Գլխավոր տեղեկություն
Համար
N 1264-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.02.20/2 Հոդ.1195
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 նոյեմբերի 2008 թվականի N 1264-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 567-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1245-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 6-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինը» բառերը,

բ. 7-րդ կետի «է» ենթակետը «սփյուռքահայության» բառից առաջ լրացնել «պետական լիազոր մարմնի հետ համատեղ» բառերով,

գ. 12-րդ կետի «թ» ենթակետից հանել «և նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերը,

դ. 12-րդ կետի «ժա» ենթակետից հանել «, ինչպես նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերը,

ե. 12-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «, ինչպես նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերը.

2) որոշման N 2 հավելվածի`

ա. I բաժինը լրացնել «Սփյուռքի բաժին» բառերով,

բ. III բաժինն ուժը կորցրած ճանաչել:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 567-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի վերակազմակերպված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչության վերակազմակերպված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի համար ձեռք բերված գույքը, այդ թվում` նաև նշված կոմիտեի նախագահի ծառայողական ավտոմեքենան հանձնել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 11

Երևան

 
 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 6-ի N 1264-Ն որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Գումարը(դրամ)

1.

Մոնիտոր «Benq LCD 20"»

հատ

1

135500.0

2.

Մոնիտոր «Benq LCD 17"»

հատ

2

170200.0

3.

Տպիչ HP LaserJet 1018

հատ

2

100200.0

4.

Համակարգիչ CORE 2 QUAD, Intel 35 chipset, HDD 500 GB, RAM 4096MB, Video card 512MB, FDD, DVD-RW Keyboard, Mouse

հատ

1

378800.0

5.

Համակարգիչ Պ4 3.0 GHz, VIA chipset, VGA 64 MB on board, HDD 160GB GB, RAM 1024MB, DVD- RW Keyboard, Mouse

հատ

2

267200.0

6.

Նոթբուք «A5315-2191, 15.4"» CM1.86GHz/1Gb/120Gb/DDRW

հատ

1

342600.0

7.

Ավտոմեքենա «ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ» 2.4

հատ

1

11900000.0

8.

Անվադող 215/55 R16

հատ

4

240000.0

9.

Բենզին` ռեգուլյար

լիտր

1185

428970.0

10.

Մետաղյա պահարան

հատ

10

67000.0

11.

Հեռախոս «Panasonic»

հատ

1

54500.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան