ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2008 թվականի N 1285-Ն
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ` 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում` 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 30-ը անցկացվելիք միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Միջոցառումների անցկացման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովող ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսավորման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի N 1285-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ` 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Կատարող կազմակերպությունը |
Ժամկետը |
Վայրը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպում
ՍԾՏՀ անդամ երկրների ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2009 թ.
2009 թ. |
Երևան |
ՀՀ պետական բյուջե |
2. |
ՍԾՏՀ էներգետիկայի աշխատանքային խմբի նիստ և կազմակերպության անդամ երկրների էներգետիկայի նախարարների հանդիպում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2009 թ. |
Երևան |
ՀՀ պետական բյուջե |
3. |
ՍԾՏՀ տրանսպորտի աշխատանքային խմբի նիստ և կազմակերպության անդամ երկրների տրանսպորտի կամ հեռահաղորդակցության նախարարների հանդիպում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2009 թ. |
Երևան |
ՀՀ պետական բյուջե |
4. |
ՍԾՏՀ անդամ երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում` նվիրված պարենային ապահովության, բիովառելիքի, սննդա-մթերքի ֆիզիկական և տնտեսական մատչե-լիության, սանիտարական և բուսասանիտարական, ինչպես նաև այլ գյուղատնտեսական և ագրոարդյունաբերական խնդիրներին |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2009 թ. |
Երևան |
ՀՀ պետական բյուջե |
5. |
ՍԾՏՀ բնապահպանական հարցերով աշխա-տանքային խմբի նիստ և կազմակերպության անդամ երկրների բնապահպանության նախարարների հանդիպում, սեմինար «ՍԾՏՀ տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանություն և բնական ռեսուրսների կայուն օգտագործում» խորագրով |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2009 թ. |
Երևան (Սևան) |
ՀՀ պետական բյուջե |
6. |
Սեմինար և ուսումնավարժություն «Փրկարարական աշխատանքների իրականացումը երկրաշարժի ժամանակ» խորագրով` ԵՄ-ի փորձագետների մասնակցությամբ |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2008 թ. |
Գյումրի |
ՀՀ պետական բյուջե |
7. |
«Կլոր սեղան»` նվիրված «Սևծովյան երկրների մշակութային լուրեր» (Cultural News of the Black Sea Region) խորագրով ամսագրի ստեղծմանն ու տարածաշրջանի երկրների հետ հուշարձանների պահպանման և վերա-կանգնման ոլորտներում համագործակցության հնարավոր ծրագրերի իրականացմանը,
«Կլոր սեղանին» զուգահեռ կինոցուցա-դրություններ հուշարձանների պահպանման և վերականգնման թեմայով, տարածաշրջանի երկրների գորգերի ցուցահանդես, մանկա-պատանեկան ցուցահանդես-մրցույթ «Սև ծովին արևոտ երկինք» խորագրով` ՍԾՏՀ տարածաշրջանի երկրների համար |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2008 թ.
2 օր |
Երևան
Երևան |
ՀՀ պետական բյուջե |
8. |
Սեմինար «Հետբացթողումային հսկողության բնագավառում առկա խնդիրների լուծման ուղիները» խորագրով |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2009 թ. |
Երևան |
ՀՀ պետական բյուջե |
9. |
Գիտաժողով «Վերարտադրողական առողջության բարեփոխումների ժամանակակից մոտեցումները» խորագրով
դեղ արտադրող, ներմուծող և արտահանող կազմակերպությունների խորհրդաժողով
գիտաժողովին և խորհրդաժողովին զուգահեռ` ցուցահանդես` ՍԾՏՀ-ի անդամ երկրների |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2009 թ.
2 օր
2 օր |
Ծաղկաձոր
Երևան
Երևան |
ՀՀ պետական բյուջե |
10. |
«Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների և մեթոդների ուսուցում» (Master Class), որը կուղեկցվի մասնակից երկրների հայտնի արտադրողների նորագույն բժշկական սարքավորումների ցուցահանդես-վաճառքով |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2008 թ. մարտի 30, |
Երևան |
ՀՀ պետական բյուջե |
11. |
ՍԾՏՀ բանկային և ֆինանսական հարցերի աշխատանքային խմբի նիստ |
ՀՀ կենտրոնական բանկ |
2009 թ. |
Երևան |
ՀՀ պետական բյուջե |
12. |
Սեմինար «Անդրսահմանային համագործակցությունը տարածական պլանավորման համատեքստում» խորագրով` որպես «Արդյունավետ տարածական պլանավորման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և օրենսդրական աջակցություն» ծրագրի առաջնային բաղադրիչ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2009 թ. գարուն, |
Երևան |
ՀՀ պետական բյուջե |
13. |
Համաժողով` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՍԾՏՀ անդամ երկրների միջև համագործակցության խթանմանը
հանդիպում-սեմինար` նվիրված զբոսաշրջության ոլորտում ՍԾՏՀ անդամ երկրների միջև համագործակցության խնդիրներին |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ նախագահության ընթացքում,
2 օր |
Երևան
Ջերմուկ |
ՀՀ պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |