Basic information
Number
ՆՀ-17-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (14.02.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.02.13/9(949) Հոդ.76
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
02.02.2013
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
02.02.2013
Effective date
14.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵՎ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻԶՀ TF 012782 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2012 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Շինարարական թույլտվությունների համար էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի ծրագրի շրջանակներում ԻԶՀ TF 012782 դրամաշնորհի համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 2
Երևան

ՆՀ-17-Ն