ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 մայիսի 2005 թվականի N 103/05
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Ֆինանկո» ֆինանսավերլուծական ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0049 ԵՎ հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0050 լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 37 հոդվածի 1-ին մասի 7)-րդ կետով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 և 122 հոդվածներով Հանձնաժողովը որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել «Ֆինանկո» ֆինանսավերլուծական ՍՊԸ-ի բրոքերային գործունեության (ԲԳ 0049, տրված 23.09.2003թ.) և հավատարմագրային կառավարման գործունեության (ՀԿԳ 0050, տրված 23.09.2003թ.) լիցենզիաները՝ «Ֆինանկո» ֆինանսավերլուծական ՍՊԸ-ի դիմումի համաձայն։
2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Ֆինանկո» ֆինանսավերլուծական ՍՊԸ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ՝ |
Է. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|