«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
5 նոյեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008343
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 ապրիլի 2008 թ. |
թիվ 114-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանում» (այսուհետ՝ հաշվային պլան) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. հաշվային պլանի 383-րդ ենթաբաժինը լրացնել «3838 Կրեդիտորական պարտքեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն վերցված միջոցների գծով» հաշվով,
1.2. հաշվային պլանի 85-րդ բաժնի հաշիվներից հետո լրացնել 86-րդ, 87-րդ, 88-րդ, 89-րդ, 90-րդ, 91-րդ և 92-րդ բաժինները` համաձայն հավելված 1-ի (կցվում է),
1.3. հաշվային պլանից հանել 84-րդ բաժինը:
2. ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» (այսուհետ՝ կիրառման հրահանգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
2.1. կիրառման հրահանգի 3837-րդ հաշվի մեկնաբանություններից հետո լրացնել «3838 Կրեդիտորական պարտքեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն վերցված միջոցների գծով» հաշվի մեկնաբանությունները՝ հետևյալ բովանդակությամբ.
««3838 Կրեդիտորական պարտքեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն վերցված միջոցների գծով» հաշիվը օգտագործվում է բանկի կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն վերցված և դեռևս չօգտագործված կառավարման արդյունքում առաջացած դրամական միջոցների համար».
2.2. կիրառման հրահանգի 85-րդ բաժնի հաշիվների մեկնաբանություններից հետո լրացնել 86-րդ, 87-րդ, 88-րդ, 89-րդ, 90-րդ, 91-րդ և 92-րդ բաժինների մեկնաբանությունները` համաձայն հավելված 2-ի (կցվում է).
2.3. կիրառման հրահանգից հանել 84-րդ բաժնի հաշիվների («Հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող գումարներ») մեկնաբանությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Ջավադյան |
2008 թ. ապրիլի 14 Երևան |
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 114-Ն որոշման |
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 114-Ն որոշմամբ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ ------------------------ Ա. Ջավադյան 8 ապրիլի 2008 թ. |
Հաստատված է ՀՀ ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 841-Ն հրամանով
ՀՀ ֆինանսների նախարար՝ ------------------------ Տ. Դավթյան ----- ----------------- 2008 թ. |
86 |
Հիմնադրի (հաճախորդի) ակտիվները բանկի մոտ | |||
860 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ակտիվներ | |||
8600 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթեր | |||
8601 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ ոչ պետական արժեթղթեր | |||
8602 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8603 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող օտարերկրյա պետական արժեթղթեր | |||
8604 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող օտարերկրյա ոչ պետական արժեթղթեր | |||
8605 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթեր | |||
8606 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող այլ ակտիվներ | |||
8607 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ դրամ | |||
8608 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արտարժույթ | |||
861 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ | |||
8610 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի վաճառքների գծով | |||
8611 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ ԿԲ արժեթղթերի վաճառքների գծով | |||
8612 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ ոչ պետական արժեթղթերի վաճառքների գծով | |||
8613 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր օտարերկրյա պետական արժեթղթերի վաճառքների գծով | |||
8614 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի վաճառքների գծով | |||
8615 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերի վաճառքների գծով | |||
8616 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ պետական արժեթղթերից առաջացած դեբիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով | |||
8617 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ ոչ պետական արժեթղթերից առաջացած դեբիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով | |||
8618 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ ԿԲ արժեթղթերից առաջացած դեբիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով | |||
8619 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ օտարերկրյա պետական արժեթղթերից առաջացած դեբիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով | |||
8620 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ օտարերկրյա ոչ պետական արժեթղթերից առաջացած դեբիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով | |||
8621 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր շահաբաժինների գծով | |||
8622 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ տրամադրված փոխառություններ | |||
8623 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ տրամադրված փոխառությունների գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսներ | |||
8624 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած այլ ակտիվներ | |||
8625 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած այլ ակտիվների գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսներ | |||
863 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրեր | |||
8630 |
Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ | |||
8631 |
Ռեպո համաձայնագրեր ներդրումային ընկերությունների հետ | |||
8632 |
Ռեպո համաձայնագրեր իրավաբանական անձանց հետ | |||
8633 |
Ռեպո համաձայնագրեր հիմնարկների հետ | |||
8634 |
Ռեպո համաձայնագրեր անհատ ձեռնարկատերերի հետ | |||
8635 |
Ռեպո համաձայնագրեր ֆիզիկական անձանց հետ | |||
8636 |
Ռեպո համաձայնագրերի գծով ստացվելիք տոկոսներ | |||
864 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպ | |||
8640 |
Արժութային սվոպ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ | |||
8641 |
Արժութային սվոպ ներդրումային ընկերությունների հետ | |||
8642 |
Արժութային սվոպ իրավաբանական անձանց հետ | |||
8643 |
Արժութային սվոպ հիմնարկների հետ | |||
8644 |
Արժութային սվոպ անհատ ձեռնարկատերերի հետ | |||
8645 |
Արժութային սվոպ ֆիզիկական անձանց հետ | |||
8646 |
Արժութային սվոպի գծով ստացվելիք տոկոսներ | |||
865 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր | |||
8650 |
Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8651 |
Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8652 |
Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված այլ արժեթղթեր | |||
8653 |
Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններին վաճառված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8654 |
Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններին վաճառված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8655 |
Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններին վաճառված այլ արժեթղթեր | |||
8656 |
Ռեպո համաձայնագրերով այլ անձանց վաճառված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8657 |
Ռեպո համաձայնագրերով այլ անձանց վաճառված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8658 |
Ռեպո համաձայնագրերով այլ անձանց վաճառված այլ արժեթղթեր | |||
866 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպով վաճառված արժույթ | |||
8660 |
Արժութային սվոպով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված արժույթ | |||
8661 |
Ներդրումային ընկերություններին վաճառված արժույթ | |||
8662 |
Արժութային սվոպով այլ անձանց վաճառված արժույթ | |||
867 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժույթ | |||
8670 |
Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8671 |
Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8672 |
Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններից ձեռքբերված այլ արժեթղթեր | |||
8673 |
Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8674 |
Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններից ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8675 |
Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններից ձեռքբերված այլ արժեթղթեր | |||
8676 |
Ռեպո համաձայնագրերով այլ անձանցից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8677 |
Ռեպո համաձայնագրերով այլ անձանցից ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8678 |
Ռեպո համաձայնագրերով այլ անձանցից ձեռքբերված այլ արժեթղթեր | |||
868 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած ածանցյալ գործիքներ | |||
8680 |
Ֆյուչերս | |||
8681 |
Ֆորվարդ | |||
8682 |
Օպցիոն | |||
8683 |
Սվոպ | |||
8684 |
Այլ ածանցյալ գործիքներ | |||
87 |
Բրոքերային գործունեությունից առաջացած ակտիվներ բանկի նոտ | |||
870 |
Բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռք բերված ակտիվներ | |||
8700 |
Բրոքերային գործունեության պայմանագրի համաձայն հաճախորդից ստացված/ձեռք բերված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8701 |
Բրոքերային գործունեության պայմանագրի համաձայն հաճախորդից ստացված/ձեռք բերված ՀՀ ոչ պետական արժեթղթեր | |||
8702 |
Բրոքերային գործունեության պայմանագրի համաձայն հաճախորդից ստացված/ձեռք բերված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8703 |
Բրոքերային գործունեության պայմանագրի համաձայն հաճախորդից ստացված/ձեռք բերված օտարերկրյա պետական արժեթղթեր | |||
8704 |
Բրոքերային գործունեության պայմանագրի համաձայն հաճախորդից ստացված/ձեռք բերված օտարերկրյա ոչ պետական արժեթղթեր | |||
8705 |
Բրոքերային գործունեության պայմանագրի համաձայն հաճախորդից ստացված միջազգային ֆինանսական կազմակերպությունների արժեթղթեր | |||
871 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ | |||
8710 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի վաճառքների գծով | |||
8711 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ ոչ պետական արժեթղթերի վաճառքների գծով | |||
8712 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ ԿԲ արժեթղթերի վաճառքների գծով | |||
8713 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր օտարերկրյա պետական արժեթղթերի վաճառքների գծով | |||
8714 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի վաճառքների գծով | |||
8715 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների թողարկած արժեթղթերի վաճառքների գծով | |||
8716 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով | |||
8717 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ ոչ պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով | |||
8718 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ ԿԲ արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով | |||
8719 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր օտարերկրյա պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով | |||
8720 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր օտարերկրյա ոչ պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով | |||
8721 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկած արժեթղթերի գծով հաշվեգրված տոկոսների գծով | |||
8722 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր հայտարարված շահաբաժինների գծով | |||
8723 |
Բրոքերային գործունեությամբ տրամադրված փոխառություններ | |||
8724 |
Բրոքերային գործունեությամբ տրամադրված փոխառությունների գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսներ | |||
8725 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած այլ ակտիվներ | |||
8726 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած այլ ակտիվների գծով ստացվելիք տոկոսներ | |||
873 |
Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրեր | |||
8730 |
Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ | |||
8731 |
Ռեպո համաձայնագրեր ներդրումային ընկերությունների հետ | |||
8732 |
Ռեպո համաձայնագրեր իրավաբանական անձանց հետ | |||
8733 |
Ռեպո համաձայնագրեր հիմնարկների հետ | |||
8734 |
Ռեպո համաձայնագրեր անհատ ձեռնարկատերերի հետ | |||
8735 |
Ռեպո համաձայնագրեր ֆիզիկական անձանց հետ | |||
8736 |
Ռեպո համաձայնագրերի գծով ստացվելիք տոկոսներ | |||
874 |
Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված արժութային սվոպ | |||
8740 |
Արժութային սվոպ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ | |||
8741 |
Արժութային սվոպ ներդրումային ընկերությունների հետ | |||
8742 |
Արժութային սվոպ իրավաբանական անձանց հետ | |||
8743 |
Արժութային սվոպ հիմնարկների հետ | |||
8744 |
Արժութային սվոպ անհատ ձեռնարկատերերի հետ | |||
8745 |
Արժութային սվոպ ֆիզիկական անձանց հետ | |||
8746 |
Արժութային սվոպի գծով ստացվելիք տոկոսներ | |||
875 |
Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր | |||
8750 |
Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8751 |
Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8752 |
Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված այլ արժեթղթեր | |||
8753 |
Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններին վաճառված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8754 |
Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններին վաճառված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8755 |
Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններին վաճառված այլ արժեթղթեր | |||
8756 |
Ռեպո համաձայնագրերով այլ անձանց վաճառված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8757 |
Ռեպո համաձայնագրերով այլ անձանց վաճառված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8758 |
Ռեպո համաձայնագրերով այլ անձանց վաճառված այլ արժեթղթեր | |||
876 |
Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված արժութային սվոպով վաճառված արժույթ | |||
8760 |
Արժութային սվոպով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված արժույթ | |||
8761 |
Ներդրումային ընկերություններին վաճառված արժույթ | |||
8762 |
Արժութային սվոպով այլ անձանց վաճառված արժույթ | |||
877 |
Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթեր | |||
8770 |
Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8771 |
Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8772 |
Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններից ձեռքբերված այլ արժեթղթեր | |||
8773 |
Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8774 |
Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններից ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8775 |
Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններից ձեռքբերված այլ արժեթղթեր | |||
8776 |
Ռեպո համաձայնագրերով այլ անձանցից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր | |||
8777 |
Ռեպո համաձայնագրերով այլ անձանցից ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթեր | |||
8778 |
Ռեպո համաձայնագրերով այլ անձանցից ձեռքբերված այլ արժեթղթեր | |||
878 |
Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ածանցյալ գործիքներ | |||
8780 |
Ֆյուչերս | |||
8781 |
Ֆորվարդ | |||
8782 |
Օպցիոն | |||
8783 |
Սվոպ | |||
8784 |
Այլ ածանցյալ գործիքներ | |||
88, 89 |
Բանկի պարտավորությունները հիմնադրի (հաճախորդի) նկատմամբ | |||
880 |
Պարտավորությունները հիմնադրի (հաճախորդի) նկատմամբ | |||
8800 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ակտիվների գծով պարտավորություններ | |||
8801 |
Բրոքերային գործունեությամբ ստացված ակտիվների գծով պարտավորություններ | |||
881 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ | |||
8810 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի գնումների գծով | |||
8811 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր ՀՀ ԿԲ արժեթղթերի գնումների գծով | |||
8812 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր ՀՀ ոչ պետական արժեթղթերի գնումների գծով | |||
8813 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր օտարերկրյա պետական արժեթղթերի գնումների գծով | |||
8814 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի գնումների գծով | |||
8815 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների թողարկած արժեթղթերի գնումների գծով | |||
8816 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ պետական արժեթղթերից առաջացած կրեդիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով | |||
8817 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ ոչ պետական արժեթղթերից առաջացած կրեդիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով | |||
8818 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ ԿԲ արժեթղթերից առաջացած կրեդիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով | |||
8819 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ օտարերկրյա պետական արժեթղթերից առաջացած կրեդիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով | |||
8820 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ օտարերկրյա ոչ պետական արժեթղթերից առաջացած կրեդիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով | |||
8821 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ միջազգային ֆինանսական կազմակերպությունների թողարկած արժեթղթերից առաջացած կրեդիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով | |||
8822 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ստացված փոխառություններ | |||
8823 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ստացված փոխառությունների գծով վճարվելիք տոկոսներ | |||
8824 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած այլ պարտավորություններ | |||
8825 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած այլ պարտավորությունների գծով հաշվեգրված վճարվելիք տոկոսներ | |||
883 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված ռեպո համաձայնագրեր | |||
8830 |
Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ | |||
8831 |
Ռեպո համաձայնագրեր ներդրումային ընկերությունների հետ | |||
8832 |
Ռեպո համաձայնագրեր իրավաբանական անձանց հետ | |||
8833 |
Ռեպո համաձայնագրեր հիմնարկների հետ | |||
8834 |
Ռեպո համաձայնագրեր անհատ ձեռնարկատերերի հետ | |||
8835 |
Ռեպո համաձայնագրեր ֆիզիկական անձանց հետ | |||
884 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված արժութային սվոպի գծով պարտավորություններ | |||
8840 |
Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ արժութային սվոպի գծով | |||
8841 |
Պարտավորություններ ներդրումային ընկերությունների նկատմամբ արժութային սվոպի գծով | |||
8842 |
Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ արժութային սվոպի գծով | |||
8843 |
Պարտավորություններ հիմնարկների նկատմամբ արժութային սվոպի գծով | |||
8844 |
Պարտավորություններ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ արժութային սվոպի գծով | |||
8845 |
Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ արժութային սվոպի գծով | |||
8846 |
Արժութային սվոպի գծով վճարվելիք տոկոսներ | |||
885 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով պարտավորություններ | |||
8850 |
Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով | |||
8851 |
Պարտավորություններ ներդրումային ընկերությունների նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով | |||
8852 |
Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով | |||
8853 |
Պարտավորություններ հիմնարկների նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով | |||
8854 |
Պարտավորություններ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով | |||
8855 |
Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով | |||
8856 |
Ռեպո համաձայնագրերի գծով վճարվելիք տոկոսներ | |||
886 |
Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած ածանցյալ գործիքներ | |||
8860 |
Ֆյուչերս | |||
8861 |
Ֆորվարդ | |||
8862 |
Օպցիոն | |||
8863 |
Սվոպ | |||
8864 |
Այլ ածանցյալ գործիքներ | |||
887 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ | |||
8870 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի գնումների գծով | |||
8871 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր ՀՀ ոչ պետական արժեթղթերի գնումներ գծով | |||
8872 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր ՀՀ ԿԲ արժեթղթերի գնումների գծով | |||
8873 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր օտարերկրյա պետական արժեթղթերի գնումների գծով | |||
8874 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի գնումների գծով | |||
8875 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների թողարկած արժեթղթերի գնումների գծով | |||
8876 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով | |||
8877 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր ՀՀ ոչ պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով | |||
8878 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր ՀՀ ԿԲ արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով | |||
8879 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր օտարերկրյա պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով | |||
8880 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր օտարերկրյա ոչ պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով | |||
8881 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների թողարկած արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով | |||
8882 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր հայտարարված շահաբաժինների գծով | |||
8883 |
Բրոքերային գործունեությամբ ստացված փոխառություններ | |||
8884 |
Բրոքերային գործունեությամբ ստացված փոխառությունների գծով վճարվելիք տոկոսներ | |||
8885 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած այլ պարտավորություններ | |||
8886 |
Բրոքերային գործունեությամբ առաջացած այլ պարտավորությունների գծով վճարվելիք տոկոսներ | |||
889 |
Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրեր | |||
8890 |
Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ | |||
8891 |
Ռեպո համաձայնագրեր ներդրումային ընկերությունների հետ | |||
8892 |
Ռեպո համաձայնագրեր իրավաբանական անձանց հետ | |||
8893 |
Ռեպո համաձայնագրեր հիմնարկների հետ | |||
8894 |
Ռեպո համաձայնագրեր անհատ ձեռնարկատերերի հետ | |||
8895 |
Ռեպո համաձայնագրեր ֆիզիկական անձանց հետ | |||
890 |
Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված արժութային սվոպի գծով պարտավորություններ | |||
8900 |
Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ արժութային սվոպի գծով | |||
8901 |
Պարտավորություններ ներդրումային ընկերությունների նկատմամբ արժութային սվոպի գծով | |||
8902 |
Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ արժութային սվոպի գծով | |||
8903 |
Պարտավորություններ հիմնարկների նկատմամբ արժութային սվոպի գծով | |||
8904 |
Պարտավորություններ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ արժութային սվոպի գծով | |||
8905 |
Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ արժութային սվոպի գծով | |||
8906 |
Արժութային սվոպի գծով վճարվելիք տոկոսներ | |||
891 |
Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով պարտավորություններ | |||
8910 |
Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով | |||
8911 |
Պարտավորություններ ներդրումային ընկերությունների նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով | |||
8912 |
Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով | |||
8913 |
Պարտավորություններ հիմնարկների նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով | |||
8914 |
Պարտավորություններ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով | |||
8915 |
Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով | |||
8916 |
Ռեպո համաձայնագրերի գծով վճարվելիք տոկոսներ | |||
892 |
Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ածանցյալ գործիքներ | |||
8920 |
Ֆյուչերս | |||
8921 |
Ֆորվարդ | |||
8922 |
Օպցիոն | |||
8923 |
Սվոպ | |||
8924 |
Այլ ածանցյալ գործիքներ | |||
90 |
Եկամուտներ և ծախսեր (վնասներ) | |||
900 |
Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ֆինանսական ակտիվներից | |||
9000 |
Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի վաճառքից | |||
9001 |
Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ ոչ պետական արժեթղթերի վաճառքից | |||
9002 |
Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ ԿԲ արժեթղթերի վաճառքից | |||
9003 |
Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող օտարերկրյա պետական արժեթղթերի վաճառքից | |||
9004 |
Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի վաճառքից | |||
9005 |
Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերի վաճառքից | |||
9006 |
Եկամուտներ շահաբաժինների գծով | |||
9007 |
Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արտարժույթի վաճառքից | |||
9008 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթերի վերաչափումից եկամուտներ | |||
9009 |
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արտարժույթի վերագնահատումից եկամուտներ | |||
901 |
Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ֆինանսական ակտիվների գծով | |||
9010 |
Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի գծով | |||
9011 |
Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ ոչ պետական արժեթղթերի գծով | |||
9012 |
Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ ԿԲ արժեթղթերի գծով | |||
9013 |
Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող օտարերկրյա պետական արժեթղթերի գծով | |||
9014 |
Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի գծով | |||
9015 |
Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերի գծով | |||
9016 |
Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարմամբ տրամադրված ցպահանջ փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսների գծով | |||
9017 |
Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարմամբ տրամադրված ժամկետային փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսների գծով | |||
9018 |
Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով | |||
9019 |
Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպի գծով | |||
9020 |
Այլ տոկոսային եկամուտներ | |||
903 |
Եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ֆինանսական ակտիվներից | |||
9030 |
Եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթերի վաճառքից | |||
9031 |
Եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ՀՀ ոչ պետական արժեթղթերի վաճառքից | |||
9032 |
Եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթերի վաճառքից | |||
9033 |
Եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված օտարերկրյա պետական արժեթղթերի վաճառքից | |||
9034 |
Եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի վաճառքից | |||
9035 |
Եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերի վաճառքից | |||
9036 |
Եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված աժեթղթերի վերաչափումից | |||
9037 |
Եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված արտարժույթի վերագնահատումից | |||
9038 |
Այլ ոչ տոկոսային եկամուտներ | |||
9039 |
Այլ ոչ տոկոսային եկամուտներ | |||
904 |
Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ֆինանսական ակտիվների գծով | |||
9040 |
Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթերի գծով | |||
9041 |
Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ՀՀ ոչ պետական արժեթղթերի գծով | |||
9042 |
Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթերի գծով | |||
9043 |
Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված օտարերկրյա պետական արժեթղթերի գծով | |||
9044 |
Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի գծով | |||
9045 |
Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերի գծով | |||
9046 |
Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ տրամադրված ցպահանջ փոխառությունների գծով | |||
9047 |
Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ տրամադրված ժամկետային փոխառությունների գծով | |||
9048 |
Տոկոսային եկամուտներ բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով | |||
9049 |
Տոկոսային եկամուտներ բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված արժութային սվոպի գծով | |||
9050 |
Տոկոսային այլ եկամուտներ | |||
906 |
Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ֆինանսական ակտիվների գծով | |||
9060 |
Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի գծով | |||
9061 |
Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ ոչ պետական արժեթղթերի գծով | |||
9062 |
Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ ԿԲ արժեթղթերի գծով | |||
9063 |
Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող օտարերկրյա պետական արժեթղթերի գծով | |||
9064 |
Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի գծով | |||
9065 |
Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջազգային կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերի գծով | |||
9066 |
Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող աժեթղթերի վերաչափումից | |||
9067 |
Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արտարժույթի վերագնահատումից | |||
907 |
Ծախսեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի ներքո վճարվելիք տոկոսների գծով | |||
9070 |
Ծախսեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն ներգրավված ցպահանջ փոխառությունների գծով վճարվելիք տոկոսների գծով | |||
9071 |
Ծախսեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն ներգրավված ժամկետային փոխառությունների գծով վճարվելիք տոկոսների գծով | |||
9072 |
Ծախսեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով վճարվելիք տոկոսների գծով | |||
9073 |
Ծախսեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի ներքո կնքված արժութային սվոպի գծով վճարվելիք տոկոսների գծով | |||
908 |
Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ֆինանսական ակտիվների գծով | |||
9080 |
Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթերի գծով | |||
9081 |
Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ՀՀ ոչ պետական արժեթղթերի գծով | |||
9082 |
Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթերի գծով | |||
9083 |
Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված օտարերկրյա պետական արժեթղթերի գծով | |||
9084 |
Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի գծով | |||
9085 |
Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերի գծով | |||
9086 |
Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված աժեթղթերի վերաչափումից | |||
9087 |
Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված արտարժույթի վերագնահատումից | |||
909 |
Ծախսեր բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրի ներքո վճարվելիք տոկոսների գծով | |||
9090 |
Ծախսեր բրոքերային գործունեությամբ ստացված ցպահանջ փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսների գծով | |||
9091 |
Ծախսեր բրոքերային գործունեությամբ ստացված ժամկետային փոխառությունների գծով վճարվելիք տոկոսներ | |||
9092 |
Ծախսեր բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրի ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով վճարվելիք տոկոսների գծով | |||
9093 |
Ծախսեր բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրի ներքո կնքված արժութային սվոպի գծով վճարվելիք տոկոսների գծով | |||
91 |
Տեղաբաշխման ենթակա արժեթղթեր | |||
910 |
Տեղաբաշխման ենթակա արժեթղթեր | |||
9100 |
Տեղաբաշխման ենթակա բաժնային արժեթղթեր | |||
9101 |
Տեղաբաշխման ենթակա պարտքային արժեթղթեր | |||
92 |
Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք | |||
920 |
Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք | |||
9200 |
Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք արժեթղթերի փաթեթի կառավարման գծով | |||
9201 |
Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք բրոքերային գործունեության գծով |
Հավելված 2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 114-Ն որոշման |
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 114-Ն որոշմամբ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ ------------------------ Ա. Ջավադյան 8 ապրիլի 2008 թ. |
Հաստատված է ՀՀ ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 841-Ն հրամանով
ՀՀ ֆինանսների նախարար՝ ------------------------ Տ. Դավթյան ----- ----------------- 2008 թ. |
Բ Ա Ժ Ի Ն 86
«Հիմնադրի (հաճախորդի) ակտիվները բանկի մոտ»
Այս բաժինը բաղկացած է 860 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ակտիվներ», 861, 862 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ», 863 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրեր», 864 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպ», 865 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր», 866 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպով վաճառված արժույթ», 867 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթեր», 868 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած ածանցյալ գործիքներ» ենթաբաժիններից:
Այն բոլոր դեպքերում, երբ բանկերի կողմից ներդրումային ծառայության համար ստացվելիք եկամտի չափը որոշվում է կախված հաճախորդի ակտիվների արժեքից, ապա բանկը պետք է վերագնահատի հաճախորդի ակտիվներն առնվազն ներդրումային ծառայության դիմաց եկամուտը հաշվեգրելու օրը:
Արժեթղթերի վերաչափումը պետք է կատարվի համաձայն ՀՀՀՀՍ 39-ի, արտարժույթի վերագնահատումը համաձայն ՀՀՀՀՍ 21-ի` հիմք ընդունելով ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքը: Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի ներքո ստացված ակտիվներ պետք է արտացոլվեն ընթացիկ (վերականգնման) արժեքով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարի չափով, որը կվճարվեր, եթե ներկա պահին միևնույն կամ համանման ակտիվ ձեռք բերվեր, իսկ ծառայության մատուցման ընթացքում ձեռքբերված ակտիվները պետք է արտացոլվեն սկզբնական (փաստացի) արժեքով, այսինքն` ձեռքբերման պահի դրությամբ դրանց ձեռքբերման համար վճարված կամ վճարվելիք դրամական միջոցների գումարով, այլ ձևով հատուցելու դեպքում հատուցման իրական արժեքի չափով:
Ենթաբաժին 860
«Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ակտիվներ»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են բանկի կողմից «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի համաձայն իրենց հաճախորդներից կառավարման նպատակով վերցված ակտիվների հաշվառման համար:
Սույն հրահանգի իմաստով «Արժեթղթերի փաթեթի կառավարումը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով սահմանված ծառայություններ են:
8600 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթեր» - հաշիվը նախատեսված է բանկի կողմից արժեթղթերի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթերի առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդ-հանրացման համար:
Հաշվի դեբետում արտացոլվում է արժեթղթերի կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրից ստացված միջոցները, վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում` հետ վերադարձված, վաճառված միջոցները, վերաչափումից արժեքի նվազումը:
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնադիրների (հաճախորդների), միջոցների տեսակների, արժեթղթերը թողարկողների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրից ստացված ՀՀ պետական արժեթղթերն արտացոլելիս ձևակերպվում է.
Դտ-8600
Կտ-8800 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի գծով պարտավորություններ»:
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն ՀՀ պետական արժեթղթեր ձեռքբերելիս.
Դտ-8600
Կտ-8810 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի գնումների գծով»:
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն ՀՀ պետական արժեթղթերը վերաչափելիս (դրական վերաչափման դեպքում)
Դտ-8600
Կտ-9008 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթերի վերաչափումից եկամուտներ»:
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն ՀՀ պետական արժեթղթերը վաճառելիս, եթե վաճառքի գինը բարձր է արժեթղթի հաշվեկշռային արժեքից.
8610 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի վաճառքների գծով»
Կտ-8600
Կտ-9000 «Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի վաճառքից», եթե վաճառքի գինը ցածր է արժեթղթի հաշվեկշռային արժեքից, ապա ձևակերպվում է.
8610 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի վաճառքների գծով»
Դտ- 9060 «Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի գծով»
Կտ-8600
Ենթաբաժնի մյուս հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 8600 հաշվի դեպքում:
Ենթաբաժին 861, 862
«Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ»
Այս բաժինը նախատեսված է բանկի կողմից արժեթղթերի փաթեթի կառավարում իրականացնելիս բանկի հաճախորդի նկատմամբ այլ անձանց (նրանց, ում մոտ տեղաբաշխվել են հաճախորդի ակտիվները) դեբիտորական պարտքերի հաշվառման համար:
8610 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի վաճառքների գծով» - հաշիվը նախատեսված է հիմնադրին պատկանող ՀՀ պետական արժեթղթերի վաճառքի գծով ստացվելիք գումարների հաշվառման համար:
Վաճառված արժեթղթերի գծով դեբիտորական պարտքերի արտացոլման համար.
Դտ-8610
Կտ-9000 «Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի վաճառքից»:
8611, 8612, 8613, 8614, 8615 հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 8610 հաշվի դեպքում է:
8616 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ պետական արժեթղթերից առաջացած դեբիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով» - հաշիվը նախատեսված է բանկի հաճախորդի նկատմամբ այլ անձանց պարտավորությունները հաշվեգրված տոկոսների գծով:
Տոկոսներ հաշվեգրելիս ձևակերպվում է.
Դտ 8616
Կտ 9010 «Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի գծով»:
8617, 8618, 8619, 8620 հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 8616 հաշվի դեպքում:
8621 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր շահաբաժինների գծով» - նախատեսված է հիմնադրի կողմից բանկին կառավարման հանձնված միջոցներով կատարված ներդրումներից ստացվելիք շահաբաժինների հաշվառման համար:
Ստացվելիք շահաբաժինների գումարով ձևակերպվում է.
Դտ-8621
Կտ-9006 «Եկամուտներ շահաբաժինների գծով»
8622 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ տրամադրված փոխառություններ» - հաշիվը նախատեսված է հիմնադրի միջոցներից այլ անձանց տրամադրված փոխառությունների հաշվառման համար:
Փոխառություններ տրամադրելիս ձևակերպվում է.
Դտ 8622
Կտ 8800 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ակտիվների գծով պարտավորություններ»:
Ենթաբաժին 863
«Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրեր»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են բանկերի կողմից հիմնադրի (հաճախորդի) միջոցներով այլ անձանց հետ կնքված ռեպո համաձայնագրերի հաշվառման համար:
Այս բաժնի հաշիվներն օգտագործվում են բանկերի և այլ անձանց հետ կնքված ռեպո համաձայնագրերով արժեթղթեր գնող ներդրումային ընկերության կողմից:
8630 «Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ» - հաշիվը նախատեսված է բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ռեպո համաձայնագրերի հաշվառման համար:
Գնորդ ներդրումային ընկերությունը արժեթղթերը ստանալուց հետո այդ արժեթղթերի գնման գնով կատարում է հետևյալ ձևակերպումները.
1) Դտ-8630 «Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ»
Կտ- 8800 և միևնույն ժամանակ
2) Դտ-867 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթեր
Կտ-8850 «Պարտավորություններ ռեպո համաձայնագրերի գծով բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ»:
Ռեպո համաձայնագրի գործողության ժամկետը լրանալիս կատարվում է հետևյալ ձևակերպումները.
1) Դտ-8800
Կտ-8300 «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ», և միաժամանակ
2) Դտ-8850 «Պարտավորություններ ռեպո համաձայնագրերի գծով բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ»
Կտ-867 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթեր:
8636 «Ռեպո համաձայնագրերի գծով ստացվելիք տոկոսներ» - հաշիվը նախատեսված է արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերից ստացվելիք տոկոսների հաշվեգրման համար:
Գնորդ ներդրումային ընկերությունը մինչև ռեպո համաձայնագրի գործողության ավարտը յուրաքանչյուր օր կատարում է տոկոսների հաշվեգրում.
Դտ-8636
Կտ-9018 «Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով»։
Ենթաբաժին 864
«Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպ»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են բանկի կողմից հիմնադրի (հաճախորդի) միջոցներով այլ անձանց հետ կնքված արժութային սվոպի և դրա գծով ստացվելիք տոկոսների հաշվառման համար:
ՀՀ դրամի տրամադրումը արտացոլելու համար՝
Դտ-864 ենթաբաժնի համապատասխան հաշիվներ
Կտ- 8800
Տրամադրված դրամական միջոցների դիմաց նախատեսված ստացվելիք տոկոսները հաշվեգրելու համար՝
Դտ-8646 «Արժութային սվոպի գծով ստացվելիք տոկոսներ»
Կտ-9019 «Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպի գծով»
ՀՀ դրամի հետ ստացումն արտացոլելու համար՝
Դտ- 8800
Կտ-864 ենթաբաժնի համապատասխան հաշիվներ։
Ենթաբաժին 865
«Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր»
8650 «Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված ՀՀ պետական արժեթղթեր» - հաշիվը նախատեսված է ներդրումային ընկերության կողմից բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ռեպո համաձայնագրերի հաշվառման համար:
Ռեպո համաձայնագրի հիման վրա արժեթուղթ վաճառող ներդրումային ընկերությունը համաձայնագրի կնքման օրը ձևակերպում է.
1) Դտ- 861, 862
Կտ-8830 «Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ» և
2) Դտ-8650
Կտ-8602 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթեր»:
3) Տոկոսներ հաշվեգրելիս արժեթուղթ վաճառող ներդրումային ընկերությունը ձևակերպում է.
Դտ-9072 «Ծախսեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով վճարվելիք տոկոսների գծով»
Կտ-8856 «Ռեպո համաձայնագրերի գծով վճարվելիք տոկոսներ»:
4) Ռեպո համաձայնագրի գործողության ժամկետի ավարտին արժեթուղթ վաճառող ներդրումային ընկերությունն արժեթղթերը հետգնելիս ձևակերպում է.
Դտ-8602 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթեր»
Կտ-8650
Դտ-8830 «Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ»
Կտ-861, 862:
Ենթաբաժին 866
«Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպով վաճառված արժույթ»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են արժութային սվոպով վաճառված արտարժույթի հաշվառման համար:
Արտարժույթի տրամադրումը և դրա հետգնման իրավունքը արտացոլելու համար՝
Դտ-866 ենթաբաժնի համապատասխան հաշիվ
Կտ- 861, 862:
Արտարժույթի ստացումն արտացոլելու համար՝
Դտ- 861, 862
Կտ-866 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:
Ենթաբաժին 867
«Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթեր»
8670 «Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր» - հաշիվը նախատեսված է ռեպո համաձայնագրով ռեզիդենտ բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթերի հաշվառման համար:
Գնորդ ներդրումային ընկերությունը արժեթղթերը ստանալուց հետո այդ արժեթղթերի գնման գնով կատարում է հետևյալ ձևակերպումները.
1) Դտ-8670 «Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր»
Կտ- 8850 «Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով»
2) Դտ-8890 «Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ»
Կտ- 861, 862
Բանկը ռեպո համաձայնագրով ձեռքբերված, սակայն ռեպո համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում վերավաճառած արժեթղթերի փոխարեն ռեպո համաձայնագրում նշված թողարկմանը համապատասխանող արժեթղթեր ձեռք բերելիս դրանք պետք է արտացոլի 867 ենթաբաժնի համապատասխան հաշիվներում, իսկ դրանց ձեռքբերման գնի և ընթացիկ (շուկայական) գնի տարբերությունը` եկամուտներոում կամ վնասներում:
Ենթաբաժին 868
«Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած ածանցյալ գործիքներ»
Այս ենթաբաժինը նախատեսված է արժութային, արժեթղթերի և այլ ածանցյալ գործիքների պայմանագրային արժեքի հաշվառման համար: Արժութային ածանցյալների դեպքում արտարժութային միջոցների գրանցումը կատարվում է գործարքի կնքման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով:
Բ Ա Ժ Ի Ն 87
«Բրոքերային ծառայություններից առաջացած ակտիվներ ներդրումային ընկերության մոտ»
Այս բաժինը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից. 870 «Բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ակտիվներ», 871, 872 «Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխատվություններ, 873 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրեր», 874 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված արժութային սվոպ», 875 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր», 876 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված արժութային սվոպով վաճառված արժույթ», 877 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթեր», 878 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ածանցյալ գործիքներ» ենթաբաժիններից:
Սույն հրահանգի իմաստով բրոքերային գործունեությունը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ծառայություններ են: Այս բաժնի հաշիվների հաշվառման սկզբունքները նույն, ինչ որ բաժին 86-ինը:
Բ Ա Ժ Ի Ն 88, 89
«Բանկի պարտավորությունները հիմնադրի (հաճախորդի) նկատմամբ»
Այս բաժինը բաղկացած է 880 «Պարտավորությունները հիմնադրի (հաճախորդի) նկատմամբ», 881, 882 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ», 883 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված ռեպո համաձայնագրեր», 884 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված արժութային սվոպի գծով պարտավորություններ», 885 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով պարտավորություններ», 886 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած ածանցյալ գործիքներ», 887, 888 «Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ, 889 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրեր», 890 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված արժութային սվոպի գծով պարտավորություններ», 891 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով պարտավորություններ», 892 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ածանցյալ գործիքներ» ենթաբաժիններից:
Ենթաբաժին 880
«Պարտավորությունները հիմնադրի (հաճախորդի) նկատմամբ»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են հիմնադրի նկատմամբ արժեթղթերի փաթեթի կառավարման և բրոքերային ծառայությունների մատուցմամբ առաջացած պարտավորությունների հաշվառման համար:
Ենթաբաժին 881, 882
«Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ»
Այս ենթաբաժնի հաշիվներն օգտագործվում են կառավարման պայմանագրի համաձայն ներգրավված փոխառությունների, վաճառված արժեթղթերի դիմաց ստացվելիք կրեդիտորական պարտքերի, ներգրավված փոխառությունների դիմաց վճարվելիք տոկոսների հաշվառման համար: Բաժնի հաշիվները կրեդիտագրվում են ներգրաված փոխառությունների, կրեդիտորական պարտքերի և հաշվեգրված վճարվելիք տոկոսների ավելացման դեպքում, դեբետագրվում են փոխառությունների ամբողջությամբ կամ մասնակի մարումների, կրեդիտորական պարտքերի և տոկոսների վճարման դեպքում:
Ենթաբաժին 883
«Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված ռեպո համաձայնագրեր»
Ենթաբաժնի հաշիվները նախատեսված են բանկի կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված ռեպո համաձայնագրերի համաձայն գնած արժեթղթերի վերադարձման պարտավորությունը հաշվառելու համար:
Բ Ա Ժ Ի Ն 90
«Եկամուտներ եվ ծախսեր (վնասներ)»
Այս բաժնի հաշիվները նախատեսված են բանկի կողմից հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական ակտիվներով գործառնությունների ֆինանսական հետևանքները հաշվառելու համար: Այս բաժնի հաշիվները փակվում են թղթակցելով 92 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» բաժնի համապատասխան հաշիվների հետ (ըստ գործունեության տեսակի` արժեթղթեր փաթեթի կառավարումից կամ բրոքերային գործունեությունից):
Բ Ա Ժ Ի Ն 91
«Տեղաբաշխման ենթակա արժեթղթեր»
Այս բաժնում հաշվառվում են հաճախորդի միջոցներով կնքված ածանցյալ գործիքներն ու նրա կողմից թողարկված և տեղաբաշխման ենթակա արժեթղթերը:
Բ Ա Ժ Ի Ն 92
«Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք»
Այս բաժինը բաղկացած է մի հաշվից: Այս հաշիվը նախատեսված է հիմնադրի կողմից բանկի բրոքերային գործունեության և/կամ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի համաձայն տրված ակտիվների գծով ստացված ֆինանսական արդյունքների ամփոփման համար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|