Գլխավոր տեղեկություն
Համար
N 110/03
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.06.02/14(132) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
06.05.2003
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

6 մայիսի 2003 թ. N 110/03

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՍՏՎԱՆ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության լիցենզիայի դիմումը բավարարելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ կետերով, 63 հոդվածի 1-ին կետով 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշեց`

1. Բավարարել «ԱՍՏՎԱՆ» ՍՊԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու համար 23.04.2003 թ. ներկայացված լիցենզիայի դիմումը և տրամադրել բրոքերային գործունեության ԲԳ 0045 լիցենզիան:

2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «ԱՍՏՎԱՆ» ՍՊԸ-ին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում:

 

ՀՀ արժեթղթերի

հանձնաժողովի նախագահ`

 Է. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան