Basic information
Number
N 670
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.10.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2000.11.15/26(124)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.10.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.10.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
23.10.2000
Effective date
23.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2000 թվականի N 670
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 4-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2001 թվականի հունվարի 31-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան