Գլխավոր տեղեկություն
Տիպ
Խարտիա
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.03.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
27.03.1997
Ստորագրման ամսաթիվ
27.03.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.1999

Լ Ե Ռ Ն Ա Յ Ի Ն  Խ Ա Ր Տ Ի Ա

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների

 

Սույն Լեռնային խարտիայի մասնակից պետությունները` ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

ձգտելով ապահովել Տնտեսական միության գործունեության ձևավորումը և արդյունավետ գործունեությունը ընդերքի ուսումնասիրության, հետախուզման, օգտագործման և պահպանության բնագավառներում կառուցվածքային ընթացակարգերի և այլ փոփոխությունների տարաժամկետության և ինքնատիպության պայմաններում, որոնք տեղի են ունենում Կողմերի ժողովրդական տնտեսության մեջ և պայմանավորում են համատեղ ջանքերի նպատակահարմարությունը այդ փոփոխություններին աջակցելուն և ապահովմանը,

լինելով համոզված, որ Կողմերի լեռնաարդյունահանող և երկրաբանական բնագավառների փոխլրացնող հնարավորությունների հերթական իրագործումը դրական է ազդում ժողովրդական տնտեսությունը հանքահումքային պաշարներով ապահովման վրա շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքների անվտանգության վրա և ընդհանուր առմամբ կայունացնող ազդեցություն է թողնում Կողմերի տնտեսության վրա,

ճանաչելով Կողմերի սուվերեն իրավունքներն ու պետական սուվերենիտետը ընդերքի նկատմամբ,

վճռականությամբ լի նպաստելու հանքահումքային պաշարների ընդհանուր շուկայի ստեղծմանը և զարգացմանը՝ փոխշահավետ առևտրային հարաբերությունների հաստատման և համատեղ ներդրումային նախագծերի և ծրագրերի իրականացման միջոցով,

համոզված լինելով համատեղ գիտահետազոտական, նախագծային և փորձարարակոնստրուկտորային աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մեջ լեռնային գործի և երկրաբանության բնագավառներում,

հայտնելով պատրաստակամություն համակարգելու իրենց քաղաքականությունը տնտեսության լեռնաերկրաբանական մասնաճյուղի զարգացման ոլորտում, համագործակցելու համապատասխան գործնական միջոցառումների իրականացման գործում ստորև բերված սկզբունքների հիման վրա,

ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ և Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագրով, այլ փաստաթղթերով, որոնք ստորագրվել են Համագործակցության մասնակից պետությունների բազմակողմ համագործակցության շրջանակներում,

 

ընդունեցին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Լեռնային խարտիան, այսուհետ՝ Լեռնային խարտիա:

 

1. Համագործակցության նպատակները, սկզբունքները, հիմնական ուղղությունները և խնդիրները

 

Կողմերը, որպես համագործակցության գլխավոր նպատակ, սահմանում են ուսումնասիրության, հետախուզության, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում համատեղ գործողությունների փոխադարձ օգնությունը և համակարգումը հետևյալ ուղղություններով.

ընդերքի ուսումնասիրության, հետախուզման, օգտագործման և պահպանության ոլորտում օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի փուլային մերձեցումը և ներդաշնակեցումը,

շուկայական հարաբերությունների ձևավորման և զարգացման պայմաններում տնտեսական համագործակցության իրավական բազայի կատարելագործումը,

փոխընդունելի հիմքով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն և հանքահումքային հիմքի վրա վերարտադրութություն, օգտակար հանածոների և դրանց վերամշակման (վերաձևավորման) ապրանքների արտադրության, տեղափոխման և օգտագործման արդյունավետության բարձրացման իրականացում,

պետական իշխանության և կառավարման մարմինների արդյունավետ համագործակցության նոր մեխանիզմների մշակում և առաջարկ, ինչպես նաև տնտեսական գործունեության սուբյեկտների` ընդերքի ուսումնասիրման, հետախուզման, օգտագործման և պահպանման բնագավառներում:

Կողմերն իրենց համագործակցության մեջ ղեկավարվում են փոխադարձ հարգանքի, վստահության, փոխօգնության, անխտրականության, միմյանց գործերին չմիջամտելու, իրենց վրա վերցված պարտականությունների համար պատասխանատվության, վեճերի խաղաղ ճանապարհով կարգավորման սկզբունքներով:

Կողմերը բարենպաստ մթնոլորտ են ստեղծում լեռնաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների գործողության և ներդրումների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներհոսքի համար` ընդերքի ուսումնասիրության, հետախուզման, օգտագործման և պահպանության, պետության կողմից օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների ռացիոնալ հատուցման նկատմամբ հսկողության բնագավառներում շուկայական մոտեցումների ներդրման միջոցով:

Նշված սկզբունքներին համապատասխան, այդ նպատակին հասնելու համար Կողմերը նպաստում են հետևյալ խնդիրների լուծմանը.

1. Հանքահումքային միջոցների և դրանց ապրանքների վերամշակման (վերաձևավորման) շուկայի ստեղծում և զարգացում Համագործակցության մասնակից պետությունների ձևավորվող ընդհանուր տնտեսական տարածքի շրջանակներում, այդ թվում՝ բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով Կողմերի տնտեսվարող սուբյեկտների փոխշահավետ կոոպերացիոն կապերի վերականգնման նպատակով:

2. Ընդերքին, դրանց հետախուզման և մշակման նկատմամբ մատչելիության ապահովում` Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:

3. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, վերարտադրության, և հանքահումքային հիմքի որակական լավացման բնագավառում համատեղ ծրագրերի աշխատանքների մշակում և իրականացում:

4. Լեռնաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների զարգացման և տեղավորման քաղաքականության ներդաշնակեցում:

5. Լեռնաարդյունաբերական համալիրի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման համար միջոցառումների իրականացում:

6. Տրանսպորտային ենթակառուցվածքների մատչելիության հեշտացումը` հանքահումքային միջոցների, ինչպես նաև դրանց վերամշակման (վերաձևավորման) ապրանքների միջազգային տարանցման հոսքի նպատակներով:

7. Առևտրային պայմաններով նոր տեխնոլոգիաների մատչելիության հեշտացումը, որոնք կիրառվում են հանքահումքային միջոցների հետախուզման, արդյունահանման, վերամշակման (վերաձևավորման) և օգտագործման բնագավառներում:

8. Պայմանների ստեղծում, որոնք ապահովում են օգտակար հանածոների հանքատեղերի պաշարների ռացիոնալ և համալիր օգտագործումը:

9. Միջոցառումների իրականացման աջակցություն, որոնք նպատակաուղղված են միջոցների խնայողության տեխնոլոգիաների և արտադրությունների մշակմանը և ներդրմանը:

10. Անվտանգության տեխնիկայի բնագավառում համատեղ աշխատանքների ծրագրերի մշակում և իրականացում, որոնք նպատակաուղված են անվտանգության բարձր մակարդակների ստացմանը և/կամ պահպանմանը, հանքահումքային միջոցների արդյունահանման և վերամշակման (վերաձևավորման) ձեռնարկություններում խոշոր վթարների հետևանքների վերացման գործում համագործակցությանը:

11. Շրջակա բնական միջավայրի պահպանության և տվյալ բնագավառում կոնկրետ համատեղ ծրագրերի աշխատաքների խնդիրների լուծմանը փոխհամաձայնեցված մոտեցումների մշակում և իրականացում:

12. Աջակցություն Կողմերի լեռնաարդյունաբերական համալիրներին ներդրումների և վարկերի ներգրավմանը: Կողմերի արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ներգրավման մեխանիզմների և պայմանների ստեղծման մասին:

13. Օգտակար հանածոների արդյունահանման, վերամշակման (վերաձևավորման), լեռնաարդյունահանող արդյունաբերության համար սարքավորումների արտադրության, նյութերի, գործիքների, լեռնափրկարարական և այլ տեխնիկայի, վառելիքաէներգետիկ, քարածխամետալուրգիական, նավթագազաքիմիական և լեռնաարդյունաբերական համալիրների համատեղ ձեռնարկությունների ստեղծում:

14. Գիտական հետազոտությունների, հեռանկարային ծրագրային և փորձարարակոնստրուկտորական մշակումների առաջնային ուղղությունների հայտնաբերում, նշված հետազոտությունների և մշակումների համակարգում, մասնային հիմքով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքների, նախագծերի, ծրագրերի ֆինանսավորում:

15. Նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի կատարելագործման և համաձայնեցման միջոցառումների համակարգում, որոնք կարգավորում են երկրաբանական-հետախուզական աշխատանքները համաշխարհային պրակտիկայում ընունված պահանջների հիման վրա, որոնք վերաբերում են փուլերով, օգտակար հանածոների պաշարների դասակարգման, երկրաբանական հաշվետվությունների ձևի և բովանդակության, օգտակար հանածոների պաշարների բալանսի և այլ երկրաբանական տեղեկատվության աշխատանքների բովանդակությանը:

16. Հանքահումքային միջոցների համաշխարհային շուկայի, ինչպես նաև գիտության, տեխնիկայի, տեխնոլոգիայի բնագավառներում իրավիճակի վերլուծությունը, ապրանքներ և ծառայությունների համաշխարհային լեռնաերկրաբանական շուկայում գործողությունների փոխընդունելի ռազմավարության և մարտավարության մշակում:

17. Աջակցություն լեռնաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների այլ ոլորտների ձեռնարկությունների, այդ թվում՝ պաշտպանական, որոնք պատրաստ են իրենց մոտ լեռնային սարքավորման նորացման, վերանորոգման և պատրաստման պատվերներ տեղադրելու, տեխնոլոգիաների մշակման և ծառայությունների մատուցման, որոնք կապված են երկրաբանահետախուզման, օգտակար հանածոների արդյունահանման, վերամշակման (վերաձևավորման), դրանց տեղափոխման և օգտագործման հետ համագործակցությանը:

18. Աջակցություն կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման համակարգված միջոցառումների իրականացմանը, այդ թվում՝ երրորդ երկրների ուսումնական հաստատություններում, բիզնեսի, մարկետինգի, մենեջմենթի դպրոցների և կուրսերի կազմակերպմանը:

19. Լեռնային գործի ոլորտում, որը կազմված է լեռնային գիտության և տեխնիկայի տվյալների բանկի ստեղծմանը, սարքավորումների կոնկրետ արտադրողներին, նյութերի մատակարարներին, աշխատանքների և ծառայությունների կատարողներին ուղղված միջոցառումներ:

20. Կողմերի լեռնաարդյունաբերական օբյեկտներում աշխատանքների համար առաջարկվող մասնագետների իրավական պաշտպանության և սոցիալական երաշխիքների ապահովման մեխնիզմների ստեղծում և կիրառում:

21. Պայմանների ստեղծում, որոնք նպաստում են լրիվ ծավալով և կարևորագույն տեսակների օգտակար հանածոների, դրանց վերամշակման (վերաձևավորման) ապրանքների, լեռնային սարքավորումների, նյութերի, սարքերի, լեռնափրկարարական և այլ տեխնիկայի փոխադարձ մատակարարումների մասին սահմանված ժամկետներում պայմանագրերի կատարմանը:

22. Լեռնաերկրաբանական ուղղվածության գիտաժողովների, մրցույթների, ցուցահանդեսների և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպմանը աջակցություն:

23. Լեռնային գործի և երկրաբանության բնագավառում կատարվող աշխատանքների խրախուսում միջազգային և պետական պարգևներով:

24. Օգտակար հանածոների հանքավայրերի աշխատանքների սոցիալ-տնտեսական հետևանքների տեսությունների մշակում:

 

2. Բազային աշխատանքներ

 

Վերոհիշյալ խնդիրների իրականացման համար Կողմերը ջանքեր են ներդնում ընդերքի ուսումնասիրության, հետախուզության, օգտագործման և պահպանության ոլորտում օրենսդրության փուլային մերձեցման և ներդաշնակեցման նպատակով: Կողմերը կհամագործակցեն օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի ստեղծման ու կատարելագործման համար անհրաժեշտ բազային աշխատանքների կատարման ժամանակ, որոնց ցանկը բերվում է ստորև, որն էլ հանդիսանում է սույն Լեռնային խարտիայի անբաժանելի մասը:

 

3. Եզրափակիչ դրույթներ

 

