Գլխավոր տեղեկություն
Համար
N 1245-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.11.2008-22.01.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.909
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2002 թվականի N 1245-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. օգոստոսի 23
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

(1-ին կետը խմբ. 11.11.04 N 1640-Ն)

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն ու այլ լեզվով իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշմակնիք և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգը ներառում է`

նախարարության աշխատակազմը, աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումները, օտարերկրյա պետություններում գործող կառուցվածքային ստորաբաժանումները (օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինները)`

Հայաստանի Հանրապետության դեսպանությունները,

միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները, բացառությամբ մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների և ներկայացուցչությունների,

Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:

Նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկներն ընդգրկվում են նրա համակարգում:

(6-րդ կետը խմբ. 11.11.04 N 1640-Ն, լրաց. 22.05.08 N 567-Ն, փոփ. 06.11.08 N 1264-Ն)

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգի և ուղղությունների մշակմանը մասնակցելը և Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելն ու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականություն իրականացնելը.

բ) միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը և իրավունքները պատշաճ և հետևողականորեն ներկայացնելը.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.

դ) օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական և (կամ) հյուպատոսական հարաբերությունների իրականացումը.

ե) աշխարհի քաղաքական և տնտեսական դրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության հիման վրա Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

զ) Հայաստանի Հանրապետության դերի բարձրացումը համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում.

է) պետական լիազոր մարմնի հետ համատեղ սփյուռքահայության հետ հարաբերությունների համակարգումը.

(«է» ենթակետը լրաց. 06.11.08 N 1264-Ն)

ը) Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովումը.

թ) պետական մարմիններն արտաքին և ներքին քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությամբ ապահովելը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնելը.

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային արտաքին քաղաքականության ռազմավարության իրագործումը.

գ) միջազգային հարաբերությունների և կապերի ոլորտում գործադիր իշխանության հանրապետական ու տարածքային մարմինների գործունեության համակարգումը.

դ) «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախարարությանը վերապահված գործառույթների իրականացումը` մասնավորապես`

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման հետ կապված գործառույթների կազմակերպումը և այդ բնագավառում գործադիր իշխանության այլ մարմինների գործունեության համակարգումը,

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանի վարումը,

Հայաստանի Հանրապետության ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը գրանցման ներկայացնելը,

Հայաստանի Հանրապետության ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի հրապարակումը,

Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթների իրականացումը,

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նկատմամբ ընդհանուր հսկողություն իրականացնելը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

ե) Հայաստանի Հանրապետության գործունեության և միջազգային կազմակերպություններում, կոնֆերանսներում, խորհրդակցություններում և այլ հավաքներում մասնակցության ապահովումը.

զ) Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքի վերաբերյալ օտարերկրյա պետություններում պաշտոնական տեղեկությունների տարածմանն աջակցելը.

է) Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերի լուսաբանումը.

ը) միջազգային հարաբերությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ առաջարկություններ պատրաստելը.

թ) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ ընդհանուր վերահսկողության իրականացումը.

ժ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական կապի իրականացումը և նրանց գործունեությանն աջակցելը.

ժա) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության իրականացումը.

ժբ) հյուպատոսական գործունեության իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի.

ժգ) դիվանագիտական ու հյուպատոսական փոստի առաքման և ստացման իրականացումը.

ժդ) Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների արտասահման մեկնելուն և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն նախատեսվող այցելություններին աջակցելը և անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպելը.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժողովածուների, տեղեկագրերի, պարբերականների հրատարակումն իրականացնելը.

ժզ) արտաքին քաղաքականության ոլորտի սեմինարների և հանդիպումների, ինչպես նաև միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների ու այլ հավաքների աշխատանքները կազմակերպելը և դրանց մասնակցելը.

ժէ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման, նախարարության համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպումը, ատեստավորման անցկացումը, աշխատողների և ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման աշխատանքների կազմակերպումը.

ժը) պետական կառավարման այլ մարմինների հետ համագործակցությունը, անհրաժեշտության դեպքում նրանց հետ համատեղ հանդիպումների կազմակերպումը և աշխատանքային խմբերի ու հանձնաժողովների ստեղծումը, համատեղ հրամանների արձակումը.

ժթ) նախարարության գործունեության ոլորտի իրավական ակտերի կիրառման պրակտիկայի ընդհանրացումը, արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելն ապահովելը.

ի) քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումների, բողոքների) ժամանակին քննարկման կազմակերպումը` հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.

իա) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդնելը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա` վարչական վիճակագրական ռեգիստրներ վարելը.

իբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում այլ գործառույթների իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Իր գործունեության ընթացքում նախարարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը և պատասխանատվություն կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) կատարում է նախարարի տեղակալների պարտականությունների բաշխում, սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին, ինչպես նաև նշանակում է կատարում դիվանագիտական ծառայության պաշտոններում և ազատում այդ պաշտոններից.

է) հաստատում է դիվանագիտական ծառայության մարմինների հաստիքացուցակները և պաշտոնների նկարագրերը, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների կառուցվածքը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

ը) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի, նախարարության համակարգի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

թ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը.

ժբ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժգ) հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և միջազգային դրության մասին հաշվետվություններով ու հաղորդումներով.

ժդ) վարում է բանակցություններ և ստորագրում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

ժե) ղեկավարում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների աշխատանքները.

ժզ) իր ստորագրությամբ ամրագրում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվող օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրերը, հետկանչագրերը, միջազգային պայմանագրերի վավերագրերը և հայտարարագրերը.

ժէ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է գործերի հավատարմատարներին.

ժը) օտարերկրյա պետություններում նշանակում է հյուպատոսներ և պատվավոր հյուպատոսներ ու նրանց տալիս հյուպատոսական արտոնագրեր.

ժթ) նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա շնորհում է դիվանագիտական աստիճաններ և զրկում դրանցից.

ի) դիվանագիտական ծառայողին օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից.

իա) հաստատում է մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը, նախարարության աշխատանքային կարգապահության կանոնները.

իբ) ներկայացնում է առաջարկություններ միջազգային խորհրդաժողովներին, արտաքին հարաբերություններին առնչվող հիմնահարցերին նվիրված խորհրդակցություններին մասնակցող նախարարությունների պատվիրակությունների ձևավորման և կազմի վերաբերյալ.

իգ) սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատակազմի աշխատողներին.

իդ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ (այդ թվում` կոլեգիա).

իե) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

(12-րդ կետը լրաց. 11.11.04 N 1640-Ն, 22.05.08 N 567-Ն, փոփ. 06.11.08 N 1264-Ն)

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում, վերահսկում և իրականացնում է արտաքին քաղաքական գործունեության որոշակի ուղղություններ.

բ) մասնակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղությունների և հայեցակարգի մշակմանը.

գ) նախարարի սահմանած պարտականությունների բաշխման շրջանակներում վերահսկում և համակարգում է նախարարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքները.

դ) նախապատրաստում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերը և մասնակցում դրանց քննարկումներին.

ե) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

զ) պարբերաբար նախարարին ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

է) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառում նախարարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ը) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, օգնականներ, մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է նախարարը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության, այդ թվում` «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված նպատակների ու խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելն է:

(16-րդ կետը փոփ. 22.05.08 N 567-Ն)

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Դիվանագիտական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի ու սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք: Նախարարության աշխատակազմը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի իրականացնելու միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցության ապահովմանը:

23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

26. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ:

27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Նախարարության աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ` գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները:

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումն ունի վարչության կարգավիճակ, եթե այն իր ներքին կառուցվածքում ներառում է առնվազն երկու ոչ ինքնուրույն գործող բաժին: Վարչությունը ղեկավարում է վարչության պետը:

33. Նախարարության աշխատակազմի ինքնուրույն բաժնի կարգավիճակ ունեցող կառուցվածքային ստորաբաժանումը ղեկավարում է բաժնի պետը:

34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատողների ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատողների ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների դիվանագետ կամ քաղաքացիական ծառայող չհանդիսացող աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող մարմին է:

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն ու այլ լեզվով իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում:

Նախարարության աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է գլխավոր քարտուղարը:

42. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության կանոնադրությունը.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

43. Գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության բարձրագույն պաշտոն է:

44. Գլխավոր քարտուղարը պաշտոնի է նշանակվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ` նախարարի ներկայացմամբ, և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը:

45. Գլխավոր քարտուղարը նախարարության աշխատակազմի ղեկավարն է և ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը:

Գլխավոր քարտուղարն օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ վարչական գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(45-րդ կետը խմբ. 11.11.04 N 1640-Ն)

46. Գլխավոր քարտուղարը`

ա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, հանձնարարականները և կարգադրությունները.

բ) կազմակերպում է նախարարի հրամանների, հանձնարարականների առաքումը նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներ և դիվանագիտական ծառայության մարմիններ.

գ) կազմակերպում է նախարարությունում ստեղծված խորհրդակցական մարմինների (այդ թվում` կոլեգիայի) նիստերը, նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբերի խորհրդակցությունները, դրանց արձանագրությունների վարումը և ձևակերպումը.

դ) մասնակցում է նախարարի մոտ անցկացվող խորհրդակցություններին և քննարկումներին.

ե) ապահովում է աշխատակազմում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը, համակարգում է դիվանագիտական ծառայության պաշտոնի համար անցկացվող մրցույթների, դիվանագետների ատեստավորման, մրցութային-ատեստավորող հանձնաժողովի աշխատանքները, օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և այլ աշխատողների, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարության աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

է) կազմակերպում է նախարարության աշխատակազմի և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքներն ու ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ը) իր լիազորության սահմաններում ապահովում է կապը պետական կառավարման այլ մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց հետ.

թ) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի կնքում է գործարքներ.

ժ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան ֆինանսական ու վարչական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը (այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը), նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ժա) իր լիազորության սահմաններում նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի վարչական գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ժբ) («ժբ» ենթակետն ուժը կորցրել է 12.07.07 N 791-Ն).

ժգ) կազմակերպում է նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության աշխատանքները.

ժե) կազմակերպում է նախարարության գործունեության տեխնիկական սպասարկման աշխատանքները` գործերի կառավարչության միջոցով.

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(46-րդ կետը փոփ. 11.11.04 N 1640-Ն, խմբ., փոփ. 12.07.07 N 791-Ն)

47. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության գլխավոր քարտուղարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

48. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

49. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ ու հայտարարագրեր:

50. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

51. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ`

 

Եվրոպայի վարչություն

Ամերիկայի վարչություն

Մերձավոր և Միջին Արևելքի վարչություն

ԱՊՀ վարչություն

Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի վարչություն

Քաղաքական ծրագրավորման վարչություն

Միջազգային կազմակերպությունների վարչություն

Հյուպատոսական վարչություն

Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն

Միջազգային տնտեսական համագործակցության վարչություն

Իրավաբանական վարչություն

Մամուլի և տեղեկատվության վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Ֆինանսական վարչություն

Քարտուղարություն

Գործերի կառավարչություն

Սփյուռքի բաժին

(1-ին բաժինը լրաց. 06.11.08 N 1264-Ն)

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

«Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն

 

III. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին

(3-րդ բաժինն ուժը կորցրել է 06.11.08 N 1264-Ն)

 

(Հավելվածը փոփ. 24.12.03 N 1771-Ն, 12.07.07 N 791-Ն, փոփ., լրաց. 22.05.08 N 567-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

NN
ը/կ

Հիմնական միջոցների անվանումը

Քանակը

Թողարկման
տարեթիվը

Սկզբնական
արժեքը
(հազ. դրամ)

  Համակարգիչ      
1. «Վիգլեն 3Sx25» 2 1992 438,1
2. «Վիգլեն 3Dx40» 7 1993 4499,2
3. «Վիգլեն 486/66Mhr» (4Dx66) 2 1994 1928,7
4. «Վիգլեն 486/66Mhr» (4Dx66) 4 1994 4068,5
5. «Վիգլեն 486/33Mhr» (4Dx66) 3 1994 1890,0
6. «Վիգլեն P 5-100» RAM16MB 9 1996 6915,5
7. «Վիգլեն 386 Նոթբուք» 1 1993 354,0
8. «Ձեռքի շարժական համակարգիչ-386/2» 1 1993 512,5
9. «Պենտիում 133» V/RAM 2mb 1 1996 600,0 
10. «Պենտիում 133» 1 1996 466,0
11. «Պենտիում 100» ՍԵՌՎԵՌ 1 1996 5165,8
12. «Պենտիում 100» ՍԵՌՎԵՌ 1 1996 7513,2
13. «Պենտիում 133/1» 18 1997 11349,0
14. «Պենտիում 133/2» 9 1997 6804,0
15. «Պենտիում 200/1» 1 1997 630.5
16. «Պենտիում 100» 8 1997 4240,0
17. «Պենտիում 200» DELL-4100։ՍԵՌՎԵՌ  1 1997 10790.0
18. «Մակինտոշ Փովեռ Բուք-140» 1 1993 384,5
19. «Մակինտոշ 76000/132» Սոնի մոնիտոոով 1 1996 265,0
20. «ՍԻՏԱԿ» սնուցման աղբյուրով 1 1992 980,5
21. «Հունդայի-428E» 1 1993 558,6
22. «Պենտիում-166»(LG-1467) 2 1998 803,7
23. «Պենտիում-200» (Ֆիլիպս-104B) 1 1998 447,8
24. «Նոթբուք. Պենտիում 166 MM» 1 1998 1535,8
25. «Նոթբուք. Դայվու» 7500/7500 6 1998 1590,0
26. «Պենտիում-II» ԻՆՏԵԼ (Սամսունգ 700) 3 1999 1929,7
27. ՊԵնտիում-II» ԻՆՏԵԼ (Սամսունգ 14-400) 8 1999 2724,8
28. Պենտիում-II» ԻՆՏԵԼ (Սամսունգ 500MՏ) 1 1999 265,0
29. H/Y «Վեկտրա» մոնիտորով Սոնի100GS  41 1999 10865,0
30. Աքեր 911-366 HP Դեսկջեյթ 340CBI  1 2000 1290,6
31. Համակարգիչ P-III-500  1 1998 1002,0
32. «-»      P-III-500 multimed, մոնիտորով 1 1998 1025,4
33. «-»    Նոթբուք-P-III 500 4 1998 6061.9
34. «-»    «Պենտիում 5/200» 1 1998 1667,7
35. «-»    «Պենտիում 5/201» 1 1998 1880,3
36. «-»    «Նոթբուք «Պենտիում150» 1 1998 1733,1
  ՏՊԱՍԱՐՔ      
37. Տպասարք «Էպսոն FX 850»  8 1993 376,8
38. Տպասարք «Էպսոն FX 870» 7 1995 1182,3
39. Տպասարք «Էպսոն FX 400» 1 1993 85,4
40. Տպասարք «Էպսոն LQ 1170» 1 1993 102,5
41. Տպասարք «էպսոն Տtyle Prox» 1 1997 675,0
42. Տպասարք «ԷԼՔՅՈւ» 1 1992 102,5
43. Տպասարք «Տtile.wrich» 1 1993 102,5
44. Տպասարք «HP  ԴԵՍՔ ՋԵՅԹ-500» 1 1994 114,4
45. Տպասարք «HP  ԴԵՍՔ ՋԵՅԹ-550C» 1 1994 282,4
46. Տաասարք «HPԴԵՍՔ ՋԵՅԹ-870» 1 1997 320,0
47. Տաասարք «HPԴԵՍՔ ՋԵՅԹ-870» 1 1996 106.0
48. Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ-3P» 2 1993 298,0
49. Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ-3P» 1 1993 256,8
50. Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ- 3» 1 1995 6,5
51. Տաասաոք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ- HP4» 3 1993 1383,8
52. Տաասաոք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ- HP4» 2 1993 890,0
53. Տաասաոք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ- HP4» 3 1995 1249,2
54. Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ - 5P» 1 1996 240,0
55. Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ - 5Լ» 14 96-97  3991,2
56. Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ - 5P» 1 1996 676,0
57. Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ - 6P» 1 1997 495,0
58. Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ - 6Լ» 2 1997 494,2
59. Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ - 1663Z» 3 1998 318,0
60. Տպասարք «ՔՅԱՆՈՆ BT-10SX»   1 1994 114.2
61. Տպասարք «ՔՅԱՆՈՆ BT-30S»  2 1996 316,0
62. Տպասարք «ՔՅԱՆՈՆ BTC-30»  1 1998 99,8
63. Տպասարք «ՔՅԱՆՈՆ BTC-6050»  1 1997 12250,0
64. Տպասարք «ՔՅԱՆՈՆ PC-2»  1 1997 53,0
65. Տպասարք «Դեևվու 5000» 1 1997 160,8
66. Տպասարք «MP-ԼT 6Լ» 1 1997 79,5
67. Տպասարք «ԼԱԶԵՐ ՋԵՅԹ MK 4500» 2 1999 530,0
68. Տպասարք «Պանասոնիկ KXP-1590» 1 1999 2.1
69. Տպասարք «ԷՊՍՈՆ-FX870» 2 1999 337,8
70. Տպասարք «HP-340» 1 1999 156,4
71. Տպասաոք «HP-ԴԵՍՔՋԵՅԹ» 1 1999 198,9
  ԲԱԶՄԱՑՄԱՆ ՄԵՔԵՆԱ      
72. Բազմացման մեքենա «Մինոլտա EP 4233» 1 1993 2072,4
73. Բազմացման մեքենա «Օլիվետի 8515» 3 1993 1645,1
74. Բազմացման մեքենա «Քյանոն NP 1520» 1 1993 499,9
75. Բազմացման մեքենա «Քյանոն NP 1020» 1 1993 315,1
76. Բազմացման մեքենա «Քյանոն NP 6010» 4 1995 2380,8
77. Բազմացման մեքենա «Քյանոն 1215» 1 1996 972,0 
78. Բազմացման մեքենա «Քյանոն F 124800» 1 1996 100,0
79. Բազմացման մեքենա «Քյանոն NP 1215» 3 1997 3225,0
80. Բազմացման մեքենա «Քյանոն 6112» 1 1998 934,7
  ԱԿԱՆԵՐ      
81. Սկաներ «MP Սքանիեթ 2P» 1 1993 115,4
82. Սկաներ «MP Սքանիեթ 2P» 1 1993 490,3
83. Սկաներ «MP Սքանիեթ 2C» 2 1993 916.5
84. Սկաներ «MP Սքանիեթ 5P» 1 1998 167,2
85. Սկաներ տեստեր «Սիկրոթեսթ Ռենթո» 1 1997 2434,0
86. Սկաներ «MP 5P» 1 1997 290,5
  ՑԱՆՑԻ ԲԱԺԱՆԻՉ      
87. Ցանցի բաժանիչ «Դ-ԼԻՆԿ E809HAB» 8 1997 1620,0
88. Յանցի բաժանիչ «3COM Super stack» 1 1997 1011,5
89. Յանցի բաժանիչ «3COM Super stack» 1 1997  
  ՀԵՌԱՖԱՔՍ      
90. Հեռաֆաքս «Պանասոնիկ KXF 230» 1 1994 1.6
91. Հեռաֆաքս «Պանասոնիկ UF V60» 1 1995 231,0
92. Հեռաֆաքս «Պանասոնիկ UF 321» 1 1995 402,6
93. Հեռաֆաքս «Քյանոն T-31» 1 1997 165,0
94. Ֆաքս «Պանաֆաքս ՍF 332» 6 1999 954,0
95. Լամինատոր «LM-9» 1 1996 127,6
  ՓՈԽԱԿԵՐՊԻՉ       
96. Փոխակերպիչ «ՍPՏ-600VA» 1 1993 48,1
97. Փոխակերպիչ «ՍPՏ-600VA» 2 1994 231,4
98. Փոխակերպիչ «ՍPՏ-1200VA» 1 1994 234,7
99. Փոխակերպիչ «ՍPՏ-1250VA» 1 1994 195,5
100. Փոխակերպիչ «ՍPՏ-1400VA» 2 1996 1336,4
101. Փոխակերպիչ «ՍPՏ-1000VA» 1 1997 419,5
102. Փոխակերպիչ «ՍPՏ-675» 2 1999 278,7
103. Փոխակերպիչ «ՍPՏ-1400» 2 1999 549,1
104. Փոխակերպիչ «ՍPՏ-1400VA» 14 1999 704,9
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ/ՏԵՍԱՄԱԳՆԻՏՈՖՈՆ      
105. Հեռուստացույց «Գրունդիգ» 2 1995 106,0
106. Հեռուստացույց «Հիտաչի» 1 1995 106,0
107. Հեռուստացույց «Ֆիլիպս» 2 1993 170,8
108. Հեռուստացույց «ՋիՎիՍի» 1 1997 272,5
109. Հեռուստացույց «Պանասոնիկ 1 1993 252,0
110. Հեռուստացույց «ԷՅՋԻ» (մեծ)  6 1998 636,0
111. Հեռուստացույց «ԷԼՋԻ» (փոքր)  15 1998 1113,0
112. Տեսամագնիտ. «Պանասոնիկ TC21SV» 1 1996 302,3
113. Տեսամագնիտ. «Պանասոնիկ» 1 1993 158,0 
114. Տեսամագնիտ. «ՇԱՐՊ VCA 111» 1 1996 79,5
115. Տեսամագնիտ. «ՖՈՒՆԱԵ VIP 5000» 1 1996 53,0
  Բջջային հեռախոս      
116. Մոթոռոլեր (Նոկիա 2110) 1 1997 419,5
117. ՍՈՆԻ CM-D 1000 2 1997 799,0
118. ՆՈԿԻԱ 3210 1 1997 189,0
  ԼԱԶԵՐԱՅԻՆ ԴԻԱԿ      
119. Լացերային դիսկի լրաց.մուտք SD-ROM 1994 451,6
120. Լազերային դիսկ CD-Drive12x 1 1996 75,0
121. Լազերային դիսկ CD-ROM24xDE 7  1998 349,4
122. Ստրիմեր 250 MB 1   193,5
123. Ռեպիտոր DE-804  1   19,2
  ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐ      
124. Դիսկովոդ «ZIP 100» 1 1996 18,5
125. Դիսկովոդ «MPCD-Writer 6020» 1 1997 535,0
126. Հեռախոսակայան «Պանասոնիկ 4xT301» 1 1997 350,2
127. Կայանի հեռախոս «Պանասոնիկ xT» 2 1997 108,1
128. Հեռախոսակայան «8x50 2 1995 9360,0
129. Կայանի հեռախոս T-136 67 1995 852,2
130. Արբանյակային հեռուստաընդունիչ «ՍՈՒՆՏՐԱ»  1 1997 579,1
131. Անտենա   CYATO-807-0028YAGT 2 1997 168,0
132. Կամերա «CCD» 1 1997 27,3
133. Մոնիտոր ֆոկուս «PS412C» 1 1997 72,7
134. Տեսապրոեկտոր 3MP 8650 (5p 180x180) 1 1997 4963,5
135. Տյուներ Uniden Սաթելիտ ՍՏR7007 1 1994 0,4
136. Համաժամանակյա թարգմանչական
սարք KM-B192M (15անձի համար)
1 1996 5102,4
137. Նախագահական վահանակ TՏ 701  1 1997 228,0
138. Մասնակի վահանակ TՏ-702 49 1997 8028,0
139. Մասնակցի ընդունիչ AYP-104-05 50 1997 3456,5
140. Պայուսակ` լիցքի և ընդունիչի ԵՏՊ. 1 1997  278,8
141. Հադորդիչ վահանակ AYP102D 6 1997 1520,7

142.

Թարգմանչական վահանակ  MEP-211 8 1997 3051,5
143. Կենտրոնական սարք TՏ-700 1 1997 281,3
144. Բազային սարք PEP-2003 1 1997 483,8
145. Մոդեմ ՍՏ-Ռոբոտիքս  1 1996 104,0
146. Data/Faxs մոդեմ USR 56R 1 1998 85,0
147. Ռադիոմոդեմ -128 ԼB 2 1997 2373,1
148. Լուսանկարչական ապարատ «ՍԱՄՍՈՒՆԳ» 2 98-99  37,1
149. Երաժշտական կենտրոն «ՍԱՄՍՈՒՆԳ» 1 1998 132,5
150. Տեսակամերա «ԷԼՋԻ-էԼՑԵ» 1 1998 159,0
151. Բարձրախոս    70W 5 1998 100,0
152. Բարձրախոս    70W 5 1998 62,4
153. Բարձրախոս     ՏBՏ-10 3 1999 23,4
154. CD-ROM Դրայվեր 34XAsus 2 1999 72,8
155. Փոշեհան տոներներ 1 1997 117,6
156. Փոշեհան փոքր ստեղնաշարի  1 1997 17,2
157. Օդափոխիչ «Դելոնգ» 1 1998 942,5
158. Օդափոխիչ «Քարիեր 42 HNSO12» 1 1999 636.0
159. Օդափոխիչ «ՍԱՄՍՈՒՆԳ» 2 1999 1272,0
160. Օդափոխիչ «ՆՈՌՔ MMH/MOH» 1 2000 714,5
161. էլեկտրաագրեգատ AD-30 1 1998 138,4
162. էլեկտրաագրեգատ AD-60 1 1998 524,4
163. Զոդման սարքավորում  1 1997 6,5
164. Սառնարան «Զիլ Մոսկվա» 1 1976 12,9
165. Տեսախցիկ` թվային WER CAM II IFW20 45 1999 1073,3
166. Միկրոֆոն MIC-01A 45 1999 71,6
167. Թարգմանչական համակարգ «ԲՌԱՄԼԵՌ30» 1 1998 1060,0
168. Տեսակամերա   ԷԼՋԻ-LC-E83 2 1999 318,0
169. Հեռախոսափոխակերպիչ ապարատ
«Պանասոնիկ KT61»
3 1999 2142,0
170. Տեղակայված մետաղաորսիչ  1 1999 1508,0
171. Ձեռքի մետադաորսիչ  1 1999 156,0
172. Գրամեքենա «Օլիմպիա» 1 1998 209,8
173. Ինտերնետային սարքավորում «Այրոնետ» 1 2000 880,0
174. Համակարգիչ  «PIII 800/64» 1 2000 660,1
175. Տպիչ «HP-LJ-1100» 1 2000 200,6
176. Համակարգիչ «HP-PC» մոնիտորով 2 2000 1685,3
177. Համակարգիչ «ԱԿՏԻՎ» 1 2001 629
178. Ձայնագրիչ 1 2001 57,7
179. Յանցի բաժանիչ HU 1 2001 69,9
180. Տպասարք «ԼԱԶԵՐ-ՋԵՅԹ Hp 1100» 1 2001 109
181. Մոնիտոր «ՍԱՄՍՈՒՆԳ 753» 2 2001 214,8
182. Ֆաքս «Քյանոն 6317» 1 2001 522,3
183. Պրինտեր «HP-1200» 6 2001 1013,9
184. Սկաներ 3 2001 80,6
185. Մոնիտոր AOP 15 8 2001 473.3
186. Մոնիտոր 15 15 2001 864,1
187. Բարձրախոս 2 2001 9,8
188. Ստեղնաշար 25 2001 65,3
189. Համակարգիչ 750 MHZ 10 2001 1485.5
190. Համակարգիչ 850 HZ 8 2001 1282,5
191. Համակարգիչ 950 MHZ 1 2001 212,5
192. Համակարգիչ 950 MHZ 4 2001 676,5
193. Համակարգիչ 1200 MHZ 2 2001 652,6
  Ընղամենը` սարքավորումները 768   230534,0
  ԳՈՒՅՔ       
178.  Ծաղկաման «Շերամ» (փայտ) 1 1987 34,6
179.  ''  ճենապակյա 1 1989 23,9
180.  ''  բյուրեղապակյա 2 1984 6,2
181. Գորգ «Այգեստան» 2x3 1 1986 21,2
182.  ''  «Մաքրավան» 2x3 1 1982 21,2
183.  ''   «Շողակաթ» 2x3 3 1984 63,7
184.  ''   «Իջևան» 3x4 1 1986 42,4
185.  ''   «էրեբունի» 3x4 1 1984 79,6
186. Յուղանկար «Լենին» 1 1980 123,8
187.  ''   «Արարատ» 80x20 և 73,5x122 2 1986 194,6
188.  ''   «Սևան» (մեծ) 100x130  1 1984 212,2
189.  ''   «Սևան» (փոքր) 80x50 1 1984 27,8
190.  ''   «Ձմեռ» 80x120 1 1981 114,9
191.  ''   «Գարուն» 60x70 1 1986 70,7
192.  ''   «Օշականի ծայրամասը» 100x150 1 1981  70,7
193.  ''   «Նատյուրմորտ» 111x101 1 1978 123,8
194.  ''   «Առավոտ Սպիտակի քարանձավում» 76x121 1 1980 35,7
195.  ''   «Արա սարը» 60x90 1 1980 26,5
196. Զինանշան` ՀՍՍՀ 1   20,7
197. Նախասենյակ` ֆիննական 1 1988 188,3
198. այդ թվում` բազմոց  1   0,0
199.

բազկաթոռ

2   0,0
200.

սեղան` ամսագրային 

1   0,0
201. Սրահի կահույք  1 1997 7,0
202. այդ թվում` բազմոց  1   0,0
203.

բազկաթոռ

2   0,0
204.

սեղան` ամսագրային 

1   0,0
205. Բազկաթոռ «Նինա» 3 1980 66,7
206.  ''   կարմիր 1 1980 35.7
207.  ''   փափուկ (արտասահմանյան) 3 1992 107,1
208. Բազմոց փափուկ (արտասահմանյան) 3 1992 398,0
209. Գրասեղան` 2 պահարանիկով  27 1974 201,6
210. Գրասեղան` 2 պահարանիկով  1 1995 2,1
211. Գրասեղան` 2 պահարանիկով  6 1974 6,9
212. Գրասեղան` 2 պահարանիկով  2 1985 5,2
213. Գրասեղան` 2 պահարանիկով  1 1997 3,8
214. Գրասեղան` 1 պահարանիկով  13 1980 387,8
215. Գրասեղան` 1 պահարանիկով  3 1996 202,4
216. Գրասեղան` (180x80x72) 9 1998 703,8
217. Գրասեղան` (160x80x72) 43 1998 3199,6
218. Գրասեղան (140x80x72) 20 1998 1381,9
219. Գրասեղան (120x80x72) 90 1998 5808,4
220.  Սեղան մեքենագրական (110x51x65) 47 1998 2319,6
221. Սեղան` համակարգչի (80x80x72) 100 1998 6453,8
222. Սեղան տպասարքի   (80x80x72) 20 1998 1078,2
223. Սեղան` խորհրդակցությունների
(233x101x72)
5 1998 400,9
224. Թումբ` 4 դարակներով (շարժական)
(42x53x56)
42 1998 2901,9
225. Թումբ` 3 դարակներով (շարժական)
(42x53x56)
49 1998 3385,6
226. Թումբ` 3 դարակով  (42x53x41) 41 1998 2023,5
227. Կցասեղան` 90 (80x80) 16 1998 547,2
228. Կցասեղան` 60 (85x65) 8 1998 267,3
229. Կցասեղան` 3 կողմանի (80x70) 22 1998 768,4
230. Կողասեղան` կլոր վերջնամասով.մետաղյա ոտքերով (80x40) 23 1998 855,7
231. Կողասեղան կլոր վերջնամասով.մետաղյա ոտքերով (137x80) 25 1998 1480.8
232. Պահարան* քարտերի (90x40x70) 8 1998 1032,7
233. Գրապահարան` ա/դռների (90x40x70) 27 1998 1127,5
234. Գրապահարան` փայտյա դռներով (90x40x70) 30 1998 1867,8
235. Գրապահարան` ապակյա դռներով
(90x40x70)
30 1998 1936,2
236. Գրապահարան` ա/դռների (90x80x140) 21 1998 1291,5
237. Գրապահարան՝ փայտյա դռներով
(90x40x140)
23 1998 2043,2
238. Գրապահարան` ապակյա դռներով
(90x40x140)
24 1998 2186,7
239. Գրապահարան` ա/դռների (90x40x210) 49 1998 4018,0
240. Գրապահարան փայտյա դռներով (90x40x210) 43 1998 5126,0
241. Թղթե սայլակ (50x40x47) 20 1998 850,4
242. Գրասեղանի դարակ՝ պլաստմասսայե (25x40x22) 50 1998 1101.0
243. Բազկաթոռ 88 1998 5412.0
244. Աթոռ` փափուկ 50 1998 2619,5
245. Աթոռ փափուկ.խորհրդակցական 65 1998 2000,7
246. Խորհրդակցության աթոռների թիակ-սեղանիկ 30 1998 523,9
247. Սեղան ամսագրային 3 1976 9,9
248.  ''   կոնֆերենցիոն 4 1976 9,6
249.  ''   նախագահության 5 1975 40,6
250.  ''   անկյունային 1 1974 6,9
251.  ''   ամսագրային 1 1998 127,1
252.  ''   տարբեր 1 1980 1,8
253.  ''   «Կցասեղան» 1 1998 1.7
254. Հենակ` նախագահական 1 1998 1.7
255. Հենակ 1 1998 0.6
256. Կոմոդ 1 1998 11.8
257. Ամբիոն 1 1998 16,2
258. Տումբա   պատվանդանով 1 1978 4,8
259. Չհրկիզվող պահարան  9 1980 116,9
260. Պահարան` երկաթյա N10 4 1978 58,0
261. Պահարան` համակցված 2 1974 27.8
262. Պահարան` զգեստապահարանով 6 1978 91,7
263. Պահարան անձնական գործերի 1 1967 0,1
264. Դարակ` գրքերի 8 1974 0,1
265. ժամացույց` պատի «Արծիվ 1 1974 2.1
266. ժամացույց` ճոճանակավոր 1 1986 1.0
267. Ժամացույց` ճոճանակավոր, հատակի 1 1988 2.0
268. Դաշնամուր «Պետրով» 1 1980 38,4
269. Ռոյալ «ԲԵՔԵՐ» 1 1980 38,4
270. Օդափոխիչ «Դելոնգ» PAc-PCE 1 1997 961,9
271. Գրամեքենա «Մ-12» 1 1985 3,7
272.  ''   «Ռոբոտրոն» 1 1985 4,7
273.  ''   «Բռոտեր» 1 1992 5,8
274. Թալիսման` փայտյա 2 1986 0,1
275. Մոմակալ` երկաթե-փայտյա 1 1989 0,5
276. Պղնձյա սկահակ 1 1978 7,4
277. Սկուտեղ «Երևան», մետաղյա 1 1998 0,8
278. Սկուտեղ` փայտյա 2 1997 2,3
279. Կայունացուցիչ տրանսֆորմատոր 2 1994 950,0
280. Շաղափման հաստոց` պտտվող սեղանի 1 1994 75,0
281. Զոդման ագրեգատ` այրիչ 2333611 1 1995 2.6
282. Գեներատոր 2375133 1 1995 4,6
283. Կտրիչ PA-02-2387400 1 1995 2.6
284. Կշեռք 1 1992 2.8
285. Սառնարան «Օրսկ» 2 1980 19,6
286.  ''   «Սնեյգա» 1 1991 73,8
287.  ''   «Սնեյգա» 1 1991 61,5
288. Սպասքեղեն «Մադոննա» 68 կտոր 1 1998  146,3
289.  ''   «Մադոննա» 40 կտոր 1 1998 115,4
290. Գրասենյակային աթոռ  8 1999 697,6
291. Լրագրական սեղան 2 1999 185.3
292. Մարմարյա արձանիկ (կնոջ պատկեր.) 1 1998 159,0
293. Ուղեգորգ` 133 133 1999 2870,3
294. Գորգ «Էրեբունի» 2 1999 517,9
295. Սեղան` լրագրական  2 1999 60,0
296. ճեմասրահի ջահ 3 2000 209,0
297. Լուսամփոփ` հատակի, սև  4 2000 106,0
298. Բազկաթոռ`  մեծ 1 1998 53,0
299.  Լամպ` սեղանի, կարմիր 3 1999 47,7
300. Գրասենյակի կահույքի հավաքածու 20 1999 1500,0
  այդ թվում              1 սեղան 1    
  2. աթոռ փափուկ 12    
  3. գրասեղան  1    
  4. բազկաթոռ  1    
  5. կցասեղան  3    
  6. հագուստի կախիչ  1    
  7. հագուստի պահարան  1    
301. Կահույք հավաքածու, այդ թվում` 32 2000  14016,3
  1. կցասեղան  1    
  2. բազկաթոռ 072/710 12    
  3. բացմոց H-2025  1    
  4. աթոռ H-1373/D785 6    
  5. սեղան 7955-5975 2    
  6.  սեղան 7913 2    
  7. անիվավոր սեղան 5931 1    
  8. պահարան 8030 1    
  9. սեղանի լամպ  7604/7556/7685 5    
  10. հատակի լամպ 7317 1    
302. կահույքի հավաքածու, այդ թվում` 16  2000 9073,7
  1. սեղան` մեծ 10    
  2. բազկաթոռ 10    
  3. բազմոց 2    
  4. փոքր սեղան 2    
  5. սեղան` ամսագրային 1    
303. գորգ (2,5x3) 2 2000 272,3
304. պահարան` ճենապակյա իրերի համար 1 2001 4932,3
305. Մետաղյա գավաթ (պահեստ) 1   16,8
306. Ջահ` էլեկտրական (պահեստ) 1   13,8
307. Ջահ` էլեկտրական (պահեստ) 1   24,2
308. Օդավորակավորիչ EK-1500 1   70,4
  Ընդամենը գույք 1591   107516,8
         
  Տրանսպորտային միջոցներ      
1. ԳԱԶ-311000 1   7246,7
2. ԳԱԶ-3102-051 1   7250,0
3. ԳԱԶ-31029 1   5040,0
4. ԳԱԶ-3110 1   3500,0
5. ԳԱԶ-31029 1   900,9
6. ԳԱԶ-311000 1 2000 4400,0
7. ԳԱԶ-3110 1   4346,0
8. միկրոավտոբուս H-10 «Հունդայի» 1   7288,4
9. միկրոավտոբուս «Միցուբիշի» 1   5413,9
10. ՎԱԶ-232100 1   3337,5
11. Գազել 232100 1   6434,0
  Ընդամենը` տրանսպորտ     55157,4
  Ընդհանուրը     393208,2

 

 

Սեղան 120x80 1997 1 64538
Երկաթյա պահարան 1999 1 14510
Սեղան կոմպյուտորի 1997 2 68400
3 դարակ. շարժ.բուրգ 1997 1 49354
Համակարգիչ «Վիգլեն P5-100» 1996 1 768280
Տպասարք «էպսոն FX 870» 1999 1 168900
Պանասոնիկ KX-T2310 հեռախոս 1999 1 22140
Տպասարք լազերջեթ 51 1996 1 280600
Բազմացնող մեքենա «Քանոն» 1995 1 595200
Հեռախոս «Պանասոնիկ» 2001 1  79500
Սեղան` մեծ 1997 1 78200
Սեղան, 160x80  1997 1 74410
Սեղան` կլոր եզրերով 1997 1 37204
Սեղան` կոմպյուտորային 1997 2 68400
Կցասեղան 1997 1 33410
Կցասեղան` դարակ 1997 1 33410
4 ղարակով բուրգ շարժական 1997 2 138188
Պահարան` փայտյա 1997 1 119210
Սառնարան «Ինդեզիտ» RG1141 2001 1 154000
Բազկաթոռ 2001 1 34250
Հեռուստացույց «LG» - 1 -
Համակարգիչ «Դեու» - 1 -
Հեռախոս ներքին 1995 2 25440
Ձեռքի ռադիոկայան «TK-278» 1996 1 146577
Մարտկոց «KNB-15A» 1996 2 53618
Լիցքավորման սարք KSC-15 1996 1 36353
Հեռախոսի ապարատ «Պանասոնիկ» 1999 1 714000
Տպասարք «Քանոն» BJ30 1999 1 158000
Հեռ.` բջջային «Սիմենս» c25 1999 1 108650
Հեռ.` բջջային «Նոկիա» 2001 1 125000
Կոնդիցիոներ «Բոշ» RKT12102  2001 1 503400
Սեղան, 160x80  1997 4 297640
Սեղան`կոմպյուտերի  1997 1 34200
Պահարան` փայտյա  1997 1 119210
Պահարան` դրակ, մեծ 1997 1 41760
3 դարակ. շարժ.բուրգ 1997 1 49354
բագկաթոռ «Նինա» 1980 1 22218
Բազկաթոռ 2001 1 34250
Հեռախոս` ներքին  1995 2 25440
Համակարգիչ «Pentium-1843» 1997 1 756000
Լամինատոր (12 ֆորմա) 1997 1 254800
Հեռախոս «Պանասոնիկ» KX-T2310 1999 1 22140
Սեղան` 140x80 1997 1 69094
Սեղան 2 տումբանի  1974 1 7465
Սեղան 120x80 1997 2 129076
Կոմպյուտերի սեղան 1997 1 34200
Սեղան` կլոր եզրերով  1997 1 37204
3 դարակ. շարժ. բուրգ 1997 1 49354
4 դարակ, շարժ, բուրգ 1997 2 138188
Պահարան` 2 դռնով  1997 1 119210
Բազկաթոռ «Նինա» 1980 1 22218
Բազկաթոռ 2001 1 34250
Հեռախոսի ապարատ 1995 1 12720
Ձեռքի ռադիոկայան TK 278 1996 3 439731
Մարտկոց` KNB-15A 1996 6 160854
Լիցքավորման սարք KSC16 1996 1 120930
Կոմպյուտեր «Վիգլեն» 1993 1 553680
Տպասարք «Դեսկջեթ» 870 1997 1 320000
Համակարգիչ «Սոնի 100GS19» 1999 1 -
Հեռախոս «Պանասոնիկ KX-T2310» 1999 1 22140
Հեոախոսաֆաքս «Պանասոնիկ KXF-50» 1994 1 170838
Պրինտեր «Լազերջեթ 1000» 2001 1 208937
Սեղան, 120x80 1997 4  258152
Սեղան` 2 տումբանի  1974 1 7465
Սեղան` անկյունով  1997 1 34926
Կոմպյուտերի սեղան 1997 1 34200
4 դարակ, շարժ, բուրգ 1997 3 207282
Պահարան` փայտյա  1997 1 119210
Հեռախոսի ներքին ապարատ 1995  1 12720
Կոմպյուտեր 1997 1 530000
Տպասարք 1995 1 416400
Ձեռքի ռադիոկայան 1996 3 439731
Մարտկոց 1996 6 160854
Լիցքավորման սարք 1996 3 109059
Ստացիոնար ռադիոկայան 1996 1 268252
Լիցքավորման սարք 1996 1 97952
Ստացիոնար անտեննա 1996 1 277382 
Հեռախոսաֆաքս 1999 1 402600
Հեռ` բջջային 1999 1 68900
Հեռախոս 1999 1 22140
Պրինտեր 2001 1 246661
Բազկաթոռ (անիվներով) 1997 1 61500
Սեղան, 140x80 1997 2 138188
4 դարակով բուրգ` շարժական 1997 1 69094
Պահարան` փայտյա 1997 1 88836
Բազկաթոռ (անիվներով) 1997 1 61500
Կցասեղան` անկյունով 1997 1 34926
Կոմպյուտերի սեղան 1997 1 34200
Բազկաթոռ  2001 1 34250
Հեռախոս ներքին 1995 1 12720
«Պանասոնիկ» KX-T2310 հեռախոս 1999 1 22140
«Պանասոնիկ» բջջային հեռախոս  1999 1 84800
Հեռախոս «Պանասոնիկ» KX-T2310 1999 1 22140
Ավտոմեքենա «ԳԱԶ-31»  1995 1 4944000
Մագնիտոֆոն 1995 1 33742
Էլ. մարտկոց 2001 1 205968
Բջջային հեռ. «Նոկիա» 2001 7 125000
Ռետրանսլյատոր 2001 1 1665000
Սնուցման համակարգ (блок питания) 2002 1 91200

Ընդամենը

    20503333

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան