________________________
Հանձնարարական
2.5 Համաձայն իր քաղաքացիների հիմնարար ազատությունները պաշտպանելու կառավարության ստանձնած հանձնառությանը` վերանայել օրենսդրությունը և գործելակերպը, որպեսզի երաշխավորվի հավաքների և արտահայտման ազատության իրավունքի իրականացումը, առանց որևէ սահմանափակումների, բացի նրանցից, որ թույլատրված են միջազգային իրավունքով (Մեքսիկա), լիովին հարգել և առաջ մղել արտահայտման ազատությունը (Ադրբեջան), բոլոր քաղաքական կուսակցությունների, լրատվամիջոցների և մարդու իրավունքների պաշտպանների համար երաշխավորել արտահայտվելու և հավաքներին մասնակցելու ազատությունը (Շվեյցարիա):
A/HRC/15/9 para(s) 94.24
Իրականացման ընթացքը
Հավաքների ազատության մասին ՀՀ նոր օրենքն ընդունվել է 2011թ.ապրիլի14-ին: Օրենքը նախատեսում է բոլոր այն իրավական կառուցակարգերը, որոնք անհրաժեշտ են Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված իրավունքներն ու ազատություններն իրացնելու համար: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն տեղեկատվության ապահովման հիմնական սկզբունքները կարևոր երաշխիք են հանդիսանում տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման գործում: Այդ սկզբունքներն են` տեղեկությունները գրանցելու, դասակարգելու և պահպանելու միասնական կարգի սահմանումը, տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը,տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը և հրապարակայնությունը: 2010թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունը ապաքրեականացրել է զրպարտությունը: ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը կանոններ է սահմանում պաշտոնական քարոզարշավի լուսաբանման համար, որոնք վերաբերում են անվճար եթերաժամանակին, նորությունների լուսաբանմանը և վճարովի գովազդին: Հանրային և մասնավոր հեռարձակողները պարտավոր են ապահովել ոչ խտրական պայմաններ և տրամադրել անաչառ տեղեկատվություն իրենց լրատվական հաղորդումներում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի կողմից 2012թ. ՀՀ-ում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների դիտարկման ընթացքում վերահսկվել է նաև լրատվամիջոցների աշխատանքը: Դիտորդական առաքելության վերջնական զեկույցում այդ մասին ասվել է, մասնավորապես, հետևյալը. «լրատվամիջոցների դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ լրատվամիջոցները իրականացրել են ընտրությունների լայնածավալ լուսաբանում: Ընդհանուր առմամբ հեռարձակողները մատչելի են եղել բոլոր խոշոր կուսակցություններիհամար: Սա հնարավորություն է տվել ընտրողներին տեղեկացված լինել տարբեր քաղաքական դիրքորոշումների մասին»:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
2.6 Երաշխավորել խաղաղ հավաքների ազատությունը և լրացում կատարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 9.4.3 հոդվածում (Իսպանիա)
Իրականացման ընթացքը
Տես A/HRC/15/9 para(s) 94.24 հանձնարարականի պատասխանը
ՄՍՍ III
Մարդու իրավունքների ոլորտում ընդհանուր քաղաքականություն
Հանձնարարական
2.7 Ամրապնդել հանրային պաշտպանի ինստիտուտի աշխատանքը` անվճար իրավաբանական աջակցություն տրամադրելով բնակչությանը (Ղրղզստան):A/HRC/15/9 para(s) 93.7
Իրականացման ընթացքը
● 2011 թվականի դեկտեմբերի 8-ին «Փաստաբանության մասին» օրենքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ, որի համաձայն սահմանվել է հանրային պաշտպանություն հասկացությունը և ներմուծվել են անվճար իրավաբանական օգնությանը վերաբերող դրույթներ:
Անցած տարիներին զգալի աշխատանքն է տարվել նաև Հանրային պաշտպանի գրսենյակի կարողությունների հզորացման առումով, մասնավորապես 2007 թվականից ի վեր հանրային պաշտպանների թիվը ավելի քան կրկնապատկվել է, ստեղծվել են նաև մարզային կառույցներ: Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրում նախատեսված է նաև անվճար իրավաբանական օգնության արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ այլընտրանքային մեխանիզմների մշակում:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
2.8 Մարդու իրավունքների խորհրդի թիվ 9/12 բանաձևին համապատասխան` դիտարկել մարդու իրավունքների ազգային ծրագրի և գործողությունների ծրագրի մշակման հնարավորությունը` մարդու իրավունքներնառաջմղելու և պաշտպանելու պետության կարողություններն ամրապնդելու նպատակով (Բրազիլիա), նախատեսված ժամանակահատվածում ավարտին հասցնել մարդու իրավունքների պաշտպանության համապարփակազգային ծրագիրը (Եգիպտոս), արդյունավետորեն և նախատեսված ժամկետում իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության համապարփակ ազգային ծրագիրը (Բոսնիա և Հերցեգովինա), փաստացի իրավիճակըհաշվի առնելով` շարունակել խթանել համագործակցությունը մարդու իրավունքների հարցերում (Չինաստան), շարունակել բարելավել երկրում մարդու իրավունքների իրավիճակը` մինչ օրս արձանագրած բարելավումների լույսի ներքո (Իտալիա):
A/HRC/15/9 para(s) 93.9
Իրականացման ընթացքը
● 2012թ. հաստատվեց մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, որն անդրադառնում է մարդու իրավունքների ոլորտին վերաբերող բոլոր ուղություններին, այդ թվում քաղաքական ևքաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներին:
Հանձնարարական
2.9. Շարունակել երկրում իրականացնել բարեփոխումներ` բոլոր համապատասխան օրենքներին համաձայն մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի գերակայությունը լիովին ապահովելու նպատակով, ինչպես նշված է ազգային զեկույցում (Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն):
A/HRC/15/9 para(s) 93.10
Իրականացման ընթացքը
● Դատաիրավական բարեփոխումների ընթացքը շարունակվում է: Ընդունվել է 2012-16թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիր, որտեղ նախատեսված են լայնածավալ միջոցառումներ, թե’ դատական, օրենսդրության, թե’ քրեակատարողական և քրեական օրեսդրությունների, թե’ բոլոր այն օրենքների առումով, որոնք կապված են մարդու իրավուքների հետ:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
3.1 Առաջ տանել գործողություններն` ուղղված գենդերային հարցերի ընդգրկմանը Կառավարության կողմից տարվող քաղաքականության մեջ (Եգիպտոս), Հայաստանի կողմից իրականցվող քաղաքականության մեջ և ծրագրերում որդեգրել գենդերային ուղղվածությամբ մոտեցում (Հունաստան):
A/HRC/15/9 para(s) 93.11
Իրականացման ընթացքը
● ՀՀ Կառավարության 2010 թվականի փետրվարին 11-ի նիստում հավանության է արժանացել «Գենդերային քաղաքականության հայեցակարգը հաստատաելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որը որպես գենդերային քաղաքականության ապահովման միջոց նշում է այնպիսի նորմատիվ իրավական ակտերի մշակումը, որոնք ուղղված են գենդերային հավասարության քաղաքականության իրականացմանը, ինչպես նաև գենդերային փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով դրա ազդեցությունը կանանց և տղամարդկանց վրա:
ՀՀ Կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի նիստում հավանության է արժանացել «Գենդերային քազաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը և գենդերային քաղաքականության 2011 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը, որի շրջանակներում ամեն տարի մշակվում են և ՀՀ Կառավարության կողմից հաստատվում են տարեկան ծրագրեր` իրենց մոնիտորինգի մեխանիզմներով: Նախատեսված միջոցառումները նպատակաուղղված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց մասնակցության խթանմանը:
2011 թվականին ընդունվել է նոր ընտրական օրենսգիրք, ըստ որի ամրագրվել է կանանց ընտրական գործընթացում ներգրավման առավել գենդերային զգայուն մեխանիզմ: 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում (Երևանի քաղաքապետարանում) ստեղծվել են գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովներ:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Պեկինի հռչակագրից և գործողությունների ծրագրից, ինչպես նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոչ ձևերի վերացման մասին կոնվենցիայից բխող հանձնարարականները, ՀՀ վարչապետի 2012 թվականի մարտի 1-ի որոշմամբ ՀՀ կանանց խորհուրդը դարձավ ՀՀ կանանց վիճակի բարելավման և գենդերային քաղաքականության իրականացման ազգային մեխանիզմ: Ազգային մեխանիզմը հաստատվեց այսպիսի բարձր մակարդակով նպատակ ունենալով համակարգել ՀՀ գենդերային ռազմավարության իրականացումը պետական քաղաքականության բոլոր ոլորտներում և հանրայինհ կառավարման բոլոր մակարդակներում:
Հանձնարարական
3.2 Շարունակել աշխատանքը կայուն զարգացման ազգային ծրագրի իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետագա բարելավմանը (Ռուսաստանի Դաշնություն):
A/HRC/15/9(2para(s) 93.12
Իրականացման ընթացքը
● Հայաստանը ակտիվ մասնակցություն ունի կայուն զարգացման համաշխարհային գործընթացին` հանձինս վավերացված միջազգային պայմանագրերի և ստանձնած պարտավորությունների: ՀՀ կողմից մշակվել և ընդունվել է Ռիո + 20 գնահատման ազգային զեկույցը, որը ներկայացվել է 2012 թվականի Ռիո դե Ժանեյրոյում կայացած Կայուն Զարգացման համաշխարհային գագաթաժողովին: Ազգային գնահատման զեկույցում արտացոլվել ենազգային հրատապ և կենսական նշանակություն ունեցող հիմնական խնդիրները:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
3.3 Ընդլայնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ի տարածման կանխարգելմանն ուղղված ծրագիրը, մասնավորապես` հեռավոր շրջաններում (Ղրղզստան), շարունակել խթանել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված ջանքերը, մասնավորապես` երիտասարդների շրջանում (Իրանի Իսլամական Հանրապետություն):
A/HRC/15/9 para(s) 93.13
Իրականացման ընթացքը
Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականից ի վեր իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հակազդմանն ուղղված ազգային ծրագրեր, որոնք շարունակական բնույթ ունեն, և որոնց շրջանակներում համալիր միջոցառումներ են իրականացվում ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կանխարգելմանը (այդ թվում դեռահասների և երիտասարդների շրջանում), բուժմանը, խնամքին և աջակցությանը: Իրականացված ծրագրերի արդյունքում.
● 2007թ. ի վեր, ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում, ովքեր ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել:
● Հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժումն սկսել է տրամադրվել 2005 թվականից: Ներկայումս ՀՌՎ բուժումը հասանելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով բոլոր հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում և տվել են իրենց համաձայնությունը:
● 2001թ. ի վեր դոնորական արյան միջոցով հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել:
● Ընդհանուր առմամբ վերջին տարիներին բարելավվել են ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ու հայտնաբերումը, բարձրացել է համաճարակաբանական հսկման համակարգի արդյունավետությունը:
● 2009թ. դեկտեմբերից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ թմրամիջոցների ներարկային օգտագործողներին (ԹՆՕ) տրամադրվում է փոխարինող մեթադոնային բուժում:
● 2007-2011թթ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ կանխարգելիչ, վնասի նվազեցման ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության խոցելի խմբերի, այդ թվում քրեակատարողական հիմնարկներում գտնվողների և երիտասարդության շրջանում:
Ներկայում քննարկման փուլում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հակազդմանն ուղղված 2012-2016 թթ. ազգային ծրագիրը, որով նախատեսված միջոցառումների մի մեծ համախումբ ուղղված է լինելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով քարոզարշավների կազմակերպմանը, տպագիր մամուլում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի լուսաբանմանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի լուսաբանման առանձնահատկություններին նվիրված սեմինար-վարժանքների անցկացմանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հեռուստա- և ռադիոծրագրերի, սոցիալական գովազդային հոլովակների մշակմանը և հեռարձակմանը և այլն: Ծրագրով նախատեսվում է նաև շարունակել և ընդլայնել նախորդ տարիներին իրականացված աշխատանքների իրականացումը:
Հանրակրթական դպրոցի 8-11-րդ դասարաններում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա ներդրվել և դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ: Դասընթացի ծրագրում ընդգրկված են «Սեռական հասունացում», «Վերարտադրողական առողջություն», «ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի կանխարգելում», «Սեռային դերեր» թեմաները, ինչպես նաև երիտասարդության շրջանում թմրադեղերի ապօրինի շրջանառության և թմրամոլության դեմ պայքարին վերաբերող տեղեկատվություն: «Առողջ ապրելակերպ» դասընթացի համար մշակվել է ուսուցչի ձեռնարկը, ինչպես նաև մշակվել է 8-9-րդ դասարանների համար «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսուցիչների վերապատրաստման նյութերի փաթեթ (մոդուլ, բաշխման նյութեր): Համապատասխան վերապատրաստում են անցնում առարկան դասավանդող ուսուցիչները:
12-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի «փիլիսոփայություն» բաղադրիչի «Համաշխարհայնացումը (Գլոբալացումը) և Հայաստանը. Դրական տեղաշարժեր և բացասական միտումներ» թեմաներում ընդգրկված են թմրադեղերի ապօրինի շրջանառության և թմրամոլության դեմ պայքարին, ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ին վերաբերող տեղեկատվություն:
Հանձնարարական
3.4 Շարունակել աշխատանք տանել երեխայի իրավունքների պաշտպանության ուղղությամբ (Ղրղզստան):
A/HRC/15/9 para(s) 93.14
Իրականացման ընթացքը
2003 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության N1745-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագիրը: Երեխայի իրավունքի մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում երեխայի պաշտպանության 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցները: 2010 թվականի հունիսին ՀՀ ԱԳՆ և ՄԱԿ –ի մանկական հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև 2010-2015թթ. երկրում իրականացվող ծրագրերի գործողությունների ծրագիրը», որը նախանշում է համագործակցության հիմնական ուղղությունները հաջորդ տարիների համար` ուղղված, մասնավորապես, երեխայի իրավունքների պաշտպանության, առողջության, բավարար խնամքի, կրթության, արդարադատության և այլ հարցերին: Ներկայումս աշխատանքներ են տարվում Ազգային ծրագրի նոր նախագիծ մշակելու ուղղությամբ: ՀՀ երեխայի իրավունքների պաշտպանության 2012-2016թթ. Ազգային ծրագրի նախագիծը կներառի առավել արդիական խնդիրները և միջոցառումները:
Հանձնարարական
3.5 Շարունակել ջանքեր գործադրել` ուղղված խոցելի խմբերի, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների, փախստական երեխաների և գյուղական շրջաններում բնակվող երեխաների կողմից իրավունքների իրացման հարցում եղած անհամապատասխանությունները հաղթահարելուն (Իրանի Իսլամական Հանրապետություն):
A/HRC/15/9 para(s) 93.15
Իրականացման ընթացքը
● Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուրան, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով»: Օրենքի այս դրույթի համաձայն աշխատանքներ են տարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական դպրոցում կազմակերպելու, նրանց հասարակության մեջ լիարժեք ինտեգրելու ուղղությամբ: Ներկայումս ներառական կրթություն իրականացվում է 81 հանրակրթական դպրոցներում, որոնցում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 2136 երեխա: Նշված դպրոցները, ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման նպատակով պետական բյուջեից ստանում են լրացուցիչ չափաբաժին: Դպրոցներում գործում են ծնողական ու ռեսուրս սենյակները, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կազմակերպվում են անհատական պարապունքներ` համաձայն անհատական ուսումնական պլանի: Երեխաների կրթական կարիքների գնահատման նպատակով ստեղծվել է Երևանի բժշկահոգեբանամանկավարժական ԲՀՄ գնահատման կենտրոնը: 2011 թվականի ընթացքում մշակվել, տպագրվել և ձեռք են բերվել 11 անուն ուսումնամեթոդական ձեռնարկ և այլ ուսումնական նյութեր` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար: Ուսումնաօժանդակ գրականությունը տրամադրվել է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններին և ներառական կրթություն իրականացնող դպրոցներին:
Հանրապետությունում բոլոր խոցելի խմբերի, այդ թվում փախստական և գյուղաբնակ երեխաների կողմից իրավունքների հավասար իրացման խնդիրները լուծվում են երեխաների իրավունքների պաշտպանության, կրթական, տարածքային զարգացման և այլ ոլորտներում իրականացվող շարունակական ծրագրերի միջոցով:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
3.6 Միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարելու համար (Ադրբեջան):
A/HRC/15/9 para(s) 93.31
Իրականացման ընթացքը
2009 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 1272-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012 միջոցառումների ծրագիրը: Նույն որոշմամբ սահմանվել են դրա մոնիտորինգի իրականացման մոտեցումներն ու պահանջները: Այժմ ավարտական փուլում է գտնվում նոր ծրագրի մշակումը:
26.05.2011թ. ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է«Հանրային ծառայության մասին»ՀՀ օրենքը, որով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, կազմակերպման կարգը, էթիկայի կանոնները, ինչպես նաև կարգավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման հետ կապված հարաբերությունները:
Բացի այդ, Քրեական օրենսգիրքը լրամշակվել է, ավելացվել են նոր կոռուպցիոն հանցակազմեր, ընդլայնվել են գործող հանցակազմերի շրջանակները ըստ GRECO առաջարկների: Գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է հակակոռուպցիոն ուղեցույց, Էթիկայի հանձնաժողով, օրենսդրական բարեփոխումների փաթեթ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը», համաձայն որի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից մշակվել են իրենց հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերը: Հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի իրականացման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ապահովելու նպատակով ՀՀ բուհերում կառավարման խորհուրդների կողմից կանոնավորապես քննարկվելու են ծրագրի ընթացքը և կոռուպցիոն խնդիրներին վերաբերող հարցերը: Հանրակրթության ոլորտում հակակոռուպցիոն թեմաները ներառվել են հիմնական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման մեջ: Բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրի մասնագիտությունների` «Տնտեսագիտության հիմունքներ», «Իրավագիտության հիմունքներ» և «Քաղաքագիտության հիմունքներ» առարկաների ծրագրերում (որոնցից մեկի ուսուցումը պարտադիր է ուսանողի համար), ներառվել են կոռուպցիային և դրա կանխարգելմանը վերաբերող թեմաներ: Միաժամանակ մշակվել է «Հակակոռուպցիոն դասընթացների և միջոցառումների կազմակերպման ուղեցույց» գրքույկը, նախատեսված նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների համար:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
3.7 Հետագա քայլեր իրականացնել կալանքը կրած դատապարտյալների վերականգնումը և վերաինտեգրումը ապահովելու համար` կազմակերպելով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ (Բոսնիա և Հերցեգովինա):
A/HRC/15/9 para(s) 93.34
Իրականացման ընթացքը
________________________________________________________________________________________
● 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագիրն անդրադառնում է նաև պրոբացիոն ծառայության ստեղծմանը, այն կնպաստի քրեական արդարադատության համակարգի կողմից հանցագործություն կատարած անձի ուղղմանը և հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանն ուղղված գործողությունների արդյունավետության բարձրացմանը: Այս ծառայության և Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի զարգամցման ուղղությամբ ՀՀ-ն համագործակցում է ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
3.8 Իրականացնել հասարակական կյանքում կանանց դիրքն ու մասնակցությունը բարելավելու քաղաքականություն և խթանել երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրերը (Ալժիր), դիտարկել հասարակությունում կանանց մասնակցությունը բարելավելու և խրախուսելու ուղղությամբ հետագա քայլերի իրականացման հնարավորությունը և ապահովել, որպեսզի նման միջոցառումները ընդգրկեն ժամանակացույցերով հենանիշներ կամ ավելի բարձր քվոտաներ, իսկ դրանց իրագործումն արժանանա մանրազնին մշտադիտարկման (Նորվեգիա):
A/HRC/15/9 para(s) 93.38
Իրականացման ընթացքը
Տես A/HRC/15/9 para(s) 93.11 և 93.14 հանձնարարականների պատասխանը
Հանձնարարական
3.9 Շարունակել սատարել մանկատներին (Ղրղզստան):
A/HRC/15/9 para(s) 93.45
Իրականացման ընթացքը
Ստեղծվել են խնամքի պաշտպանության կենտրոններ, որոնք նպաստում են մանկատների բեռնաթափմանը: 2008 թվականից պետական ֆինանսավորման շրջանակներում երկրում գործում է նաև խնամատար ընտանիքի ինստիտուտը: Գիշերօթիկ դպրոցները դարձան գիշերօթիկ հաստատություններ և կրթության նախարարության իրավասությունից անցան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասությանը: 2010 թվականին շահագործման են հանձնվել երկու մանկատան նոր մասնաշենքերը, որոնց շինարարական աշխատանքները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով: Մասնաշենքերը հագեցած են ժամանակակից վերականգնողական սարքավորուներով: Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում ամեն տարի ավելանում են երեխայի սննդի և խնամքի համար տրամադրվող գումարները: Միաժամանակ շարունակվում է մանկատների բեռնաթափման ծրագիրը` երեխաներին ուղորդելով խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Հանրապետությունում գործող նմանատիպ 8 հաստատությունները աջակցում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, ապահովելով բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների սննդի, կրթության, դաստիարակության, ընդհանուր առմամբ, լիարժեք զարգացման համար, միաժամանակ չկտրելով նրանց ընտանեկան միջավայրից:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
4.1 Շարունակել խթանել մարդու իրավունքների կրթությունը դպրոցական ծրագրերում` բոլոր մակարդակներում (Ջիբութի):
A/HRC/15/9 para(s) 93.48
Իրականացման ընթացքը
2001թվականից տարրական և միջին դպրոցներում ներմուծվել են կյանքի հմտություններ և մարդու իրավունքներ առարկաները: Հայաստանի կրթության ոլորտի զարգացման քաղաքականությունը ներկա փուլում սերտորեն կապված է միջազգային կրթական հանրության զարգացման միտումների հետ: Ոլորտում ընթացող բարեփոխումները միտված են կրթության ազատականացմանը և հումանիտարիզացմանը, հասարակության մոտ հանդուրժողականության, ազատության արդարության, ուրիշների նկատմամբ հարգանքի արժեքների կայացմանը: Այդ նպատակով կրթության բոլոր մակարդակներում վերանայվել են կրթական չափորոշիչներն ու ծրագրերը, ներդրվել են նոր առարկաներ ու մասնագիտություններ: Մասնավորապես, հանրակրթության ոլորտում մուտք են գործել «Կյանքի հմտություններ», «Էկոլոգիական կրթություն», «Հասարակագիտություն», «Առողջ ապրելակերպ», «Ես և շրջակա աշխարհը» առարկաները: «Հասարակագիտություն» առարկայի ծրագրում ընդգրկվել են մարդու հիմնարար իրավունքներին, գենդերային հավասարությանը, ազգային փոքրամասնությունների իրավունքներին, հանդուրժողականությանը և քաղաքացիական հասարակությանը վերաբերող թեմատիկ միավորներ: Մշակվել է «Հանդուրժողականություն» ուսուցչի ձեռնարկը:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
a. Ապահովել մարդու իրավունքների ընդգրկումը բոլոր դպրոցական ծրագրերում և մարդու իրավունքների ուղղությամբ վերապատրաստումներ անցկացնել իրավապահ մարմինների աշխատակիցների համար (Լիբիայի Արաբական Ջամահիրիա):
A/HRC/15/9 para(s) 93.49
Իրականացման ընթացքը
Դասընթացներ են կազմկերպվում նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում՝ քրեակատարողական ծառայողների և հարկադիր կատարողների համար, ՀՀ դատական դպրոցում դատավորների և դատական ծառայողների համար, ՀՀ ոստիկանության ակադեմիայում ոստիկանության աշխատակիցների համար: Տես նաև A/HRC/15/9 para(s) 93.48 հանձնարարականի պատասխանը
________________________________________________________________________________________
Հանձնարարական
b. Ակտիվացնել կանանց և աղջիկներին մարմնավաճառության դրդող գործոններին հակազդելու կոչված միջոցառումները (Լեհաստան):
A/HRC/15/9 para(s) 94.13
Իրականացման ընթացքը
Մարմնավաճառությունը ՀՀ օրենքով արգելված արարք է, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն` ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով, այն է «պոռնկությամբ զբաղվելը»: 07.02.2012 թվականին ՀՀ ՎԻՎ օրենսգրքում կատարված փոփոխություններով նշված օր-ի 179-րդ հոդվածով իրականացվող վարույթն անցել է ոստիկանության իրավասության դաշտ: Ավելացվել են նաև նշված հոդվածով նախատեսված արարքի համար պատասխանատվություն սահմանող տուգանքի չափերը: Եթե նախկինում նախատեսված տուգանքի չափը սահմանված էր հոդվածի 1-ին մասով «նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը», իսկ հոդվածի 2-րդ մասով` «նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը», ապա ներկայումս նույն հոդվածի 1-ին մասը նախատեսում է տուգանք «նվազագույն աշխատավարձի քսանապատիկի», իսկ 2-րդ մասը` «նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի» չափով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդկանց թրաֆիքինգի առավել խոցելի խավ են համարվում մարմնավաճառները, ապա վերջիններիս տեսադաշտում պահելու համար ոստիկանությունն իրականացնում է պրոֆիլակտիկ հաշվառում 2006 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատված «ՀՀ-ում մարմնավաճառության և թրաֆիքինգի նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների» պլանի համաձայն ստեղծվել է միասնական տեղեկատվական շտեմարան մարմնավաճառության և թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով: 2012թ. առաջին եռամսյակի ընթացքում ոստիկանության կողմից համայնքներում հասարակություն-ոստիկանություն կապը բարելավելու նպատակով կազմակերպված շուրջ 850 հանդիպումների ընթացքում բնակչությանը իրազեկվել է նաև մարդկանց շահագործման վտանգի և այդ երևույթի հետևանքների մասին:
Մաս IV
Մարդու իրավունքների ինֆրաստրուկտուրայի ամրապնդում
Հանձնարարական
4.4 Արագացնել Փարիզյան սկզբունքների համաձայն մարդու իրավունքների ազգային ինստիտուտի ստեղծմանն ուղղված գործընթացը:
(Լիբիայի Արաբական Ջամահիրիա):
A/HRC/15/9 para(s) 93.8
Իրականացման ընթացքը
2003 թվականին ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, որը փաստացի հենց հաստատում է մարդու իրավունքների ազգային ինստիտուտի ստեղծումը:
Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն «Մարդու իրավունքների Պաշտպանը ինքնուրույն և անկախ պաշտոնատար անձ է, որը ՀՀ Սահմանադրության և օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի համաձայն, իրականացնում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից խախտված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը»: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին 2006 թվականի հոկտեմբերին շնորհվել է “A” կարգավիճակը, ինչը նշանակում է, որ այն համապատասխանում է Փարիզյան սկզբունքներին:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
4.5 Ներկայացնել պարբերական զեկույցները համապատասխան պայմանագրային մարմիններին և պատշաճ կարգով պատասխանել բողոքներ պարունակող նամակներին և հրատապ դիմումներին, ինչպես նաև թեմատիկ խնդիրներին նվիրված հարցաշարերին (Ուկրաինա):
A/HRC/15/9 94.6
Իրականացման ընթացքը
Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին իր բոլոր պարբերական զեկույցները, ներկայումս ընթացքի մեջ է դրանց կողմից զեկույցների դիտարկման գործընթացը: ՀՀ ժամանակին և հանգամանալից պատասխաններ է հղում նաև զեկույցների ընթացքը վերահսկող բոլոր զեկուցողներին:
Հանձնարարական
4.6 Ստեղծել փողոցում հայտնված երեխաների առջև ծառացած խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմներ (Ղազախստան):
A/HRC/15/9 93.46
Իրականացման ընթացքը
ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայության աշխատակիցները իրենց ամենօրյա ծառայողական պարտականություններն իրականացնելիս առանձնակի ուշադրություն են դարձնում ինչպես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների նախականխման, այնպես էլ թափառաշրջիկ և մուրացիկ, առանց ծնողական խնամքի մնացած և այլ ռիսկային խմբերի անչափահասների հիմնախնդիրներին այդ թվում, հանրակրթական դպրոցներում և ուսումնական հաստատություններում պարբերաբար անցկացվող հանդիպումների, զրույց-զեկուցումների միջոցով: Հայտնաբերված թափառաշրջիկ և մուրացիկ, առանց ծնողական խնամքի մնացած և այլ ռիսկային խմբերում հայտնված անչափահասները անհրաժեշտության դեպքում տեղավորվում են Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն, ուր գործող բազմամասնագիտական խորհրդի կողմից (հոգեբան, մանկավարժ, սոցիալական աշխատող), անչափահասներին ցուցաբերվում է ինչպես բժշկական, այնպես էլ բարոյահոգեբանական օգնություն: Վերջիններս ապահովվում են ժամանակավոր կացարաններով, սնունդով և հագուստով, անհրաժեշտության դեպքում նաև անհրաժեշտ փաստաթղթերով: Նրանցից շատերը անչափահասների գործերով աշխատակիցների կողմից, շահագրգիռ մարմինների աջակցությամբ տեղավորվում են համապատասխան ուսումնական հաստատություններ: Հաճախ համապատասխան աջակցություն է ցուցաբերվում նաև անչափահասների ծնողներին, նրանց ընտանիքներին հնարավորինս ապահովելով աշխատանքով և ժամանակավոր կացարաններով: Հայտնաբերված անչափահասների մի մասը հանձնվում են իրենց ծնողներին, սահմանվում է հսկողություն և ցուցաբերվում աջակցություն երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու համար:
Ներկայումս հանրապետությունում իրականացվում է համայնքային մակարդակում այլընտրանքային խնամքի համակարգի ներդրման գործընթաց, որն իր մեջ ներառում է նաև 2004-2015թթ. երեխայի իրավունքների պաշտպանության ազգային գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները` համայնքային կենտրոնների ստեղծումը: Հանրապետության տարբեր համայնքներում գործում է պետական և ոչ պետական ենթակայության 18 ցերեկային կենտրոններ, որոնց նպատակներից է նաև կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել հանցագործություն և այլ իրավախախտումներ կատարած անչափահասների շրջանում: Վերոհիշյալ կենտրոնները աննախադեպ են այն առումով, որ այստեղ ոստիկանը, սոցիալական աշխատողը, հոգեբանը և կենտրոնի աշխատանքներում ընդգրված կամավորները համատեղ լայնածավալ աշխատանքներ են իրականացնում իրավախախտ անչափահասների հետ: Կենտրոնների հիմնական խնդիրն է իրավախախտ անչափահասներին տեղափոխել այնպիսի միջավայր, որտեղ շեշտը դրված է բարոյականության, մարդկային գնահատման և ինքնագիտակցության բարձրացման վրա:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
4.7 Հրավիրել դատավորների և փաստաբանների անկախության հարցերով հատուկ զեկուցողին (Հունգարիա), (Գերմանիա), դիտարկել դատավորների և փաստաբանների անկախության հարցերով հատուկ զեկուցողին հրավիրելու հնարավորությունը (Ուրուգվայ):
A/HRC/15/9 94.7
Իրականացման ընթացքը
2006 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունը բաց հրավեր է ուղղել ՄԱԿ-ի բոլոր հատուկ ընթացակարգերին, այդ թվում նաև դատավորների և փաստաբանների անկախության հարցերով հատուկ զեկուցողին:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
4.8 Հավելյալ բարեփոխումներ առաջ մղել, որոնք գործնականում կերաշխավորեն իշխանությունների բաժանումը և մասնավորապես` դատական իշխանության անկախությունը, այդ թվում դատավորների վերապատրաստման միջոցով (Հունաստան), գործադրել լրացուցիչ ջանքեր ամրապնդելու դատական համակարգը դրանում բարեփոխումների իրականացման և դատավորների վերապատրաստման միջոցով (Բոսնիա և Հերցեգովինա):
A/HRC/15/9 94.17
Իրականացման ընթացքը
Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի համաձայն նախատեսված են քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, անկախ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև փաստաբանական համակարգի բարեփոխումներին ուղղված միջոցառումներ: Նախատեսված են նաև լայնածավալ օրենսդրական փոփոխություններ, հստակ ժամանակացույցով և պատասխանատու մարմինների ցանկով, ընդ որում, այդ փոփոխությունների մի մասն արդեն իսկ մեկնարկել է: Դատավորների վերապատրաստումը մշտապես իրականացվում է դատական դպրոցի կողմից (դատական դպրոցը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է) մշակված վերապատրաստման ծրագրին համապատասխան: Դատական դպրոցը պարբերաբար կազմակերպում և անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, որոնք պարտադիր են դատավորների համար: Վերապատրաստման ծրագրերի ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր տարի 80 ակադեմիական ժամից ոչ պակաս և 120 ակադեմիական ժամից ոչ ավելի է: Վերապատրաստման ծրագրերը կառուցվում են այնպես, որ դրանց արդյունքում երաշխավորվի և ամրապնդվի դատավորների անկողմնակալությունն ու արհեստավարժությունը: Վերապատրաստումն անց է կացվում դասախոսությունների, սեմինարների, ուսումնական դատախաղերի, բանավեճերի, ընդունված դատական ակտերի քննարկման, ինչպես նաև ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսաժապավենների, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով: Վերագրյալից բացի, հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2010 թվականի ապրիլի 23-ին ընդունված թիվ 01-Ն որոշմամբ սահմանվել են «Դատավորի վարքագծի կանոնները», որի 6-րդ կանոնի համաձայն` «Դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր գիտելիքների հարստացման, հմտության և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ` այդ նպատակներին հասնելու համար օգտագործելով դատավորների վերահսկողության ներքո գտնվող վերապատրաստման բոլոր հնարավորությունները»: Մեջբերված կանոնի հիման վրա` դատավորներն իրենց պաշտոնավարման ողջ ընթացքում շարունակական կերպով կատարելագործում են իրենց գիտելիքները, մասնակցում դատավորների ուսուցման նպատակով կազմակերպված միջոցառումներին, այդ թվում` դատական դպրոցի վերապատրաստման դասընթացներին:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
4.9 Ապահովել, որպեսզի առաջնահերթություն տրվի Կամայական ձերբակալությունների հարցերով աշխատանքային խմբի այցելությանը, որի շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, և որ այն տեղի ունենա մոտ ապագայում (Նորվեգիա):
A/HRC/15/9 94.8
Իրականացման ընթացքը
Կամայական ձերբակալությունների հարցերով աշխատանքային խմբի անդամներն այցելել են Հայաստան 2010 թվականի սեպտեմբերի 6-15-ը ընկած ժամանակահատվածում:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
5.1 Առավել հզորացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունները և խթանել վերջինիս համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ` Հայաստանում մարդու իրավունքներն ավելի լավ պաշտպանելու նպատակով (Եգիպտոս), ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի կառուցակարգի դերակատարումը` հնարավորություն տալով պաշտպանին ավելացնելու իր մշտադիտարկումն ու ընդլայնելու իր աշխատանքը դեպի շրջաններ (Ֆինլանդիա), Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմում ստեղծել բավարար լիազորություններով և ռեսուրսներով օժտված հատուկ բաժին կամ նշանակել բացառապես երեխաների հարցերով զբաղվող տեղակալ (Հունգարիա), Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրել անհրաժեշտ մարդկային և ֆինանսական միջոցներ նրա վրա դրված ազգային կանխարգելման մեխանիզմի առաքելությունն իրականացնելու և կալանավորված անձանց վատ վերաբերմունքից զերծ պահելու երաշխիքներն ամրապնդելու համար, որպեսզի ոստիկանության բոլոր աշխատակիցները հզոր ուղերձ ստանան առ այն, որ վատ վերաբերմունքն ապօրինի է (Շվեյցարիա):
A/HRC/15/9 para(s) 94.4
Իրականացման ընթացքը
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում 2010թ. կատարված փոփոխությունների համաձայն, պաշտպանի աշխատակազմի աշխատավարձի ամսական ֆոնդը որոշվում է դատական ծառայողների աշխատանքի վարձատրության բազային դրույքաչափի 3.6 -ապատիկի և պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողների ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց թվաքանակի արտադրյալով։ Մարդու իրավունքների ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով Պաշտպանի գրասենյակի կողմից ՀԿ-ների հետ կնքվել են հուշագրեր: Վերջին տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բացել է 6 տարածքային գրասենյակ Հայաստանի ամենատարբեր մարզերում: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանն իր մարզային գրասենյակներն ունի Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Պաշտպանի աշխատակազմում գործում է Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչություն, որը մասնագիտացած է նաև անչափահասների իրավունքների պաշտպանության խնդիրներում, մասնավորապես, կա երեխաների հարցերով իրավապաշտպան:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
5.2 Շտապ ներկայացնել ժամկետանց զեկույցները պայմանագրային մարմիններին (Հունգարիա): Հնարավորինս կարճ ժամկետում ներկայացման ենթակա զեկույցը տրամադրել Մարդու իրավունքների կոմիտեին (Իսպանիա), ներկայացնել քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի շրջանակներում ներկայացվելիք ժամկետանց զեկույցը (Ավստրիա):
A/HRC/15/9 para(s) 93.16
Իրականացման ընթացքը
Տես A/HRC/15/9 94.6 հանձնարարականի պատասխանը:
ՀՀ երկրորդ պարբերական զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին 2010 թվականին և դիտարկվել վերջինիս կողմից 2012 թվականի հուլիսի 16-17-ին Կոմիտեի 105-րդ նստաշրջանի ժամանակ, ինչի արդյունքում ՀՀ վերաբերյալ ընդունվել են համապատասխան հանձնարարականներ:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
5.3 Ստեղծել միջգերատեսչական մեխանիզմ, որը պատշաճ ուշադրության կդարձնի միջազգային կառույցներից ստացված առաջարկություններին, այդ թվում` համընդհանուր պարբերական դիտարկումից բխող առաջարկություններին` քաղաքացիական հասարակության մասնակցությամբ (Մեքսիկա), անկախ հասարակական կազմակերպությունների հետ միասին ստեղծել արդյունավետ և ընդգրկուն գործընթաց` հետամուտ լինելու համընդհանուր պարբերական դիտարկման առաջարկությունների կատարմանը (Նորվեգիա):
A/HRC/15/9 para(s) 94.5
Իրականացման ընթացքը
2011 թվականի հունիսի 28-ին ՀՀ վարչապետի N 598-Ա որոշման համաձայն ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որի նապատակն է` Մարդու իրավունքների ոլորտում, այդ թվում Համընդանուր պարբերական դիտարկման մեխանիզմի շրջանակներում, ՀՀ ստանձնած պարտավորությունների իրականացման ապահովումը:
________________________________________________________________________________________
ՄԱՍ V
Հավասարություն և խտրականության բացառում
Հանձնարարական
5.4 Շարունակել անցկացնել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ իրազեկման արշավներ հայ հասարակությունում` հանրային կյանքի բոլոր ոլորտներում հանդուրժողականությունը և անխտրականությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով (Կիպրոս):
A/HRC/15/9 para(s) 93.50
Իրականացման ընթացքը
Ազգային փոքրամասնությունների իրավունքների իրազեկման խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Այս հարցին վերաբերող վերջին զարգացումներից է մասնավորապես հանրակրթության ոլորտում իրականացվող «Հանդուժողականություն» ծրագիրը: Ծրագիրը սովորողներին ուսուցանում է հանդուժողականություն, համագործակցություն, հարգանք միմյանց հանդեպ: Միաժամանակ «Համաշխարհային պատմություն», «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացներում ներառվել են տեղեկություններ այլ ժողովուրդների ու ազգությունների պատմության, մշակույթների և կրոնների վերաբերյալ:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
5.5 Ավելացնել ջանքերը կանանց նկատմամբ խտրականությանը վերջ դնելու համար, և ապահովել առողջապահական ծառայությունների պատշաճ հասանելիություն բոլոր կանանց համար (Ավստրիա):
A/HRC/15/9 para(s) 93.17
Իրականացման ընթացքը
Հայաստանի Հանրապետությունում ոչ օրենսդրորեն և ոչ էլ գործնականում կանանց սեռային պատկանելության հիմքով առողջապահական ծառայությունների հասանելիության որևէ սահմանափակում չկա: Կանայք, տղամարդկանց հետ հավասարապես օգտվում են բժշկական ծառայություններից:
Տղամարդկանց և կանանց հավասարության սկզբունքը ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 հոդվածով, համաձայն որի, Հայաստանի Հանրապետությունում արգելվում է խտրականությունը սեռային պատկանելության հիմքով: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ով երաշխավորվում է անկախ սեռից յուրաքանչյուրի բժշկական օգնության և սպասարկում ստանալու իրավունքը: Հայաստանի Հանրապետությունը միացել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիային 1993 թվականին, իսկ 2006 թվականին վավերացրել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի N 19 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը, որի «Առողջապահություն» բաժնով նախատեսված են նաև կանանց տրամադրվող մի շարք ծառայությունների մատչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում 2011-2015 թվականների ընթացքում: Մասնավորապես, ծրագրով նախատեսվում է իրականացնել կաթնագեղձի և սեռական օրգանների քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրեր, մայրական և նորածնային արագ արձագանքման ծառայությունների թվի ավելացում և մի շարք այլ միջոցառումների իրականացում: Բացի այդ, 2003 թվականից իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշմամբ հաստատված «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը», ՀՀ կառավարության կողմից հաստատված մի շարք առողջապահական ծրագրեր (վերարտադրողական առողջության, տուբերկուլյոզի դեմ պայքարի, պալիատիվ բժշկական օգնության, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի և այլն), որոնք ուղղված են նաև կանանց (հավասարապես ինչպես նաև տղամարդկանց) համար առողջապահական ծառայությունների հասանելիության, արդյունավետության և որակի բարձրացմանը: Հայաստանի Հանրապետությունում առկա է առողջապահական կազմակերպությունների լայն ցանց: Հայաստանը այն երկրներից է, որտեղ ամենափոքր գյուղական բնակավայրերում անգամ հիմնականում առկա են բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններ: Հայաստանում կանանց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում են 614 բուժակ-մանկաբարձական կետեր, 255 ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններ, 85 պոլիկլինիկա (որից 32-ը Երևանում, 53-ը մարզերում), 101 կանանց կոնսուլտացիա և կաբինետ, 50 բժշկական կենտրոն, որոնց կազմում նաև մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար բաժանմունքներ, 11 ինքնուրույն ծննդատներ, 4 Երևանում և 7 մարզերում:
Առկա տվյալների համաձայն, կանանց դիմելիությունը թե ամբուլատոր-պոլիկլինիկական, և թե ստացիոնար բժշկական հաստատություններ ավելի բարձր է տղամարդկանց համեմատությամբ:
Հանձնարարական
5.6 Կանանց իրավունքներն առավել առաջ մղելու նպատակով դպրոցներում ձեռնարկել իրազեկության բարձրացման արշավներ (Ռումինիա):
A/HRC/15/9 para(s) 93.22
Իրականացման ընթացքը
● Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակներում ձեռնարկվում են քայլեր գենդերային գիտելիքների հիմունքների դասավանդման համար ուսումնամեթոդական հիմք ստեղծելու, ուսումնական գրականության գենդերային փորձաքննության անցկացման չափանիշներ ներդնելու ուղղությամբ: Գենդերային հիմնահարցերի վերաբերյալ թեմատիկ նյութերը ներառվել են տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման մոդուլում: Նախատեսվում է «Գենդերային գիտելիքների հիմունքներ» թեմաները ներառել նաև հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների, ինչպես նաև «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման մոդուլում:
«Ես և շրջակա աշխարհը» 4-րդ դասարանի դասագրքում ներառվել են գենդերային հիմնահարցերին նվիրված թեմաներ:Լրամշակվել է «Հանդուրժողականության ուսուցում» ուսուցչի ձեռնարկը, որում տեղ են գտել նաև թեմաներ` գենդերային հիմնահարցերի վերաբերյալ: «Հասարակագիտություն» առարկայի ծրագրում ընդգրկվել են մարդու հիմնարար իրավունքներին, գենդերային հավասարությանը, հանդուրժողականությանը և քաղաքացիական հասարակությանը վերաբերող թեմատիկ միավորներ:
Առանձնահատուկ կարևորվում է նաև գենդերային հիմնահարցերի ուսուցման տարրերը բարձրագույն կրթության համակարգում: Հանրապետության մի շարք բուհերում կազմակերպվում են հատուկ դասընթացներ՝ գենդերային քաղաքականության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
5.7 Միջոցառումներ ձեռնարկել` ապահովելու կանանց և տղամարդկանց միջև իրավունքների և հնարավորությունների հավասարությունը, ինչպես նաև կանանց նկատմամբ խտրականության վերացումը, այդ թվում` օրենսդրական բարեփոխումների միջոցով, առաջնային ուշադրություն դարձնել կանանց հանդեպ բռնության բոլոր ձևերի և հատկապես ընտանեկան բռնության արդյունավետ վերացմանը` ի թիվս այլ միջոցների ստեղծելով կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմ և անդրադառնալով կանանց հանդեպ բռնության խնդրին (Ուրուգվայ), միջոցներ ձեռնարկել կանանց հանդեպ բռնությունը վերացնելու ուղղությամբ (Ադրբեջան):
A/HRC/15/9 para(s) 94.9
Իրականացման ընթացքը
Տես A/HRC/15/9 para(s) 95.2 և A/HRC/15/9 para(s) 93.11 հանձնարարականների պատասխանը:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
5.8 Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու իրավունքը և նրանց տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքները պաշտպանելու համար ստեղծել արդյունավետ մեխանիզմներ և ուժեղ օրենսդրական կանոնակարգեր (Ղազախստան):
A/HRC/15/9 para(s) 94.27
Իրականացման ընթացքը
«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` մասնավորապես` «Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը», «Այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը», «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը», «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին», «Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ», «Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ» ծրագրերը: Մշակման փուլում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:
Հանձնարարական
5.9 Շարունակել ապահովել կանանց համար հավասար իրավունքներ հասարակության մեջ (Բելառուս):
A/HRC/15/9 para(s) 94.10
Իրականացման ընթացքը
Տես A/HRC/15/9 para(s) 95.2 և A/HRC/15/9 para(s) 93.11 հանձնարարականների պատասխանը:
________________________________________________________________________________________
ՄԱՍ VI
Մարդու կյանքի, ազատության և անձեռնմխելիության իրավունք
Հանձնարարական
6.1 Լրացուցիչ միջոցներ ձեռնարկել դաժան և անմարդկային վերաբերմունքի վերացման ուղղությամբ` իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստման միջոցով (Բոսնիա և Հերցեգովինա):
A/HRC/15/9 para(s) 93.19
Իրականացման ընթացքը
● Իրավապահ մարմինների տարբեր ստորաբաժանումներ անցնում են վերապատրաստում մարդու իրավունքների թեմայով: Մասնավորապես, դատախազության դպրոցում այս առարկայի համար տրամադրված են դասաժամեր, հատուկ դասընթացներ են կազմակերպվում դատավորների համար, տպագրվում են բրոշյուրներ: ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դասավանդվող առարկաների ցանկում ներառվել է «Ոստիկանության էթիկա» ուսումնական առարկան: Բացի այդ, արտասահմանյան մի շարք երկրներում ոստիկանության ծառայողները շարունակաբար մասնակցում են նմանատիպ թեմաներով կազմակերպվող դասընթացների: Նշված թեմաները ընդգրկված են նաև ստորաբաժանումներում անցկացվող ծառայողական պարապունքների թեմատիկ պլաններում:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
6.2 Ապահովել կալանավայրերում և ոստիկանության բաժանմունքներում խոշտանգումների հետ կապված դեպքերի պատշաճ և մանրազնին հետաքննություն (Սլովենիա), ապահովել, որպեսզի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին բոլոր պնդումները շտապ հետաքննվեն, իսկ դրանք իրականացրած անձիք պատժվեն:
A/HRC/15/9 para(s) 93.20
Իրականացման ընթացքը
● Նշված քայլերի իրականացման ընթացքի մասին մանրամասն տեղեկատվությունն ընդգրկված է «Խոշտանգումների և անմարդկային կամ արժնապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» Եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակության կողմից 2010թ. մայիս ամսին Հայաստանի Հանրապետություն կատարած պարբերական այցելության արդյունքում կազմված զեկույցում, որը ՀՀ իշխանությունների համաձայնությամբ գաղտնազերծվել է: Զեկույցին կարող եք ծանոթանալ այցելելով հttp://www.cpt.cօe.iոt/dօcսmeոts/arm/2011-24-iոf-eոg.pdf կայքէջը:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
6.3 Ապահովել, որպեսզի անվտանգության/ոստիկանության ուժերի կողմից ձերբակալված անձանց` վատ վերաբերմունքի ենթարկելու մասին հայտարարությունները հետաքննվեն, իսկ մեղավորները` պատասխանատվության ենթարկվեն (Կանադա), հետաքննել ոստիկանության կողմից ոտնձգությունների դեպքերը` անպատժելիությունը կանխելու և ոստիկանության կողմից վատ վերաբերմունքին վերջ դնելու նպատակով (Ադրբեջան), ապահովել խոշտանգումներից կամ վատ վերաբերմունքից տուժած անձանց, հատկապես` կալանավորների կամ զինակոչիկների բողոքների գրանցման համակարգ (Չեխիայի Հանրապետություն), ապահովել կալանավայրերում և ոստիկանության բաժանմունքներում խոշտանգումների հետ կապված դեպքերի պատշաճ և մանրազնին հետաքննություն (Սլովենիա), ապահովել, որպեսզի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին բոլոր պնդումները շտապ հետաքննվեն, իսկ դրանք իրականացրած անձանց հանդեպ արդարադատություն իրականացվի (Հունաստան), ուժեղացնել արդար դատաքննության երաշխիքները, այդ թվում` ապահովելով խոշտանգման կամ վատ վերաբերմունքի միջոցով ձեռք բերված ցանկացած ապացույցի անընդունելիությունը դատարանում (Չեխիայի Հանրապետություն):
A/HRC/15/9 para(s) 93.26
Իրականացման ընթացքը
ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի և ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները պարտադիր են ՀՀ մյուս դատական ատյանների համար: Ա.Գզոյանի գործով կայացված որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե դատարաններն իրենց վարույթում գտնվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերում են հանցագործության ակնհայտ հատկանիշներ, ապա ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա պարտավոր են քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին : Այլ խոսքով` եթե դատավորներն իրենց վարույթում գտնվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերում են վատ վերաբերմունքի ակնհայտ հատկանիշներ, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 4-ին մասի հիման վրա պարտավոր են համապատասխան հոդվածով քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին: ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք: Բռնությունն արգելվում է նաև ՀՀ «Ոստիկանության մասին», ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի համաձայն: Վերջինս սահմանում է նաև ձերբակալված և կալանավորված անձանց կողմից դիմում-բողոքների ներկայացման կարգը: ՀՀ կառավարության 05.06.2008թ. ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը հաստատելու մասին թիվ 574-Ն որոշման 7-րդ գլխի համաձայն ՁՊՎ-ի վարչակազմի ծառայողները շրջագայության ընթացքում պարտավոր են ձերբակալվածներից ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ընդունել:Միաժամանակ, ՀՀ ոստիկանության կողմից սահմանված «Ուղիղ կապի» ընթացքում քաղաքացիների կողմից առաջ քաշված հարցերը սահմանված կարգով քննարկվում և ուսումնասիրվում են, անհրաժեշտության դեպքում կատարվում են ծառայողական քննություններ: Ոստիկանության ծառայողների կողմից կատարված չարաշահումների, քաղաքացիների, ձերբակալված անձանց նկատմամբ թույլ տրված բռնությունների, վատ վերաբերմունքի փաստերով ՀՀ ոստիկանության կողմից 2012 թվականի վեց ամիսների ընթացքում կատարվել են թվով 33 ծառայողական քննություններ: Վատ վերաբերմունքի միջոցով ձեռք բերված ցանկացած ապացույցի անթույլատրելիությունը ամրագրված է օրենքով:
ՀՀ գլխավոր դատախազությունը ձերբակալված և կալանավորված անձանց խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների քննության, ինչպես նաև այս ոլորտի նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախաձեռնել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի ընդունման գործընթաց: Նախագծով ամրագրվել է, որ ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր ընդունելիս` հիմնարկի վարչակազմը կազմակերպում է վերջիններիս պարտադիր բուժզննություն, որի արդյունքներով կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են վնասվածքի առկայությունը, տեղակայումը և բնույթը, դրանք ստանալու հանգամանքների վերաբերյալ ձերբակալված կամ կալանավորված անձի հայտարարությունը: Արձանագրությունը ստորագրում է բուժզննում անցկացրած բուժաշխատողը, ձերբակալված կամ կալանավորված անձը: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում: Արձանագրության պատճենը տրվում է ձերբակալված կամ կալանավորված անձին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև հետաքննության և նախաքննության, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
6.4 Ուժեղացնել արդար դատաքննության երաշխիքները, այդ թվում` ապահովելով խոշտանգման կամ վատ վերաբերմունքի միջոցով ձեռք բերված ցանկացած ապացույցի անընդունելիությունը դատարանում (Չեխիայի Հանրապետություն):
A/HRC/15/9 para(s) 93.32
Իրականացման ընթացքը
ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի և ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները պարտադիր են ՀՀ մյուս ատյանների համար:
Ս. Գրիգորյանի գործով որոշման մեջ ՀՀ վճռաբեր դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կիրառման արդյունքում լուրջ կասկածի տակ է դրվում նման վերաբերմունքի արդյունքում ձեռք բերված ապացույցների թույատրելիության հարցը: Այս խնդրին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(…) որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա: Այսպիսով, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում»:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
6.5. Ամեն հնարավոր ջանք գործադրել ներպետական և միջազգային մակարդակով ցեղասպանության խնդրի շուրջ իրազեկությունը բարձրացնելու և անպատժելիության դեմ պայքարելու համար` ցեղասպանության որևէ դրսևորման կրկնությունը կանխելու նպատակով (Կիպրոս):
A/HRC/15/9 para(s) 93.18
Իրականացման ընթացքը
Հայաստանի Հանրապետությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում միջազգային կազմակերպությունների շրջանակում ցեղասպանության շուրջ իրազեկությունը բարձրացնելու և անպատժելիության դեմ պայքարելու համար: Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվեցին «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված», իսկ 1999 և 2001թթ. «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» բանաձևերը:
2008 թվականի մարտի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 7-րդ նստաշրջանը կոնսենսուսով ընդունեց Հայաստանի ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը կառաջարկի նշված բանաձևը նաև 2013 թվականի Մարդու իրավունքների խորհրդի մարտյան նստաշրջանի ընթացքում:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
6.6 Շարունակել երեխաների սեռական շահագործման կանխմանն ու դրա դեմ պայքարին ուղղված ջանքերը (Բրազիլիա):
A/HRC/15/9 para(s) 94.14
Իրականացման ընթացքը
Տես para(s) 93.24 հանձնարարականի պատասխանը:
Հանձնարարական
6.7 Հետամուտ լինել կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի և կանանց հանդեպ բռնության խնդրի լուծման կենսագործմանը (Իրանի Իսլամական Հանրապետություն), շարունակել ջանքեր գործադրել ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ (Ղրղզստան), դիտարկել կանանց հանդեպ բռնության բոլոր ձևերի, հատկապես` ընտանեկան բռնության վերացման խնդրին առաջնային ուշադրություն դարձնելու հնարավորությունը` ձեռնարկելով համալիր միջոցառումներ, այդ թվում` հատուկ օրենսդրության միջոցով (Բրազիլիա), լրացուցիչ քայլեր ձեռնարկել վերացնելու կանանց հանդեպ ընտանեկան բռնութան երևույթը (Ուկրաինա), ապահովել, որ իշխանությունները և ոստիկանության ծառայությունները ձեռնարկեն համապատասխան միջոցառումներ ընտանեկան բռնությունն արմատախիլ անելու ուղղությամբ` սկսելով ընտանեկան բռնության մասին այն օրենքի նախագծի ընդունումից և իրագործումից, որին հղում է արել Հայաստանի պատվիրակությունը (Շվեյցարիա), անհապաղ քայլեր ձեռնարկել ընտանեկան բռնությունը, այդ թվում` հոգեբանական չարաշահումները, ծեծը, բռնաբարությունը, ներառյալ ամուսնական բռնաբարությունը, և սեռական ոտնձգությունները քրեորեն պատժելի դարձնելու ուղղությամբ (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն):
A/HRC/15/9 para(s) 93.21
Իրականացման ընթացքը
Տես A/HRC/15/9 para(s) 95.2 և A/HRC/15/9 para(s) 93.11 հանձնարարականների պատասխանը:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
6.8. Անհապաղ քայլեր ձեռնարկել ընտանեկան բռնությունը, այդ թվում հոգեբանական չարաշահումները, ծեծը, բռնաբարությունը, ներառյալ ամուսնական բռնաբարությունը և սեռական ոտնձգությունները քրեորեն պատժելի դարձնելու ուղղությամբ (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն):
A/HRC/15/9 para(s) 93.23
Իրականացման ընթացքը
● ՀՀ Կառավարության 2011թ. հունիսի 17-ի նիստում հավանության է արժանացել «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրը, 2011-2015թթ. Ռազմավարական ծրագիրը և 2011թ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N23 արձանագրային որոշումը և մշակվել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարություն:
ՀՀ Քրեական օրենսգրքում առկա են նշված հանցակազմերը: Տես նաև A/HRC/15/9 para(s)95.2, A/HRC/15/9 para(s) 93.11 հանձնարարականների պատասխանը:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
6.9 Շարունակել ջանքերը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) առնչությամբ` մշակելով 2010-2012թթ. համար երրորդ գործողությունների ազգային ծրագիրը, և հետագա քայլեր ձեռնարկել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին ցուցաբերվող աջակցությունը բարելավելու ուղղությամբ (Բոսնիա և Հերցեգովինա) ամրապնդել ջանքերն ուղղված մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) պատժելուն ու կանխելուն և զոհերին աջակցելուն (Արգենտինա), կենսագործել 2010-2013թթ. համար մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հակազդմանն ուղղված ազգային ծրագիր մշակելու և ընդունելու մտադրությունը և ակտիվորեն համագործակցել այդ հարցի շուրջ միջազգային ասպարեզում (Բելառուս), ակտիվորեն ջանքեր գործադրել մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) կանխելու ուղղությամբ, այդ թվում` ընդհանուր բնակչությանը, ներառյալ երեխաներին ուղղված տեղեկատվական արշավների միջոցով, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) բոլոր ձևերին առնչվող վտանգների շուրջ իրազեկման բարձրացման և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի պաշտպանության և աջակցության նպատակով` ամբողջովին հարգելով վերջիններիս մարդու իրավունքները (Գերմանիա), ուժեղացնել երեխաների թրաֆիքինգի երևույթի ուսումնասիրությունը և տարածաշրջանային համագործակցությունն այն երկրների հետ, ուր մարդկանց շահագործման թրաֆիքինգի նպատակով տեղափոխվում են հայ երեխաները (Լեհաստան), հիմնվելով գոյություն ունեցող իրավական հենքի վրա լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի աջակցության համար (Կանադա), հաստատել հատուկ ծառայություններ և վերաինտեգրման ծրագրեր մարդկանց շահագործման թրաֆիքինգի զոհերի համար (Լեհաստան):
A/HRC/15/9 para(s) 93.24
Իրականացման ընթացքը
Թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների երրորդ ազգային ծրագիրը 2010-2012թթ.-ի համար ընդունվել է դեռևս 2010թ.-ի սեպտեմբերին: Այս պահին ընթանում է ծրագրի իրագործման անկախ մոնիտորինգ, որի արդյունքների հիման վրա մինչև տարեվերջ կմշակվի մյուս եռամյա ծրագիրը`2013-2015թթ.-ի համար: 2008թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը հաստատեց «Թրաֆիքինգին ենթարկված անձանց Ազգային ուղղորդմանկարգը»: Կարգի հիմնական նպատակն է արդյունավետ ուղի սահմանելը` թրաֆիքինգի զոհերին աջակցություն` մասնագիտական, բժշկական և հոգեբանական օգնության, խորհրդատվության, կրթության կամ ուսուցման մատչելիության ապահովումը: Աջակցությունը թրաֆիքինգի զոհերին ցուցաբերվում է ինչպես մասնագիտացված ՀԿ-ների, այնպես էլ աջակցության հարցում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից: Աջակցությանը ներառում է բնաիրային օգնություն, բուժօգնություն, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն,սոցիալական տարբեր ծրագրերում ընդգրկում, կացարանի տրամադրում: Սկսած 2009 թվականից թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպման միջոցառումների իրականացման` այդ թվում զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար կատարվում են հատկացումներ ՀՀ պետական բյուջեից: Զոհի բուժօգնությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում` անվճար: 2010թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, համաձայն որի օրենքում սահմանված աշխատաշուկայում անմրցունակ խմբերի ցանկում ավելացել է «թրաֆիքինգի զոհ» խումբը: Սա լրացուցիչ երաշխիքներ է տալիս զոհերին` զբաղվածության հատուկ ծրագրերում ընդգրկվելու համար: ՀՀ քրեական օրենսգրքում վերջին փոփոխություններն ու լրացումները կատարվել են 2011թ.-ին, որոնցով խստացվել է պատիժը` արարքը դարձնելով ծանր և առանձնապես ծանր հանցագործություն, ինչպես նաև նախատեսվել է գույքի բռնագրավումը և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը: Քրեականացվել է նաև շահագործման վիճակում գտնվող անձի ծառայություններից օգտվելը: Առանձին հոդվածով նախատեսվել է երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը: Հայաստանը միացել է թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող բոլոր միջազգային և տարածաշրջանային իրավական փաստաթղթերին: Հայաստանը ակտիվ համագործակցություն է ծավալում միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ինչ վերաբերում է խոցելի խմբերի` հատկապես երեխաների համար նպատակային իրազեկության բարձրացմանը, ապա այս խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում և ամրագրված է Ազգային ծրագրում,որի շրջանակներում այդ ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր հանրակրթական դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև երեխաների խնամքի հատուկ հաստատություններում: Գործընթացը կրում է շարունակական բնույթ:
Հայաստանյան երեխաների երկրի տարածքից դուրս շահագործման դեպքեր չեն գրանցվել:
Հանձնարարական
7.1 Ընդունել օրենսդրական ակտեր և ձեռնարկել միջոցառումներ կանանց և երեխաների հանդեպ բռնությունը կանխելու համար, այդ թվում` իր մշտադիտարկման մեխանիզմի հզորացման միջոցով (Ինդոնեզիա):
A/HRC/15/9 para(s) 94.11
Իրականացման ընթացքը
Տես A/HRC/15/9 para(s) 93.23 հանձնարարականի պատասխանը:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
7.2 Հզորացնել ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքար մղելու մեխանիզմները, մասնավորապես առաջնային կարգով քրեական օրենսգիրք ներմուծել ընտանեկան բռնությունը որպես հանցատեսակ և ապահովել ընտանեկան բռնության զոհերի արդյունավետ աջակցությունը և պաշտպանությունը (Չեխիայի Հանրապետություն):
A/HRC/15/9 para(s) 94.12
Իրականացման ընթացքը
ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն բռնությունը հանցատեսակ է անկախ նրանից թե ում հանդեպ է կիրառվում:
Ներկայումս մշակման փուլում է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը:
Տես նաև A/HRC/15/9 para(s) 93.23 հանձնարարականի
պատասխանը:
-------------------------------------------------------------------------------------------------------------
Հանձնարարական
7.3 Ակտիվացնել երեխաների հանդեպ բռնության, ներառյալ մարմնական պատժի կանխարգելմանն ու պայքարին ուղղված ջանքերը (Բրազիլիա), ընդունել երեխաների հանդեպ բռնությունը, ներառյալ մարմնական պատիժը պատժելի դարձնող հատուկ օրենսդրական ակտեր, առաջ գնալ` անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելով ծնունդների գրանցման հնարավորինս ամենամեծ ցուցանիշ արձանագրելու համար, սատարել աղջիկներին կրթությունը շարունակելու հնարավորություն տվող և գենդերային դերերի առումով կարծրատիպերը վերացնող կրթական քաղաքականությունը, նախաձեռնել իրազեկման բարձրացման ուղղված ծրագրեր, մասնավորապես` գյուղական շրջաններում, երեխայի աշխատանքը կրթությունից բարձր դասելու միտումը փոխելու նպատակով, և խրախուսել փոքրամասնություններին պատկանող երեխաների համար մայրենի լեզվով կրթություն ստանալու հասանելիությունը (Ուրուգվայ), ընդունել օրենսդրական ակտեր և ձեռնարկել միջոցառումներ կանանց և երեխաների հանդեպ բռնությունը կանխելու համար, այդ թվում` իր մշտադիտարկման մեխանիզմի հզորացման միջոցով (Ինդոնեզիա):
A/HRC/15/9 para(s) 93.25
Իրականացման ընթացքը
● Քրեական օրենսգրքի համաձայն անչափահասի նկատմամբ բռնությունը ծանրացուցիչ հանգամանք է:
ՀՀ Կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետությունում ծնունդների և մահերի գրանցման, ինչպես նաև հաշվառումից դուրս մնացած երեխաների գրանցման նպատակով իրավական ակտերի մշակման ժամանակացույցով նախատեսված միջոցառումների մեծ մասն իրականացվել է, ինչպես նաև մշակվել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Տես նաև A/HRC/15/9 para(s) 93.23 հանձնարարականի պատասխանը:
Շարունակվել է ՀՀ տարածքում գործող մոդելային կենտրոնների միջոցով իրականացվող ծնողական կրթության ծրագիրը` նպատակաուղղված մանկապարտեզ հաճախող և չհաճախող երեխաների ծնողների մանկավարժական և առողջապահական գիտելիքների հարստացմանը: Հրատարակվել են 4-6 տարեկանների զարգացմանն ուղղված ձեռնարկներ, որոնք հասցեագրված են նաև ծնողներին: Ծրագիրը օգնում է նաև կանանց ու տղամարդկանց` ճիշտ գիտակցելու երեխաների դաստիարակության գործում իրենց մասնակցությունը, ճանաչելու ընդհանուր պատասխանատվությունը, իրավունքներն ու պարտականությունները, գիտակցելու կրթության կարևորությունը, երեխայի զարգացման համար անվտանգ միջավայրի ձևավորմանը:
________________________________________________________________________________________
Հանձնարարական
7.4 Շարունակել քրեակատարողական հիմնարկները և կալանավայրերը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը (Կանադա), գործնականում մուտք ապահովել դեպի կալանքի բոլոր վայրեր, այդ թվում ոստիկանության բաժանմունքներ (Չեխիայի Հանրապետություն):
A/HRC/15/9 para(s) 93.33
Իրականացման ընթացքը
2002թ. փետրվարի 6-ին «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ էականորեն բարելավվել է ձերբակալված անձանց արգելանքի տակ պահելու ընդհանուր պայմանները: Մասնավորապես, ձերբակալված անձանց վերապահվել են այնպիսի իրավունքներ, որոնք նախկինում չեն եղել, օրինակ` իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալ իր իրավունքների և պարտականությունների մասին, իր իրավունքների խախտման դեպքում դիմել զանգվածային լրատվության միջոցներին և միջազգային կազմակերպություններին, տեսակցել պաշտպանի և մերձավոր ազգականների հետ, զննվել իր ընտրած բժշկի կողմից, ստանալ իրավաբանական օգնություն, հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին:
Ընդ որում, ձերբակալված անձանց իրավունքներն ու պարտականությունները փակցվել են յուրաքանչյուր խցում և հերթապահ մասում: Եվրոպայի խորհրդի անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցից բխող միջոցառումների համաձայն 2005թ. հուլիսի 8-ին «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց ավելի լայն իրավունքներ են տրվել Մարդու իրավունքների պաշտպանին, յուրաքանչյուր ձերբակալվածի համար նախատեսված 2.5 քմ բնակելի տարածության չափը ավելացվել է մինչև 4 քմ: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանվել են նաև ձերբակալվածների պահելու վայրերի գործունեության նկատմամբ դատախազական հսկողության , ինչպես նաև դատական, գերատեսչական և հասարակական վերահսկողության կարգը: Այս ուղղությամբ ՀՀ ոստիկանության պետի 2005 թվականի հունվարի 14-ի թիվ 1-Ն հրամանով հաստատվել է «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը»: 10.03.2006թ. թիվ 368-Ա հրամանով հաստատվել է հասարակական դիտորդների խմբի կազմը, որը հետագայում պարբերաբար փոխվել է: Խումբը ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց իրավունքների և ազատությունների պահպանման խնդիրներով զբաղվող վերահսկող մարմին է: Խմբի կողմից վերահսկողությունն իրականացվում է ՁՊՎ-ներ այցելություններ կատարելու հիման վրա ՀՀ ոստիկանության պետին կամ նրա տեղակալին և հասարակությանը հաշվետվություններ ներկայացնելու միջոցով: Հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում և հասարակությանն են ներկայացվում ոստիկանության մեկնաբանությունների հետ միասին: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի և այլ կազմակերպությունների դիտորդական առաքելությունները պարբերաբար այցելում են ՁՊՎ-ներ:
Տես նաև ՀՀ պատասխանները «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» Եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակության կողմից 2010թ. մայիս ամսին Հայաստանի Հանրապետություն կատարած պարբերական այցելության արդյունքում կազմված զեկույցը հttp://www.cpt.cօe.iոt/dօcսmeոts/arm/2011-25-iոf-eոg.pdf
________________________________________________________________________________________
ՄԱՍ VII
Արդարադատության իրականացում և օրենքի գերակայություն
Հանձնարարական
7.5 Իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դատավարությունների դիտարկման զեկույցում տրված հանձնարարականները և ապահովել 2008թ-ի մարտի 1-ի իրադարձություններին հետևած տաս մահվան դեպքերի անկախ ու արժանահավատ հետաքննություն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն), ակտիվացնել ջանքերը դատարանում գործերը նեկայացնելու ուղղությամբ` հստակություն մտցնելու, փոխհատուցումներ ապահովելու և պատասխանատուներին պատժելու նպատակով (Իսպանիա), հետամուտ լինել Հայաստանի դատական համակարգի թերությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի 2010թ. մարտի զեկույցում տրված հանձնարականների կատարմանը (Նիդերլանդներ):
A/HRC/15/9 para(s) 93.27
Իրականացման ընթացքը
Մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցվել էին մի շարք քրեական գործեր, որոնք փոխանցվել էին դատարան: Կայացված դատավճիռներով 27 անձից 10-ը դատապարտվել են 1-ից 5 տարի ժամկետով ազատազրկման, 17-ի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան:
2009 թվականի հունիսի 19-ին ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի ընթացքում քննարկվեց նրա` համաներում հայտարարելու մասին առաջարկը: Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հայտարարվել է համաներում: Համաներմամբ ազատ է արձակվել 307 մարդ:
ՀՀ Ազգային ժողովի կողմից լիազորված ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի առաջարկների կատարումը մշտապես գտնվել է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, մասնավորապես, ստեղծվել էր զեկույցի առաջարկների իրականացումը վերահսկող մարմին, որը ԱԺ պետաիրավական հանձնաժողովն էր:
Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում» առանձին բաժին է հատկացված անկախ և հանրության առջև հաշվետու դատական համակարգի ապահովմանն ուղղված միջոցառումներին, որտեղ նախատեսված է ներդնել դատավորների գործունեության գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ չափանիշներ և ընթացակարգեր, բարեփոխել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերը և հիմքերը՝ կարգապահական վարույթի օբյեկտիվության, արդարության, արդյունավետության և հրապարակայնության երաշխավորմամբ, բնակչության թվին և դատավորների ծանրաբեռնվածությանը համապատասխան հավասարակշռել դատավորների թվաքանակը, կատարելագործել դատավորների միջև գործերի օբյեկտիվ (պատահական) բաշխման համակարգը, բարելավել դատարաններում տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը՝ ապահովելով գործերի արագ շրջանառությունը մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան և բազմաթիվ այլ միջոցառումներ:
Հանձնարարական
________________________________________________________________________________________
7.6 Իրագործել Ազգային ժողովի կողմից լիազորված ժամանակավոր հանձնաժողովի հանձնարարականները և իրականացնել անհարկի ուժի կիրառման վերաբերյալ անկախ և թափանցիկ հետաքննություն`
պատասխանատվության ենթարկելով մեղավորներին (Լեհաստան):
A/HRC/15/9 para(s) 93.28
Իրականացման ընթացքը
Տես A/HRC/15/9 para(s) 93.27 հանձնարարականի պատասխանը
Հանձնարարական
7.7 Անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել մարդու իրավունքների գծով դատական բարեփոխումների շուրջ դատավորների ընթացիկ վերապատրաստման համար (Թուրքիա), ոստիկանության աշխատակիցների համար ազմակերպել մարդու իրավունքներին վերաբերող վերապատրաստման ծրագրեր (Իտալիա), ուժեղացնել ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների անձնակազմի և զինվորականների կրթությունը մարդու իրավունքների գծով (Չեխիայի Հանրապետություն):
A/HRC/15/9 para(s) 93.30
________________________________________________________________________________________
Իրականացման ընթացքը
Նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում դատական իշխանության համար կադրերի պատրաստման և վերապատրաստման համար դատական դպրոցի փոխարեն հիմնադրել Արդարադատության ակադեմիա և դրա գործունեությունը կարգավորել համապատասխան օրենքով, օրենքի նախագծման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Ինչ վերաբերվում է քրեակատարողական ծառայողներին, ապա ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում բոլոր քրեակատարողական ծառայողներն անցնում են պարտադիր վերապատրաստումներ, այդ թվում մարդու իրավունքների գծով: Մարդու իրավունքներին վերաբերող վերապատրաստման ծրագրեր ՀՀ դատական դպրոցի կողմից իրականացվել են ինչպես դպրոցում իրականացվող վերապատրաստման շրջանակներում (յուրաքանչյուր տարին երկու անգամ), այնպես էլ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ: Դատական դպրոցում իրականացվող վերապատրաստման շրջանակներում ուսուցանվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առանձին հոդվածներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, ինչպես նաև ընդդեմ ՀՀ կայացած վճիռները:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի բակալավրատուրայում և մագիստրատուրայում` համապատասխանաբար «Մարդու իրավունքները և ոստիկանությունը», «Մարդու իրավունքների տեսության հիմնախնդիրներ» առարկաների շրջանակում անցկացվել է մարդու իրավունքների ճանաչողությանը և դրանց պաշտպանության իրավական մեխանիզմներին վերաբերող դասընթացներ: Ուսումնական գործընթացի ընթացքում առանձնակի ուշադրության են արժանացել մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից կայացրած առանձին դատավճիռներ, որոնք կապված են մարդ-քաղաքացի և ոստիկան հարաբերությունների իրավական լուծումների հետ:
Հանձնարարական
7.8 Ապահովել լրագրողների դեմ բռնության դեպքերի արագ, թափանցիկ և արդյունավետ դատական հետապնդումը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), արդյունավետ կերպով հետաքննել լրագրողների, ընդդիմության անդամների և մարդու իրավունքների պաշտպանների վրա կատարված հարձակումների դեպքերը (Ադրբեջան), ապահովել, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների և ընդդիմության անդամների դեմ ուղղված հանցագործությունները և բռնություններն արդյունավետ կերպով հետաքննվեն և հետապնդվեն դատական կարգով, իսկ մեղավորները` պատասխանատվության ենթարկվեն (Նորվեգիա):
A/HRC/15/9 para(s) 94.15
Իրականացման ընթացքը
Լրագրողների դեմ հարձակումների դեպքերը դատապարտվել են ամենաբարձրաստիճան քաղաքական գործիչների, այդ թվում ՀՀ նախագահի և վարչապետի կողմից և ցանկացած նման դեպքի հետ կապված իրականացվել է քրեական վարույթ: Ընդդիմության անդամների և մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակման դեպքեր չեն գրանցվել:
__________________________________________________________________________________
Հանձնարարական
7.9 Արդյունավետ միջոցներ ձեռնարկել դատական իշխանության անկախությունն ապահովելու համար (Իտալիա), ապահովել դատական իշխանության լիակատար անկախությունը (Ադրբեջան), ուժեղացնել միջոցառումները դատական իշխանության լիակատար անկախությունն ապահովելու ուղղությամբ (Ուրուգվայ), ջանքեր գործադրել կիրառելու համար դատական համակարգի թափանցիկության վերաբերյալ օրենսդրական դրույթները, այդ թվում նաև` բավարար ֆինանսավորում հատկացնելու միջոցով (Շվեդիա):
A/HRC/15/9 para(s) 94.16, 94.18
Իրականացման ընթացքը
ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն` դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով: Դատարանների լիազարությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքին, դատավորի գործունեության երաշխիքները և պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով: Դատավորը չի կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվելու հարց հարուցվել` առանց արդարադատության խորհրդի համաձայնության: Դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Նման դեպքերում ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և վճռաբեկ դատարանի նախագահը (ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդված):
ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է: Արդարասդատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: Նման արարքը քրեորեն հետապնդելի է: Պետական ծառայողների համար այն առաջացնում է նաև կարգապահական պատասխանատվություն` ընդհուպ մինչև զբաղեցրած պաշտոնից կամ ծառայությունից ազատում` պետական ծառայությունը կարգավորող համապատասխան օրենքներով սահմանված կարգով: Արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազարությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտության մասին դատավորը պարտավոր է անմիջապես հայտնել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին: Եթե էթիկայի հանձնաժողովը համարի, որ տեղի է ունեցել օրենքով չնախատեսված միջամտություն դատավորի գործունեությանը, ապա նա պարտավոր է դիմել համապատասխան մարմիններին մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ: Պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ:
__________________________________________________________________________________
Հանձնարարական
8.1 Վերջ տալ ընդդիմություն համարվող անհատների քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդմանը և քայլեր ձեռնարկել ամրապնդելու օրենքի գերակայությունը, այդ թվում հարգելով քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում տրված նվազագույն երաշխիքները, օրենքի հավասար պաշտպանությունը և դատական իշխանության անկախությունը (Իսպանիա):
A/HRC/15/9 para(s) 95.3
Իրականացման ընթացքը
Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ չկան: Օրենքի գերակայության և դատական իշխանության անկախությունը լիովին ապահովելու նպատակով ՀՀ շարունակական քայլեր է իրականացնում համապատասխան օրենսդրական վերափոխումներ իրականացնելով և լրացուցիչ երաշխիքներ սահմանելով: Տես նաև A/HRC/15/9 para(s) 94.16, 94.18 հանձնարարականի պատասխանը:
Հանձնարարական
8.2 Ամրապնդել միջազգային չափանիշներին համապատասխանող անչափահասների գործերով դատական համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը և հատուկ միջոցառումներ ձեռնարկել երեխաների և կալանավորված կամ ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ (Չեխիայի Հանրապետություն):
A/HRC/15/9 para(s) 94.19
Իրականացման ընթացքը
● Յուրաքանչյուր դատարանում կա անչափահասների գործերը քննող մեկ մասնագիտացված դատավոր: Անչափահասաների պատասխանատվության առանձնահատկություններ են սամանաված ՀՀ քրեական օրենսգրքում, նրանց մասնակցությամբ գործերի քննության առանձնահատկություններ են սահմանված ՀՀ քրեական դատավարության օրենսգքրում, նրանց կողմից պատժի կրման առանձնահատկություններ են սահմանված ՀՀ քրեակատորղական օրենսդրության մեջ:
ՄԱՍ VIII
Հավատքի կամ կրոնի, արտահայտման, հասարակական և քաղաքական կյանքին մասնակցության ազատություն
Հանձնարարական
8.3 Ձեռնարկել օրենսդրական և վարչական անհրաժեշտ միջոցառումներ երկրում կրոնի ազատությունն ամբողջովին երաշխավորելու, մասնավորապես` խտրականության ցանկացած ձևի կամ կրոնական փոքրամասնությունների միավորումների գրանցման համար ավելորդ խոչընդոտները կանխելու նպատակով (Մեքսիկա), անխտիր բոլորի համար լիովին ապահովել կրոնի ազատությունը (Ադրբեջան):
A/HRC/15/9 para(s) 93.35
Իրականացման ընթացքը
ՀՀ կառավարության կողմից լիազորված կրոնի գործերով պետական մարմինը` ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը, որը համաձայն օրենքի փորձագիտական եզրակացություն է տալիս գրանցվել ցանկացող կրոնական համայնքներին, երբևէ չի խոչընդոտել պետական գրանցում ստանալու համար դիմող կրոնական խմբերի փաստաթղթերի ներկայացման գործընթացին: Ավելին՝ կրոնական կազմակերպությունների պետական գրանցման գործընթացը բավականին թափանցիկ է, առանց ավելորդ թղթաբանական քաշքշուկների և տեղի է ունենում ողջամիտ ժամկետներում: Ներկայումս ՀՀ պետական ռեգիստրում գրանցված են շուրջ 70 կրոնական կազմակերպություններ, որոնցում ներկայացված են ամենատարբեր կրոնական շարժումներ և ուղղություններ:
Պետական լիազոր մարմինը կրոնական կազմակերպությունների խնդրանքով աջակցում է նաև առանձին հարցերի շուրջ պետական մարմինների հետ համաձայնության գալուն, ինչպես նաև որպես միջնորդ մասնակցում է Հայաստանի կրոնական կազմակերպությունների միջև ծագող հարցերի և վեճերի լուծմանը:
2010 թ վերջին- 2011 թ. սկզբին ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց և շրջանառության մեջ դրվեց կրոնի ոլորտի նոր օրենքի, ինչպես նաև մի շարք այլ օրենքներում փոխոխություններ նախատեսող նախագծեր, որոնք ևս ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով: Պետք է հատուկ ընդգծել, որ բոլոր այս դեպքերում էլ գործընթացը կազմակերպվել է հանրային բաց և թափանցիկ սկզբունքներով, որում ներգրավված են եղել բոլոր շահագրգիռ կողմերը: Այս պահի դրությամբ շարունակվում են հանրային քննարկումները, և ՀՀ արդարադատության նախարարությունը համակարգում է ոչ միայն այն բոլոր առաջարկները, տեսակետները, որոնք ներկայացվել են հայաստանյան կազմակերպությունների, քաղաքացիների կողմից, այլև միջազգային հեղինակավոր կառույցների դիտողությունները և առաջարկները:
Հանձնարարական
8.4 Ստեղծել միջոցներ` ապահովելու լիակատար հարգանքը կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունքի հանդեպ և առավել բարենպաստ միջավայր ստեղծել հետաքննական լրագրության համար (Կանադա), ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են արտահայտվելու ազատությունը, այդ թվում` մամուլի ազատությունը լիովին հարգելու համար, ապահովելով, որպեսզի որևէ մեկը չզրկվի ազատությունից ազատ արտահայտվելու կամ խաղաղ հավաքներին կամ երկրի կառավարմանը մասնակցելու իրենց իրավունքն իրացնելու համար (Շվեդիա), ապահովել, որպեսզի քաղաքացիական հասարակության ակտիվիստները և լրագրողները կարողանան իրականացնել իրենց աշխատանքն առանց իրենց հանդեպ իրականացվող հետապնդումների և բռնությունների (Ամերիկայի Միացյալ Նահանգներ),
A/HRC/15/9 para(s) 94.20
Իրականացման ընթացքը
Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը համապատասխան քայլեր է իրականացնում խոսքի ազատությունն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ կողմից 1991 թվականի հոկտեմբերի 8-ին ընդունված առաջին օրենքների թվին է դասվել «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» օրենքը: 2003 թվականին ընդունվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքը: Տեղեկատվության ազատության հետ սերտորեն առնչվում է 2000թ. հոկտեմբերի 9-ին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որի 4-րդ հոդվածն ամրագրում է, որ ՀՀ-ում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը, և արգելվում է հեռուստահաղորդումների գրաքննությունը:
Ինչ վերաբերում է Հետաքննող լրագրողների պատրաստման խնդրին, ապա դա զուտ ֆինանսական խնդիր է և համապատասխան միջոցների առկայության դեպքում կիրականացվի:
Տես նաև A/HRC/15/9 para(s) 94.24 հանձնարարականի պատասխանը:
Հանձնարարական
8.5 Ապահովել մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած այն վճռի կենսագործումը, ըստ որի Ա1+ հեռարձակող ընկերությանն արտոնագիր տրամադրելու մերժումը խախտում է մարդու իրավունքների գծով Հայաստանի ստանձնած պարտավորությունները (Նիդերլանդներ):
A/HRC/15/9 para(s) 93.36
Իրականացման ընթացքը
● Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ բավարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը (հղում` 2011թ. Հունիսի 10-ի ԵԽՆԿ CM/ResDH(2011)39 բանաձևին):
__________________________________________________________________________________
Հանձնարարական
8.6 Հեռարձակման լիցենզիաների տրամադրման ազատ և թափանցիկ գործընթացի ապահովում, ինչպես նաև հերառձակումը համակարգող մարմինների անկախության ապահովում (Նորվեգիա), ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ապահովելու համար Ռադիոյի և Հեռուստատեսության ազգային հանձնաժողովի անկախությունը (Ֆրանսիա), լրացնել հերառձակմանը վերաբերող օրենքները և ապահովել հեռուստատեսությունն ու ռադիոն համակարգող մարմնի իրական անկախությունը (Նիդերլանդներ)
A/HRC/15/9 para(s) 94.21
Իրականացման ընթացքը
● Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը փոփոխության է ենթարկվում, մրցույթների անցկացման անկախությունը ապահովելու նպատակով, այս գործընթացքում մեծ է հասարակական կազմակերպությունների դերը: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը անցկացրել է 25 մրցույթ, որոնց արդյունքում տրամադրվել է 25 լիցենզիա: Մրցույթներն անցկացվել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ամբողջովին ապահովելով գործընթացի թափանցիկությունը: ՀՌԱՀ անկախությունը ապահովված է ՀՀ Սահմանադրությամբ և Օրենքով: ՀՌԱՀ անդամների նշանակման գործընթացին իրենց մասնակցությունն ունեն հասարակական կազմակերպությունները, որոնք մրցույթին մասնակցելու համար նրանց երաշխավորագրեր են տրամադրում:
__________________________________________________________________________________
Հանձնարարական
8.7 Նախատեսել թվայնացման թափանցիկ գործընթաց, որպեսզի եթերային հաճախականություններում տեղ ապահովվի անկախ և փոքր շրջանային լրատվամիջոցներին (Ամերիկայի Միացյալ Նահանգներ):
A/HRC/15/9 para(s) 94.22
Իրականացման ընթացքը
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքի համաձայն, բոլոր շրջանային, համայնքային հեռուստաընկերությունների լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, այսինքն թվայնացման գործընթացի ժամանակահատվածում այդ ընկերությունները ազատ հեռարձակում են իրականացնում:
Հանձնարարական
8.8 Ապահովել, որպեսզի զրպարտությունն ապաքրեականացնող լրամշակված օրենքն ընդունվելու դեպքում, այն կենսագործվի այնպես, որպեսզի պաշտպանվի արտահայտվելու ազատությունը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ):
A/HRC/15/9 para(s) 94.23
Իրականացման ընթացքը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը այս կապակցությամբ 2011թ. նոյեմբերի 15-ին ընդունել է N997 որոշումը, որով հստակորեն նախանշել է վիրավորանքի և զրպարտության դեպքում իրավաբանական պատասխանատվության շրջանակները և բնույթը:
__________________________________________________________________________________
Հանձնարարական
8.9 Դադարեցնել հեռուստատեսային և ռադիո հեռարձակողներին արտոնագրերի տրամադրման մորատորիումը և 2000թ. Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում 2008թ. կատարված փոփոխությունները և իրականացնել օրենսդրական միջոցառումներ` երաշխավորելու հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի անկախությունը (Իսպանիա):
A/HRC/15/9 para(s) 95.4
Իրականացման ընթացքը
● 10.06.2010թ. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում (ուժի մեջ է մտել 28.06.2010թ.) 2010թ. հուլիս ամսին հայտարարվել և անց են կացվել թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման թվով 25 մրցույթ: 2009 թվականի ապրիլի 29-ին ընդունվել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» «ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ձևավորման նոր կարգ: Նոր կարգի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, տնտեսագիտության, կրոնի, իրավագիտության, հեռուստատեսության, արվեստի բնագավառներում մասնագիտական փորձ ունեցող անձինք: Անդամների նշանակումն իրականացվում է մրցութային կարգով:
__________________________________________________________________________________
Հանձնարարական
9.1 Միջոցներ ձեռնարկել ապագայում ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար (Շվեդիա), կենսագործել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից տրված հանձնարարականները` 2011թ. ընտրությունների անցկացման համար և 2013 թվականի նախագահական ընտրություններն ավելի լավ անցկացնելու համար (Ֆրանսիա):
A/HRC/15/9 para(s) 93.37
Իրականացման ընթացքը
ՀՀ-ում անցկացված վերջին ընտրությունները 2012 թվականի մայիսին կայացած Ազգային ժողովի ընտրություններն էին, որոնք միջազգային դիտորդական առաքելության կողմից գնահատվել են որպես «ընտրություններ, որոնք անցկացվեցին բարեփոխված իրավական դաշտի ներքո և բնորոշվեցին մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ նախընտրական քարոզչությամբ:» ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկություններն ու հանձնարարականների իրականացման ընթացքն մշտադիտարկվում է ՀՀ կառավարության կողմից: Ինչ վերաբերում է 2013 թվականի նախագահական ընտրություններին, ապա ի կատարումն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից տրված հանձնարարականների ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են` արդարադատության նախարարը, ՀՀ փոխարտգործնախարարը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, գլխավոր դատախազի տեղակալը, վարչական դատարանի նախագահը, փոխոստիկանապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Խմբի աշխատանքների ղեկավարումը հանձնարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին: Նշված խմբի կողմից նախապատրաստվել է համապարփակ գործողությունների ծրագիր, որը նախանշել է հանձնարարականների այն կետերը, որոնց իրականացումն իրատեսելի է մինչև 2013 թվականի նախագահական ընտրությունների անցկացումը: Նշված աշխատանքների մասին տեղեկատվությունը լայնորեն տարածվել է տարբեր միջազգային կազմակերպություններում:
__________________________________________________________________________________
Հանձնարարական
9.2 Ձեռնարկել կոնկրետ քայլեր արտահայտվելու ազատությունը, ներառյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անկախությունը և հավաքների իրավունքը խթանող մրջավայր ստեղծելու վերաբերյալ պարտավորությունները կատարելու ուղղությամբ (Նորվեգիա):
A/HRC/15/9 para(s) 94.25
Իրականացման ընթացքը
Մշակվել և հաստատվել են «Հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս բանակցություններ վարելու», «Հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գործողությունների, զանգվածային անկարգությունների ժամանակ նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման, Հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների» ուղեցույցները, որոնցով նախատեսվել է ոստիկանության լիազորությունների իրականացման սկզբունքները և գործնական կանոնները:
__________________________________________________________________________________
Հանձնարարական
9.3 Օրենքներում ու կանոնակարգերում, ինչպես նաև գործնականում ապահովել, որպեսզի հավաքների ազատության իրավունքի իրացման առումով որևէ կամայական խոչընդոտներ չհարուցվեն (Նիդեռլանդներ), ապահովել հարգանքը հավաքների ազատության իրավունքի նկատմամբ` միջազգային պարտավորություններին համապատասխան (Ադրբեջան), հարգել օրենքներում և գործնականում, անհատների` խաղաղ հավաքներ կազմակերպելու իրավունքը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), կիրառել «Ժողովներ, հանրահավաքներ,երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքը թափանցիկ և համաչափ եղանակով (Իռլանդիա):
A/HRC/15/9 para(s) 94.26
Իրականացման ընթացքը
Տես A/HRC/15/9 para(s) 94.24 հանձնարարականի ընթացքը
ՄԱՍ IX
Սոցիալական անվտանգության և համապատասխան ապրելակերպի իրավունք
Հանձնարարական
9.4 Շարունակել ջանքերն այս ոլորտներում` կրթության և առողջապահության հասանելիությունը բարելավելու և կանանց ու երեխաների իրավունքները խթանելու նպատակով (Լիբանան), շարունակել իրագործել բոլոր մակարդակներում բնակչությանը մատուցվող կրթության և առողջապահության ծառայությունների որակի երաշխավորմանն ուղղված ծրագրեր (Կուբա):
A/HRC/15/9 para(s) 93.41, 93.42,
Իրականացման ընթացքը
Կարևորելով նախադպրոցական կրթության դերը, երեխաների համակողմանի զարգացման և դպրոցական կրթության համար հավասար մեկնարկային պայմաններ ստեղծելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2008 թվականին հաստատել է «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը», որը ծախսարդյունավետ կրթական ծառայությունների ներդրման միջոցով նպատակադրում է մինչև 2015 թվականը ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5 տարեկանների) ընդգրկվածությունը հասցնել մինչև 90%: Ծրագրում առաջնայնությունը տրվում է աղքատ ընտանիքներին և այն համայնքներին, որտեղ ՆԴՀ-ներ չեն գործում: Հիմք ընդունելով ռազմավարական ծրագրի հիմնական դրույթները, Արդյունքում միայն վերջին 3 տարում նախադպրոցական ծրագրերում լրացուցիչ ընդգրկվել է շուրջ 3600 երեխա: Նախադպրոցական ծրագրերի իրականացման շարունակականության ապահովման նպատակով 2011 թվականից ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են միջոցներ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից: Այս նպատակով ՀՀ պետական բյուջեից այսուհետ կհատկացվեն համապատասխան միջոցներ` ըստ տարիների:
2008թ. ներդրվել է առանձին գործող ավագ դպրոցի համակարգը: Ավագ դպրոցը հանդիսանում է նախամասնագիտական կրթություն ապահովող հիմնական օղակ, որի գործունեությունից մեծապես կախված է սովորողների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը: Եռամյա ավագ դպրոցի ծրագիրը հնարավորություն կտա ապահովել շրջանավարտների աշխատաշուկա մտնելու պատրաստվածությունը և իրենց հակումներին ու ընդունակություններին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը:
Ներդրվել է դպրոցի ավարտական և բուհերի ընդունելության միասնական քննական համակարգը, որը հեշտացրել է սովորողների անցումը դպրոցից բուհ: Հանրակրթության ոլորտում անցում է կատարվել 12-ամյա կրթության, հաստատվել են առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը: Իրականացվել է ուսուցիչների լայնածավալ վերապատրաստման ծրագիր` նոր ծրագրերի, չափորոշիչների, գնահատման համակարգի, ուսուցման ժամանակակից մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ: Հանրակրթության համակարգում սկսվել է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումը` որպես դասավանդման և ուսումնառության նոր միջոց: Ըստ այդմ բարելավվել է դպրոցների ինտերնետ հասանելիությունը և համակարգչային սարքավորումներով համալրվածությունը:
Տես նաև A/HRC/15/9 para(s) 93.4 պատասխանը և 93.43 հանձնարարականների պատասխանը:
__________________________________________________________________________________
Հանձնարարական
9.5 Շարունակել մեծացնել և ընդլայնել առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը` գյուղական և հեռավոր շրջանների, ինչպես նաև առավել խոցելի խմբերի վրա հատուկ շեշտադրումով (Եգիպտոս), երաշխավորել առողջապահության հասանելիությունը խոցելի սոցիալական խմբերի և գյուղական ու հեռավոր շրջանների բնակչության համար (Ալժիր), բարելավել առաջնային բուժօգնության որակը, հատկապես` գյուղական շրջաններում (Քուվեյթ), շարունակել բոլորի համար առողջապահության հասանելիության բարելավմանն ուղղված ջանքերը, մասնավորապես առավել խոցելի կարգերին դասվող, հաշմանդամություն ունեցող և գյուղական շրջաններում բնակվող անձանց համար (Լիբիայի Արաբական Ջամահիրիա):
A/HRC/15/9 93.43
Իրականացման ընթացքը
Առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացումը ՀՀ առողջապահական համակարգի առաջնահերթություններից է և այդ կապակցությամբ պետք է նշել, որ առողջության առաջնային պահպանման ծառայությունները ՀՀ բնակչության բոլոր խավերի համար անվճար են: Առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացման նպատակով 2000-2011թթ. ընթացքում վերանորոգվել/կառուցվել են շուրջ 147 գյուղական առողջության առաջնային պահպանման հաստատություններ: Վերանորոգված/կառուցված ամբուլատորիաները հագեցվել են բժշկական սարքավորումների, պարագաների, կահույքի և համակարգչային սարքավորումների ստանդարտ հավաքածուներով: Մինչ օրս մասնագիտացում են անցել 1655 ընտանեկան բժիշկ և 1770 ընտանեկան բուժքույր: 2012-2014թթ. ընթացքում, ՀՀ գյուղական բնակավայրերի առողջապահության համակարգի շարունակական զարգացման նպատակով, նախատեսվում է ևս մի շարք բժշկական ամբուլատորիաների կառուցում/վերանորոգում, սարքավորումներով և կահույքով հագեցում:
Բացի այդ մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում 2009թ. դեկտեմբերից մինչև օրս ընկած ժամանակահատվածում իրականացվել են 8 մարզային բժշկական կենտրոնների` արդիականացման աշխատանքներ` ներառյալ շենքերի հիմնանորոգման, կառուցման, ժամանակակից բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով հագեցման ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման և տարաբնույթ խորհրդատվական աշխատանքներ բժշկական կազմակերպությունների կառավարման ժամանակակից սկզբունքների և համակարգերի ներդրման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է հիվանդանոցային և այլ ծառայությունների հասանելիության բարձրացմանը, ապա ՀՀ–ում հաշմանդամ սոցիալապես անապահով և խոցելի այլ խմբերը օգտվում են պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն ստանալու իրավունքից և պետությունը քայլեր է ձեռնարկում այդ իրավունքից օգտվողների կատեգորիաները ընդլայնելու ուղղությամբ:
Առողջապահական ծառայությունների որակի երաշխավորման և բարելավման նպատակով, ՀՀ կառավարության կողմից (ՀՀ կառավարության 2010թ. հոկտեմբերի 14-ի N 40 արձանագրային որոշում) ընդունվել է միջոցառումների համապարփակ ծրագիր, որի շրջանակներում, առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունների որակի բարելավման նպատակով, ստեղծվել են որակի գնահատման խորհուրդներ:
Հանձնարարական
9.6 Շարունակել մայրական և մանկական մահացության նվազեցմանն ուղղված ջանքերը` փրկելով մորն ու մանկանը (Սուրբ Աթոռ):
A/HRC/15/9 para(s) 93.44
Իրականացման ընթացքը
● Կառավարության գերակա խնդիրներից է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները: Մայրական և մանկական մահացության նվազեցումը ՀՀ առողջապահության համակարգի գերակայություններից են, դրանից ելնելով իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ ուղղված մոր և մանկան առողջության պահպանման և ըստ այդմ, մայրական և մանկական մահացության նվազեցման ուղղությամբ: 2008թ. ՀՀ-ում ներդրվել է ծննդօգնության պետական հավաստագրի համակարգը և ստեղծվել արագ արձագանքման ծառայություն, որի գործունեության ընթացքում 2009թ. համեմատությամբ 2010-2011թթ. զգալիորեն կրճատվել է մայրական մահացությունը և շուրջ 20 տոկոսով` մոր և մանկան ծննդաբերական տրավմատիզմը: 2010թ. ընթացքում արձանագրվել է մայրական մահացության 3 դեպք, իսկ 2011թ.` 4 դեպք: 2006-2008թթ. մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշը կազմել է 28,2/100 000 կենդանածնության հաշվով, իսկ 2009-2011թթ. համանուն ցուցանիշը կազմել է 15,7, այսինքն կրճատվել է մոտ 1,7 անգամ: Համաձայն ժողովրդագրության և առողջության հարցերի 2010թ. կատարած հետազոտության նախնական զեկույցի տվյալների նախածննդյան գոնե մեկ այց կատարած հղիների ցուցանիշը աճել է 6%-ով և դարձել է 99%, իսկ ստացիոնար ծննդաբերությունների ցուցանիշը դարձել է 99,4 %:
2011թ. ներդրվել է Երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգը, որի արդյունքում հիվանդանոցային բուժօգնության դիմելիությունը բարձրացել է 18%-ով: Երեխաների հիվանդանոցային բուժօգնության ֆինանսավորումը բյուջեից կրկնապատկվել է` 2010թ. 3,16 մլրդ. դրամի փոխարեն 2011թ.-ին այն կազմել է 6,38մլրդ. դրամ: ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի հուլիսի 4-ի N 27 որոշմամբ հաստատվել է Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության բարելացվան 2013-2015 թվականի ռազմավարությունը, որի կիրառման արդյունքում ակնկալվում է երեխաների մահացության մի շարք ցուցանիշների նվազում:
__________________________________________________________________________________
Հանձնարարական
9.7 Աղքատությունը վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել (Ադրբեջան):
A/HRC/15/9 para(s) 93.40
Իրականացման ընթացքը
ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում` բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք:
Հանրապետությունում բնակչության կենսամակարդակի և կենսապայմանների բարելավման և սննդի իրավունքի ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, ընդունվել որոշումներ, մշակվել են համապատասխան ծրագրեր:
Այսպես, 2005 թվականին ընդունվեց «ՀՀ պարենային ապահովության քաղաքականությունը», 2006 թվականին «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը»:
ՀՀ կառավարության 2000 թվականի մայիսի 15-ի թիվ 267 որոշմամբ «Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի» (ԱՀՌԾ) մշակման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով ստեղծվել է ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքների համակարգման խորհուրդ: 2001 և 2003 թվականներին վերոհիշյալ խորհրդի կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել «Աղքատության նվազեցման միջանկյալ ռազմավարական ծրագիրը» և «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», որը 2008 թ. վերանայվել և վերանվանվել է «Կայուն զարգացման ծրագրի»: «Կայուն զարգացման ծրագրով» ի թիվս այլ գործողությունների, նախատեսված է գնահատման և մոնիթորինգի համակարգի ձևավորումը, հաշվետվողականության, թափանցիկության և հանրային իրազեկման ապահովում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից իրականացվում են տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություններ կամ նույնն է`աղքատության վերլուծություն:
ՄԱՍ X
Փոքրամասնություններ, միգրանտներ, փախստականներ և ապաստան հայցողներ
Հանձնարարական
9.8 Կրթության հավասար հասանելիություն ապահովել բոլոր փոքրամասնությունների խմբերին պատկանող երեխաների համար (Ավստրիա), միջոցներ ձեռնարկել ապահովելու փոքրամասնությունների խմբերի, հատկապես` երեխաների համար մայրենի լեզվով կրթության հասանելիությունը (Ադրբեջան):
A/HRC/15/9 para(s) 93.47
Իրականացման ընթացքը
● 2005 թվականին ընդունվել է ՀՀ սահմանդրությունը, որում ամրագրվել են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Հոդված 14-ում խտրականության վերաբերյալ ամրագրվել է հետևյալ դրույթը` «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, արգելվում է»: Հոդված 39-ում ամրագրվել է կրթության իրավունքը` Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք` օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին:
1999թ. ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որը` հիմնվելով սահմանադրական դրույթների վրա, որոշակիորեն ուղղորդում է կրթության համակարգի զարգացումը: Այս օրենքում ամրագրվել են կրթական իրավունքի պետական երաշխիքները, համաձայն որի` «ՀՀ-ն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից»:
Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:
Հանրակրթական դպրոց սովորողի ընդունելությունը կատարվում է «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգի» համաձայն, որը հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով: Ըստ գործող կարգի, ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների ընդունելությունը դպրոց կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում` ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների (սովորողների) ծնողները:
ՀՀ Սահմանադրության համաձայն բոլոր քաղաքացիները, անկախ էթնիկ պատկանելությունից, կարող են մրցութային կարգով անվճար բարձրագույն կրթություն ստանալ: Այսինքն, օրենսդրորեն ազգային փոքրամասնություններ ներկայացնող քաղաքացիների համար բարձրագույն կրթության ոլորտում որևէ սահմանափակում չկա:
Միաժամանակ ՀՀ կառավարության 2002 թվականի համապատասխան որոշմամբ առանձին դեպքերում (լեռնային, բարձր լեռնային, սահմանամերձ գյուղական բնակավայրերի դպրոցներում, փոքրամասնություննների լեզուներով դասարաններ ունեցող քաղաքային և գյուղական դպրոցներում և այլ դեպքերում), կարող է բացվել ավելի պակաս խտությամբ դասարան` ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ: Այս որոշումը հնարավորություն է ընձեռում եզդիական բնակչությամբ համայնքներում միայն եզդի երեխաներից բաղկացած դասարանների բացման համար:
Ազգությամբ ռուս և սլավոնական ծագում ունեցող ազգաբնակչության համար թվով 44 հանրակրթական դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որտեղ հանրակրթական առարկաների ուսուցումը իրականացվում է ռուսերեն լեզվով, բացառությամբ հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև հայոց պատմություն առարկաների:
Հայաստանում ապրող եզդիներն ու ասորիները պետական կառույցների աջակցությամբ հանրակրթության համակարգում ստեղծել են ուսումնամեթոդական բազա: ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում գործում են «Իրանագիտության» և «Սեմագիտության» առարկայական հանձնաժողովները, որոնք իրականացնում են եզդիերեն, քրդերեն ու ասորերեն լեզուներով ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների փորձաքննություն:
Մշակվել է ազգային փոքրամասնությունների կրթությունը զարգացնելուն ուղղված ծրագիր և ժամանակացույց, համաձայն որի, ամեն տարի տպագրվում են դասագրքեր` ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուն, գրականությունը և մշակույթը ուսումնասիրելու համար:
Հաստատվել է «Ազգային փոքրամասնությունների հանրակրթական դպրոցի (դասարանի) օրինակելի ուսումնական պլանը», ըստ որի, ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի և գրականության ուսուցման համար 1-12-րդ դասարաններում հատկացվել է շաբաթական 41 դասաժամ: Հաստատվել են քրդերենի և ասորերենի 1-12 –րդ դասարանների չափորոշիչն ու ծրագիրը:
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների կողմից ներկայացված նախնական հայտերի հիման վրա պետական բյուջեում գումարներ են հատկացվում դասագրքերի հրատարակման համար: Հատկացված գումարների շնորհիվ հրատարակվել է ասորերեն լեզվով 1-ին և 2-րդ դասարանների դասագրքերը, քրդերենի «Այբբենարանը» և 2-4-րդ դասարանների դասագրքերը: Մշակվել և հրատարակվել են եզդիերենի 1-8-րդ դասարանների դասագրքերը, փորձաքննություն է անցել «Եզդիերեն 9» դասագիրքը: Այդ դասագրքերի մշակման աշխատանքներում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև եզդիական համայնքը, ներգրավված են եղել նաև Կրթության ազգային ինստիտուտի ազգությամբ եզդի մասնագետները:
Առավել ընդգրկուն է համագործակցությունը ռուսերեն լեզվի ուսուցման խնդիրների շուրջ: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից «Հայրենագիտություն-5» և ավագ դասարանների մաթեմատիկայի դասագրքերը հայերենից թարգմանվել են ռուսերեն և տրամադրվել են ազգային փոքրամասնությունների դպրոցների աշակերտներին:
ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից պարբերաբար իրականացվում են ազգությամբ եզդի ուսուցիչների վերապատրաստումներ, ինչպես նաև կազմակերպվել են հայոց լեզվի ուսուցման դասընթացներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:
Բուհական համակարգում ներդնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տպագրության է երաշխավորել «Արամեագիտություն և ասորագիտության ներածություն» դասագիրքը:
Դասագրքերի մշակման և տպագրման գործընթացը շարունակական է և առաջիկայում նույնպես կտպագրվեն նոր դասագրքեր: Հանրակրթական դպրոցներում ուսուցանվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որում ներառվել են տեղեկություններ այլ ժողովուրդների ու ազգությունների պատմության, մշակույթների և կրոնների վերաբերյալ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ հանրակրթության ոլորտում իրականացվում է «Հանդուժողականություն» ծրագիրը: Այդ նպատակով մշակվել է առարկան դասավանդող ուսուցչի ձեռնարկը: Ծրագիրը սովորողներին ուսուցանում է հանդուժողականություն, համագործակցություն, նպաստում է կոնֆլիկտների լուծմանը և այլն:
__________________________________________________________________________________
Հանձնարարական
9.9 Շարունակել հետևողական և հաջողված քաղաքականությունը` ուղղված երկրում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանը, ինչպես նաև նրանց սոցիալական, տեղեկատվական և մշակութային կարիքների աջակցությանը (Բելառուս):
A/HRC/15/9 para(s) 93.51
Իրականացման ընթացքը
Ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող խնդիրների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն ընդգրկված է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի կատարման վերաբերյալ ՀՀ զեկույցներում: Տես ԵԽ կայքէջը: հttp://www.cօe.iոt/t/dgհl/mօոitօriոg/miոօrities/3_FCNMdօcs/PDF_3rd_SR_Armeոia_eո.pdf
Հանձնարարական
10.1 Ձեռնարկել պատշաճ միջոցներ Հայաստանում բնակվող միգրանտների և փախստականների հիմնարար իրավունքներն ավելի լավ պաշտպանելու համար (Ջիբութի):
A/HRC/15/9 para(s) 93.52
Իրականացման ընթացքը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է ՀՀ-ում օտարերկրացիների աշխատանքի հարցերին: Օրենքի 22-րդ հոդվածի համաձայն օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն ծավալել լիազոր պետական մարմնի կողմից տրված աշխատանքի թույլտվության հիման վրա: Քանի որ այդ մարմինը ՀՀ կառավարության կողմից դեռևս որոշված չէ, օտարերկրացիների և գործատուների միջև կնքված աշխատանքային պայմանագիրն արդեն իսկ բավարար հիմք է հանդիսանում, որպեսզի նրանց Հայաստանում տրվի կացության ժամանակավոր կարգավիճակ և նրանք կարողանան ՀՀ-ում ծավալել աշխատանքային գործունեություն:
Փախստականների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիք է 2010-2012թթ. ընթացքում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ձևավորումը, ընդունվել են «Փախստականների և ապաստանի մասին» 2008թ. նոյեմբերի 27-ի ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 8 որոշումներ և 3 գերատեսչական ակտեր:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|