Գլխավոր տեղեկություն
Համար
N 1079-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2008 թվականի N 1079-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 84022.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից`

1) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագծի (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ընտրության ներառմամբ) մշակման համար` 44022.0 հազ. դրամ.

2) Ջերմուկ քաղաքի չգործող օդանավակայանի տարածքում առաջնահերթ կառուցապատման սխեմաների նախագծերի մշակման համար` 30000.0 հազ. դրամ.

3) Ջերմուկ քաղաքի ուղղաթիռների գրունտային հարթակի և սպասարկման կայանի նախագծի մշակման համար` 10000.0 հազ. դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հոկտեմբերի 1
Երևան