ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 մայիսի 2005 թ. |
N 226-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՏԱԿ ՇԱՀԻՆՋԱՆՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 571) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2005 թվականի մայիսի 17-ի թիվ 26 արձանագրություն), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Արտակ Շահինջանյան» (լիցենզիա թիվ 571) փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ա/ձ Արտակ Շահինջանյանին (ք. Երևան, Խաղաղ Դոնի 23, բն. 84) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` |
Ա. Ջավադյան |
2005 թ. մայիսի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|