Գլխավոր տեղեկություն
Համար
N 1580-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.12.2008-20.10.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.23/33(332) Հոդ.84
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1580-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 1103-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմաններն ու Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1103-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. հունվարի 14
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն պայմաններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի (այսուհետ` պարտատոմս) թողարկման պայմանները:

2. Պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` թողարկող) կողմից` Հայաստանի Հանրապետության անունից և ապահովված են պետության ամբողջ ունեցվածքով:

3. Սույն պայմանների համաձայն թողարկված և շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի թողարկման պայմաններում փոփոխություններ չեն կարող նախատեսվել:

4. Պարտատոմսեր կարող են ձեռք բերել իրավաբանական և ֆիզիկական անձինք:

5. Պարտատոմսերի թողարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով, որը հիմք է պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացնելու նպատակով աճուրդներ կազմակերպելու համար: Հրամանում սահմանված թողարկման չափանիշները նախօրոք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` բանկ) հետ: Թողարկողն աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ բանկին է փոխանցում պարտատոմսերի թողարկման հրամանը:

(5-րդ կետը փոփ. 20.11.08 N 1354-Ն)

6. Յուրաքանչյուր թողարկում ձևակերպվում է գլոբալ հավաստագրով` համաձայն N 1 ձևի, երկու բնօրինակից, որոնցից մեկը պահվում է թողարկողի մոտ, իսկ մյուսը` բանկում: Բանկը, հաստատելով գլոբալ հավաստագիրը, արտահայտում է իր համաձայնությունը թողարկման չափանիշներին: Բանկն իրավունք չունի հրաժարվելու թողարկման տեղաբաշխման իրականացումից, հրաժարվելու շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերն սպասարկելուց, եթե հաստատել է գլոբալ հավաստագիրը:

7. Թողարկողը պարտատոմսերի թողարկման մասին հրամանում ամրագրում է թողարկման օրը, հերթական համարը, թողարկման ծավալը, գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը, որը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 10 տոկոսը, գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտի առավելագույն սահմանը, դիլերի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն ծավալը, պարտատոմսի ձեռքբերման համար պահանջարկի նվազագույն ծավալը, քայլը, պոտենցիալ գնորդներին ներկայացվող սահմանափակումները: Գանձապետական պահառուի և դիլերների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30 տոկոսը:

8. Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է բանկի կողմից կազմակերպվող փակ աճուրդների միջոցով:

9. Թողարկողը պարտավոր է սահմանված ժամկետներում թողարկել և ապահովել իր կողմից թողարկված պարտատոմսերի մարումը:

10. Թողարկողն իրավասու է հետ գնելու իր կողմից թողարկված պարտատոմսերը:

11. Թողարկողն իր կողմից սահմանված և հրապարակված պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հիման վրա ընտրում է դիլերներ:

12. Դիլերները և գանձապետական պահառուն հանդես են գալիս որպես ենթապահառուներ, իրականացնում են պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցումները, պարտատոմսերի հաշվառումը, հաշիվների վարումը: Դիլերներն իրականացնում են նշված լիազորությունները` թողարկողի և բանկի հետ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո:

13. Պարտատոմսերը ոչ փաստաթղթային (ոչ թղթային եղանակով թողարկված) արժեթղթեր են: Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումն իրականացվում է հատուկ հաշիվներում (դեպո հաշիվներում) համապատասխան գրառումներ կատարելու միջոցով (այսուհետ` պարտատոմսերի դեպո հաշվառում): Պարտատոմսերի դեպո հաշվառումն իրականացվում է երկու մակարդակով` կենտրոնական պահառուի (այսուհետ՝ պահառու) և ենթապահառուների մոտ դեպո հաշիվներ վարելով: Պարտատոմսերի սեփականության իրավունքը ձեռք է բերվում այդ պարտատոմսերը պահառուի կամ ենթապահառուի մոտ սեփականատիրոջ անվամբ բացված դեպո հաշվում մուտքագրվելուց հետո: Պարտատոմսերի սեփականատիրոջը, ըստ պահանջի, տրվում է տեղեկանք` համաձայն NN 2 և 3 ձևերի, պարտատոմսերի դեպո հաշիվների մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

Ձև N 1

 

ՀՀ պետական (գանձապետական)
կարճաժամկետ պարտատոմսերի
թողարկման պայմանների

 

Օրինակ N ____

 

ԳԼՈԲԱԼ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ

 

Սույն գլոբալ հավաստագիրը կազմված է ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի N___ թողարկման ամբողջ ծավալի համար: Պարտատոմսերը թողարկվում են համաձայն ՀՀ օրենսդրության: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվել են թողարկման հիմնական հետևյալ չափանիշները`

պետական գրանցման համարը` ____________,

թողարկման ծավալը` ________________ դրամ,

պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի օրը` ____ __________ 200  թ.,

պարտատոմսերի մարման օրը` ____ ___________ 200  թ.։

Պարտատոմսերի շրջանառությունն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2007 թ. դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի:

Սույն գլոբալ հավաստագիրը կազմված է երկու բնօրինակից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ:

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար ___________ ______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

քաղ. Երևան ____ __________ 200  թ.

Թողարկման չափանիշները համաձայնեցված են ՀՀ կենտրոնական բանկի հետ:
 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ ____________ _________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

քաղ. Երևան ____ ___________ 200  թ.

________________________________________________________________

Մարումը կատարվել է ____ __________ 200  թ.

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

_____________________

____________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Ձև N 2

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

թողարկման պայմանների

 

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

_____________________ ՍԵՓԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ

(ենթապահառուի անվանումը)

 

 

ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

________________________ դրությամբ

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Արժեթղթերի պետական գրանցման համարը

Թողարկման ամսաթիվը

Մինչև մարումը օրերի թիվը

Ազատ արժեթղթերի ծավալը

Գրավադրված արժեթղթերի ծավալը

Արգելանքի տակ դրված արժեթղթերի ծավալը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

ՀՀ կենտրոնական բանկի բանկային

գործառնությունների բաժնի պետ

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Պատասխանատու կատարող

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Ձև N 3

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

թողարկման պայմանների

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

_______________________________ ԴԵՊՈ ՀԱՇՎԻ ՄԱՍԻՆ

(ներդրողի անունը, անվանումը)

 

 

____________________________ դրությամբ

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Արժեթղթերի պետական գրանցման համարը

Թողարկման ամսաթիվը

Մինչև մարումը օրերի թիվը

Ազատ արժեթղթերի ծավալը

Գրավադրված արժեթղթերի ծավալը

Արգելանքի տակ դրված արժեթղթերի ծավալը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

Ենթապահառուի լիազոր անձանց

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Դ.Կ.

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի (այսուհետ` պարտատոմս) տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կանոնները:

 

I. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ, ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կարգի համաձայն պարտատոմսերի շուկայի մասնակիցներ են թողարկողը, բանկը, դիլերները և ներդրողները:

3. Սույն կարգի համաձայն պարտատոմսերի շուկայում պահառուական գործունեությունն ապահովող ենթակառուցվածքներ են կենտրոնական պահառուն (այսուհետ` պահառու) և ենթապահառուները:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) թողարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և պարտավորություն է կրում պարտատոմսերի սեփականատերերի առջև` պարտատոմսերով ամրագրված իրավունքների իրականացման ժամանակ.

2) բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է, որը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն թողարկողի ֆինանսական գործակալն է: Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների սպասարկման նպատակով բանկը հանդես է գալիս որպես պահառու, իրականացնում է պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցումը, համապատասխան գործարքների վերջնահաշվարկը և վերահսկում ենթապահառուներին.

3) դիլեր` յուրաքանչյուր առևտրային բանկ, վարկային կազմակերպություն և այլ ֆինանսական կազմակերպություն, որը թողարկողի և բանկի հետ կնքել է պարտատոմսերի շուկայում դիլերի գործառույթների կատարման մասին պայմանագիր: Պարտատոմսերով գործարքների իրականացման ժամանակ դիլերը գործում է իր անունից` իր հաշվին կամ իր անունից՝ ներդրողի հաշվին` նրա հանձնարարությամբ.

4) ներդրող` յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, համաձայն սույն կարգի և գործող օրենսդրության, սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր և չի հանդիսանում դիլեր: Ներդրողն այդ իրավունքի իրականացման համար պարտավոր է ենթապահառուի հետ կնքել պայմանագիր, որով սահմանվում են ենթապահառուի կողմից ներդրողների պարտատոմսերի պահառության կարգը, դիլերի դեպքում` նաև ներդրողի կողմից պարտատոմսերի ձեռքբերման, տնօրինման և վաճառքի կարգը, ինչպես նաև կողմերի իրավունքները և պարտավորությունները: Դիլերը և դիլեր չհանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը (այսուհետ` դիլեր չհանդիսացող բանկեր) պարտատոմսերի թողարկումների առաջնային տեղաբաշխման ժամանակ կարող են հանդես գալ որպես ներդրող` սույն կարգով սահմանված ընթացակարգի համաձայն: Դիլեր չհանդիսացող բանկերին պատկանող պարտատոմսերից բխող իրավունքները (սեփականության, գրավի և այլն) ենթակա են գրանցման` անմիջապես պահառուի մոտ.

5) ֆինանսական կազմակերպություն` այն կազմակերպությունը, որին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է պետական պարտատոմսերի շուկայում զբաղվել դիլերային գործունեությամբ.

6) պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ (այսուհետ` համակարգ)` պահառուի մոտ վարվող դեպո հաշիվներում պարտատոմսերի հաշվառման և պարտատոմսերով գործարքների վերջնահաշվարկների իրականացումն ապահովող համակարգ.

7) պահառու՝ թողարկողի առջև պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող, պարտատոմսերի թողարկման գլոբալ հավաստագիրը պահող և հաշվառող, պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք: Պահառուի գործառույթներն իրականացնում է բանկը.

8) ենթապահառու՝ պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք, որում, ըստ առանձին ներդրողների, հաշվառվում են վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը: Ենթապահառուի գործառույթներ իրականացնում են դիլերները և գանձապետական պահառուն: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ.

9) գանձապետական պահառու` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից պարտատոմսերի անմիջական վաճառքի, ներդրողներին պատկանող պարտատոմսերի հաշվառման և սպասարկման համակարգ.

10) թողարկողի դրամական հաշիվ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական միասնական հաշիվն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում.

11) աճուրդ` պարտատոմսերի թողարկումների առաջնային տեղաբաշխման նպատակով կազմակերպվող փակ մրցութային գործընթաց, որի ժամանակ պարտատոմս ձեռք բերելու նպատակով գնորդները ներկայացնում են հայտեր.

12) դեպո հաշիվ` պարտատոմսերի հաշվառման համար նախատեսված պահառուի և ենթապահառուի գրառումների բազմություն, որը միավորված է ընդհանուր հատկանիշներով.

13) պատշաճ դեպո հաշվառում` պահառուական գործունեություն իրականացնող անձանց կողմից սույն կարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան դեպո հաշվառման իրականացում.

14) հատուկ դրամական հաշիվ` ոչ բանկ դիլերի համար բանկում բացված դրամական հաշիվ, որը նախատեսվում է պարտատոմսերով և իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների համար: Բանկային օրվա վերջում բանկը զրոյացնում է այդ հաշիվը՝ հաշվին մնացած միջոցները փոխանցելով ոչ բանկ դիլերի կողմից նախապես սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացված հաշվին:

 

II. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Թողարկողն իրավունք ունի թողարկելու պարտատոմսեր` միայն սույն կարգի և պարտատոմսերի թողարկման պայմանների համաձայն:

6. Թողարկողը հաշվարկում է պարտատոմսերի թողարկման հերթական համարները` համաձայն N 1 ձևի, որոնք նշվում են թողարկման մասին հրամանում և գլոբալ հավաստագրում:

7. Թողարկողն իրավունք ունի հետ գնելու բանկի կողմից երկրորդային շուկայից ձեռք բերված պարտատոմսերը` թողարկողի և բանկի միջև փոխհամաձայնեցված գներով:

8. Թողարկողն իրավունք ունի հետ գնելու իր կողմից թողարկված պարտատոմսերը` սույն կարգով նախատեսված եղանակով:

9. Թողարկողն իրավունք ունի իր կողմից սահմանված և հրապարակված պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հիման վրա ընտրելու դիլերներ, նրանց հետ կնքելու պայմանագիր և լուծելու այն: Չափանիշներն առնվազն բնութագրում են վերջին մեկ տարում թեկնածուների ֆինանսական վիճակը և ֆինանսական շուկայում գործունեությունը: Դիլերի կարգավիճակ ստանալու համար դիմումներ կարող են ներկայացվել թողարկողի հայտարարության հիման վրա:

10. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ բանկ փոխանցել պարտատոմսերի թողարկման մասին հրամանը և գլոբալ հավաստագիրը:

(10-րդ կետը փոփ. 20.11.08 N 1354-Ն)

11. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի հետգնման օրվանից առնվազն երեք օր առաջ բանկ փոխանցել հետգնման կազմակերպման վերաբերյալ հանձնարարագիրը` համաձայն N 2 ձևի:

12. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի մարման համար հատկացված բյուջետային միջոցների վճարման հանձնարարականը բանկ ներկայացնել մարման ամսաթվից մեկ աշխատանքային օր առաջ:

13. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի մարման օրը՝ մինչև ժամը 1230-ը, ապահովել մարման համար բավարար միջոցների առկայությունը բանկում` իր դրամական հաշվում:

 

III. ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Բանկը պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման գործակալ է:

15. Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների գործարքներն սպասարկելու նպատակով բանկը հանդես է գալիս որպես պահառու, իրականացնում է համապատասխան գործառնությունների հաշվառումը, գործարքներից բխող իրավունքների գրանցումը, վերջնահաշվարկը և վերահսկում ենթապահառուներին: Բանկը թողարկողի անունից, պարտատոմսերի թողարկման մասին հրամանի և գլոբալ հավաստագրի հիման վրա, կազմակերպում և իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդները, ինչպես նաև պարտատոմսերի մարումները:

16. Բանկը թողարկողի կողմից տրված հետգնման հանձնարարագրի հիման վրա կազմակերպում է պարտատոմսերի հետգնումը (աճուրդը):

17. Բանկը պարտավոր է յուրաքանչյուր դիլերի, գանձապետական պահառուի, ինչպես նաև դիլեր չհանդիսացող բանկի անվանմամբ բացել դեպո հաշիվ: Դեպո հաշիվն առանձնահատուկ է յուրաքանչյուր հաշվետիրոջ համար և պարունակում է նրան բնորոշ ծածկագիր (գրանցման ծածկագիր): Դեպո հաշիվն արտացոլվում է հաշվետիրոջ հետ կնքված պայմանագրում, նշվում հաշվառման փաստաթղթերում և գործարքների գրանցման ժամանակ: Պարտատոմսերի շուկայում գործող դիլերի գրանցման ծածկագիրն օգտագործվում է բոլոր այն պետական պարտատոմսերով իրականացվող գործառնությունների համար, որոնց հաշվառումն իրականացվում է պահառուի կողմից:

18. Բանկը պարտավոր է յուրաքանչյուր ոչ բանկ դիլերի համար բանկում բացել հատուկ դրամական հաշիվ:

19. Բանկը ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում թողարկողին է ներկայացնում տեղեկանք` համաձայն N 3 ձևի, յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ պետական պարտատոմսերի սեփականատերերի և դեպո հաշիվների մնացորդների մասին:

20. Բանկը պարտավոր է մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղել բյուջետային միջոցները, որոնք հատկացվել են թողարկողի կողմից` համապատասխան վճարման հանձնարարականով:

21. Եթե տեղաբաշխվող թողարկման պարտատոմսերի իրացումից ստացված հասույթը գերազանցում է նույն օրը մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցների գումարը, ապա բանկը պարտավոր է գերազանցող գումարը հաշվեգրել թողարկողի դրամական հաշվին:

22. Բանկը թողարկողին է տրամադրում օրական տեղեկատվություն` համաձայն N 4 ձևի, պարտատոմսերի երկրորդային շուկայում կայացած գործարքների մասին` ոչ ուշ, քան գործարքների կնքման օրվան հաջորդող աշխատանքային օրվա վերջը:

23. Բանկը պարտավոր է թողարկման օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով տրամադրել հերթական թողարկման տեղաբաշխման աճուրդի մասին տեղեկատվություն` համաձայն N 5 ձևի, հետգնման օրվանից երեք օր առաջ` հետգնման կազմակերպման մասին տեղեկատվություն` համաձայն N 6 ձևի, աճուրդի օրը մինչև ժամը 1300-ն` աճուրդի արդյունքների մասին տեղեկատվություն` համաձայն N 7 ձևի:

(23-րդ կետը փոփ. 20.11.08 N 1354-Ն)

24. Բանկը պարտավոր է աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը թողարկողին ներկայացնել թողարկման տեղաբաշխման մասին հաշվետվություններ` համաձայն NN 8, 9,10 և 11 ձևերի:

25. Պարտատոմսերի մարման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր հետո բանկը պարտավոր է թողարկողին ներկայացնել մարված թողարկման գլոբալ հավաստագիրը:

 

IV. ԴԻԼԵՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

26. Դիլերն իրավունք ունի իր անունից` իր հաշվին, կամ իր անունից` ներդրողի հանձնարարությամբ, ներդրողի հաշվին, մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններով մասնակցելու պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին:

27. Դիլերը հանդիսանում է ենթապահառու և վարում է իր ներդրողների դեպո հաշիվները:

28. Ոչ բանկ դիլերների պարտատոմսերով գործառնությունների դրամական հաշվարկներն իրականացվում են բանկում բացված հատուկ դրամական հաշվի միջոցով:

29. Դիլերը, որպես ենթապահառու, պատասխանատվություն է կրում սահմանված կարգի համաձայն իր մոտ եղած դեպո հաշիվների ոչ պատշաճ վարման, հաշվետվությունների չներկայացնելու և բանկի կողմից ներկայացվող այլ պահանջների ոչ պատշաճ կատարման համար: Դեպո հաշվառման ոչ պատշաճ վարման դեպքում դիլերի նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվում` համաձայն թողարկողի, բանկի և դիլերի միջև կնքված պայմանագրի:

30. Դիլերն իրավունք ունի մասնակցելու պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին` սույն կարգով սահմանված պայմանների համաձայն:

31. Դիլերն իրավունք ունի մասնակցելու պարտատոմսերի հետգնմանը` սահմանված ընթացակարգի համաձայն:

32. Դիլերը պարտավոր է պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների գործառնություններն իրականացնելու համար անհրաժեշտ չափով դրամական միջոցներ ապահովել իր համապատասխան հաշվում:

33. Պարտատոմսերի շուկայում դիլերի կարգավիճակ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն առևտրային բանկը, վարկային կազմակերպությունը և ֆինանսական կազմակերպությունը, որը դիմել է թողարկողին համապատասխան կարգավիճակ ստանալու համար, բավարարում է թողարկողի կողմից սահմանված չափանիշները և որի հետ թողարկողը և բանկը կնքել են պայմանագիր:

34. Դիլերը կարող է զրկվել իր կարգավիճակից` թողարկողի որոշմամբ՝ համաձայն թողարկողի, բանկի և դիլերի միջև կնքված պայմանագրի: Կարգավիճակից զրկելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում, և դիլերի պայմանագիրը դադարում է որոշման ընդունման օրվանից մեկ ամիս հետո: Բանկը և դիլերը որոշման մասին տեղեկացվում են որոշման ընդունման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

35. Դիլերին կարգավիճակից զրկելու դեպքում կամ դիլերային գործունեությունը դադարելու այլ դեպքերում, դիլերի ներդրողներին, իսկ դիլերն առևտրային բանկ չլինելու դեպքում նաև վերջինիս սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում սեփականատերերի ցանկությամբ պետք է տեղափոխվեն այլ ենթապահառուներ: Ընդ որում, որոշումն ստանալու պահից մեկ օրվա ընթացքում դիլերը պարտավոր է ներդրողներին տեղեկացնել իր կարգավիճակից զրկվելու կամ գործունեությունը դադարեցնելու, ինչպես նաև ներդրողների պարտատոմսերը մեկամսյա ժամկետում ներդրողների ընտրած այլ ենթապահառու տեղափոխելու մասին: Մեկամսյա ժամկետում ներդրողների կողմից իրենց պարտատոմսերն այլ ենթապահառու տեղափոխելու վերաբերյալ հանձնարարական չտալու դեպքում պարտատոմսերը բանկի կողմից մեկօրյա ժամկետում տեղափոխվում են դիլերի կողմից ընդունված հաճախորդների սպասարկման պայմաններով սահմանված ենթապահառուի մոտ, որից հետո դադարում է դիլերի գործունեությունը` որպես ենթապահառու: Եթե դիլերը պետական պարտատոմսերի շուկայի մյուս հատվածներում շարունակում է հանդես գալ որպես գործակալ կամ դիլեր, կամ կազմակերպություն է, որին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ և որը դիլերի կարգավիճակից զրկելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում պահառուի հետ կնքել է ենթապահառության պայմանագիր, ապա նա իրավունք ունի շարունակելու ենթապահառուի գործառույթների իրականացումը:

36. Դիլերը պարտավոր է սահմանել պարտատոմսերով հաճախորդների սպասարկման պայմաններ, որոնք պետք է համապատասխանեն բանկի որոշմամբ սահմանված պահանջներին:

 

V. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Պահառության գործունեության օբյեկտ են հանդիսանում պարտատոմսերը: Պարտատոմսերի պահառության գործունեությունը պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցման գործունեությունն է:

38. Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումը, ինչպես նաև այդ իրավունքների փոխանցումը, վերապահումը և սահմանափակումն իրականացվում են երկմակարդակ պահառուական համակարգով՝ պահառուի և ենթապահառուների մոտ վարվող դեպո հաշիվների վրա պարտատոմսերի վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու միջոցով:

39. Պահառուի գործառույթները կատարում է բանկը, իսկ ենթապահառուների գործառույթները՝ դիլերները և գանձապետական պահառուն, ինչպես նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ:

40. Պահառուն իր իրավական ակտերով սահմանում է պարտատոմսերի պահառության գործունեության կարգը, պահանջները և պայմանները, դեպո հաշվառման կարգը, պահառուի և ենթապահառուների մոտ վարվող դեպո հաշիվների տեսակները, դեպո հաշվեհամարների ծածկագրավորման կարգը, պարտատոմսերով գործառնությունների իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերին ներկայացվող պահանջները և պարտադիր վավերապայմանները: Պահառուի կողմից սահմանված նորմերը ենթապահառուների համար պարտադիր բնույթ են կրում:

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

41. Համակարգի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով և համաձայնագրերով:

42. Համակարգի օպերատորի գործառույթները կատարում է բանկը:

43. Բանկն իր իրավական ակտերով սահմանում է համակարգում մասնակցության չափանիշները, պարտատոմսերով գործառնությունների իրականացման ընթացակարգերը, պարտատոմսերով գործառնությունների իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի (աճուրդի հայտեր, առք ու վաճառքի, ազատ առաքման, գրավադրման վերաբերյալ հանձնարարականներ և այլն) ներկայացման կարգը, համակարգի միջոցով վերջնահաշվարկների իրականացման ընթացակարգերը, հաշվարկների կանոնները, համակարգի գործառնական ժամերը և համակարգի գործունեությանը և աշխատանքի տեխնոլոգիային վերաբերող այլ դրույթներ:

44. Համակարգի միջոցով հաշվարկներ կարող են իրականացնել միայն համակարգի մասնակից հանդիսացող անձինք: Ներդրողների (բացառությամբ դիլեր չհանդիսացող առևտրային բանկերի) պարտատոմսերով գործարքների դեպո և դրամական հաշվարկները կատարվում են դիլերների և գանձապետական պահառուի միջոցով:

45. Համակարգի մասնակիցների կողմից երկրորդային շուկայում պարտատոմսերով իրականացվող գործարքները կատարվում են երկու փուլով՝ գործարքների հետ կապված պայմանների համաձայնեցումը (պայմանագրի կնքումը) կատարվում է անմիջապես մասնակցող կողմերի միջև համակարգից դուրս, իսկ պարտատոմսերի հաշվառումը, պարտատոմսերով գործառնությունները, դեպո և անհրաժեշտության դեպքում դրամական հաշվարկներն իրականացվում են համակարգի միջոցով:

46. Համակարգի միջոցով վերջնահաշվարկներն իրականացվում են`

1) համակարգում վարվող մասնակիցների դեպո հաշիվների միջոցով (պարտատոմսերով հաշվարկների համար).

2) բանկում վարվող մասնակիցների դրամային հաշիվների միջոցով (դրամական հաշվարկների համար):

47. Բանկ չհանդիսացող դիլերների դրամական հաշվարկները կատարվում են սույն կարգի 4-րդ կետով սահմանված հատուկ դրամական հաշվով:

48. Համակարգն ապահովում է պարտատոմսերի և դրամական միջոցների վերջնահաշվարկների իրականացումը` ԴիՎիՓի (առաքում` վճարման դիմաց) սկզբունքով: Պարտատոմսերի ազատ առաքման դեպքում համակարգն ապահովում է պարտատոմսերով վերջնահաշվարկները` առանց դրամական միջոցների փոխանցման:

 

VII. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒՆ

 

49. Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսերի ձեռքբերումը, ինչպես նաև գանձապետական պահառուի կողմից իրականացվող գործառնությունների արարողակարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված գանձապետական պահառուի գործունեության կարգով:

50. Աճուրդին գանձապետական պահառուի միջոցով հայտերը ներկայացնելու առավելագույն սահմանը որոշում է թողարկողը: Մեկ ներդրողի կողմից ներկայացվող առաջարկության ծավալը սահմանում է թողարկողը:

51. Գանձապետական պահառուն, որպես ենթապահառու, պարտավոր է յուրաքանչյուր ուրբաթ օրվա դրությամբ պահառուին ներկայացնել հաշվետվություն` համաձայն N 12 ձևի, իր մոտ հաշվառվող պարտատոմսերի մասին: Հաշվետվությունը ներկայացնելու առավելագույն ժամկետը սահմանվում է հաջորդ առաջին աշխատանքային օրվա ժամը 1700-ն:

52. Գանձապետական պահառուն, որպես ենթապահառու, պատասխանատվություն է կրում սահմանված կարգով իր մոտ եղած դեպո հաշիվների ոչ պատշաճ վարման, հաշվետվությունները չներկայացնելու և բանկի կողմից ենթապահառուի գործունեությանը ներկայացվող այլ պահանջների ոչ պատշաճ կատարման համար:

 

VIII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ: ԱՃՈՒՐԴԸ

 

53. Աճուրդի անցկացման նպատակով բանկում ստեղծվում է աշխատանքային խումբ` թողարկողի և բանկի մեկական ներկայացուցիչներից:

54. Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին կարող են մասնակցել դիլերները և գանձապետական պահառուն (այսուհետ` աճուրդի մասնակիցներ): Ներդրողները, այդ թվում նաև՝ դիլեր չհանդիսացող առևտրային բանկերը (այսուհետ` ներդրողներ) աճուրդին կարող են մասնակցել իրենց հետ պայմանագիր կնքած դիլերի միջոցով՝ նրան ներկայացնելով պարտատոմսերի ձեռքբերման մասին հայտ` համաձայն N 13 ձևի: Դիլերը, որը դիլեր չհանդիսացող առևտրային բանկի համար աճուրդի ժամանակ ձեռք է բերել պարտատոմսեր, պարտավոր է աճուրդի ավարտից հետո նույն օրվա ընթացքում դրանք փոխանցել պահառուի մոտ վարվող առևտրային բանկի դեպո հաշվին:

55. Դիլերն աճուրդին կարող է մասնակցել համաձայն հետևյալ պայմանների`

1) դիլերն իրավունք ունի յուրաքանչյուր աճուրդի ներկայացնելու մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններով հայտեր: Դիլերը կարող է մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններ ներկայացնել ինչպես իր անունից իր հաշվին, այնպես էլ` իր անունից` ներդրողի հանձնարարությամբ, ներդրողի հաշվին.

2) դիլերն իրավունք ունի յուրաքանչյուր աճուրդի ներկայացնելու ոչ մրցակցային առաջարկություններ (ներառված են ինչպես դիլերի սեփական, այնպես էլ ներդրողների հանձնարարությամբ արված առաջարկությունները)` իր կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների առավելագույնը 20 տոկոսի չափով.

3) դիլերն իրավունք ունի յուրաքանչյուր աճուրդի իր անունից իր հաշվին ներկայացնելու առավելագույնը 20 մրցակցային և մեկ ոչ մրցակցային առաջարկություններ: Դիլերն իրավունք ունի յուրաքանչյուր աճուրդի իր անունից ներդրողի հաշվին ներկայացնելու առավելագույնը 20 մրցակցային և մեկ ոչ մրցակցային առաջարկություն.

4) դիլերի կողմից յուրաքանչյուր թողարկման տեղաբաշխման աճուրդին ներկայացվող իր սեփական առաջարկությունների ծավալը չի կարող գերազանցել այդ թողարկման ծավալը: Դիլերի կողմից յուրաքանչյուր թողարկման տեղաբաշխման աճուրդի ներդրողների հաշվին ներկայացվող առաջարկությունների ծավալը չի սահմանափակվում:

56. Գանձապետական պահառուն աճուրդին կարող է մասնակցել համաձայն հետևյալ պայմանների`

1) ներդրողների հանձնարարությամբ՝ ներդրողների հաշվին ներկայացնելով միայն ոչ մրցակցային առաջարկություն.

2) հայտում նշված ոչ մրցակցային առաջարկության ծավալը չպետք է գերազանցի թողարկողի կողմից պարտատոմսերի թողարկման մասին հրամանով սահմանված գանձապետական պահառուի կողմից պարտատոմսերի ձեռքբերման առավելագույն չափը:

57. Աճուրդի անցկացման ընթացակարգը սահմանվում է բանկի կողմից` համաձայնեցվելով թողարկողի հետ: Այդ ընթացակարգով սահմանվում են աճուրդի մասնակիցների կողմից հայտերի կազմման, ներկայացման, ընդունման, ստուգման, բավարարման պայմանները, աճուրդի արդյունքների ամփոփման և հրապարակման կարգը, բանկի և թողարկողի միջև ներկայացվող հաշվետվությունների ձևերը, արտակարգ իրավիճակներում աճուրդի ընդհատման, վերսկսման, աճուրդը չեղյալ հայտարարելու դեպքերը և կարգը, աճուրդի հետ կապված այլ դրույթներ:

 

IX. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

58. Պարտատոմսերի շրջանառությունը երկրորդային շուկայում պարտատոմսերի առք ու վաճառքի (այդ թվում նաև՝ ռեպո, հակադարձ ռեպո) գործարքների իրականացումն է, ինչպես նաև պարտատոմսերի ազատ առաքումը:

59. Պարտատոմսերի առք ու վաճառքի գործարքները կնքվում են սույն կարգին և արժեթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներին համապատասխան:

60. Երկրորդային շուկայում պարտատոմսերի շրջանառության կարգը սահմանում է բանկը` համաձայնեցնելով թողարկողի հետ:

 

X. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄԸ

 

61. Պարտատոմսերի գրավադրման կանոնները սահմանում է բանկը` համաձայնեցնելով թողարկողի հետ: Բանկի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման կարգով, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի, սահմանվում են պարտատոմսերի նկատմամբ գրավի իրավունքի և գրավի դադարման գրանցման կարգը, ինչպես նաև գրավի տակ գտնվող պարտատոմսերի շրջանառության և մարման կարգը:

 

XI. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

62. Թողարկողը կարող է հետ գնել իր կողմից թողարկված պարտատոմսերը: Թողարկողի կողմից հետ գնված պարտատոմսերը հաշվառվում են թողարկողի համապատասխան հաշվում:

63. Հետգնմանը կարող են մասնակցել բոլոր դիլերները: Հետգնման համար կարող են ներկայացվել առաջարկություններ՝ միայն նախապես հայտարարված եկամտաբերությամբ: Հետգնման առարկա կարող են լինել միայն առանց որևէ սահմանափակումների (ազատ) պարտատոմսերը: Դիլերը կարող է առաջարկություններ ներկայացնել ինչպես իր անունից` իր սեփական պարտատոմսերի, այնպես էլ իր անունից` ներդրողի հանձնարարությամբ, վերջինիս պատկանող պարտատոմսերի վերաբերյալ:

64. Թողարկողը պարտավոր է հետ գնել պարտատոմսերի այն ծավալը, որն առաջարկում են վաճառել հետգնման մասնակիցները: Պարտատոմսերի հետգնումն իրականացվում է բանկի կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն:

 

XII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

65. Շրջանառությունում գտնվող պարտատոմսերի մարումը կատարվում է թողարկողի կողմից սահմանված մարման օրը` մինչև ժամը 1230-ը։

66. Եթե պարտատոմսերի մարման օրը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ոչ աշխատանքային օր է, ապա պարտատոմսերի մարումն իրականացվում է հաջորդ աշխատանքային օրը:

67. Եթե պարտատոմսերի մարման օրը կա այլ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, ապա մարման և աճուրդի գործառնությունները կարող են կատարվել միաժամանակ՝ հաշվանցի սկզբունքով:

68. Պարտատոմսերի մարումն իրականացվում է բանկի կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

Ձև N 1

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

Պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պետական գրանցման համարը

 

1. Պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը հատկացվում է պետական գրանցման համար:

2. Պետական գրանցման համարը կազմված է տասներկու մասնիկից` X1X2-X3X4X5X6X7X8X9X10X11-X12:

3. Առաջին երկու մասնիկները` X1X2-ը, ցույց են տալիս երկրի ծածկագիրը` Հայաստանի Հանրապետություն (AM):

4. Երրորդ մասնիկը` X3-ը, ցույց է տալիս տվյալ պարտատոմսը թողարկողին` Հայաստանի Հանրապետության կառավարություն (G):

5. Չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասնիկները` X4X5X6-ը, ցույց են տալիս պարտատոմսերի տեսակը. պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր (T) և պարտատոմսերի ժամկետայնությունը` շաբաթներով:

6. X7X8X9X10X11 մասնիկները ցույց են տալիս տվյալ պարտատոմսի մարման ժամկետը (X7X8` օր, X9` ամիս, X10X11` տարի: 9 ամիսները նշվում են թվերով, իսկ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները` անգլերենի այբուբենի տառերով` համաձայն հետևյալ աղյուսակի.

1` հունվար 4` ապրիլ 7` հուլիս A` հոկտեմբեր
2` փետրվար 5` մայիս 8` օգոստոս B` նոյեմբեր
3` մարտ 6` հունիս 9` սեպտեմբեր C` դեկտեմբեր

7. Վերջին մասնիկը` X12-ը, ստուգիչ նիշն է, որը հաշվարկվում է հետևյալ չորս հաջորդական քայլով`

1) արժեթղթերի ծածկագրում տառային նիշերը փոխարինվում են համապատասխան թվերով՝ հետևյալ կարգով.

0=0 6=6 C=12 I=18 O=24 U=30
1=1 7=7 D=13 J=19 P=25 V=31
2=2 8=8 E=14 K=20 Q=26 W=32
3=3 9=9 F=15 L=21 R=27 X=33
4=4 A=10 G=16 M=22 S=28 Y=34
5=5 B=11 H=17 N=23 T=29 Z=35

2) ստացված շարքի յուրաքանչյուր թիվը բազմապատկվում է համապատասխան գործակցով: Շարքի կենտ դիրքերում գտնվող թվերի համար գործակիցը 2 է, զույգ դիրքերի դեպքում` 1: Շարքում դիրքերի հաշվառումը կատարվում է աջից ձախ.

3) նախորդ քայլում ստացված շարքի բոլոր թվերը գումարվում են.

4) եթե հանրագումարի արդյունքում ստացված թիվը վերջանում է 0-ով, ապա ստուգիչ թիվը 0 է: Այլապես, ստուգիչ թիվը հաշվարկվում է երրորդ փուլում ստացված թիվը հանելով այդ թվից մեծ, սակայն 10-ի նվազագույն բազմապատիկը հանդիսացող թվից:

 

Ձև N 2

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարում է ___ _________ 200  թ. ժամը ____ -ին կազմակերպել __________ թողարկման պարտատոմսերի հետգնում` ______ տարեկան եկամտաբերությամբ:

Հետգնմանը կարող են մասնակցել դիլերները: Պարտատոմսերի հետգնման համար նախատեսվող միջոցները ( _______ դրամ գումարով) կուտակված կլինեն միասնական գանձապետական հաշվին` հետգնմանը նախորդող օրը:

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

տեղակալ-գլխավոր գանձապետ

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

1. ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

(200  թ. ________ ___ -ի դրությամբ)

 

 

Պարտատոմսերի ծավալը (հազ. դրամ)

ՀՀ կենտրոնական բանկ*  
Ռեզիդենտ դիլեր բանկեր  
Ռեզիդենտ ոչ դիլեր բանկեր  

ընդամենը` ռեզիդենտ բանկեր

 
Ռեզիդենտ ոչ բանկ դիլերներ  
Ռեզիդենտ ոչ բանկ ներդրողներ  

ընդամենը` ռեզիդենտներ

 
Ոչ ռեզիդենտ բանկեր  
Ոչ ռեզիդենտ ոչ բանկ ներդրողներ  

ընդամենը` ոչ ռեզիդենտներ

 

Ընդամենը

 

 

*Ռեպո -

 

2. ԴԵՊՈ ՀԱՇՎԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ենթապա-
հառուի ծածկա-
գիրը

Սեփական պետական կարճաժամկետ պարտատոմսերի ծավալը

Ներդրողի պետական կարճաժամկետ պարտատոմսերի ծավալը

Սեփական միջին ժամկետայնության պարտատոմսերի ծավալը

Ներդրողների միջին ժամկետայնության պարտատոմսերի ծավալը

Սեփական երկարաժամկետ պարտատոմսերի ծավալը

Ներդրողների երկարաժամկետ պարտատոմսերի ծավալը

Ընդամենը` սեփական պարտա-
տոմսերը

Ընդամենը` ներդրողի պարտա-
տոմսերը

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 4

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

200  թ. _________ ___ -ին պետական (գանձապետական) պարտատոմսերի երկրորդային շուկայում կատարված գործառնությունների մասին

 

Թողարկումը

Մարման օրը

Գործարքի գինը

Գործարքի ծավալը

Եկամտաբերությունը (%)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռեպո (հակադարձ ռեպո) գործառնություններ

 

Թողարկումը

Գործարքի ծավալը

Գործարքի գինը

Ժամկետը (օր)

Ռեպո տոկոսադրույքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 5

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույնով բանկը տեղեկացնում է, որ 200  թ. ______ ___ -ին, ժամը___ -ին տեղի

կունենա Հայաստանի Հանրապետության ___________________ թողարկման

(թողարկման համարը)

պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ`

թողարկման ծավալը` _________________________ դրամ,

պոտենցիալ գնորդները` ___________________________ ,

գանձապետական պահառուի կողմից ներկայացվող առաջարկությունների առավելագույն ծավալը` ____________ դրամ,

գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը` _________ դրամ,

հասցեն` _____________________________________________,

այլ պայմաններ` _________________________________________։

Այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր սույն թողարկման պայմանների համաձայն իրավունք և ցանկություն ունեն ձեռք բերելու սույն թողարկման պարտատոմսերը, կարող են դիմել հետևյալ դիլերներին և գանձապետական պահառուի սպասարկման կետերին.

 

NN ը/կ

Դիլերը

Դիլերի ծածկագիրը

Հասցեն և հեռախոսահամարը

 

 

 

 

Ձև N 6

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույնով բանկը տեղեկացնում է, որ 200  թ. ________ _____ -ին տեղի կունենա

Հայաստանի Հանրապետության ________________ թողարկման պարտատոմսերի
  (թողարկման համարը)

հետգնում` ______ եկամտաբերությամբ: Հետգնմանը կարող են մասնակցել դիլերները:

Հետգնումը կկայանա 200  թ. ____________ ____ -ին, ժամը _______ -ին:

Հասցեն` ________________________________________________:

 

Ձև N 7

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Պարտատոմսերի աճուրդի արդյունքների մասին պաշտոնական հաշվետվությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

աճուրդի անցկացման հասցեն և ամսաթիվը` ________________________,

աճուրդին մասնակցած դիլերների թիվը` ___________________________,

ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը` _______ դրամ,

այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` ________________ դրամ,

այդ թվում` դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` ________________ դրամ,

գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` _________________ դրամ,

բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` _________ (դրամ),

աճուրդի սահմանային եկամտաբերությունը` __________________ տոկոս,

աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը` _________________ տոկոս:

 

Ձև N 8

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ( ___ -ՐԴ) ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույնով բանկը տեղեկացնում է պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին:

1. Թողարկման տեղաբաշխման աճուրդը կայացել է ____________________ ,

պարտատոմսերը կմարվեն _______________________

 

Աճուրդի մասնակիցների թիվը

Ներկայացված ծավալները (դրամ)

Դիլեր    
Գանձապետական պահառու    

Ընդամենը

   

2. Աճուրդի ընթացքում պարտատոմսերի ձեռքբերման բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է ___________________________:

3. Թողարկողի կողմից սահմանվել է մրցակցային առաջարկությունների բավարարման առավելագույն եկամտաբերությունը`__________________________:

4. Պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է _______:

5. Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի ընթացքում մասնակիցների կողմից ձեռք բերված պարտատոմսերը կազմել են՝

Աճուրդի մասնակցի անվանումը  Ձեռք է բերվել մրցակցային առաջարկություններով   Ձեռք է բերվել ոչ մրցակցային առաջարկություններով
  ծավալը (դրամ)   վճարված գումարը (դրամ) ծավալը (դրամ)  վճարված գումարը (դրամ) 
       

6. Հասույթը հաշվեգրվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվին` ______ ____________________ 200  թ.

 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Հաշվետվությունն ընդունվել է _____ ___________ 200  թ.

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարության կողմից`

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 9

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

200  Թ. ___________ ____ -ԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ( ___ -ՐԴ) ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Աճուրդի մասնակցի անվանումը

Արժեթղթերի ներկայացված ծավալը

Արժեթղթերի բավարարված ծավալը

Տարեկան եկամտաբերությունը

Կարգավիճակը

Մրցակցային առաջարկություններ

         

Ընդամենը

 

Ոչ մրցակցային առաջարկություններ

         

Ընդամենը

 

Կազմվել է _________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Ձև N 10

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

200  Թ. ________ ___ -ԻՑ ՄԻՆՉԵՎ 200  Թ. _______ ___ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Արժեթղթերի պետական գրանցման համարը  
Արժեթղթերի թողարկման ամսաթիվը  
Արժեթղթերի աճուրդի հերթական համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը  
Արժեթղթերի տեղաբաշխման ենթակա ծավալը  
Արժեթղթերի պահանջարկի ծավալը դրամ  
տոկոսով տեղաբաշխված ծավալի նկատմամբ  
Արժեթղթերի ձեռքբերման մրցակցային առաջարկությունների տարեկան եկամտաբերությունը (%) նվազագույնը  
առավելագույնը  
սահմանային  
Արժեթղթերի տեղաբաշխումից ստացված գումարը (դրամ)  

Տեղաբաշխված արժեթղթերի ծավալը (դրամ)

դիլերների սեփական

մրցակցային  
ոչ մրցակցային  

դիլերների ներդրողներ

մրցակցային  
ոչ մրցակցային  
գանձապետական պահառու  

Ընդամենը

 
Արժեթղթերի միջին կշռված տարեկան եկամտաբերությունը (%)  

 

Կազմվել է _________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Ձև N 11

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ (— -ՐԴ) ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Աճուրդի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հասցեն  
2. Աճուրդին մասնակցած դիլերների թիվը  
3. Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը (դրամ)  
այդ թվում`
դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ընդհանուր ծավալը (դրամ)
գանձապետական պահառուի կողմից ներկայացված հայտի ծավալը (դրամ)
 
4. Բավարարված հայտերի ընդհանուր ծավալը (դրամ)  
5. Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը (%)  
6. Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված տարեկան եկամտաբերությունը (%)  

 

Ձև N 12

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ՄՈՏ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

____ ____________ 200  թ.

 

Թողարկում

Ազատ

Կալանված

Ընդամենը

1. Ռեզիդենտ իրավաբանական անձինք
       
2. Ռեզիդենտ ֆիզիկական անձինք
       
3. Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք
       

Ընդամենը

     

Ձև N 13

 

ՀՀ պետական (գանձապետական)

կարճաժամկետ պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

 

N ___________________

____ ____________ 200  թ.

(ներդրողի ծածկագիրը)

 

Հ Ա Յ Տ  N ____

 

_________________ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

(թողարկման համարը)

 

_______________________ պատրաստակամություն է հայտնում առաջնային տեղաբաշխման

(ներդրողի անվանումը)

աճուրդի ժամանակ իր հաշվին գնել ____ օր մարման ժամկետով, հետևյալ գներով պարտատոմսեր.

 

Մրցակցային

NN ը/կ

պարտատոմսերի ծավալը (դրամ)

պարտատոմսերի գնման գինը (դրամ)

     
     
     
     
     
     
     
     
     
     
Ընդամենը
 

Ոչ մրցակցային

1.

  միջին կշռված

 

Ներդրող

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Գլխավոր հաշվապահ

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ. Տ.

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն պայմաններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի (այսուհետ՝ պարտատոմս) թողարկման պայմանները:

2. Պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` թողարկող) կողմից` Հայաստանի Հանրապետության անունից, և ապահովված են պետության ամբողջ ունեցվածքով:

3. Սույն պայմանների համաձայն թողարկված և շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի թողարկման պայմաններում փոփոխություններ չեն կարող նախատեսվել:

4. Պարտատոմսեր կարող են ձեռք բերել իրավաբանական և ֆիզիկական անձինք:

5. Պարտատոմսերի թողարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով, որը հանդիսանում է հիմք` պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացնելու նպատակով աճուրդներ կազմակերպելու համար: Հրամանում սահմանված թողարկման չափանիշները նախօրոք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` բանկ) հետ: Թողարկողը թողարկման օրվանից ոչ ուշ, քան տասն օր առաջ բանկին է փոխանցում պարտատոմսերի թողարկման մասին հրամանը:

6. Յուրաքանչյուր թողարկում ձևակերպվում է գլոբալ հավաստագրով` համաձայն N 1 ձևի` երկու բնօրինակից, որոնցից մեկը պահվում է թողարկողի մոտ, իսկ մյուսը` բանկում: Բանկը, հաստատելով գլոբալ հավաստագիրը, արտահայտում է իր համաձայնությունը թողարկման չափանիշներին: Բանկն իրավունք չունի հրաժարվելու թողարկման տեղաբաշխման իրականացումից, հրաժարվելու շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերն սպասարկելուց, եթե ստորագրել է գլոբալ հավաստագիրը:

7. Թողարկողը պարտատոմսերի թողարկման մասին հրամանում ամրագրում է թողարկման օրը, հերթական համարը, ուղենշային լինելը, թողարկման ծավալը, մարման օրը, արժեկտրոնների վճարման օրերը, արժեկտրոնների եկամտաբերությունը, պարտատոմսի ձեռքբերման համար պահանջարկի նվազագույն ծավալը, քայլը, գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների նվազագույն ծավալը, որը չի կարող սահմանվել տեղաբաշխման ենթակա ծավալի մեկ տոկոսից ավելի, դիլերի կողմից ներկայացվող մրցակցային առաջարկությունների առավելագույն ծավալը, պոտենցիալ գնորդներին ներկայացվող սահմանափակումները: Գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալի 20 տոկոսը:

8. Թողարկողը կարող է հերթական նոր թողարկման պարտատոմսերը հայտարարել ուղենշային պարտատոմսեր: Թողարկվող պարտատոմսերը համարվում են ուղենշային, եթե դրա մասին նշված է թողարկման մասին հրամանում և գլոբալ հավաստագրում: Նույն թողարկման ժամկետայնությամբ նոր ուղենշային պարտատոմսերի թողարկման դեպքում նախկինում թողարկվածը դադարում է ուղենշային համարվելուց:

9. Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է թողարկողի կողմից տրված տեղաբաշխման աճուրդի կազմակերպման մասին հանձնարարագրի հիման վրա, բանկի կողմից կազմակերպվող փակ աճուրդների միջոցով:

10. Պարտատոմսերը կարող են վաճառվել անվանական արժեքի նկատմամբ զեղչատոկոսով կամ հավելավճարով և մարվում են անվանական արժեքով: Յուրաքանչյուր առաջարկություն բավարարվում է` հիմք ընդունելով դրանում նշված եկամտաբերությունը:

11. Միջին ժամկետայնության պարտատոմսերը թողարկվում են 15 ամսվանից մինչև 5 տարի մարման ժամկետով: Երկարաժամկետ պարտատոմսերը թողարկվում են 6-30 տարի մարման ժամկետով:

12. Պարտատոմսերը ոչ փաստաթղթային (ոչ թղթային եղանակով թողարկված) արժեթղթեր են: Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումն իրականացվում է հատուկ հաշիվներում (դեպո հաշիվներում) համապատասխան գրառումներ կատարելու միջոցով (այսուհետ` պարտատոմսերի դեպո հաշվառում): Պարտատոմսերի դեպո հաշվառումն իրականացվում է երկու մակարդակով՝ կենտրոնական պահառուի (այսուհետ՝ պահառու) և ենթապահառուների մոտ դեպո հաշիվներ վարելով: Պարտատոմսերի սեփականության իրավունքը ձեռք է բերվում այդ պարտատոմսերը պահառուի կամ ենթապահառուի մոտ սեփականատիրոջ անվամբ բացված դեպո հաշվում մուտքագրվելուց հետո: Պարտատոմսերի սեփականատիրոջը, ըստ պահանջի, տրվում է տեղեկանք պարտատոմսերի դեպո հաշվի մասին` համաձայն NN 2 և 3 ձևերի:

13. Արժեկտրոններով եկամուտը վճարվում է եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան պարբերականությամբ: Արժեկտրոններով եկամուտը վճարվում է թողարկման օրվանից յուրաքանչյուր երրորդ ամսվա, վեցերորդ ամսվա կամ հաջորդ տարվա համապատասխան օրը:

14. Թողարկողը պարտավոր է սահմանված ժամկետներում թողարկել և ապահովել շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի մարումն ու արժեկտրոնային եկամուտների վճարումը:

15. Թողակողն իրավասու է հետ գնելու իր կողմից թողարկված պարտատոմսերը:

16. Թողարկողն իրավասու է թողարկված պարտատոմսերը տեղաբաշխելու ամբողջությամբ կամ մաս-մաս` թողարկման վերաբացման միջոցով: Յուրաքանչյուր վերաբացման ծավալը հայտարարվում է դրա տեղաբաշխման օրվանից նվազագույնը հինգ օր առաջ: Թողարկման հերթական վերաբացված ծավալն ամբողջությամբ չտեղաբաշխվելու դեպքում չտեղաբաշխված պարտատոմսերի ծավալը գումարվում է այդ թողարկման տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալին:

17. Թողարկողն իր կողմից սահմանված և հրապարակված պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հիման վրա ընտրում է գործակալներ և դիլերներ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

Ձև N 1

 

ՀՀ պետական (գանձապետական)

միջին ժամկետայնության և երկարաժամ-

կետ արժեկտրոնային պարտատոմսերի

թողարկման պայմանների

 

Օրինակ N _____

 

Գ Լ Ո Բ Ա Լ  Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր  N ____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ) ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵՆՇԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ

 

Սույն գլոբալ հավաստագիրը կազմված է ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության (երկարաժամկետ) արժեկտրոնային ուղենշային պարտատոմսերի N ___ թողարկման ամբողջ ծավալի համար: Պարտատոմսերը թողարկվում են համաձայն ՀՀ օրենսդրության: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվել են թողարկման հիմնական հետևյալ չափանիշները`

պետական գրանցման համարը` ______________ ,

թողարկման ծավալը` ______________ դրամ,

պարտատոմսերի թողարկման օրը` ___ _______ 200  թ.,

արժեկտրոնների վճարման օրերը` ___ _______ 200  թ.,

արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ ______ %,

պարտատոմսերի մարման օրը` ___ ________ 200  թ.:

Պարտատոմսերի շրջանառությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշմամբ հաստատված պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի:

Սույն գլոբալ հավաստագիրը կազմված է երկու բնօրինակից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ:

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար ___________ ______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

քաղ. Երևան ____ __________ 200  թ.

Թողարկման չափանիշները համաձայնեցված են ՀՀ կենտրոնական բանկի հետ:
 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ ____________ _________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

քաղ. Երևան ____ __________ 200  թ.

________________________________________________________

Արժեկտրոնների վճարումները կատարվել են ____ ________ 200  թ.:

Մարումը կատարվել է ____ ___________ 200  թ.:

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

___________ _____________

____________ _____________

(ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

(ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

______ ____________ 200  թ.

_____ ______________ 200  թ.

 

Ձև N 2

 

ՀՀ պետական (գանձապետական)

միջին ժամկետայնության և երկարաժամ-

կետ արժեկտրոնային պարտատոմսերի

թողարկման պայմանների

 

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

_____________ ՍԵՓԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(ենթապահառուի անվանումը)

 

__________________ դրությամբ

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Արժեթղթերի պետական գրանցման համարը

Թողարկման ամսաթիվը

Մինչև մարումը օրերի թիվը

Ազատ արժեթղթերի ծավալը

Գրավադրված արժեթղթերի ծավալը

Արգելանքի տակ դրված արժեթղթերի ծավալը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

ՀՀ կենտրոնական բանկի բանկային

գործառնությունների բաժնի պետ

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Պատասխանատու կատարող

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

ՀՀ պետական (գանձապետական)

միջին ժամկետայնության և երկարաժամ-

կետ արժեկտրոնային պարտատոմսերի

թողարկման պայմանների

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

________________________ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(ներդրողի անունը, անվանումը)

 

______________________ դրությամբ

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Արժեթղթերի պետական գրանցման համարը

Թողարկման ամսաթիվը

Մինչև մարումը օրերի թիվը

Ազատ արժեթղթերի ծավալը

Գրավադրված արժեթղթերի ծավալը

Արգելանքի տակ դրված արժեթղթերի ծավալը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

Ենթապահառուի լիազոր անձանց

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Դ.Կ.

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի (այսուհետ` պարտատոմս) տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կանոնները:

 

I. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ, ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կարգի համաձայն պարտատոմսերի շուկայի մասնակիցներ են թողարկողը, բանկը, գործակալները, դիլերները և ներդրողները:

3. Սույն կարգով պարտատոմսերի շուկայում պահառուական գործունեությունն ապահովող ենթակառուցվածքներ են կենտրոնական պահառուն (այսուհետ` պահառու) և ենթապահառուները:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) թողարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և պարտատոմսերի սեփականատերերի առջև պարտավորություն է կրում պարտատոմսերով ամրագրված իրավունքների իրականացման ժամանակ.

2) բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է, որը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն թողարկողի ֆինանսական գործակալն է: Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների սպասարկման նպատակով բանկը հանդես է գալիս որպես պահառու, իրականացնում է պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցումը, համապատասխան գործարքների վերջնահաշվարկը, վերահսկում է ենթապահառուներին.

3) գործակալ` առևտրային բանկը, վարկային կազմակերպությունը և այլ ֆինանսական կազմակերպություն, որը թողարկողի ու բանկի հետ կնքել է պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր: Պարտատոմսերով գործարքների իրականացման ժամանակ գործակալը գործում է իր անունից` իր հաշվին կամ իր անունից՝ ներդրողի հաշվին` նրա հանձնարարությամբ.

4) դիլեր` առևտրային բանկը, վարկային կազմակերպությունը և այլ ֆինանսական կազմակերպություն, որը թողարկողի ու բանկի հետ կնքել է պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում դիլերի գործառույթների կատարման մասին պայմանագիր: Պարտատոմսերով գործարքների իրականացման ժամանակ դիլերը գործում է իր անունից` իր հաշվին կամ իր անունից՝ ներդրողի հաշվին` նրա հանձնարարությամբ.

5) ներդրող` յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, համաձայն սույն կարգի և գործող օրենսդրության, սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր և գործակալ (դիլեր) չէ: Այդ իրավունքի իրականացման համար ներդրողը պարտավոր է ենթապահառուի հետ կնքել պայմանագիր, որը սահմանում է ենթապահառուի կողմից ներդրողների պարտատոմսերի պահառության կարգը, գործակալի (դիլերի) դեպքում` նաև ներդրողի կողմից պարտատոմսերի ձեռքբերման, տնօրինման և վաճառքի կարգը, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտավորությունները: Գործակալը (դիլերը) և գործակալ (դիլեր) չհանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը (այսուհետ` գործակալ (դիլեր) չհանդիսացող բանկեր) պարտատոմսերի թողարկումների առաջնային տեղաբաշխման ժամանակ կարող են հանդես գալ որպես ներդրող` սույն կարգով սահմանված ընթացակարգի համաձայն: Գործակալ (դիլեր) չհանդիսացող բանկերին պատկանող պարտատոմսերից բխող իրավունքները (սեփականության, գրավի, այլ) ենթակա են գրանցման` անմիջապես պահառուի մոտ.

6) ֆինանսական կազմակերպություն` այն կազմակերպությունը, որին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է պետական պարտատոմսերի շուկայում զբաղվել դիլերային գործունեությամբ.

7) պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ (այսուհետ` համակարգ)` պահառուի մոտ վարվող դեպո հաշիվներում պարտատոմսերի հաշվառման և պարտատոմսերով գործարքների վերջնահաշվարկների իրականացումն ապահովող համակարգ.

8) պահառու` թողարկողի առջև պարտատոմսերի թողարկման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող և պարտատոմսերի թողարկման գլոբալ հավաստագիրը պահող ու հաշվառող, պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք: Պահառուի գործառույթներն իրականացնում է բանկը.

9) ենթապահառու` պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք, որտեղ, ըստ առանձին ներդրողների, հաշվառվում են վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը: Ենթապահառուի գործառույթներ իրականացնում են գործակալները, դիլերները: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ.

10) արժեկտրոն` թողարկողի կողմից պարտատոմսի սեփականատիրոջը մինչև մարման օրը ներառյալ նախապես սահմանված որոշակի պարբերականությամբ և տոկոսադրույքով պարտատոմսի անվանական արժեքի դիմաց տոկոսագումարի վճարման կտրոնն է.

11) թողարկողի դրամական հաշիվ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական միասնական հաշիվն է` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում.

12) աճուրդ` պարտատոմսերի թողարկումների տեղաբաշխման, հետգնման նպատակով կազմակերպվող փակ մրցութային գործընթաց, որի ժամանակ պարտատոմս ձեռք բերելու, վաճառելու նպատակով պոտենցիալ գնորդները, վաճառողները ներկայացնում են հայտեր.

13) թողարկման վերաբացում` յուրաքանչյուր թողարկման պարտատոմսերի հերթական մասնաբաժնի տեղաբաշխման մասին որոշման ընդունում.

14) տեղաբաշխում` պարտատոմսերի վաճառք առաջնային շուկայում` փակ աճուրդների միջոցով.

15) պատշաճ դեպո հաշվառում` պահառուական գործունեություն իրականացնող անձանց կողմից սույն կարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան դեպո հաշվառման իրականացում.

16) հատուկ դրամական հաշիվ` ոչ բանկ գործակալի (դիլերի) համար բանկում բացված դրամական հաշիվ, որը նախատեսվում է պարտատոմսերով և իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների համար: Բանկային օրվա վերջում բանկը զրոյացնում է այդ հաշիվը` հաշվում մնացած միջոցները փոխանցելով ոչ բանկ գործակալի (դիլերի) կողմից նախապես սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկի թղթակցային հաշվին:

 

II. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Թողարկողն իրավունք ունի թողարկելու պարտատոմսեր` միայն սույն կարգի և պարտատոմսերի թողարկման պայմանների համաձայն:

6. Թողարկողը հաշվարկում է պարտատոմսերի թողարկման հերթական համարները` համաձայն N 1 ձևի, որոնք նշվում են թողարկման հրամանում, գլոբալ հավաստագրում և հանձնարարագրերում:

7. Թողարկողն իրավունք ունի թողարկված պարտատոմսերը տեղաբաշխելու ամբողջությամբ կամ մաս-մաս` թողարկման հերթական վերաբացման հիման վրա: Յուրաքանչյուր վերաբացման ծավալը որոշվում է դրա տեղաբաշխման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

8. Թողարկողն իրավունք ունի հետ գնելու իր կողմից թողարկված պարտատոմսերը` սույն կարգով նախատեսված եղանակով:

9. Թողարկողն իրավունք ունի հետ գնելու բանկի կողմից երկրորդային շուկայից ձեռք բերված պարտատոմսերը` թողարկողի և բանկի միջև փոխհամաձայնեցված գներով:

10. Թողարկողն իրավունք ունի իր կողմից սահմանված և հրապարակված պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հիման վրա ընտրելու գործակալներ և դիլերներ, նրանց հետ կնքելու պայմանագիր և լուծելու այն: Չափանիշներն առնվազն բնութագրում են վերջին մեկ տարում թեկնածուների ֆինանսական վիճակը և ֆինանսական շուկայում գործունեությունը: Գործակալի (դիլերի) կարգավիճակ ստանալու համար դիմումներ կարող են ներկայացվել թողարկողի հայտարարության հիման վրա:

11. Թողարկողը պարբերաբար կազմակերպում է հանդիպում գործակալների հետ` ներքին պարտքի շուկայում առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով:

12. Թողարկողը պարտավոր է թողարկման օրվանից ոչ ուշ, քան տասն օր առաջ բանկ փոխանցել պարտատոմսերի թողարկման մասին հրամանը և գլոբալ հավաստագրերը:

13. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ բանկ փոխանցել աճուրդի կազմակերպման մասին հանձնարարագիրը` համաձայն N 2 ձևի:

14. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի հետգնման օրվանից առնվազն երեք օր առաջ բանկ փոխանցել հետգնման կազմակերպման մասին հանձնարարագիրը` համաձայն NN 3 և 4 ձևերի:

15. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարման և մարման համար հատկացված բյուջետային միջոցների վճարման հանձնարարականը բանկ ներկայացնել արժեկտրոնային եկամուտների վճարման ու մարման ամսաթվից մեկ աշխատանքային օր առաջ: Եթե պարտատոմսերի մարման կամ արժեկտրոնային եկամուտների վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա պարտատոմսերը կմարվեն ու արժեկտրոնային եկամուտները կվճարվեն հաջորդ աշխատանքային օրը:

16. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի մարման և (կամ) արժեկտրոնային եկամտի վճարման օրը՝ մինչև ժամը 1230-ը, ապահովել մարման և (կամ) արժեկտրոնային եկամտի վճարման համար բավարար միջոցների առկայությունը բանկում` իր դրամական հաշվում:

 

III. ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Բանկը պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման գործակալ է:

18. Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների սպասարկման նպատակով բանկը հանդես է գալիս որպես պահառու, իրականացնում է համապատասխան գործառնությունների հաշվառումը, գործարքներից բխող իրավունքների գրանցումը, վերջնահաշվարկ և վերահսկում է ենթապահառուներին: Բանկը թողարկողի անունից, պարտատոմսերի թողարկման հրամանի և տեղաբաշխման աճուրդի կազմակերպման մասին հանձնարարագրի հիման վրա կազմակերպում և իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդները, ինչպես նաև թողարկողի հանձնարարականի հիման վրա ապահովում է պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումներն ու մարումը:

19. Բանկը թողարկողի կողմից տրված հետգնման (հետգնման աճուրդի կազմակերպման) հանձնարարագրի հիման վրա կազմակերպում է պարտատոմսերի հետգնումը (հետգնման աճուրդը):

20. Բանկը թողարկողին տրամադրում է պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն` բացառությամբ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների:

21. Բանկը պարտավոր է յուրաքանչյուր գործակալի (դիլերի), ինչպես նաև գործակալ (դիլեր) չհանդիսացող բանկի անվանմամբ բացել դեպո հաշիվ (դեպո հաշիվներ): Դեպո հաշիվն առանձնահատուկ է յուրաքանչյուր հաշվետիրոջ համար և պարունակում է նրան բնորոշ ծածկագիր (գրանցման ծածկագիր): Դեպո հաշիվն արտացոլվում է հաշվետիրոջ հետ կնքված պայմանագրում, նշվում հաշվառման փաստաթղթերում և գործարքների գրանցման ժամանակ: Պարտատոմսերի շուկայում գործող գործակալի (դիլերի) գրանցման ծածկագիրն օգտագործվում է բոլոր այն պետական պարտատոմսերով իրականացվող գործառնությունների համար, որոնց հաշվառումն իրականացվում է պահառուի կողմից:

22. Բանկը պարտավոր է յուրաքանչյուր ոչ բանկ գործակալի (դիլերի) համար բանկում բացել հատուկ դրամական հաշիվ:

23. Բանկը ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում թողարկողին ներկայացնում է տեղեկանք յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ պետական պարտատոմսերի սեփականատերերի և դեպո հաշիվների մնացորդների մասին` համաձայն N 5 ձևի:

24. Բանկը պարտավոր է մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղել բյուջետային միջոցները, որոնք հատկացվել են թողարկողի կողմից համապատասխան վճարման հանձնարարականով:

25. Եթե տեղաբաշխվող թողարկման պարտատոմսերի իրացումից ստացված հասույթը գերազանցում է նույն օրը մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցների գումարը, ապա բանկը պարտավոր է գերազանցող գումարը հաշվեգրել թողարկողի դրամական հաշվի վրա:

26. Բանկը թողարկողին տրամադրում է օրական տեղեկատվություն պարտատոմսերի երկրորդային շուկայում կայացած գործարքների մասին` ոչ ուշ, քան գործարքների կնքման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն N 6 ձևի:

27. Բանկը պարտավոր է զանգվածային լրատվամիջոցներին տրամադրել թողարկողի կողմից հաստատված առաջիկա թողարկումների մասին տեղեկատվությունը` համաձայն N 7 ձևի, պարտատոմսերի հերթական տեղաբաշխման օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ տրամադրել տեղաբաշխման աճուրդի մասին տեղեկատվություն` համաձայն N 8 ձևի, հետգնման օրվանից երեք օր առաջ տրամադրել հետգնման կազմակերպման մասին տեղեկատվություն` համաձայն NN 9 և 10 ձևերի, աճուրդի օրը մինչև ժամը 1300-ը տրամադրել աճուրդի արդյունքների մասին տեղեկատվություն` համաձայն N 11 ձևի:

28. Բանկը պարտավոր է աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը թողարկողին ներկայացնել թողարկման տեղաբաշխման մասին հաշվետվություններ` համաձայն NN 12, 13, 14 և 15 ձևերի:

29. Պարտատոմսերի մարման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր հետո բանկը պարտավոր է թողարկողին ներկայացնել մարված թողարկման գլոբալ հավաստագիրը:

 

IV. ԴԻԼԵՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Դիլերն իրավունք ունի իր անունից` իր հաշվին, կամ իր անունից` ներդրողի հանձնարարությամբ, ներդրողի հաշվին, միայն մրցակցային առաջարկություններով մասնակցելու պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին:

31. Դիլերը ենթապահառու է և վարում է իր ներդրողների դեպո հաշիվները:

32. Ոչ բանկ դիլերների պարտատոմսերով գործառնությունների դրամական հաշվարկներն իրականացվում են բանկում բացված հատուկ դրամական հաշվի միջոցով:

33. Դիլերը, որպես ենթապահառու, պատասխանատվություն է կրում սահմանված կարգի համաձայն իր մոտ եղած դեպո հաշիվների ոչ պատշաճ վարման, հաշվետվություններ չներկայացնելու և բանկի կողմից ներկայացվող այլ պահանջների ոչ պատշաճ կատարման համար: Դեպո հաշվառման ոչ պատշաճ վարման դեպքում դիլերի նկատմամբ կիրառվում են պատասխանատվության միջոցներ` համաձայն թողարկողի, բանկի և դիլերի միջև կնքված պայմանագրի:

34. Դիլերը պարտավոր է պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների գործառնություններն իրականացնելու համար իր համապատասխան հաշվում ապահովել անհրաժեշտ չափով դրամական միջոցներ:

35. Պարտատոմսերի շուկայում դիլերի կարգավիճակ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն առևտրային բանկերը, վարկային և ֆինանսական կազմակերպությունները, որոնք դիմել են թողարկողին` համապատասխան կարգավիճակ ստանալու համար, բավարարում են թողարկողի կողմից սահմանված չափանիշները, և որոնց հետ թողարկողն ու բանկը կնքել են պայմանագիր:

36. Դիլերը կարող է իր կարգավիճակից զրկվել թողարկողի որոշմամբ` համաձայն պայմանագրի: Կարգավիճակից զրկելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում, և դիլերի պայմանագիրը դադարում է որոշման ընդունման օրվանից մեկ ամիս հետո: Բանկը և դիլերը որոշման մասին տեղեկացվում են որոշման ընդունման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

37. Դիլերին կարգավիճակից զրկելու դեպքում կամ դիլերային գործունեությունը դադարելու այլ դեպքերում, դիլերի ներդրողներին, իսկ դիլերն առևտրային բանկ չլինելու դեպքում նաև վերջինիս սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, սեփականատերերի ցանկությամբ, պետք է տեղափոխվեն այլ ենթապահառուներ: Ընդ որում, որոշումն ստանալու պահից մեկ օրվա ընթացքում դիլերը պարտավոր է ներդրողներին տեղեկացնել իր կարգավիճակից զրկվելու կամ գործունեությունը դադարեցնելու, ինչպես նաև ներդրողների պարտատոմսերը մեկամսյա ժամկետում ներդրողների ընտրած այլ ենթապահառու տեղափոխելու մասին: Մեկամսյա ժամկետում ներդրողների կողմից իրենց պարտատոմսերն այլ ենթապահառու տեղափոխման մասին հանձնարարական չտրվելու դեպքում պարտատոմսերը բանկի կողմից մեկօրյա ժամկետում տեղափոխվում են դիլերի կողմից ընդունված` հաճախորդների սպասարկման պայմաններով սահմանված ենթապահառուի մոտ: Այդ պահից էլ դիլերի գործունեությունը, որպես ենթապահառու, դադարում է: Եթե դիլերը պետական պարտատոմսերի շուկայի մյուս հատվածներում շարունակում է հանդես գալ որպես գործակալ կամ դիլեր, կամ կազմակերպություն է, որին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ, և որը դիլերի կարգավիճակից զրկելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում պահառուի հետ կնքել է ենթապահառության պայմանագիր, ապա նա իրավունք ունի շարունակելու ենթապահառուի գործառույթների իրականացումը:

38. Դիլերի կարգավիճակից գործակալի կարգավիճակին անցումն իրականացվում է դիլերի դիմումի հիման վրա, նոր պայմանագրի կնքմամբ, որով դադարեցվում է պետական պարտատոմսերի շուկայում դիլերի գործառույթների կատարման մասին պայմանագիրը: Կարգավիճակի փոփոխության դեպքում չի գործում սույն կարգի 38-րդ կետով սահմանված պահանջը:

39. Դիլերը պարտավոր է սահմանել պարտատոմսերով հաճախորդների սպասարկման պայմաններ, որոնք պետք է համապատասխանեն բանկի որոշմամբ սահմանված պահանջներին:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

40. Գործակալը թողարկողի գործընկերն է ներքին պետական պարտքի կառավարման գործում:

41. Գործակալին համապատասխան կարգավիճակ շնորհվում է թողարկողի հետ կնքված պայմանագրով:

42. Գործակալը ենթապահառու է և վարում է իր ներդրողների դեպո հաշիվները:

43. Ոչ բանկ գործակալների պարտատոմսերով գործառնությունների դրամական հաշվարկներն իրականացվում են բանկում բացված հատուկ դրամական հաշվի միջոցով:

44. Գործակալը, որպես ենթապահառու, պատասխանատվություն է կրում սահմանված կարգով իր մոտ եղած դեպո հաշիվների ոչ պատշաճ վարման, հաշվետվությունների չներկայացման և բանկի կողմից ենթապահառուի գործունեությանը ներկայացվող այլ պահանջների ոչ պատշաճ կատարման համար: Դեպո հաշվառման ոչ պատշաճ վարման դեպքում գործակալի նկատմամբ կիրառվում են պատասխանատվության միջոցներ` համաձայն թողարկողի, բանկի և գործակալի միջև կնքված պայմանագրի:

45. Գործակալը պարտավոր է մասնակցել պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդներին` համաձայն սույն կարգով սահմանված պայմանների:

46. Գործակալն իրավունք ունի մասնակցելու պարտատոմսերի հետգնմանը՝ համաձայն սույն կարգով սահմանված ընթացակարգի:

47. Գործակալը պարտավոր է մշտապես կատարել ուղենշային պարտատոմսերի գնանշում` համաձայն սահմանված գնանշման կանոնների, որոնք համաձայնեցվում են թողարկողի հետ: Գնանշված պարտատոմսերով գործարքներից անհիմն ձևով հրաժարվելու դեպքում գործակալի նկատմամբ կիրառվում են պատասխանատվության միջոցներ` համաձայն պայմանագրի:

48. Պարտատոմսերի շուկայում գործակալ կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն առևտրային բանկերը, վարկային և ֆինանսական կազմակերպությունները, որոնք դիմել են թողարկողին համապատասխան կարգավիճակ ստանալու համար, բավարարում են թողարկողի կողմից սահմանված չափանիշները, և որոնց հետ կնքվել է պայմանագիր:

49. Գործակալն իր կարգավիճակից կարող է զրկվել թողարկողի որոշմամբ` համաձայն պայմանագրի: Կարգավիճակից զրկելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում, և գործակալի պայմանագիրը դադարում է որոշման ընդունման օրվանից մեկ ամիս հետո: Բանկը և գործակալը որոշման մասին տեղեկացվում են որոշման ընդունման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

50. Գործակալին կարգավիճակից զրկելու դեպքում նրա ներդրողներին, իսկ գործակալն առևտրային բանկ չլինելու դեպքում նաև վերջինիս սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, սեփականատերերի ցանկությամբ, պետք է տեղափոխվեն այլ ենթապահառուներ: Ընդ որում, որոշումն ստանալու պահից մեկ օրվա ընթացքում գործակալը պարտավոր է ներդրողներին տեղեկացնել իր կարգավիճակից զրկվելու կամ գործունեությունը դադարեցնելու մասին, ինչպես նաև ներդրողների պարտատոմսերը մեկամսյա ժամկետում ներդրողների ընտրած այլ ենթապահառու տեղափոխելու վերաբերյալ հայտնելու պարտավորության մասին: Մեկամսյա ժամկետում ներդրողների կողմից իրենց պարտատոմսերն այլ ենթապահառու տեղափոխելու մասին հանձնարարական չտալու դեպքում պարտատոմսերը բանկի կողմից մեկօրյա ժամկետում տեղափոխվում են գործակալի կողմից ընդունված` հաճախորդների սպասարկման պայմաններով սահմանված ենթապահառուի մոտ: Այդ պահից էլ գործակալի գործունեությունը, որպես ենթապահառու, դադարում է: Եթե գործակալը պետական պարտատոմսերի շուկայի մյուս հատվածներում շարունակում է հանդես գալ որպես գործակալ կամ դիլեր, կամ կազմակերպություն է, որին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառուական գործունեությամբ, և որը գործակալի կարգավիճակից զրկելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում պահառուի հետ կնքել է ենթապահառության պայմանագիր, ապա նա իրավունք ունի շարունակելու ենթապահառուի գործառույթների իրականացումը:

51. Գործակալի կարգավիճակից դիլերի կարգավիճակին անցումն իրականացվում է նրա դիմումի հիման վրա, նոր պայմանագրի կնքմամբ, որով դադարեցվում է պետական պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիրը: Կարգավիճակի փոփոխության դեպքում չի գործում սույն կարգի 50-րդ կետով սահմանված պահանջը:

52. Գործակալը պարտավոր է սահմանել պարտատոմսերով հաճախորդների սպասարկման պայմաններ, որոնք պետք է համապատասխանեն բանկի որոշմամբ սահմանված պահանջներին:

 

VI. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

53. Պահառության գործունեության օբյեկտ են պարտատոմսերը: Պարտատոմսերի պահառության գործունեությունը պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցման գործունեությունն է:

54. Պարտատոմսերով հավաստված իրավունքներն ամրագրվում են, ինչպես նաև այդ իրավունքները փոխանցվում, վերապահվում և սահմանափակվում են երկմակարդակ պահառուական համակարգով՝ պահառուի և ենթապահառուների մոտ վարվող դեպո հաշիվների վրա պարտատոմսերի վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու միջոցով:

55. Պահառուի գործառույթները կատարում է բանկը, իսկ ենթապահառուների գործառույթները՝ գործակալները (դիլերները), ինչպես նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել պահառուական գործունեությամբ:

56. Պահառուն իր իրավական ակտերով սահմանում է պարտատոմսերի պահառության գործունեության կարգը, պահանջները և պայմանները, դեպո հաշվառման կարգը, պահառուի և ենթապահառուների մոտ վարվող դեպո հաշիվների տեսակները, դեպո հաշվեհամարների ծածկագրավորման կարգը, պարտատոմսերով գործառնությունների իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերին ներկայացվող պահանջները և պարտադիր վավերապայմանները: Պահառուի կողմից սահմանված նորմերը ենթապահառուների համար կրում են պարտադիր բնույթ:

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

57. Համակարգի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով և համաձայնագրերով:

58. Համակարգի օպերատորի գործառույթները կատարում է բանկը:

59. Բանկն իր իրավական ակտերով սահմանում է համակարգում մասնակցության չափանիշները, պարտատոմսերով գործառնությունների իրականացման ընթացակարգերը, պարտատոմսերով գործառնությունների իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (աճուրդի հայտերը, առք ու վաճառքի, ազատ առաքման, գրավադրման մասին հանձնարարականները և այլն) ներկայացնելու կարգը, համակարգի միջոցով վերջնահաշվարկների իրականացման ընթացակարգերը, հաշվարկների կանոնները, համակարգի գործառնական ժամերը և համակարգի գործունեությանն ու աշխատանքի տեխնոլոգիային վերաբերող այլ դրույթներ:

60. Համակարգի միջոցով կարող են հաշվարկներ իրականացնել միայն համակարգի մասնակից հանդիսացող անձինք: Ներդրողների (բացառությամբ գործակալ (դիլեր) չհանդիսացող բանկերի) պարտատոմսերով գործարքների դեպո հաշվարկները և դրամական հաշվարկները կատարվում են գործակալների (դիլերների) միջոցով:

61. Համակարգի մասնակիցների կողմից երկրորդային շուկայում պարտատոմսերով իրականացվող գործարքները կատարվում են երկու փուլով. գործարքների հետ կապված պայմանների համաձայնեցումը (պայմանագրի կնքումը) կատարվում է անմիջապես մասնակցող կողմերի միջև` համակարգից դուրս, իսկ պարտատոմսերի հաշվառումը, պարտատոմսերով գործառնությունները, դեպո հաշվարկները և, անհրաժեշտության դեպքում, դրամական հաշվարկներն իրականացվում են համակարգի միջոցով:

62. Համակարգի միջոցով վերջնահաշվարկներն իրականացվում են՝

1) համակարգում վարվող մասնակիցների դեպո հաշիվների միջոցով (պարտատոմսերով հաշվարկների համար).

