Գլխավոր տեղեկություն
Համար
N 692-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.02/35(270) Հոդ.617
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2003 թվականի N 692-Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2178-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 6-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. (կետը չեղյալ է ճանաչվել 02.10.08 N 1131-Ն) 

1.2. (կետը չեղյալ է ճանաչվել 02.10.08 N 1131-Ն)

1.3. (կետը չեղյալ է ճանաչվել 02.10.08 N 1131-Ն)

1.4. (կետը չեղյալ է ճանաչվել 02.10.08 N 1131-Ն)

1.5. (կետը չեղյալ է ճանաչվել 02.10.08 N 1131-Ն)

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Զեյթուն» ուսանողական ավանի Ծաղկաձորի հանգստյան տան գույքը (այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:

2.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում,

բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով՝ 33,28 մլն դրամ:

գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:

2.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 2.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Վաղարշ Վաղարշյան փողոցի N 12 հասցեում գտնվող հիմնական մասնաշենքից 3315,5 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

3.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 50,87 մլն դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված գումարի 50 տոկոսի չափով գումարը՝ 25,435 մլն դրամը, իսկ մնացած 50 տոկոսը 3 տարվա ընթացքում:

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 3.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված 25,435 մլն դրամ վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Գավառի մանկատան օժանդակ տնտեսության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 1,38 մլն դրամ արժեքով, 822,8 քառ. մետր ընդհանուր մակերեսով անասնագոմը և գույքը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:

4.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 700 հազ. դրամ:

4.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի Դիլիջանի փորձակայանը (շենք՝ 1 հատ՝ 296,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կառուցվածքներ՝ 3 հատ՝ 188,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով) (այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:

5.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գինը՝ 2,35 մլն դրամ:

գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:

5.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝

ա) մրցույթի անցկացման օրվանից 15-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) ապահովել փորձակայանում իրականացվող աշխատանքների բնականոն գործունեությունը:

5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 5.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության գույքը (տարածքները) (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, վաճառել դասական աճուրդով:

6.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

6.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Գույք օտարելու մասին» N 2178-Ն որոշման 3.1-ին կետում «մանկական ճամբարի 1648,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով 3 շենքերը» բառերը փոխարինել «մանկական ճամբարի գույքը» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Գույք օտարելու մասին» N 6-Ն որոշման 3.1-ին կետում «306,7» թիվը փոխարինել «360,7» թվով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 692-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ՝ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ)

 

NN ը/կ

Գույքի (տարածքի) անվանումը,
գտնվելու վայրը

Տարածքի մակերեսը
(քառ. մետր)

Վաճառքի մեկնարկային գինը
(հազ. դրամ)

1

2

3

4

1.

Աճառյան 42 (ձախակողմյան մասնաշենքը՝ ամբողջությամբ)

3472,6

20500

2.

Աճառյան 42 (տնտեսական մասնաշենքի նկուղային հարկը՝ ամբողջությամբ)

1175,5

3468

3.

Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի նկուղային հարկը՝ ամբողջությամբ)

322,8

1000

4.

Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 4-րդ հարկը՝ ամբողջությամբ)

304,8

1900

5.

Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկը՝ ամբողջությամբ)

308,5

1900

6.

Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկը՝ ամբողջությամբ)

322,8

1900

7.

Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 7-րդ հարկը՝ ամբողջությամբ)

322,8

1900

8.

Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 8-րդ հարկը՝ ամբողջությամբ)

322,8

1900

9.

Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի 9-րդ հարկը՝ ամբողջությամբ)

322,8

1900

10.

Աճառյան 42 (կենտրոնական մասնաշենքի տեխնիկական հարկը՝ ամբողջությամբ)

322,8

1000

11.

Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը)

25

443

12.

Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը)

7,6

135

13.

Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը)

5,6

100

14.

Կոմիտասի 51 (1-ին հարկի միջանցքի տարածքը)

5,6

100

15.

(տողը հանված է 18.12.03 N 1859-Ն)

16.

Կոմիտասի 51 (4-րդ հարկի տարածքը)

72,1

1277

17.

Կոմիտասի 51  (5-րդ հարկը՝ ամբողջությամբ՝ 566,6 քառ. մետր մակերեսով, և մանսարդը՝ 63,4 քառ. մետր մակերեսով)

630

11152

18.

Րաֆֆու 23 (շենքի կցակառույցը)

1012

12000

19.

Րաֆֆու 99 (տարածք՝ 1-ին հարկից՝ 839,8 քառ. մետր, նկուղ՝ 610 քառ. մետր)

1449,8

12830

20.

Սասունցի Դավթի 13 (1-ին հարկի տարածքը)

245,41

2880

21.

Գարեգին Նժդեհի 15 (1-ին հարկի տարածքը)

60,6

760

22.

Դավիթ Անհաղթի 23 (4-րդ հարկի տարածքը)

503,8

3000

23.

քաղ. Դիլիջան, Կամոյի 66 (նախկինում «Նախագծող» պանսիոնատի հիմնական մասնաշենքը և գույքը)

905,4

6800

24.

քաղ. Դիլիջան, Կամոյի 66 (նախկինում «Նախագծող» պանսիոնատի ննջարանային մասնաշենքը)

377

2270

25.

քաղ. Դիլիջան, Կամոյի 66 (նախկինում «Նախագծող» պանսիոնատի ննջարանային մասնաշենքը)

111,8

673

26.

քաղ. Դիլիջան, Կամոյի 66 (նախկինում «Նախագծող» պանսիոնատի փայտյա տնակը)

73,7

617

(հավելվածը փոփ. 18.12.03 N 1859-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան