Գլխավոր տեղեկություն
Համար
N 117/03 L
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.06.16/15(133) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.05.2003
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

13 մայիսի 2003 թ.
ք. Երևան

N 117/03 L

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«Այտի Բրոկ Դիլ Տրաստ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0034 լիցենզիայի գործողության կասեցման մասին

 

Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121, 136 հոդվածներով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 36 հոդվածի 1 մասի 9), 11) կետերով, Հանձնաժողովը որոշեց`

1. 2003 թվականի մայիսի 7-ից մինչ սահմանված կարգով տարեկան պետական տուրքի վճարումը և այդ վճարումը հիմնավորող փաստաթղթի` Հանձնաժողով մուտքագրելու օրվան հաջորդող օրը կասեցնել «Այտի Բրոկ Դիլ Տրաստ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության լիցենզիայի (ԲԳ 0034, տրված 15.06.2001թ.) գործողությունը`

ա) Ընկերության դիմումի համաձայն.

բ) Ընկերության կողմից տարեկան պետական տուրքը չվճարելու համար:

2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Այտի Բրոկ Դիլ Տրաստ» ՍՊԸ-ին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց մոտ ուղարկելու օրվանը հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում:

ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի

նախագահ`

Է. Մուրադյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան