Basic information
Number
N 2
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (11.02.2013-01.01.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.01.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.02.2013
Effective date
11.02.2013
Interrupt date
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 16 հունվարի 2013 թվականի N 2

7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ՆԻՍՏԻ N 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի նիստի N 1 արձանագրության 7-րդ կետով հավանության արժանացած «Հայագիտության զարգացման հայեցակարգին, հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 4-րդ, 5-րդ, 11-րդ և 13-րդ կետերի «Պատասխանատու կատարողները» սյունակը «կոմիտե» բառից հետո լրացնել «, ՀՀ սփյուռքի նախարարություն» բառերով.

2) 8-րդ կետի «Պատասխանատու կատարողները» սյունակը «կոմիտե» բառից հետո լրացնել «, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն» բառերով.

3) 10-րդ կետի «Պատասխանատու կատարողները» սյունակը «կոմիտե» բառից հետո լրացնել «, ՀՀ մշակույթի նախարարություն» բառերով.

4) 20-րդ և 21-րդ կետերի «Պատասխանատու կատարողները» սյունակը «նախարարություն» բառից հետո լրացնել «, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 11

Երևան