ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1254-Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 15-րդ հոդվածի 11-րդ մասերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) ձևերով ուսուցման մասնագիտությունների ցանկը և կարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 7 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1254-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Դասիչը |
Մասնագիտությունների խումբը, մասնագիտությունը |
Որակավորումը |
1 |
2 |
3 |
0500 |
Արվեստ և դիզայն | |
0514 |
Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն |
Նկարիչ-ապակեպատող |
Ցուցափեղկեր ձևավորող | ||
Գեղարվեստական ձևավորող | ||
Սանրվածքներ ցուցադրող | ||
Հագուստների ցուցադրող (մոդել) | ||
Ծաղկի գեղարվեստական ձևավորող | ||
Միջոցառումների սրահների ձևավորող | ||
Սեղանի ձևավորող | ||
0515 |
Զարդակիրառական արվեստ |
Ասեղնագործ-ժանեկագործ (ձեռագործ) |
Բրուտագործ | ||
Խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող | ||
Փայտյա գեղարվեստական իրեր պատրաստող | ||
Կաշվե գեղարվեստական իրեր պատրաստող | ||
Քանդակագործ-դրվագող | ||
Փայտի գեղարվեստական փորագրող | ||
Մետաղի գեղարվեստական փորագրող | ||
Ոսկերիչ | ||
Քարի գեղարվեստական փորագրող | ||
Ոսկրի գեղարվեստական փորագրող | ||
Գորգագործ | ||
Գոբելենագործ | ||
Մանրանկարիչ | ||
Կիսաթանկարժեք և թանկարժեք քարեր մշակող | ||
Հախճապակյա իրեր նկարազարդող | ||
Դերձակ-մոդելավորող | ||
0900 Օգտակար հանածոների արդյունահանում | ||
0901 |
Հանքարդյունաբերական մեքենաների և սարքավորումների շահագործում |
Մաքրման հանքախորշի լեռնագործ |
Լեռնարդյունաբերական մեքենաների մեքենավար | ||
0904 |
Օգտակար հանածոների հարստացում |
Խտացուցիչների ապարատավար |
Չափաքանակ որոշող | ||
Ջարդող մեքենավար | ||
Աղացող մեքենավար | ||
Կառավարման վահանակի օպերատոր | ||
Չորացնող մեքենավար | ||
Քամող մեքենավար | ||
Հարստացնող | ||
Գոլորշացման ապարատավար | ||
Հատիկավորման ապարատավար | ||
0907 |
Հետախուզաշահագործողական հորատում |
Հորատման աշտարակի մոնտաժող |
Հորատման աշտարակի մոնտաժող-եռակցող | ||
Հորատման աշտարակի մոնտաժող-էլեկտրամոնտաժող | ||
Հորատող սարքավորման մեքենավար | ||
1000 Էներգետիկա | ||
1001 |
Էլեկտրասարքավորումների արտադրություն |
Էլեկտրական մեքենաների էլեմենտներ փաթաթող |
Էլեկտրական մեքենաների և ապարատների հավաքող | ||
1002 |
Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում |
Էլեկտրասարքավորումների նորոգման և սպասարկման էլեկտրամոնտաժող |
1003 |
Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում |
Էլեկտրասարքավորումների նորոգման փականագործ-էլեկտրիկ |
Վերելակների էլեկտրամեխանիկ | ||
Առևտրային և սառեցնող սարքավորումների էլեկտրամեխանիկ | ||
Էլեկտրական վերելակներ մոնտաժող | ||
1004 |
Էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական սպասարկում |
Արտագնագործարարական բրիգադի էլեկտրամոնտաժող |
Ենթակայաններ սպասարկող էլեկտրամոնտաժող | ||
Ռելեային պաշտպանության սարքավորումներ և ավտոմատիկա նորոգող էլեկտրամոնտաժող | ||
Բաշխիչ ցանցերի շահագործման էլեկտրամոնտաժող | ||
1005 |
Էլեկտրական սարքերի, մեքենաների և ապարատների փորձարկում |
Դետալներ և սարքեր փորձարկող |
Էլեկտրական մեքենաների, ապարատների և սարքերի հավաքման հսկիչ | ||
1006 |
Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում |
Կաթսաների մեքենավար |
Կաթսայատան օպերատոր | ||
Կաթսայատներ սպասարկող փականագործ | ||
Ջերմային ցանցեր սպասարկող փականագործ | ||
Կաթսայատների սարքավորումներ նորոգող փականագործ | ||
Ջերմային ցանցերի սարքավորումներ նորոգող փականագործ | ||
1007 |
Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոնտաժում |
Բաշխիչ սարքերի և երկրորդային շղթաների էլեկտրամոնտաժող |
Էլեկտրասարքավորումների, ուժային և լուսավորող ցանցերի էլեկտրամոնտաժող | ||
1100 Մետաղամշակում | ||
1103 |
Մետաղամշակման արտադրության և նյութամշակման տեխնոլոգիա |
Մետաղ և համաձուլվածքներ հալող |
Կաղապարող | ||
Փայտե մոդելներ մոդելավորող | ||
Ձուլող | ||
1105 |
Մետաղների մշակման տեխնոլոգիա` ճնշմամբ |
Մուրճով և մամլիչով աշխատող դարբին |
Դարբին-դրոշմող | ||
Ձեռքով կռող դարբին | ||
Դարբնամամլային սարքավորումների կարգավորող | ||
Դրոշմող | ||
1200 Մեքենաշինական սարքավորումներ և տեխնոլոգիաներ | ||
1207 |
Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա |
Գազաեռակցող |
Եռակցման աշխատանքների հսկիչ | ||
Էլեկտրաեռակցող | ||
Ավտոմատ և կիսաավտոմատ մեքենաների էլեկտրաեռակցող | ||
Ձեռքով եռակցման էլեկտրաեռակցող | ||
Գազաեռակցմամբ կտրող | ||
1210 |
Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա |
Հաստոցային և փականագործական աշխատանքների հսկիչ |
Հաստոցների և կայանքների ավտոմատ և կիսաավտոմատ գծերի օպերատոր | ||
Ծրագրային ղեկավարմամբ հաստոցների օպերատոր | ||
Լայն պրոֆիլի հաստոցավար | ||
Խառատ | ||
Ֆրեզող | ||
Հղկող | ||
Խառատ-ներտաշող | ||
1211 |
Սարքավորումների տեխնիկական շահագործում |
Ավտոմատ գծերի և ագրեգատային հաստոցներ կարգավորող |
Ծրագրային ղեկավարմամբ հաստոցներ և մանիպուլյատորներ կարգավորող | ||
Փականագործ-գործիքագործ | ||
Մեխանիկական հավաքման աշխատանքների փականագործ | ||
Փականագործ-վերանորոգող | ||
1900 Ընդհանուր և հատուկ նշանակության սարքեր | ||
1902 |
Ժամացույցների արտադրության տեխնոլոգիա և նորոգում |
Ժամացույցների և քարերի արտադրության հսկիչ |
Ժամացույցների հավաքովի բաղադրիչներ հավաքող | ||
Ժամացույցներ հավաքող | ||
Ժամագործ (մեխանիկական ժամացույցների նորոգման) | ||
Ժամագործ (էլեկտրոնային և կվարցային ժամացույցների նորոգման) | ||
1903 |
Չափիչ-ստուգիչ սարքերի և ավտոմատիկայի տեխնիկական շահագործում |
Չափիչ-ստուգիչ սարքերի և ավտոմատիկայի փականագործ |
1908 |
Օպտիկամեխանիկական արտադրության սարքավորումներ և տեխնոլոգիա |
Օպտիկական դետալների և սարքերի հսկիչ |
Օպտիկ | ||
2000 Ռադիոէլեկտրոնային տեխնիկա և հեռահաղորդակցություն | ||
2002 |
Ռադիոէլեկտրոնային արտադրության տեխնոլոգիական սարքավորումների կարգաբերում |
Փորձարկման սարքավորումների կարգավորող-մոնտաժող |
Տեխնոլոգիական սարքավորումների կարգավորող | ||
2003 |
Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության տեխնոլոգիա |
Ռադիոէլեկտրոնային սարքավորումների ապարատների և սարքերի հսկիչ |
Ռադիոէլեկտրոնային սարքավորումների ապարատներ և սարքեր մոնտաժող | ||
Ռադիոէլեկտրոնային սարքավորումների ապարատներ և սարքեր կարգավորող | ||
Ռադիոէլեկտրոնային սարքավորումների ապարատների և սարքերի փականագործ | ||
2009 |
Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում |
Մալուխագործ-զոդող |
Էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցներ էլեկտրամոնտաժող | ||
2014 |
Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում |
Ռադիոհեռուստատեսային սարքավորումներ սպասարկող և նորոգող ռադիոմեխանիկ |
Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ցանցերի սպասարկման ռադիոմոնտաժող | ||
2015 |
Փոստային կապ |
Կապի օպերատոր |
Հեռագրիչ | ||
2200 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա | ||
2201 |
Էլեկտրոնային և միկրոէլեկտրոնային տեխնիկայի արտադրության տեխնոլոգիա |
Միկրոեռակցման օպերատոր |
Դիֆուզիոն գործընթացների օպերատոր | ||
Էլեկտրոնային տեխնիկա հավաքող | ||
2203 |
Համակարգիչների շահագործում |
Համակարգիչների օպերատոր |
2204 |
Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
Էլեկտրոնային հաշվողական մեքենաներ սպասարկող և նորոգող էլեկտրամեխանիկ |
2300 Սպասարկում | ||
2302 |
Հյուրանոցային տնտեսություն |
Սպասուհի |
Պորտյե | ||
2303 |
Հագուստի քիմիական մաքրում և ներկում |
Քիմիական մաքրման ապարատավար |
Լվացքատան օպերատոր | ||
Լվացքի մեքենաների օպերատոր | ||
2304 |
Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում |
Մատնահարդար |
Դիմահարդար | ||
Վարսահարդար | ||
Մերսող | ||
2305 |
Լուսանկարչություն |
Համակարգչային գրաֆիկայի օպերատոր |
Մինիլուսանկարչատան օպերատոր | ||
Ֆոտոլաբորանտ | ||
Լուսանկարիչ | ||
Լուսանկարիչ-ձևավորող | ||
2308 |
Կինոֆիկացում |
Կինոմեխանիկ |
2311 |
Հասարակական սնունդ |
Բարմեն |
Բուֆետապան | ||
Հրուշակագործ | ||
Խմորեղենի խոհարար | ||
Մատուցող | ||
Խոհարար | ||
Մանկական սննդի խոհարար | ||
2400 Տրանսպորտային միջոցներ | ||
2401 |
Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների) |
Տրոլեյբուսի վարորդ |
Տաքսի ծառայության ենթակարգավորող | ||
Մետրոյի էլեկտրագնացքի մեքենավար | ||
Էլեկտրաշարժակազմի նորոգման փականագործ | ||
Ավտոմեքենայի վարորդ | ||
Ավտոմեքենաների նորոգման փականագործ | ||
Շարժիչների փորձարկող | ||
Ավտոէլեկտրիկ | ||
Ավտոդողեր վերանորոգող | ||
Ճոպանուղու սպասարկող | ||
2403 |
Էլեկտրամատակարարում երկաթուղային տրանսպորտում |
Միացման ցանցերի էլեկտրամոնտաժող |
Քարշիչ ենթակայանների էլեկտրամոնտաժող | ||
2404 |
Երկաթուղային տրանսպորտի քարշային շարժակազմի շահագործում և նորոգում |
Դիզելային գնացքի մեքենավարի օգնական |
Ջերմաքարշի մեքենավարի օգնական | ||
Էլեկտրաքարշի մեքենավարի օգնական | ||
Էլեկտրագնացքի մեքենավարի օգնական | ||
2405 |
Երկաթուղային տրանսպորտի շարժակազմի շահագործում և նորոգում |
Վագոններ զննող |
Վագոններ զննող-վերանորոգող | ||
Գնացքի էլեկտրամեխանիկ | ||
2406 |
Երկաթուղու և գծային տնտեսության շահագործում |
Գծային ճանապարհների մոնտաժող |
Գծային մեքենաների և մեխանիզմների վերանորոգման փականագործ | ||
2407 |
Փոխադրումների սպասարկում երկաթուղային տրանսպորտում |
Գանձապահ-տոմսավաճառ |
Բեռներ և ուղեբեռներ ընդունող-հանձնող | ||
Մարդատար վագոնի ուղեկցող | ||
Փոխադրական փաստաթղթերի սակորոշող | ||
2500 Քիմիական արտադրություն | ||
2503 |
Էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիա |
Գալվանագործ |
Ավտոմատ և կիսաավտոմատ գծերի օպերատոր | ||
2505 |
Նավթի, նավթամթերքների վերամշակում և մայրուղային խողովակատարների սպասարկում |
Օդամղիչ սարքերի մեքենավար |
Պոմպակայանային սարքավորումների մեքենավար | ||
Տեխնոլոգիական կոմպրեսորների մեքենավար | ||
Տեխնոլոգիական պոմպերի մեքենավար | ||
Տեխնոլոգիական սարքերի օպերատոր | ||
Տեխնոլոգիական սարքերի նորոգման փականագործ | ||
Գոլորշացման ապարատավար | ||
Հատիկավորման ապարատավար | ||
Չորացնող ապարատավար | ||
Լուծազատման ապարատավար | ||
Աղացող ապարատավար | ||
Քիմիական արտադրության մեջ հեռակառավարման վահանակի օպերատոր | ||
2506 |
Սինթետիկ խեժերի, պլաստմասսաների արտադրություն և դրանց վերամշակում |
Պլաստմասսա ձուլող |
2507 |
Քիմիական մանրաթելերի արտադրության տեխնոլոգիա |
Ապարատավար (քիմիական մանրաթելերի ստացման) |
Տեխնոլոգիական պրոցեսների և արտադրանքի որակի հսկիչ | ||
Քիմիական մանրաթելերի ոլորման ու ձգման օպերատոր | ||
Թելի վերափաթաթող | ||
2508 |
Ապակեթելային նյութերի արտադրություն և ապակու արտադրության տեխնոլոգիա |
Ապակեթելային նյութերի մշակման ապարատավար |
Ապակե մանրաթելերի և ապակե պլաստիկ նյութերի արտադրության հսկիչ | ||
Ոլորող սարքավորումների օպերատոր | ||
Ապակաթել քանդող | ||
Փչելով ապակե իրեր պատրաստող | ||
Ապակի և ապակե նյութեր փայլեցնող | ||
Ապակի և ապակե նյութեր հղկող | ||
2511 |
Ավտոդողերի արտադրություն, վերականգնում և նորոգում |
Անվադողեր հավաքող |
2600 Անտառային տնտեսություն | ||
2601 |
Անտառային համալիրի սարքավորումների տեխնիկական շահագործում |
Փայտամթերման սարքավորումների նորոգման փականագործ |
2603 |
Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա |
Կահույքի զարդային էլեմենտներ պատրաստող |
Կահույքագործ | ||
Ձևանմուշի պատրաստող | ||
Սղոցանյութի մշակման սարքավորումների և գծերի օպերատոր | ||
Փայտե իրերի հարդարող | ||
Շրջանակագործ | ||
Փայտամշակման հաստոցների հաստոցավար | ||
2604 |
Անտառային տնտեսություն |
Անտառահատ |
Անտառապահ | ||
Անտառաբույծ | ||
2605 |
Պարտեզապուրակային շինարարություն |
Կանաչապատող-ծաղկաբույծ |
Այգեգործ | ||
2700 Պարենամթերքի արտադրություն | ||
2701 |
Պարենարդյունաբերության սարքավորումների տեխնիկական շահագործում |
Սառեցնող սարքավորումների մեքենավար |
Սննդարդյունաբերության սարքավորումների կարգավորող | ||
2702 |
Հացաթխման արտադրության տեխնոլոգիա |
Թթխմորող |
Թթվեցնող | ||
Խմորիչ մեքենաների մեքենավար | ||
Հացթուխ | ||
Հունցող | ||
Խմորի ձևավորող | ||
2703 |
Շաքարի արտադրության տեխնոլոգիա |
Գոլորշացման ապարատավար |
Ճակնդեղի հյութի դեֆեկոսատուրացիայի ապարատավար | ||
Դիֆուզիայի ապարատավար | ||
2704 |
Գինեգործություն և հյութերի արտադրություն |
Գինեգործ |
Գինեգործության և հյութերի նախնական արտադրության վարպետ | ||
Հյութերի և օշարակների արտադրության օպերատոր | ||
2705 |
Կենդանական հումքի նախնական վերամշակում |
Անասնասպան |
Մսեղիք ջղազերծող | ||
Միս և մսամթերքներ աղապատող | ||
Մորթիներ աղապատող | ||
Բնական երշիկային թաղանթի պատրաստող | ||
Մորթափառ մաքրող | ||
Մսեղիքը մսաթափ անող | ||
Մսեղիք կտրատող | ||
Մսագործ | ||
Ենթամթերք ընտրող | ||
Մորթու տեսակավորող | ||
Մորթու աղաջրող | ||
2708 |
Մսամթերքի արտադրություն |
Մսամթերքի ջերմային մշակման ապարատավար |
Ենթամթերքի ջերմային մշակման ապարատավար | ||
Մսային կիսաֆաբրիկատներ պատրաստող | ||
Եփած երշիկեղենի արտադրության ավտոմատացված գծի օպերատոր | ||
Նրբերշիկի արտադրության ավտոմատացված գծի օպերատոր | ||
Աղացած մսի պատրաստման գծի օպերատոր | ||
Միս աղացող | ||
Երշիկեղենի ձևավորող | ||
Թռչնամսից կիսաֆաբրիկատներ պատրաստող | ||
Թռչնամսի մսաթափ անող | ||
Թռչնի մսեղիք մշակող | ||
Ճագարի մսեղիք մշակող | ||
Թռչնի և ճագարի մսեղիքներ տեսակավորող | ||
2709 |
Ձկնեղենի վերամշակման տեխնոլոգիա |
Ձկներից պատրաստված մթերքների խոհարար |
Ձկնամթերքի մշակող | ||
Ծխահարող սարքավորման օպերատոր | ||
2710 |
Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա |
Պաստերացման ապարատավար |
Չոր կաթնային մթերքների արտադրության ապարատավար | ||
Սուբլիմացիոն սարքավորման ապարատավար | ||
Մթերքների գոլորշացման, խտացման ապարատավար | ||
Պաղպաղակ պատրաստող | ||
Կաթնաշոռ պատրաստող | ||
Յուղագործ | ||
Կաթնային և կաթնաթթվային մթերքների արտադրության վարպետ | ||
Թթվակաթնային և մանկական կաթնային մթերքների արտադրության օպերատոր | ||
Պարենային մթերքների գծային արտադրության օպերատոր | ||
Պանրագործ | ||
2711 |
Հրուշակեղենի տեխնոլոգիա |
Եփող |
Բիսկվիտներ պատրաստող | ||
Վաֆլիներ պատրաստող | ||
Դրաժեներ պատրաստող | ||
Կարամել պատրաստող | ||
Կոնֆետներ պատրաստող | ||
Մարմելադային մթերքներ պատրաստող | ||
Կշռաբաշխիչ-փաթեթավորող մեքենաների մեքենավար | ||
2800 Թեթև արդյունաբերություն | ||
2801 |
Կտորեղենի արտադրության տեխնոլոգիա |
Հանգուցագործող մեքենայի օպերատոր |
Պատրաստի արտադրանքի վերականգնող | ||
Ջուլհակ | ||
2802 |
Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա |
Գործող |
Մանող | ||
Գործող սարքավորումների օպերատոր | ||
Որակի հսկիչ | ||
Սանդերքագզիչ սարքավորումների օպերատոր | ||
Փաթաթող սարքավորումների օպերատոր | ||
Ժապավենային սարքավորումների օպերատոր | ||
Ոլորող սարքավորումների օպերատոր | ||
Գզիչ սարքավորումների օպերատոր | ||
Ձգող սարքավորումների օպերատոր | ||
Ենթավարպետ | ||
Հյուսող | ||
2809 |
Կարի արտադրության տեխնոլոգիա |
Հագուստի ձևարար |
Նյութերի, իրերի և ձևվածքների (լեկալների) հսկիչ | ||
Գլխարկներ մոդելավորող | ||
Կարի սարքավորումների օպերատոր | ||
Դերձակ | ||
Ձևվածքներ (լեկալ) բաշխող | ||
Ձևարար | ||
Հագուստներ ջերմամշակող | ||
Կարող | ||
Կարի մեքենա հավաքող | ||
2811 |
Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա |
Իրերի, կիսաֆաբրիկատների և նյութերի հսկիչ |
Դետալներ, կիսաֆաբրիկատներ և իրեր մշակող | ||
Հոսքագծի օպերատոր | ||
Իրեր կարող | ||
Նյութերի ձևարար | ||
Կաշվե գալանտերեայի իրեր հավաքող | ||
2814 |
Պոլիգրաֆիական արտադրությունների տեխնոլոգիա |
Գրքի արտադրության ավտոմատ գծերի մեքենավար |
Էլեկտրոնային շարվածքի օպերատոր | ||
Կազմարար | ||
Հարթ տպագրության տպագրիչ | ||
Սրբագրիչ | ||
Պոլիգրաֆիական սարքավորումներ կարգավորող | ||
2818 |
Կոշիկի արտադրության տեխնոլոգիա |
Կոշկեղենի վրաքաշող |
Անհատական պատվերների կոշկակար | ||
Օրթոպեդիական կոշիկի կոշկակար | ||
Կոշկակար | ||
Ձևող սարքավորումների օպերատոր | ||
Կոշիկի հավաքող | ||
2900 Շինարարություն և կենցաղային տնտեսություն | ||
2901 |
Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում |
Ավտոկռունկավար |
Կռունկավար | ||
2902 |
Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում |
Ամրանագործ |
Բետոնագործ | ||
Որմնադիր | ||
Շինարարական կառուցվածքներ մոնտաժող | ||
Հնոցապան | ||
Կամրջագործ | ||
2903 |
Շինարարական մեքենաների և մեխանիզմների մոնտաժում և կարգաբերում |
Շինարարության փականագործ |
2904 |
Վերականգնողական աշխատանքների իրականացում |
Զարդային-գեղարվեստական որմնանկարներ վերականգնող |
Զարդային ծեփի և ծեփված իրերի վերականգնող | ||
Փայտե հուշարձաններ վերականգնող | ||
Քարե հուշարձաններ վերականգնող | ||
Փայտե ստեղծագործություններ վերականգնող | ||
Քարե ստեղծագործություններ վերականգնող | ||
2905 |
Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում |
Բուլդոզերավար |
Էքսկավատորավար | ||
Ճանապարհաշինարարական մեքենաների և տրակտորների վերանորոգման փականագործ | ||
Տրակտորիստ | ||
2906 |
Տանիքագործական աշխատանքների իրականացում |
Թիթեղագործ |
Մետաղական տանիքների տանիքագործ | ||
Տանիքագործ | ||
2907 |
Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքեր |
Մանրահատակագործ |
Հյուսն, ատաղձագործ | ||
Ապակեգործ | ||
Եվրոդռներ և եվրոպատուհաններ հավաքող | ||
2908 |
Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում |
Երեսապատող-սալիկապատող |
Սինթետիկ նյութերով երեսապատող | ||
Երեսապատող-մարմարագործ | ||
Խճանկարիչ | ||
Ծեփագործ | ||
Ներկարար | ||
2912 |
Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ |
Սանիտարատեխնիկական համակարգերի և սարքավորումների մոնտաժող |
Օդափոխման և պնևմատրանսպորտի մոնտաժում | ||
Սանիտարատեխնիկական համակարգերի հանգույցների և դետալների փականագործ | ||
Փականագործ-սանտեխնիկ | ||
2913 |
Տեխնոլոգիական սարքավորումների, խողովակատարների և մետաղական կառույցների մոնտաժում |
Արտաքին խողովակաշարեր մոնտաժող |
Տեխնոլոգիական սարքավորումներ և դրանց հետ կապված կառուցվածքներ մոնտաժող | ||
Մետաղական կառուցվածքների հավաքման փականագործ | ||
2915 |
Գազային սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում |
Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ |
Ստորգետնյա գազատարների շահագործման և նորոգման փականագործ | ||
3100 Գյուղատնտեսություն | ||
3103 |
Անասնաբուծական մթերքների արտադրություն |
Անասնաբույծ |
Անասնապահական համալիրների և մեքենայացված ֆերմաների օպերատոր | ||
Մեքենայացված կթի օպերատոր | ||
Թռչնաբուծական ֆերմաների օպերատոր | ||
Խոզաբուծական համալիրների և մեքենայացված ֆերմաների օպերատոր | ||
Թռչնաբույծ | ||
Խոզաբույծ | ||
3105 |
Մեղվաբուծություն |
Մեղվաբույծ |
3106 |
Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում |
Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ վերանորոգող փականագործ |
Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար | ||
3108 |
Բուսաբուծական մթերքների արտադրություն |
Բանջարաբույծ |
Այգեգործ | ||
3112 |
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում |
Ֆերմեր, գյուղատնտես |
3200 Շրջակա միջավայրի պահպանություն | ||
3201 |
Շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում |
Կեղտաջրերի մաքրման ապարատավար |
Քիմիական ջրամաքրման ապարատավար | ||
3202 |
Հրդեհաշիջում |
Հրշեջ |
3203 |
Նախազգուշացնող և հակահրդեհային ազդանշանային համակարգի մոնտաժում և շահագործում |
Նախազգուշացնող և հակահրդեհային ազդանշանային համակարգի մոնտաժող |
3204 |
Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի շահագործում |
Փրկարարար-վարորդ |
Մոտորանավակավար-փրկարար | ||
3205 |
Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի նորոգում |
Փականագործ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1254-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) (այսուհետ` վարպետային ուսուցում) կազմակերպումն ու իրականացումը:
II. ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ
2. Վարպետային ուսուցումը մասնագիտական կրթության բնագավառում համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացն ուսուցանողի և ուսանողի միջև իրականացվում է անհատական ուսուցման ժամանակացույցի հիման վրա:
3. Վարպետային ուսուցում կարող են կազմակերպել մասնագիտական ուսումնական հաստատությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն), կազմակերպությունները, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող արհեստավորները (այսուհետ` վարպետներ), որոնք ունեն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման լիցենզիա:
4. Վարպետային ուսուցմամբ իրականացվող կրթական ծրագրի բովանդակությունը, ըստ մասնագիտությունների և նրանց որակավորումների, որոշվում է այդ մասնագիտությունների և նրանց որակավորումների համար սահմանված պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան:
5. Վարպետային ուսուցմամբ իրականացվող կրթական ծրագրերն իրականացվում են ուսուցման այնպիսի ձևերով, որոնք տարբերվում են ուսուցման այլ ձևերից (առկա, հեռակա, դրսեկությամբ, հեռավար) ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, դասավանդման մեթոդներով, ուսուցման տեխնոլոգիաներով, ուսանողի հետ վարպետի և դասախոսի աշխատանքի պարտադիր պարապմունքների ծավալով ու հարաբերակցությամբ:
6. Տվյալ մասնագիտության որակավորման գծով վարպետային ուսուցման պարտադիր պարապմունքների ծավալը և դրանց ուսուցման տևողությունը որոշվում է պետական կրթական չափորոշիչի պահանջներին համապատասխան:
III. ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Վարպետային ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքը տվյալ մասնագիտության որակավորման ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերն են, որոնք կազմվում են տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչի հիման վրա:
8. Տվյալ մասնագիտության որակավորման վարպետային ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց բոլոր պահանջները կատարած ուսանողին ամփոփիչ ատեստավորման հիման վրա հանձնվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ` դիպլոմ և դրա ներդիրը:
9. Վարպետային ուսուցման գործընթացը կազմակերպվում է ուսումնական հաստատության, կազմակերպության տնօրենի կամ վարպետի կողմից հաստատված և ուսանողի հետ համաձայնեցված ուսուցման ժամանակացույցին համապատասխան:
10. Վարպետային ուսուցումը կարող է իրականացվել ուսումնական հաստատությունում, կազմակերպությունում կամ վարպետի արհեստանոցում:
11. Տվյալ մասնագիտության որակավորման ուսումնական պլանում ընդգրկված յուրաքանչյուր առարկայի գծով յուրաքանչյուր ուսանող հանձնում է նախատեսված ստուգարքները, քննությունները կամ մոդուլները` դրանց համար սահմանված գնահատման կարգով: Առանձին վարպետների մոտ սովորող ուսանողներն ընդհանուր մասնագիտական և ոչ մասնագիտական առարկաների ուսումնասիրումն ու ընթացիկ և ամփոփիչ ատեստավորումն անցկացնում են այն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում, որոնց հետ պայմանագրային սկզբունքով համագործակցում է վարպետը:
12. Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգավորումն իրականացվում է ուսումնական հաստատության կամ կազմակերպության վարչական աշխատողների, դասախոսների և վարպետների կողմից:
13. Վարպետային ուսուցման ուսումնական պլանում նախատեսված դասընթացների և (կամ) մոդուլների ուսուցումն իրականացվում է հետևյալ ձևերով`
1) արհեստանոցում` վարպետի և ուսանողի անմիջական հաղորդակցման միջոցով.
2) լսարանում` դասախոսի և ուսանողի անմիջական հաղորդակցման միջոցով.
3) ուսումնական նյութերի հետ ուսանողի ինքնուրույն աշխատանքի միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|