Գլխավոր տեղեկություն
Համար
N 1335-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) Հոդ.1259
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2008 թվականի N 1335-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 212-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության և դրանց տարանցիկ փոխադրման կարգավորման հանձնաժողովի կանոնակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 212-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված հանձնաժողովի անհատական կազմում «Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Վահանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ» բառերով, «Ա. Գևորգյան - ՀՀ էներգետիկայի նախարարության ատոմային էներգետիկայի վարչության պետ» բառերը` «Ա. Գևորգյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի վարչության պետ» բառերով, «Ս. Ֆահրադյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսասակագնային վարչության պետ» բառերը` «Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ» բառերով և «Լ. Շահինյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) բառերը` «Լ. Շահինյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 24

Երևան