Գլխավոր տեղեկություն
Համար
N 803-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.12.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.23/47(637) Հոդ.688
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

3 հուլիսի 2003 թվականի N 803-Ն

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 6-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «07. Բժշկասոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ծառայությունների ձեռքբերման գծով 2003 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 7
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 3-ի N 803-Ն որոշման

2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

 ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 

(հազ. դրամ)

NN ը/կ Ծառայության անվանումն ըստ հիվանդատեսակների Բուժում ստացող հիվանդների թիվը Մեկ հիվանդատեսակի բուժման գինը Պետական պատվերի տարեկան գումարը
1. Նախապրոթեզավորվող և հետպրոթեզավորվող հիվանդների օրթոպեդիկ բուժում 158 128.0 20224.0
2. Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներում քննվողների հետազոտում` հիվանդանոցային պայմաններում 80 31.0 2480.0
3. Վերականգնողական բուժում` հիվանդանոցային պայմաններում 50 103.0 5150.0
4. Ընդհանուր թերապևտիկ բուժում 5 55.0 275.0
5. Ընդհանուր վիրաբուժական բուժում 10 55.0 550.0
6. Սրտաբանական բուժում 36 70.0 2520.0
7. Նյարդաբանական բուժում 20 70.0 1400.0
8. Էնդոկրինոլոգիական բուժում 10 70.0 700.0
   Ընդամենը 370   33299.0

 

(հավելվածը խմբ. 04.12.03 N 1567-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան