«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2002 թվականի N 1245-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. օգոստոսի 23 |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
(1-ին կետը խմբ. 11.11.04 N 1640-Ն)
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն ու այլ լեզվով իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշմակնիք և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգը ներառում է`
նախարարության աշխատակազմը, աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումները, օտարերկրյա պետություններում գործող կառուցվածքային ստորաբաժանումները (օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինները)`
Հայաստանի Հանրապետության դեսպանությունները,
միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները, բացառությամբ մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների և ներկայացուցչությունների,
Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:
Նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկներն ընդգրկվում են նրա համակարգում:
(6-րդ կետը խմբ. 11.11.04 N 1640-Ն, լրաց. 22.05.08 N 567-Ն, փոփ. 06.11.08 N 1264-Ն)
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգի և ուղղությունների մշակմանը մասնակցելը և Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելն ու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականություն իրականացնելը.
բ) միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը և իրավունքները պատշաճ և հետևողականորեն ներկայացնելը.
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.
դ) օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական և (կամ) հյուպատոսական հարաբերությունների իրականացումը.
ե) աշխարհի քաղաքական և տնտեսական դրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության հիման վրա Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
զ) Հայաստանի Հանրապետության դերի բարձրացումը համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում.
է) պետական լիազոր մարմնի հետ համատեղ սփյուռքահայության հետ հարաբերությունների համակարգումը.
(«է» ենթակետը լրաց. 06.11.08 N 1264-Ն)
ը) Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովումը.
թ) պետական մարմիններն արտաքին և ներքին քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությամբ ապահովելը:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնելը.
բ) Հայաստանի Հանրապետության միջազգային արտաքին քաղաքականության ռազմավարության իրագործումը.
գ) միջազգային հարաբերությունների և կապերի ոլորտում գործադիր իշխանության հանրապետական ու տարածքային մարմինների գործունեության համակարգումը.
դ) «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախարարությանը վերապահված գործառույթների իրականացումը` մասնավորապես`
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման հետ կապված գործառույթների կազմակերպումը և այդ բնագավառում գործադիր իշխանության այլ մարմինների գործունեության համակարգումը,
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանի վարումը,
Հայաստանի Հանրապետության ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը գրանցման ներկայացնելը,
Հայաստանի Հանրապետության ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի հրապարակումը,
Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթների իրականացումը,
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նկատմամբ ընդհանուր հսկողություն իրականացնելը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
ե) Հայաստանի Հանրապետության գործունեության և միջազգային կազմակերպություններում, կոնֆերանսներում, խորհրդակցություններում և այլ հավաքներում մասնակցության ապահովումը.
զ) Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքի վերաբերյալ օտարերկրյա պետություններում պաշտոնական տեղեկությունների տարածմանն աջակցելը.
է) Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերի լուսաբանումը.
ը) միջազգային հարաբերությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ առաջարկություններ պատրաստելը.
թ) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ ընդհանուր վերահսկողության իրականացումը.
ժ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական կապի իրականացումը և նրանց գործունեությանն աջակցելը.
ժա) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության իրականացումը.
ժբ) հյուպատոսական գործունեության իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի.
ժգ) դիվանագիտական ու հյուպատոսական փոստի առաքման և ստացման իրականացումը.
ժդ) Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների արտասահման մեկնելուն և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն նախատեսվող այցելություններին աջակցելը և անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպելը.
ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժողովածուների, տեղեկագրերի, պարբերականների հրատարակումն իրականացնելը.
ժզ) արտաքին քաղաքականության ոլորտի սեմինարների և հանդիպումների, ինչպես նաև միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների ու այլ հավաքների աշխատանքները կազմակերպելը և դրանց մասնակցելը.
ժէ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման, նախարարության համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպումը, ատեստավորման անցկացումը, աշխատողների և ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման աշխատանքների կազմակերպումը.
ժը) պետական կառավարման այլ մարմինների հետ համագործակցությունը, անհրաժեշտության դեպքում նրանց հետ համատեղ հանդիպումների կազմակերպումը և աշխատանքային խմբերի ու հանձնաժողովների ստեղծումը, համատեղ հրամանների արձակումը.
ժթ) նախարարության գործունեության ոլորտի իրավական ակտերի կիրառման պրակտիկայի ընդհանրացումը, արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելն ապահովելը.
ի) քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումների, բողոքների) ժամանակին քննարկման կազմակերպումը` հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.
իա) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդնելը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա` վարչական վիճակագրական ռեգիստրներ վարելը.
իբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում այլ գործառույթների իրականացումը:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
Իր գործունեության ընթացքում նախարարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը`
ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը և պատասխանատվություն կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) կատարում է նախարարի տեղակալների պարտականությունների բաշխում, սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին, ինչպես նաև նշանակում է կատարում դիվանագիտական ծառայության պաշտոններում և ազատում այդ պաշտոններից.
է) հաստատում է դիվանագիտական ծառայության մարմինների հաստիքացուցակները և պաշտոնների նկարագրերը, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների կառուցվածքը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
ը) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի, նախարարության համակարգի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
թ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.
ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը.
ժբ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժգ) հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և միջազգային դրության մասին հաշվետվություններով ու հաղորդումներով.
ժդ) վարում է բանակցություններ և ստորագրում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.
ժե) ղեկավարում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների աշխատանքները.
ժզ) իր ստորագրությամբ ամրագրում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվող օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրերը, հետկանչագրերը, միջազգային պայմանագրերի վավերագրերը և հայտարարագրերը.
ժէ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է գործերի հավատարմատարներին.
ժը) օտարերկրյա պետություններում նշանակում է հյուպատոսներ և պատվավոր հյուպատոսներ ու նրանց տալիս հյուպատոսական արտոնագրեր.
ժթ) նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա շնորհում է դիվանագիտական աստիճաններ և զրկում դրանցից.
ի) դիվանագիտական ծառայողին օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից.
իա) հաստատում է մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը, նախարարության աշխատանքային կարգապահության կանոնները.
իբ) ներկայացնում է առաջարկություններ միջազգային խորհրդաժողովներին, արտաքին հարաբերություններին առնչվող հիմնահարցերին նվիրված խորհրդակցություններին մասնակցող նախարարությունների պատվիրակությունների ձևավորման և կազմի վերաբերյալ.
իգ) սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատակազմի աշխատողներին.
իդ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ (այդ թվում` կոլեգիա).
իե) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
(12-րդ կետը լրաց. 11.11.04 N 1640-Ն, 22.05.08 N 567-Ն, փոփ. 06.11.08 N 1264-Ն)
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
14. Նախարարի տեղակալը`
ա) համակարգում, վերահսկում և իրականացնում է արտաքին քաղաքական գործունեության որոշակի ուղղություններ.
բ) մասնակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղությունների և հայեցակարգի մշակմանը.
գ) նախարարի սահմանած պարտականությունների բաշխման շրջանակներում վերահսկում և համակարգում է նախարարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքները.
դ) նախապատրաստում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերը և մասնակցում դրանց քննարկումներին.
ե) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
զ) պարբերաբար նախարարին ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
է) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառում նախարարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ը) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
15. Նախարարն ունի խորհրդականներ, օգնականներ, մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է նախարարը:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության, այդ թվում` «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված նպատակների ու խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելն է:
(16-րդ կետը փոփ. 22.05.08 N 567-Ն)
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Դիվանագիտական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի ու սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք: Նախարարության աշխատակազմը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի իրականացնելու միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցության ապահովմանը:
23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
26. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ:
27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
28. Նախարարության աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ` գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
29. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:
30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները:
32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումն ունի վարչության կարգավիճակ, եթե այն իր ներքին կառուցվածքում ներառում է առնվազն երկու ոչ ինքնուրույն գործող բաժին: Վարչությունը ղեկավարում է վարչության պետը:
33. Նախարարության աշխատակազմի ինքնուրույն բաժնի կարգավիճակ ունեցող կառուցվածքային ստորաբաժանումը ղեկավարում է բաժնի պետը:
34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատողների ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատողների ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների դիվանագետ կամ քաղաքացիական ծառայող չհանդիսացող աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող մարմին է:
38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն ու այլ լեզվով իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում:
Նախարարության աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է գլխավոր քարտուղարը:
42. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության կանոնադրությունը.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
43. Գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության բարձրագույն պաշտոն է:
44. Գլխավոր քարտուղարը պաշտոնի է նշանակվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ` նախարարի ներկայացմամբ, և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը:
45. Գլխավոր քարտուղարը նախարարության աշխատակազմի ղեկավարն է և ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը:
Գլխավոր քարտուղարն օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ վարչական գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
(45-րդ կետը խմբ. 11.11.04 N 1640-Ն)
46. Գլխավոր քարտուղարը`
ա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, հանձնարարականները և կարգադրությունները.
բ) կազմակերպում է նախարարի հրամանների, հանձնարարականների առաքումը նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներ և դիվանագիտական ծառայության մարմիններ.
գ) կազմակերպում է նախարարությունում ստեղծված խորհրդակցական մարմինների (այդ թվում` կոլեգիայի) նիստերը, նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբերի խորհրդակցությունները, դրանց արձանագրությունների վարումը և ձևակերպումը.
դ) մասնակցում է նախարարի մոտ անցկացվող խորհրդակցություններին և քննարկումներին.
ե) ապահովում է աշխատակազմում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը, համակարգում է դիվանագիտական ծառայության պաշտոնի համար անցկացվող մրցույթների, դիվանագետների ատեստավորման, մրցութային-ատեստավորող հանձնաժողովի աշխատանքները, օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և այլ աշխատողների, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ) օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարության աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
է) կազմակերպում է նախարարության աշխատակազմի և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքներն ու ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ը) իր լիազորության սահմաններում ապահովում է կապը պետական կառավարման այլ մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց հետ.
թ) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի կնքում է գործարքներ.
ժ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան ֆինանսական ու վարչական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը (այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը), նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ժա) իր լիազորության սահմաններում նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի վարչական գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ժբ) («ժբ» ենթակետն ուժը կորցրել է 12.07.07 N 791-Ն).
ժգ) կազմակերպում է նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը.
ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության աշխատանքները.
ժե) կազմակերպում է նախարարության գործունեության տեխնիկական սպասարկման աշխատանքները` գործերի կառավարչության միջոցով.
ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(46-րդ կետը փոփ. 11.11.04 N 1640-Ն, խմբ., փոփ. 12.07.07 N 791-Ն)
47. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության գլխավոր քարտուղարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
48. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
49. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ ու հայտարարագրեր:
50. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
51. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ`
Եվրոպայի վարչություն
Ամերիկայի վարչություն
Մերձավոր և Միջին Արևելքի վարչություն
ԱՊՀ վարչություն
Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի վարչություն
Քաղաքական ծրագրավորման վարչություն
Միջազգային կազմակերպությունների վարչություն
Հյուպատոսական վարչություն
Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն
Միջազգային տնտեսական համագործակցության վարչություն
Իրավաբանական վարչություն
Մամուլի և տեղեկատվության վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
Ֆինանսական վարչություն
Քարտուղարություն
Գործերի կառավարչություն
Սփյուռքի բաժին
(1-ին բաժինը լրաց. 06.11.08 N 1264-Ն)
II. Առանձնացված ստորաբաժանումներ
«Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն
III. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին
(3-րդ բաժինն ուժը կորցրել է 06.11.08 N 1264-Ն)
(Հավելվածը փոփ. 24.12.03 N 1771-Ն, 12.07.07 N 791-Ն, փոփ., լրաց. 22.05.08 N 567-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
NN Հիմնական միջոցների անվանումը Քանակը Թողարկման Սկզբնական 142. բազկաթոռ սեղան` ամսագրային բազկաթոռ սեղան` ամսագրային
ը/կ
տարեթիվը
արժեքը
(հազ. դրամ)
Համակարգիչ
1.
«Վիգլեն 3Sx25»
2
1992
438,1
2.
«Վիգլեն 3Dx40»
7
1993
4499,2
3.
«Վիգլեն 486/66Mhr» (4Dx66)
2
1994
1928,7
4.
«Վիգլեն 486/66Mhr» (4Dx66)
4
1994
4068,5
5.
«Վիգլեն 486/33Mhr» (4Dx66)
3
1994
1890,0
6.
«Վիգլեն P 5-100» RAM16MB
9
1996
6915,5
7.
«Վիգլեն 386 Նոթբուք»
1
1993
354,0
8.
«Ձեռքի շարժական համակարգիչ-386/2»
1
1993
512,5
9.
«Պենտիում 133» V/RAM 2mb
1
1996
600,0
10.
«Պենտիում 133»
1
1996
466,0
11.
«Պենտիում 100» ՍԵՌՎԵՌ
1
1996
5165,8
12.
«Պենտիում 100» ՍԵՌՎԵՌ
1
1996
7513,2
13.
«Պենտիում 133/1»
18
1997
11349,0
14.
«Պենտիում 133/2»
9
1997
6804,0
15.
«Պենտիում 200/1»
1
1997
630.5
16.
«Պենտիում 100»
8
1997
4240,0
17.
«Պենտիում 200» DELL-4100։ՍԵՌՎԵՌ
1
1997
10790.0
18.
«Մակինտոշ Փովեռ Բուք-140»
1
1993
384,5
19.
«Մակինտոշ 76000/132» Սոնի մոնիտոոով
1
1996
265,0
20.
«ՍԻՏԱԿ» սնուցման աղբյուրով
1
1992
980,5
21.
«Հունդայի-428E»
1
1993
558,6
22.
«Պենտիում-166»(LG-1467)
2
1998
803,7
23.
«Պենտիում-200» (Ֆիլիպս-104B)
1
1998
447,8
24.
«Նոթբուք. Պենտիում 166 MM»
1
1998
1535,8
25.
«Նոթբուք. Դայվու» 7500/7500
6
1998
1590,0
26.
«Պենտիում-II» ԻՆՏԵԼ (Սամսունգ 700)
3
1999
1929,7
27.
ՊԵնտիում-II» ԻՆՏԵԼ (Սամսունգ 14-400)
8
1999
2724,8
28.
Պենտիում-II» ԻՆՏԵԼ (Սամսունգ 500MՏ)
1
1999
265,0
29.
H/Y «Վեկտրա» մոնիտորով Սոնի100GS
41
1999
10865,0
30.
Աքեր 911-366 HP Դեսկջեյթ 340CBI
1
2000
1290,6
31.
Համակարգիչ P-III-500
1
1998
1002,0
32.
«-» P-III-500 multimed, մոնիտորով
1
1998
1025,4
33.
«-» Նոթբուք-P-III 500
4
1998
6061.9
34.
«-» «Պենտիում 5/200»
1
1998
1667,7
35.
«-» «Պենտիում 5/201»
1
1998
1880,3
36.
«-» «Նոթբուք «Պենտիում150»
1
1998
1733,1
ՏՊԱՍԱՐՔ
37.
Տպասարք «Էպսոն FX 850»
8
1993
376,8
38.
Տպասարք «Էպսոն FX 870»
7
1995
1182,3
39.
Տպասարք «Էպսոն FX 400»
1
1993
85,4
40.
Տպասարք «Էպսոն LQ 1170»
1
1993
102,5
41.
Տպասարք «էպսոն Տtyle Prox»
1
1997
675,0
42.
Տպասարք «ԷԼՔՅՈւ»
1
1992
102,5
43.
Տպասարք «Տtile.wrich»
1
1993
102,5
44.
Տպասարք «HP ԴԵՍՔ ՋԵՅԹ-500»
1
1994
114,4
45.
Տպասարք «HP ԴԵՍՔ ՋԵՅԹ-550C»
1
1994
282,4
46.
Տաասարք «HPԴԵՍՔ ՋԵՅԹ-870»
1
1997
320,0
47.
Տաասարք «HPԴԵՍՔ ՋԵՅԹ-870»
1
1996
106.0
48.
Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ-3P»
2
1993
298,0
49.
Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ-3P»
1
1993
256,8
50.
Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ- 3»
1
1995
6,5
51.
Տաասաոք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ- HP4»
3
1993
1383,8
52.
Տաասաոք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ- HP4»
2
1993
890,0
53.
Տաասաոք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ- HP4»
3
1995
1249,2
54.
Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ - 5P»
1
1996
240,0
55.
Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ - 5Լ»
14
96-97
3991,2
56.
Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ - 5P»
1
1996
676,0
57.
Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ - 6P»
1
1997
495,0
58.
Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ - 6Լ»
2
1997
494,2
59.
Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ - 1663Z»
3
1998
318,0
60.
Տպասարք «ՔՅԱՆՈՆ BT-10SX»
1
1994
114.2
61.
Տպասարք «ՔՅԱՆՈՆ BT-30S»
2
1996
316,0
62.
Տպասարք «ՔՅԱՆՈՆ BTC-30»
1
1998
99,8
63.
Տպասարք «ՔՅԱՆՈՆ BTC-6050»
1
1997
12250,0
64.
Տպասարք «ՔՅԱՆՈՆ PC-2»
1
1997
53,0
65.
Տպասարք «Դեևվու 5000»
1
1997
160,8
66.
Տպասարք «MP-ԼT 6Լ»
1
1997
79,5
67.
Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ MK 4500»
2
1999
530,0
68.
Տպասարք «Պանասոնիկ KXP-1590»
1
1999
2.1
69.
Տպասարք «ԷՊՍՈՆ-FX870»
2
1999
337,8
70.
Տպասարք «HP-340»
1
1999
156,4
71.
Տպասաոք «HP-ԴԵՍՔՋԵՅԹ»
1
1999
198,9
ԲԱԶՄԱՑՄԱՆ ՄԵՔԵՆԱ
72.
Բազմացման մեքենա «Մինոլտա EP 4233»
1
1993
2072,4
73.
Բազմացման մեքենա «Օլիվետի 8515»
3
1993
1645,1
74.
Բազմացման մեքենա «Քյանոն NP 1520»
1
1993
499,9
75.
Բազմացման մեքենա «Քյանոն NP 1020»
1
1993
315,1
76.
Բազմացման մեքենա «Քյանոն NP 6010»
4
1995
2380,8
77.
Բազմացման մեքենա «Քյանոն 1215»
1
1996
972,0
78.
Բազմացման մեքենա «Քյանոն F 124800»
1
1996
100,0
79.
Բազմացման մեքենա «Քյանոն NP 1215»
3
1997
3225,0
80.
Բազմացման մեքենա «Քյանոն 6112»
1
1998
934,7
ԱԿԱՆԵՐ
81.
Սկաներ «MP Սքանիեթ 2P»
1
1993
115,4
82.
Սկաներ «MP Սքանիեթ 2P»
1
1993
490,3
83.
Սկաներ «MP Սքանիեթ 2C»
2
1993
916.5
84.
Սկաներ «MP Սքանիեթ 5P»
1
1998
167,2
85.
Սկաներ տեստեր «Սիկրոթեսթ Ռենթո»
1
1997
2434,0
86.
Սկաներ «MP 5P»
1
1997
290,5
ՑԱՆՑԻ ԲԱԺԱՆԻՉ
87.
Ցանցի բաժանիչ «Դ-ԼԻՆԿ E809HAB»
8
1997
1620,0
88.
Յանցի բաժանիչ «3COM Super stack»
1
1997
1011,5
89.
Յանցի բաժանիչ «3COM Super stack»
1
1997
ՀԵՌԱՖԱՔՍ
90.
Հեռաֆաքս «Պանասոնիկ KXF 230»
1
1994
1.6
91.
Հեռաֆաքս «Պանասոնիկ UF V60»
1
1995
231,0
92.
Հեռաֆաքս «Պանասոնիկ UF 321»
1
1995
402,6
93.
Հեռաֆաքս «Քյանոն T-31»
1
1997
165,0
94.
Ֆաքս «Պանաֆաքս ՍF 332»
6
1999
954,0
95.
Լամինատոր «LM-9»
1
1996
127,6
ՓՈԽԱԿԵՐՊԻՉ
96.
Փոխակերպիչ «ՍPՏ-600VA»
1
1993
48,1
97.
Փոխակերպիչ «ՍPՏ-600VA»
2
1994
231,4
98.
Փոխակերպիչ «ՍPՏ-1200VA»
1
1994
234,7
99.
Փոխակերպիչ «ՍPՏ-1250VA»
1
1994
195,5
100.
Փոխակերպիչ «ՍPՏ-1400VA»
2
1996
1336,4
101.
Փոխակերպիչ «ՍPՏ-1000VA»
1
1997
419,5
102.
Փոխակերպիչ «ՍPՏ-675»
2
1999
278,7
103.
Փոխակերպիչ «ՍPՏ-1400»
2
1999
549,1
104.
Փոխակերպիչ «ՍPՏ-1400VA»
14
1999
704,9
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ/ՏԵՍԱՄԱԳՆԻՏՈՖՈՆ
105.
Հեռուստացույց «Գրունդիգ»
2
1995
106,0
106.
Հեռուստացույց «Հիտաչի»
1
1995
106,0
107.
Հեռուստացույց «Ֆիլիպս»
2
1993
170,8
108.
Հեռուստացույց «ՋիՎիՍի»
1
1997
272,5
109.
Հեռուստացույց «Պանասոնիկ
1
1993
252,0
110.
Հեռուստացույց «ԷՅՋԻ» (մեծ)
6
1998
636,0
111.
Հեռուստացույց «ԷԼՋԻ» (փոքր)
15
1998
1113,0
112.
Տեսամագնիտ. «Պանասոնիկ TC21SV»
1
1996
302,3
113.
Տեսամագնիտ. «Պանասոնիկ»
1
1993
158,0
114.
Տեսամագնիտ. «ՇԱՐՊ VCA 111»
1
1996
79,5
115.
Տեսամագնիտ. «ՖՈՒՆԱԵ VIP 5000»
1
1996
53,0
Բջջային հեռախոս
116.
Մոթոռոլեր (Նոկիա 2110)
1
1997
419,5
117.
ՍՈՆԻ CM-D 1000
2
1997
799,0
118.
ՆՈԿԻԱ 3210
1
1997
189,0
ԼԱԶԵՐԱՅԻՆ ԴԻԱԿ
119.
Լացերային դիսկի լրաց.մուտք SD-ROM
2
1994
451,6
120.
Լազերային դիսկ CD-Drive12x
1
1996
75,0
121.
Լազերային դիսկ CD-ROM24xDE
7
1998
349,4
122.
Ստրիմեր 250 MB
1
193,5
123.
Ռեպիտոր DE-804
1
19,2
ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐ
124.
Դիսկովոդ «ZIP 100»
1
1996
18,5
125.
Դիսկովոդ «MPCD-Writer 6020»
1
1997
535,0
126.
Հեռախոսակայան «Պանասոնիկ 4xT301»
1
1997
350,2
127.
Կայանի հեռախոս «Պանասոնիկ xT»
2
1997
108,1
128.
Հեռախոսակայան «8x50
2
1995
9360,0
129.
Կայանի հեռախոս T-136
67
1995
852,2
130.
Արբանյակային հեռուստաընդունիչ «ՍՈՒՆՏՐԱ»
1
1997
579,1
131.
Անտենա CYATO-807-0028YAGT
2
1997
168,0
132.
Կամերա «CCD»
1
1997
27,3
133.
Մոնիտոր ֆոկուս «PS412C»
1
1997
72,7
134.
Տեսապրոեկտոր 3MP 8650 (5p 180x180)
1
1997
4963,5
135.
Տյուներ Uniden Սաթելիտ ՍՏR7007
1
1994
0,4
136.
Համաժամանակյա թարգմանչական
սարք KM-B192M (15անձի համար)1
1996
5102,4
137.
Նախագահական վահանակ TՏ 701
1
1997
228,0
138.
Մասնակի վահանակ TՏ-702
49
1997
8028,0
139.
Մասնակցի ընդունիչ AYP-104-05
50
1997
3456,5
140.
Պայուսակ` լիցքի և ընդունիչի ԵՏՊ.
1
1997
278,8
141.
Հադորդիչ վահանակ AYP102D
6
1997
1520,7
Թարգմանչական վահանակ MEP-211
8
1997
3051,5
143.
Կենտրոնական սարք TՏ-700
1
1997
281,3
144.
Բազային սարք PEP-2003
1
1997
483,8
145.
Մոդեմ ՍՏ-Ռոբոտիքս
1
1996
104,0
146.
Data/Faxs մոդեմ USR 56R
1
1998
85,0
147.
Ռադիոմոդեմ -128 ԼB
2
1997
2373,1
148.
Լուսանկարչական ապարատ «ՍԱՄՍՈՒՆԳ»
2
98-99
37,1
149.
Երաժշտական կենտրոն «ՍԱՄՍՈՒՆԳ»
1
1998
132,5
150.
Տեսակամերա «ԷԼՋԻ-էԼՑԵ»
1
1998
159,0
151.
Բարձրախոս 70W
5
1998
100,0
152.
Բարձրախոս 70W
5
1998
62,4
153.
Բարձրախոս ՏBՏ-10
3
1999
23,4
154.
CD-ROM Դրայվեր 34XAsus
2
1999
72,8
155.
Փոշեհան տոներներ
1
1997
117,6
156.
Փոշեհան փոքր ստեղնաշարի
1
1997
17,2
157.
Օդափոխիչ «Դելոնգ»
1
1998
942,5
158.
Օդափոխիչ «Քարիեր 42 HNSO12»
1
1999
636.0
159.
Օդափոխիչ «ՍԱՄՍՈՒՆԳ»
2
1999
1272,0
160.
Օդափոխիչ «ՆՈՌՔ MMH/MOH»
1
2000
714,5
161.
էլեկտրաագրեգատ AD-30
1
1998
138,4
162.
էլեկտրաագրեգատ AD-60
1
1998
524,4
163.
Զոդման սարքավորում
1
1997
6,5
164.
Սառնարան «Զիլ Մոսկվա»
1
1976
12,9
165.
Տեսախցիկ` թվային WER CAM II IFW20
45
1999
1073,3
166.
Միկրոֆոն MIC-01A
45
1999
71,6
167.
Թարգմանչական համակարգ «ԲՌԱՄԼԵՌ30»
1
1998
1060,0
168.
Տեսակամերա ԷԼՋԻ-LC-E83
2
1999
318,0
169.
Հեռախոսափոխակերպիչ ապարատ
«Պանասոնիկ KT61»3
1999
2142,0
170.
Տեղակայված մետաղաորսիչ
1
1999
1508,0
171.
Ձեռքի մետադաորսիչ
1
1999
156,0
172.
Գրամեքենա «Օլիմպիա»
1
1998
209,8
173.
Ինտերնետային սարքավորում «Այրոնետ»
1
2000
880,0
174.
Համակարգիչ «PIII 800/64»
1
2000
660,1
175.
Տպիչ «HP-LJ-1100»
1
2000
200,6
176.
Համակարգիչ «HP-PC» մոնիտորով
2
2000
1685,3
177.
Համակարգիչ «ԱԿՏԻՎ»
1
2001
629
178.
Ձայնագրիչ
1
2001
57,7
179.
Յանցի բաժանիչ HU
1
2001
69,9
180.
Տպասարք «ԼԱԶԵՐ-ՋԵՅԹ Hp 1100»
1
2001
109
181.
Մոնիտոր «ՍԱՄՍՈՒՆԳ 753»
2
2001
214,8
182.
Ֆաքս «Քյանոն 6317»
1
2001
522,3
183.
Պրինտեր «HP-1200»
6
2001
1013,9
184.
Սկաներ
3
2001
80,6
185.
Մոնիտոր AOP 15
8
2001
473.3
186.
Մոնիտոր 15
15
2001
864,1
187.
Բարձրախոս
2
2001
9,8
188.
Ստեղնաշար
25
2001
65,3
189.
Համակարգիչ 750 MHZ
10
2001
1485.5
190.
Համակարգիչ 850 HZ
8
2001
1282,5
191.
Համակարգիչ 950 MHZ
1
2001
212,5
192.
Համակարգիչ 950 MHZ
4
2001
676,5
193.
Համակարգիչ 1200 MHZ
2
2001
652,6
Ընղամենը` սարքավորումները
768
230534,0
ԳՈՒՅՔ
178.
Ծաղկաման «Շերամ» (փայտ)
1
1987
34,6
179.
'' ճենապակյա
1
1989
23,9
180.
'' բյուրեղապակյա
2
1984
6,2
181.
Գորգ «Այգեստան» 2x3
1
1986
21,2
182.
'' «Մաքրավան» 2x3
1
1982
21,2
183.
'' «Շողակաթ» 2x3
3
1984
63,7
184.
'' «Իջևան» 3x4
1
1986
42,4
185.
'' «էրեբունի» 3x4
1
1984
79,6
186.
Յուղանկար «Լենին»
1
1980
123,8
187.
'' «Արարատ» 80x20 և 73,5x122
2
1986
194,6
188.
'' «Սևան» (մեծ) 100x130
1
1984
212,2
189.
'' «Սևան» (փոքր) 80x50
1
1984
27,8
190.
'' «Ձմեռ» 80x120
1
1981
114,9
191.
'' «Գարուն» 60x70
1
1986
70,7
192.
'' «Օշականի ծայրամասը» 100x150
1
1981
70,7
193.
'' «Նատյուրմորտ» 111x101
1
1978
123,8
194.
'' «Առավոտ Սպիտակի քարանձավում» 76x121
1
1980
35,7
195.
'' «Արա սարը» 60x90
1
1980
26,5
196.
Զինանշան` ՀՍՍՀ
1
20,7
197.
Նախասենյակ` ֆիննական
1
1988
188,3
198.
այդ թվում` բազմոց
1
0,0
199.
2
0,0
200.
1
0,0
201.
Սրահի կահույք
1
1997
7,0
202.
այդ թվում` բազմոց
1
0,0
203.
2
0,0
204.
1
0,0
205.
Բազկաթոռ «Նինա»
3
1980
66,7
206.
'' կարմիր
1
1980
35.7
207.
'' փափուկ (արտասահմանյան)
3
1992
107,1
208.
Բազմոց փափուկ (արտասահմանյան)
3
1992
398,0
209.
Գրասեղան` 2 պահարանիկով
27
1974
201,6
210.
Գրասեղան` 2 պահարանիկով
1
1995
2,1
211.
Գրասեղան` 2 պահարանիկով
6
1974
6,9
212.
Գրասեղան` 2 պահարանիկով
2
1985
5,2
213.
Գրասեղան` 2 պահարանիկով
1
1997
3,8
214.
Գրասեղան` 1 պահարանիկով
13
1980
387,8
215.
Գրասեղան` 1 պահարանիկով
3
1996
202,4
216.
Գրասեղան` (180x80x72)
9
1998
703,8
217.
Գրասեղան` (160x80x72)
43
1998
3199,6
218.
Գրասեղան (140x80x72)
20
1998
1381,9
219.
Գրասեղան (120x80x72)
90
1998
5808,4
220.
Սեղան մեքենագրական (110x51x65)
47
1998
2319,6
221.
Սեղան` համակարգչի (80x80x72)
100
1998
6453,8
222.
Սեղան տպասարքի (80x80x72)
20
1998
1078,2
223.
Սեղան` խորհրդակցությունների
(233x101x72)5
1998
400,9
224.
Թումբ` 4 դարակներով (շարժական)
(42x53x56)42
1998
2901,9
225.
Թումբ` 3 դարակներով (շարժական)
(42x53x56)49
1998
3385,6
226.
Թումբ` 3 դարակով (42x53x41)
41
1998
2023,5
227.
Կցասեղան` 90 (80x80)
16
1998
547,2
228.
Կցասեղան` 60 (85x65)
8
1998
267,3
229.
Կցասեղան` 3 կողմանի (80x70)
22
1998
768,4
230.
Կողասեղան` կլոր վերջնամասով.մետաղյա ոտքերով (80x40)
23
1998
855,7
231.
Կողասեղան կլոր վերջնամասով.մետաղյա ոտքերով (137x80)
25
1998
1480.8
232.
Պահարան* քարտերի (90x40x70)
8
1998
1032,7
233.
Գրապահարան` ա/դռների (90x40x70)
27
1998
1127,5
234.
Գրապահարան` փայտյա դռներով (90x40x70)
30
1998
1867,8
235.
Գրապահարան` ապակյա դռներով
(90x40x70)30
1998
1936,2
236.
Գրապահարան` ա/դռների (90x80x140)
21
1998
1291,5
237.
Գրապահարան՝ փայտյա դռներով
(90x40x140)23
1998
2043,2
238.
Գրապահարան` ապակյա դռներով
(90x40x140)24
1998
2186,7
239.
Գրապահարան` ա/դռների (90x40x210)
49
1998
4018,0
240.
Գրապահարան փայտյա դռներով (90x40x210)
43
1998
5126,0
241.
Թղթե սայլակ (50x40x47)
20
1998
850,4
242.
Գրասեղանի դարակ՝ պլաստմասսայե (25x40x22)
50
1998
1101.0
243.
Բազկաթոռ
88
1998
5412.0
244.
Աթոռ` փափուկ
50
1998
2619,5
245.
Աթոռ փափուկ.խորհրդակցական
65
1998
2000,7
246.
Խորհրդակցության աթոռների թիակ-սեղանիկ
30
1998
523,9
247.
Սեղան ամսագրային
3
1976
9,9
248.
'' կոնֆերենցիոն
4
1976
9,6
249.
'' նախագահության
5
1975
40,6
250.
'' անկյունային
1
1974
6,9
251.
'' ամսագրային
1
1998
127,1
252.
'' տարբեր
1
1980
1,8
253.
'' «Կցասեղան»
1
1998
1.7
254.
Հենակ` նախագահական
1
1998
1.7
255.
Հենակ
1
1998
0.6
256.
Կոմոդ
1
1998
11.8
257.
Ամբիոն
1
1998
16,2
258.
Տումբա պատվանդանով
1
1978
4,8
259.
Չհրկիզվող պահարան
9
1980
116,9
260.
Պահարան` երկաթյա N10
4
1978
58,0
261.
Պահարան` համակցված
2
1974
27.8
262.
Պահարան` զգեստապահարանով
6
1978
91,7
263.
Պահարան անձնական գործերի
1
1967
0,1
264.
Դարակ` գրքերի
8
1974
0,1
265.
ժամացույց` պատի «Արծիվ
1
1974
2.1
266.
ժամացույց` ճոճանակավոր
1
1986
1.0
267.
Ժամացույց` ճոճանակավոր, հատակի
1
1988
2.0
268.
Դաշնամուր «Պետրով»
1
1980
38,4
269.
Ռոյալ «ԲԵՔԵՐ»
1
1980
38,4
270.
Օդափոխիչ «Դելոնգ» PAc-PCE
1
1997
961,9
271.
Գրամեքենա «Մ-12»
1
1985
3,7
272.
'' «Ռոբոտրոն»
1
1985
4,7
273.
'' «Բռոտեր»
1
1992
5,8
274.
Թալիսման` փայտյա
2
1986
0,1
275.
Մոմակալ` երկաթե-փայտյա
1
1989
0,5
276.
Պղնձյա սկահակ
1
1978
7,4
277.
Սկուտեղ «Երևան», մետաղյա
1
1998
0,8
278.
Սկուտեղ` փայտյա
2
1997
2,3
279.
Կայունացուցիչ տրանսֆորմատոր
2
1994
950,0
280.
Շաղափման հաստոց` պտտվող սեղանի
1
1994
75,0
281.
Զոդման ագրեգատ` այրիչ 2333611
1
1995
2.6
282.
Գեներատոր 2375133
1
1995
4,6
283.
Կտրիչ PA-02-2387400
1
1995
2.6
284.
Կշեռք
1
1992
2.8
285.
Սառնարան «Օրսկ»
2
1980
19,6
286.
'' «Սնեյգա»
1
1991
73,8
287.
'' «Սնեյգա»
1
1991
61,5
288.
Սպասքեղեն «Մադոննա» 68 կտոր
1
1998
146,3
289.
'' «Մադոննա» 40 կտոր
1
1998
115,4
290.
Գրասենյակային աթոռ
8
1999
697,6
291.
Լրագրական սեղան
2
1999
185.3
292.
Մարմարյա արձանիկ (կնոջ պատկեր.)
1
1998
159,0
293.
Ուղեգորգ` 133
133
1999
2870,3
294.
Գորգ «Էրեբունի»
2
1999
517,9
295.
Սեղան` լրագրական
2
1999
60,0
296.
ճեմասրահի ջահ
3
2000
209,0
297.
Լուսամփոփ` հատակի, սև
4
2000
106,0
298.
Բազկաթոռ` մեծ
1
1998
53,0
299.
Լամպ` սեղանի, կարմիր
3
1999
47,7
300.
Գրասենյակի կահույքի հավաքածու
20
1999
1500,0
այդ թվում 1 սեղան
1
2. աթոռ փափուկ
12
3. գրասեղան
1
4. բազկաթոռ
1
5. կցասեղան
3
6. հագուստի կախիչ
1
7. հագուստի պահարան
1
301.
Կահույք հավաքածու, այդ թվում`
32
2000
14016,3
1. կցասեղան
1
2. բազկաթոռ 072/710
12
3. բացմոց H-2025
1
4. աթոռ H-1373/D785
6
5. սեղան 7955-5975
2
6. սեղան 7913
2
7. անիվավոր սեղան 5931
1
8. պահարան 8030
1
9. սեղանի լամպ 7604/7556/7685
5
10. հատակի լամպ 7317
1
302.
կահույքի հավաքածու, այդ թվում`
16
2000
9073,7
1. սեղան` մեծ
10
2. բազկաթոռ
10
3. բազմոց
2
4. փոքր սեղան
2
5. սեղան` ամսագրային
1
303.
գորգ (2,5x3)
2
2000
272,3
304.
պահարան` ճենապակյա իրերի համար
1
2001
4932,3
305.
Մետաղյա գավաթ (պահեստ)
1
16,8
306.
Ջահ` էլեկտրական (պահեստ)
1
13,8
307.
Ջահ` էլեկտրական (պահեստ)
1
24,2
308.
Օդավորակավորիչ EK-1500
1
70,4
Ընդամենը գույք
1591
107516,8
Տրանսպորտային միջոցներ
1.
ԳԱԶ-311000
1
7246,7
2.
ԳԱԶ-3102-051
1
7250,0
3.
ԳԱԶ-31029
1
5040,0
4.
ԳԱԶ-3110
1
3500,0
5.
ԳԱԶ-31029
1
900,9
6.
ԳԱԶ-311000
1
2000
4400,0
7.
ԳԱԶ-3110
1
4346,0
8.
միկրոավտոբուս H-10 «Հունդայի»
1
7288,4
9.
միկրոավտոբուս «Միցուբիշի»
1
5413,9
10.
ՎԱԶ-232100
1
3337,5
11.
Գազել 232100
1
6434,0
Ընդամենը` տրանսպորտ
55157,4
Ընդհանուրը
393208,2
Սեղան 120x80 | 1997 | 1 | 64538 |
Երկաթյա պահարան | 1999 | 1 | 14510 |
Սեղան կոմպյուտորի | 1997 | 2 | 68400 |
3 դարակ. շարժ.բուրգ | 1997 | 1 | 49354 |
Համակարգիչ «Վիգլեն P5-100» | 1996 | 1 | 768280 |
Տպասարք «էպսոն FX 870» | 1999 | 1 | 168900 |
Պանասոնիկ KX-T2310 հեռախոս | 1999 | 1 | 22140 |
Տպասարք լազերջեթ 51 | 1996 | 1 | 280600 |
Բազմացնող մեքենա «Քանոն» | 1995 | 1 | 595200 |
Հեռախոս «Պանասոնիկ» | 2001 | 1 | 79500 |
Սեղան` մեծ | 1997 | 1 | 78200 |
Սեղան, 160x80 | 1997 | 1 | 74410 |
Սեղան` կլոր եզրերով | 1997 | 1 | 37204 |
Սեղան` կոմպյուտորային | 1997 | 2 | 68400 |
Կցասեղան | 1997 | 1 | 33410 |
Կցասեղան` դարակ | 1997 | 1 | 33410 |
4 ղարակով բուրգ շարժական | 1997 | 2 | 138188 |
Պահարան` փայտյա | 1997 | 1 | 119210 |
Սառնարան «Ինդեզիտ» RG1141 | 2001 | 1 | 154000 |
Բազկաթոռ | 2001 | 1 | 34250 |
Հեռուստացույց «LG» | - | 1 | - |
Համակարգիչ «Դեու» | - | 1 | - |
Հեռախոս ներքին | 1995 | 2 | 25440 |
Ձեռքի ռադիոկայան «TK-278» | 1996 | 1 | 146577 |
Մարտկոց «KNB-15A» | 1996 | 2 | 53618 |
Լիցքավորման սարք KSC-15 | 1996 | 1 | 36353 |
Հեռախոսի ապարատ «Պանասոնիկ» | 1999 | 1 | 714000 |
Տպասարք «Քանոն» BJ30 | 1999 | 1 | 158000 |
Հեռ.` բջջային «Սիմենս» c25 | 1999 | 1 | 108650 |
Հեռ.` բջջային «Նոկիա» | 2001 | 1 | 125000 |
Կոնդիցիոներ «Բոշ» RKT12102 | 2001 | 1 | 503400 |
Սեղան, 160x80 | 1997 | 4 | 297640 |
Սեղան`կոմպյուտերի | 1997 | 1 | 34200 |
Պահարան` փայտյա | 1997 | 1 | 119210 |
Պահարան` դրակ, մեծ | 1997 | 1 | 41760 |
3 դարակ. շարժ.բուրգ | 1997 | 1 | 49354 |
բագկաթոռ «Նինա» | 1980 | 1 | 22218 |
Բազկաթոռ | 2001 | 1 | 34250 |
Հեռախոս` ներքին | 1995 | 2 | 25440 |
Համակարգիչ «Pentium-1843» | 1997 | 1 | 756000 |
Լամինատոր (12 ֆորմա) | 1997 | 1 | 254800 |
Հեռախոս «Պանասոնիկ» KX-T2310 | 1999 | 1 | 22140 |
Սեղան` 140x80 | 1997 | 1 | 69094 |
Սեղան 2 տումբանի | 1974 | 1 | 7465 |
Սեղան 120x80 | 1997 | 2 | 129076 |
Կոմպյուտերի սեղան | 1997 | 1 | 34200 |
Սեղան` կլոր եզրերով | 1997 | 1 | 37204 |
3 դարակ. շարժ. բուրգ | 1997 | 1 | 49354 |
4 դարակ, շարժ, բուրգ | 1997 | 2 | 138188 |
Պահարան` 2 դռնով | 1997 | 1 | 119210 |
Բազկաթոռ «Նինա» | 1980 | 1 | 22218 |
Բազկաթոռ | 2001 | 1 | 34250 |
Հեռախոսի ապարատ | 1995 | 1 | 12720 |
Ձեռքի ռադիոկայան TK 278 | 1996 | 3 | 439731 |
Մարտկոց` KNB-15A | 1996 | 6 | 160854 |
Լիցքավորման սարք KSC16 | 1996 | 1 | 120930 |
Կոմպյուտեր «Վիգլեն» | 1993 | 1 | 553680 |
Տպասարք «Դեսկջեթ» 870 | 1997 | 1 | 320000 |
Համակարգիչ «Սոնի 100GS19» | 1999 | 1 | - |
Հեռախոս «Պանասոնիկ KX-T2310» | 1999 | 1 | 22140 |
Հեոախոսաֆաքս «Պանասոնիկ KXF-50» | 1994 | 1 | 170838 |
Պրինտեր «Լազերջեթ 1000» | 2001 | 1 | 208937 |
Սեղան, 120x80 | 1997 | 4 | 258152 |
Սեղան` 2 տումբանի | 1974 | 1 | 7465 |
Սեղան` անկյունով | 1997 | 1 | 34926 |
Կոմպյուտերի սեղան | 1997 | 1 | 34200 |
4 դարակ, շարժ, բուրգ | 1997 | 3 | 207282 |
Պահարան` փայտյա | 1997 | 1 | 119210 |
Հեռախոսի ներքին ապարատ | 1995 | 1 | 12720 |
Կոմպյուտեր | 1997 | 1 | 530000 |
Տպասարք | 1995 | 1 | 416400 |
Ձեռքի ռադիոկայան | 1996 | 3 | 439731 |
Մարտկոց | 1996 | 6 | 160854 |
Լիցքավորման սարք | 1996 | 3 | 109059 |
Ստացիոնար ռադիոկայան | 1996 | 1 | 268252 |
Լիցքավորման սարք | 1996 | 1 | 97952 |
Ստացիոնար անտեննա | 1996 | 1 | 277382 |
Հեռախոսաֆաքս | 1999 | 1 | 402600 |
Հեռ` բջջային | 1999 | 1 | 68900 |
Հեռախոս | 1999 | 1 | 22140 |
Պրինտեր | 2001 | 1 | 246661 |
Բազկաթոռ (անիվներով) | 1997 | 1 | 61500 |
Սեղան, 140x80 | 1997 | 2 | 138188 |
4 դարակով բուրգ` շարժական | 1997 | 1 | 69094 |
Պահարան` փայտյա | 1997 | 1 | 88836 |
Բազկաթոռ (անիվներով) | 1997 | 1 | 61500 |
Կցասեղան` անկյունով | 1997 | 1 | 34926 |
Կոմպյուտերի սեղան | 1997 | 1 | 34200 |
Բազկաթոռ | 2001 | 1 | 34250 |
Հեռախոս ներքին | 1995 | 1 | 12720 |
«Պանասոնիկ» KX-T2310 հեռախոս | 1999 | 1 | 22140 |
«Պանասոնիկ» բջջային հեռախոս | 1999 | 1 | 84800 |
Հեռախոս «Պանասոնիկ» KX-T2310 | 1999 | 1 | 22140 |
Ավտոմեքենա «ԳԱԶ-31» | 1995 | 1 | 4944000 |
Մագնիտոֆոն | 1995 | 1 | 33742 |
Էլ. մարտկոց | 2001 | 1 | 205968 |
Բջջային հեռ. «Նոկիա» | 2001 | 7 | 125000 |
Ռետրանսլյատոր | 2001 | 1 | 1665000 |
Սնուցման համակարգ (блок питания) | 2002 | 1 | 91200 |
Ընդամենը |
20503333 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|