2) բանկում վարվող մասնակիցների դրամային հաշիվների միջոցով (դրամական հաշվարկների համար):

63. Բանկ չհանդիսացող գործակալների (դիլերների) դրամական հաշվարկները կատարվում են սույն կարգի 4-րդ կետով սահմանված հատուկ դրամական հաշվով:

64. Համակարգն ապահովում է պարտատոմսերի և դրամական միջոցների վերջնահաշվարկների իրականացումը ԴիՎիՓի (առաքում վճարման դիմաց) սկզբունքով: Պարտատոմսերի ազատ առաքման դեպքում համակարգն ապահովում է պարտատոմսերով վերջնահաշվարկները` առանց դրամական միջոցների փոխանցման:

 

VIII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ: ԱՃՈՒՐԴԸ

 

65. Աճուրդի անցկացման նպատակով բանկում ստեղծվում է աշխատանքային խումբ` կազմված թողարկողի և բանկի մեկական ներկայացուցչից:

66. Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին կարող են մասնակցել գործակալները և դիլերները (այսուհետ` աճուրդի մասնակիցներ): Ներդրողները, այդ թվում` նաև գործակալ (դիլեր) չհանդիսացող առևտրային բանկերն աճուրդին կարող են մասնակցել իրենց հետ պայմանագիր կնքած գործակալի (դիլերի) միջոցով` նրան ներկայացնելով պարտատոմսերի ձեռքբերման մասին հայտ` համաձայն N 16 ձևի: Գործակալը (դիլերը), որը գործակալ (դիլեր) չհանդիսացող առևտրային բանկի համար աճուրդի ժամանակ ձեռք է բերել պարտատոմսեր, պարտավոր է աճուրդի ավարտից հետո նույն օրվա ընթացքում դրանք փոխանցել պահառուի մոտ վարվող առևտրային բանկի դեպո հաշվին: Գործակալը (դիլերը) ներդրողի կարգավիճակով կարող է աճուրդին մասնակցել նաև այլ գործակալի (դիլերի) միջոցով` համաձայն գործակալ (դիլեր) չհանդիսացող բանկերի համար սահմանված ընթացակարգերի:

67. Դիլերն աճուրդին կարող է մասնակցել` համաձայն հետևյալ պայմանների`

1) դիլերը պարտատոմսերի աճուրդին կարող է իր անունից` իր հաշվին կամ իր անունից, ներդրողի հանձնարարությամբ՝ ներդրողի հաշվին ներկայացնել միայն մրցակցային առաջարկություններ.

2) դիլերի հայտը կարող է ընդգրկել առավելագույնը քսան մրցակցային առաջարկություն: Ներդրողների հայտը կարող է ընդգրկել առավելագույնը քսան մրցակցային առաջարկություն.

3) դիլերի սեփական և դիլերի ներդրողների հայտերում նշված առաջարկությունների հանրագումարը չպետք է գերազանցի թողարկողի կողմից պարտատոմսերի թողարկման մասին հրամանով սահմանված դիլերի կողմից պարտատոմսերի ձեռքբերման առավելագույն չափը:

68. Գործակալն աճուրդին կարող է մասնակցել` համաձայն հետևյալ պայմանների՝

1) գործակալը պարտավոր է յուրաքանչյուր աճուրդի մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններով հայտեր ներկայացնել: Գործակալը կարող է մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններ ներկայացնել ինչպես իր անունից` իր հաշվին, այնպես էլ` իր անունից, ներդրողի հանձնարարությամբ` ներդրողի հաշվին.

2) գործակալը պարտավոր է յուրաքանչյուր աճուրդի մրցակցային առաջարկություններ (ներառված են ինչպես գործակալի սեփական, այնպես էլ ներդրողների հանձնարարությամբ արված առաջարկությունները) ներկայացնել պարտատոմսերի տեղաբաշխման ենթակա ծավալի մեկ տոկոսից ոչ պակաս ծավալով.

3) գործակալը պարտավոր է յուրաքանչյուր աճուրդի ոչ մրցակցային առաջարկություններ (ներառված են ինչպես գործակալի սեփական, այնպես էլ ներդրողների հանձնարարությամբ արված առաջարկությունները) ներկայացնել թողարկողի կողմից պարտատոմսերի թողարկման մասին հրամանով սահմանված ծավալից ոչ պակաս ծավալով.

4) ոչ մրցակցային առաջարկությունների սահմանված նվազագույն ծավալի գերազանցման դեպքում գործակալն իրավունք ունի ոչ մրցակցային առաջարկություններ ներկայացնելու իր կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների առավելագույնը 20 տոկոսի չափով.

5) գործակալն իրավունք ունի յուրաքանչյուր աճուրդին իր անունից` իր հաշվին ներկայացնելու առավելագույնը քսան մրցակցային և մեկ ոչ մրցակցային առաջարկություններ: Գործակալն իրավունք ունի յուրաքանչյուր աճուրդին իր անունից` ներդրողի հաշվին ներկայացնելու առավելագույնը քսան մրցակցային և մեկ ոչ մրցակցային առաջարկություն.

6) գործակալի կողմից յուրաքանչյուր թողարկման տեղաբաշխման աճուրդին ներկայացվող սեփական առաջարկությունների ծավալը չի կարող գերազանցել այդ օրը տեղաբաշխման ենթակա ծավալը: Գործակալի կողմից յուրաքանչյուր թողարկման տեղաբաշխման աճուրդին ներդրողների հաշվին ներկայացվող առաջարկությունների ծավալը չի սահմանափակվում:

69. Աճուրդի անցկացման ընթացակարգը սահմանվում է բանկի կողմից՝ համաձայնեցնելով թողարկողի հետ: Այդ ընթացակարգով սահմանվում են աճուրդի մասնակիցների կողմից հայտերի կազմման, ներկայացվելու, ընդունման, ստուգման, բավարարման պայմանները, աճուրդի արդյունքների ամփոփման և հրապարակման կարգը, բանկի և թողարկողի միջև ներկայացվող հաշվետվությունների ձևերը, արտակարգ իրավիճակներում աճուրդի ընդհատման, վերսկսման, աճուրդը չեղյալ հայտարարելու դեպքերը և կարգը, աճուրդին վերաբերող այլ դրույթներ:

 

IX. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

70. Պարտատոմսերի շրջանառությունը երկրորդային շուկայում պարտատոմսերի առք ու վաճառքի (այդ թվում` նաև ռեպո, հակադարձ ռեպո) գործարքների իրականացումն է, ինչպես նաև պարտատոմսերի ազատ առաքումը:

71. Պարտատոմսերի առք ու վաճառքի գործարքները կնքվում են սույն կարգին և արժեթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներին համապատասխան:

72. Երկրորդային շուկայում պարտատոմսերի շրջանառության կարգը սահմանում է բանկը՝ համաձայնեցնելով թողարկողի հետ:

 

X. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄԸ

 

73. Պարտատոմսերի գրավադրման կանոնները սահմանում է բանկը` համաձայնեցնելով թողարկողի հետ: Բանկի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման կարգը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի, սահմանում է պարտատոմսերի նկատմամբ գրավի իրավունքի և գրավի դադարման գրանցման կարգը, ինչպես նաև գրավի տակ գտնվող պարտատոմսերի շրջանառության և մարման կարգը:

 

XI. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

74. Թողարկողը կարող է հետ գնել իր կողմից թողարկված պարտատոմսերը: Թողարկողի կողմից հետ գնված պարտատոմսերը հաշվառվում են թողարկողի համապատասխան հաշվում:

75. Հետգնմանը կարող են մասնակցել միայն գործակալները:

76. Հետգնումը կարող է իրականացվել երկու եղանակով` մրցակցային առաջարկությունների ներկայացմամբ աճուրդի կազմակերպմամբ և նախապես հայտարարված եկամտաբերությամբ հետգնման կազմակերպմամբ:

77. Հետգնման առարկա կարող են լինել միայն առանց որևէ սահմանափակումների (ազատ) պարտատոմսերը: Գործակալը կարող է առաջարկություններ ներկայացնել ինչպես իր անունից` իր սեփական պարտատոմսերի վերաբերյալ, այնպես էլ իր անունից՝ ներդրողի հանձնարարությամբ, վերջինիս պատկանող պարտատոմսերի վերաբերյալ:

78. Մրցակցային առաջարկությունների ներկայացմամբ աճուրդի կազմակերպման դեպքում թողարկողը նախապես հայտարարարում է պարտատոմսերի այն ծավալի մասին, որը պատրաստվում է հետ գնել: Հետգնման աճուրդի ժամանակ գործակալները կարող են ներկայացնել միայն մրցակցային առաջարկություններ` նշելով պարտատոմսերի ծավալը և եկամտաբերությունը:

79. Նախապես հայտարարված եկամտաբերությամբ հետգնման կազմակերպման դեպքում թողարկողը նախապես հայտարարում է այն եկամտաբերության մասին, որով պատրաստվում է հետ գնել պարտատոմսերը: Հետգնման համար կարող են ներկայացվել առաջարկություններ` միայն նախապես հայտարարված եկամտաբերությամբ: Հայտերի առկայության դեպքում թողարկողը պարտավոր է հետ գնել պարտատոմսերի ներկայացված ամբողջ ծավալը:

80. Հետգնման աճուրդի անցկացման ընթացակարգը սահմանվում է բանկի կողմից` համաձայնեցնելով թողարկողի հետ: Այդ ընթացակարգով սահմանվում են հետգնման աճուրդի մասնակիցների կողմից հայտերի կազմման, ներկայացման, ընդունման, ստուգման, բավարարման պայմանները, հետգնման աճուրդի արդյունքների ամփոփման և հրապարակման կարգը, բանկի և թողարկողի միջև ներկայացվող հաշվետվությունների ձևերը, արտակարգ իրավիճակներում հետգնման աճուրդի ընդհատման, վերսկսման, աճուրդը չեղյալ հայտարարելու դեպքերը և կարգը, աճուրդին վերաբերող այլ դրույթներ:

81. Հետգնման անցկացման ընթացակարգը սահմանվում է բանկի կողմից` համաձայնեցնելով թողարկողի հետ: Այդ ընթացակարգով սահմանվում են հետգնման մասնակիցների կողմից հայտերի կազմման, ներկայացման, ընդունման, ստուգման, բավարարման պայմանները, հետգնման արդյունքների ամփոփման և հրապարակման կարգը, բանկի և թողարկողի միջև ներկայացվող հաշվետվությունների ձևերը, արտակարգ իրավիճակներում հետգնման ընդհատման, վերսկսման, հետգնումը չեղյալ հայտարարելու դեպքերը և կարգը, այլ դրույթներ:

 

XII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

82. Շրջանառությունում գտնվող պարտատոմսերը համարվում են մարված, եթե վճարվել են բոլոր արժեկտրոնային եկամուտները և պարտատոմսերի անվանական արժեքը:

83. Յուրաքանչյուր արժեկտրոնով եկամտի վճարում իրականացվում է պարտատոմսերի թողարկմանը հաջորդող յուրաքանչյուր երրորդ, վեցերորդ, տասներկուերորդ ամսվա համապատասխան օրը` մինչև ժամը 1230-ը` մինչև մարման ժամկետը լրանալը:

84. Եթե պարտատոմսերի մարման և արժեկտրոնով եկամտի վճարման օրը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ոչ աշխատանքային օր է, ապա պարտատոմսերը մարվում են հաջորդ աշխատանքային օրը:

85. Եթե պարտատոմսերի մարման օրը կա այլ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, ապա մարման, արժեկտրոնային եկամտի վճարման և աճուրդի գործառնությունները կարող են կատարվել միաժամանակ՝ հաշվանցի սկզբունքով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

Ձև N 1

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

Պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պետական գրանցման համարը

 

1. Պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը հատկացվում է պետական գրանցման համար:

2. Պետական գրանցման համարը կազմված է տասներկու մասնիկից` X1X2-X3X4X5X6X7X8X9X10X11-X12:

3. Առաջին երկու մասնիկները` X1X2-ը, ցույց են տալիս երկրի ծածկագիրը` Հայաստանի Հանրապետություն (AM):

4. Երրորդ մասնիկը` X3-ը, ցույց է տալիս տվյալ պարտատոմսը թողարկողին՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն (G):

5. Չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասնիկները` X4X5X6-ը, ցույց են տալիս պարտատոմսերի տեսակը. պետական (գանձապետական) միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերը (N) և պարտատոմսերի ժամկետայնությունը` ամիսներով, պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը (B) և պարտատոմսերի ժամկետայնությունը` տարիներով:

6. X7X8X9X10X11 մասնիկները ցույց են տալիս տվյալ պարտատոմսի մարման ժամկետը (X7X8` օր, X9` ամիս, X10X11` տարի): 9 ամիսները նշվում են թվերով, իսկ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները` անգլերենի այբուբենի տառերով` համաձայն հետևյալ աղյուսակի.

1` հունվար 4` ապրիլ 7` հուլիս A` հոկտեմբեր
2` փետրվար 5` մայիս 8` օգոստոս B` նոյեմբեր
3` մարտ 6` հունիս 9` սեպտեմբեր C` դեկտեմբեր

7. Վերջին մասնիկը` X12-ը, ստուգիչ նիշն է, որը հաշվարկվում է հետևյալ չորս հաջորդական քայլերով`

1) արժեթղթերի ծածկագրում տառային նիշերը փոխարինվում են համապատասխան թվերով` հետևյալ կարգով.

0=0 6=6 C=12 I=18 O=24 U=30
1=1 7=7 D=13 J=19 P=25 V=31
2=2 8=8 E=14 K=20 Q=26 W=32
3=3 9=9 F=15 L=21 R=27 X=33
4=4 A=10 G=16 M=22 S=28 Y=34
5=5 B=11 H=17 N=23 T=29 Z=35

 

2) ստացված շարքի յուրաքանչյուր թիվը բազմապատկվում է համապատասխան գործակցով: Շարքի կենտ դիրքերում գտնվող թվերի համար գործակիցը 2 է, զույգ դիրքերի դեպքում` 1: Շարքում դիրքերի հաշվառումը կատարվում է աջից ձախ.

3) նախորդ քայլում ստացված շարքի բոլոր թվերը գումարվում են.

4) եթե հանրագումարի արդյունքում ստացված թիվը վերջանում է 0-ով, ապա ստուգիչ թիվը 0 է: Այլապես, ստուգիչ թիվը հաշվարկվում է երրորդ փուլում ստացված թիվը հանելով այդ թվից մեծ, սակայն 10-ի նվազագույն բազմապատիկը հանդիսացող թվից:

 

Ձև N 2

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

______ ___________ 200  թ.

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարում է ___ ______ 200  թ. ժամը _____ իրականացնել _____________ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ` ______ դրամ ծավալով: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները և դիլերները: Գործակալներն իրենց և իրենց ներդրողների անունից կարող են ներկայացնել մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններ: Գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների նվազագույն ծավալը սահմանվում է տեղաբաշխման ծավալի _____ տոկոսը: Դիլերներն իրենց և իրենց ներդրողների անունից կարող են ներկայացնել միայն մրցակցային առաջարկություններ:

Աճուրդի ժամանակ գործում են թողարկման տեղաբաշխման ժամանակ սահմանված պայմանները:

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

տեղակալ-գլխավոր գանձապետ

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

______ ___________ 200  թ.

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարում է ___ ______ 200  թ. ժամը______ կազմակերպել _____________ թողարկման պարտատոմսերի հետգնում` _____ տարեկան եկամտաբերությամբ:

Հետգնմանը կարող են մասնակցել միայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման գործակալները:

Պարտատոմսերի հետգնման համար նախատեսվող միջոցները (______ դրամ գումարով) կուտակված կլինեն միասնական գանձապետական հաշվին` հետգնմանը նախորդող օրը:

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

տեղակալ-գլխավոր գանձապետ

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 4

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

______ ___________ 200  թ.

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարում է ___ ______ 200  թ. ժամը _____ կազմակերպել ____________ թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ` ______ դրամ ծավալով:

Հետգնմանը կարող են մասնակցել միայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման գործակալները, որոնք կարող են ներկայացնել միայն մրցակցային առաջարկություններ:

Պարտատոմսերի հետգնման համար նախատեսվող միջոցները (_______ դրամ գումարով) կուտակված կլինեն միասնական գանձապետական հաշվին` աճուրդին նախորդող օրը:

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

տեղակալ-գլխավոր գանձապետ

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 5

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

1. ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ`

 

_____ ____________ 200  ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Պարտատոմսերի ծավալը (հազ. դրամ)

ՀՀ կենտրոնական բանկ*  
Ռեզիդենտ դիլեր բանկեր  
Ռեզիդենտ ոչ դիլեր բանկեր  

ընդամենը` ռեզիդենտ բանկեր

 
Ռեզիդենտ ոչ բանկ դիլերներ  
Ռեզիդենտ ոչ բանկ ներդրողներ  

ընդամենը` ռեզիդենտներ

 
Ոչ ռեզիդենտ բանկեր  
Ոչ ռեզիդենտ ոչ բանկ ներդրողներ  

ընդամենը` ոչ ռեզիդենտներ

 

Ընդամենը

 

 

*Ռեպո -

 

2. ԴԵՊՈ ՀԱՇՎԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ենթապա-
հառուի ծածկա-
գիրը

Սեփական պետական կարճաժամկետ պարտատոմսերի ծավալը

Ներդրողի պետական կարճաժամկետ պարտատոմսերի ծավալը

Սեփական միջին ժամկետայնության պարտատոմսերի ծավալը

Ներդրողների միջին ժամկետայնության պարտատոմսերի ծավալը

Սեփական երկարաժամկետ պարտատոմսերի ծավալը

Ներդրողների երկարաժամկետ պարտատոմսերի ծավալը

Ընդամենը` սեփական պարտա-
տոմսերը

Ընդամենը` ներդրողի պարտա-
տոմսերը

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից`

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 6

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

____ ___________ 200  Թ. ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Թողարկումը

Մարման օրը

Գործարքի գինը

Գործարքի ծավալը

Եկամտաբերությունը (%)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռեպո (հակադարձ ռեպո) գործառնություններ

 

Թողարկումը

Գործարքի ծավալը

Գործարքի գինը

Ժամկետը (օր)

Ռեպո տոկոսադրույքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից`

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 7

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն հայտարարությամբ բանկը տեղեկացնում է, որ 200  թ. _________ ___ -ին

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը թողարկելու է

_______________ թողարկման (ուղենշային) պարտատոմսեր` հետևյալ պարամետրերով`

(թողարկման համարը)

 

թողարկման ծավալը` _________ դրամ,

արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` _____ տոկոս,

արժեկտրոնների վճարման պարբերականությունը` ______________,

այլ պայմաններ__________________________________________:

 

Այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր սույն թողարկման պայմանների համաձայն իրավունք և ցանկություն ունեն ձեռք բերելու սույն թողարկման պարտատոմսերը, կարող են դիմել հետևյալ գործակալներին և դիլերներին`

 

NN ը/կ

Գործակալը (դիլերը)

Հասցեն և հեռախոսահամարը

 

 

 

 

Ձև N 8

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն հայտարարությամբ բանկը տեղեկացնում է, որ 200  թ. ________ ____ -ին

տեղի կունենա Հայաստանի Հանրապետության _______________ թողարկման
  (թողարկման համարը)

պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ`

 

տեղաբաշխման ծավալը` ________ դրամ,

արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` ___________ տոկոս,

արժեկտրոնների վճարման պարբերականությունը`_______________,

պարտատոմսերի ձեռքբերման նվազագույն ծավալը, քայլը` ___________:

Աճուրդը կկայանա 200 թ. _________ ____ -ին, ժամը ________ -ին:

Հասցեն` _____________________________________________:

 

Այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր սույն թողարկման պայմանների համաձայն իրավունք և ցանկություն ունեն ձեռք բերելու սույն թողարկման պարտատոմսերը, կարող են դիմել հետևյալ գործակալներին և դիլերներին`

 

NN ը/կ

Գործակալը (դիլերը)

Հասցեն և հեռախոսահամարը

 

 

 

 

Ձև N 9

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

_______________ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն հայտարարությամբ բանկը տեղեկացնում է, որ 200  թ. ________ ____ -ին

տեղի կունենա Հայաստանի Հանրապետության _____________ թողարկման

  (թողարկման համարը)
պարտատոմսերի հետգնում` _________________ եկամտաբերությամբ: Հետգնմանը կարող են մասնակցել միայն գործակալները: Հետգնումը կկայանա 200  թ. __________ ____ -ին, ժամը _______________ -ին:

Հասցեն` _______________________________________________

 

Ձև N 10

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

_______________ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն հայտարարությամբ բանկը տեղեկացնում է, որ 200  թ. ________ ____ -ին

տեղի կունենա Հայաստանի Հանրապետության ______________ թողարկման

  (թողարկման համարը)

պարտատոմսերի հետգնման աճուրդ`___________ դրամ ծավալով: Հետգնմանը կարող են մասնակցել միայն գործակալները: Հետգնումը կկայանա 200  թ. __________ ____ -ին, ժամը _______________ -ին:

Հասցեն` ____________________________________________

 

Ձև N 11

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Պարտատոմսերի աճուրդի արդյունքների մասին պաշտոնական հաշվետվությունը պարունակում է`

աճուրդի անցկացման հասցեն, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը` ____________ ______________________________________________________,

աճուրդին մասնակցած գործակալների թիվը` _________________________,

աճուրդին մասնակցած դիլերների թիվը` ____________________________,

ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը` __________ դրամ,

ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` _______ դրամ,

բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` __________ դրամ,

աճուրդի սահմանային եկամտաբերությունը` ____________________ տոկոս,

աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը` ___________________ տոկոս:

 

Ձև N 12

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ( __ -ՐԴ) ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հաշվետվությամբ բանկը տեղեկացնում է պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին:

1. Թողարկման տեղաբաշխման աճուրդը կայացել է __________________ ,

պարտատոմսերը կմարվեն` _________________________________

 

Աճուրդի մասնակիցների թիվը

Ներկայացված ծավալները (դրամ)

Դիլեր    
Գործակալ    

Ընդամենը

   

2. Աճուրդի ընթացքում պարտատոմսերի ձեռքբերման բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է ____________________________:

3. Թողարկողի կողմից սահմանվել է մրցակցային առաջարկությունների բավարարման առավելագույն եկամտաբերությունը` __________________________:

4. Պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է _______:

5. Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի ընթացքում մասնակիցների կողմից ձեռք բերված պարտատոմսերը կազմել են`

Աճուրդի մասնակցի անվանումը  Ձեռք է բերվել մրցակցային առաջարկություններով   Ձեռք է բերվել ոչ մրցակցային առաջարկություններով
  ծավալը (դրամ)   վճարված գումարը (դրամ) ծավալը (դրամ)  վճարված գումարը (դրամ) 
       

6. Հասույթը հաշվեգրվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվին` ____ ____________ 200  թ.:

 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Հաշվետվությունն ընդունվել է _____ ___________ 200  թ.

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարության կողմից`

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 13

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ( ____ -ՐԴ) 200  Թ. __________ ____ - ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Աճուրդի մասնակցի անվանումը

Արժեթղթերի ներկայացված ծավալը

Արժեթղթերի բավարարված ծավալը

Տարեկան եկամտաբերությունը

Կարգավիճակը

Մրցակցային առաջարկություններ

         

Ընդամենը

 

Ոչ մրցակցային առաջարկություններ

         

Ընդամենը

 

_________________________________________________

Կազմվել է ____ _______________ 200  թ.

 

Ձև N 14

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

200  Թ. ________ ___ -ԻՑ ՄԻՆՉԵՎ 200  Թ. __________ ___ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արժեթղթերի պետական գրանցման համարը  
Արժեթղթերի թողարկման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը  
Արժեթղթերի աճուրդի հերթական համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը  
Արժեթղթերի տեղաբաշխման ենթակա ծավալը  
Արժեթղթերի պահանջարկի ծավալը դրամ  
տոկոսով տեղաբաշխված ծավալի նկատմամբ  
Արժեթղթերի ձեռքբերման մրցակցային առաջարկությունների տարեկան եկամտաբերությունը (%) նվազագույնը  
առավելագույնը  
սահմանային  
Արժեթղթերի տեղաբաշխումից ստացված գումարը (դրամ)  

Տեղաբաշխված արժեթղթերի ծավալը (դրամ)

գործակալների սեփական

մրցակցային  
ոչ մրցակցային  
դիլերների սեփական մրցակցային  
ոչ մրցակցային  

գործակալների ներդրողներ

մրցակցային  
ոչ մրցակցային  
դիլերների ներդրողներ մրցակցային  
ոչ մրցակցային  
գանձապետական պահառու  

Ընդամենը

 
Արժեթղթերի միջին կշռված տարեկան եկամտաբերությունը (%)  

_________________________________________________

Կազմվել է ____ _______________ 200  թ.

 

Ձև N 15

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ( __ -ՐԴ) ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Աճուրդի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և հասցեն  
2. Աճուրդին մասնակցած գործակալների թիվը  
3. Աճուրդին մասնակցած դիլերների թիվը
4. Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը (դրամ)  
այդ թվում`
գործակալների ներկայացրած ոչ մրցակցային առաջարկությունների ընդհանուր ծավալը (դրամ)
 
5. Բավարարված հայտերի ընդհանուր ծավալը (դրամ)  
6. Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը (%)  
7. Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված տարեկան եկամտաբերությունը (%)  

 

Ձև N 16

 

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղա-

բաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի

 

N ___________________

____ ____________ 200  թ.

(ներդրողի ծածկագիրը)

 

Հ Ա Յ Տ  N ____

 

_________________ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

(թողարկման համարը)

 

_______________________ պատրաստակամություն է հայտնում առաջնային տեղաբաշխման

(ներդրողի անվանումը)

աճուրդի ժամանակ իր հաշվին գնել ____ թողարկման հետևյալ եկամտաբերությամբ պարտատոմսեր.

 

NN ը/կ

Մրցակցային

Պարտատոմսերի ծավալը (դրամ)

Պարտատոմսերի եկամտաբերությունը (տոկոս)

     
     
     
     
     
     
     
     
     
     
Ընդամենը
 

Ոչ մրցակցային

1.

  միջին կշռված

 

Ներդրող

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Գլխավոր հաշվապահ

___________

_____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.