1. Կողմերը նկատի են առնում Համագործակցության մասնակից պետությունների զարգացման սպեցիֆիկ պայմանները և ճանաչում են Լեռնային խարտիայի նպատակների և խնդիրների իրականացման հնարավորությունները:

2. Սույն Լեռնային խարտիայում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

3. Սույն Լեռնային խարտիայի ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո Կողմերը կանցկացնեն համապատասխան ազգային մարմինների խորհրդակցություն՝ դրա իրականացման առաջնահերթ միջոցառումները որոշելու համար:

4. Սույն Լեռնային խարտիան ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից, իսկ պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարում՝ ավանդապահին համապատասխան ծանուցումը հանձնելու օրվանից:

5. Սույն Լեռնային խարտիան բաց է այլ պետությունների միանալու համար, որոնք կիսում են դրա նպատակներն ու սկզբունքները:

6. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ Լեռնային խարտիայից՝ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով՝ ոչ ուշ, քան դուրս գալուց 12 ամիս առաջ:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 1997 թվականի մարտի 27-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Լեռնային խարտիան ստորագրած պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:

 

Հավելված

Անկախ Պետությունների Համագործակցության

մասնակից պետությունների

1997 թվականի մարտի 27-ի

Լեռնային խարտիայի

 

Ց ա ն կ

 

Երաշխիքային բազային աշխատանքների օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի ստեղծման և կատարելագործման ուղղությամբ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընդերքի ուսումնասիրության, հետախուզության, օգտագործման և պահպանության ոլորտում

 

1. Ընդերքի ուսումնասիրության, հետախուզության, օգտագործման և պահպանության ոլորտում օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի կազմի, այդ ակտերի մշակման և գործողության մեջ դնելու կարգի սահմանումը:

2. Ընդերքից օգտվելու իրավունքի սուբյեկտների և օբյեկտների սահմանում:

3. Ընդերքի ուսումնասիրության, հետախուզման, օգտագործման և պահպանության հարցերով իշխանության և կառավարման մարմինների իրավասության սահմանում:

4. Ընդերքից օգտվելու սահմանափակումների սահմանում:

5. Ընդերքից օգտվելու իրավունքի լիցենզիաների տրամադրման կարգի սահմանում:

6. Ընդերքից օգտվելու իրավունքի լիցենզիաների բովանդակության, ձևի, տեսակների, գործողության ժամկետների սահմանում:

7. Ընդերքից օգտվելու իրավունքի լիցենզիա տրամադրելու մերժման հիմքերի սահմանում:

8. Ընդերքից օգտվելու իրավունքի դադարեցման կարգի և հիմքերի սահմանում:

9. Ընդերքից օգտվելիս վճարումների և հարկերի կազմի, վճարումների գանձման և վճարումներից ազատելու պայմանների սահմանում:

10. Ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման և պահպանության հիմնական պահանջների մշակում:

11. Օգտակար հանածոների արդյունահանման հետ կապ չունեցող օգտակար հանածոների հանքերի և ընդերքի օգտագործման տարածքների կառուցման պայմանների սահմանում:

12. Ընդերքի ռացիոնալ և կոմպլեքս օգտագործման և պահպանության պետական հսկողության սկզբունքների ձևավորում:

13. Ընդերքի համալիր երկրաբանական ուսումնասիրության հիմնական պահանջների մշակում:

14. Ընդերքի մասին երկրաբանական տեղեկատվության սեփականության հարցերի լուծում:

15. Հետևյալ աշխատանքների կազմի և բովանդակության նկատմամբ պահանջների ձևավորում.

- օգտակար հանածոների նկատմամբ կոնդիցիաների սահմանում,

- օգտակար հանածոների դուրս հանման (կորստի)՝ դրանց արդյունահանման և վերամշակման ժամանակ, այդ թվում՝ օգտակար հանածոների հանքերի պաշարների համալիր յուրացման պայմաններում որակական և քանակական ցուցանիշների սահմանում և հաշվառում,

- տնտեսվարման շուկայական մեխանիզմների գործողության պայմաններում օգտակար հանածոների հանքավայրերի տնտեսական գնահատում,

- օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառում և լեռնային հատկացումների գրանցում,

- օգտակար հանածոների պաշարների պետական բալանսների մշակում,

- լեռնային հատկացումների, օգտակար հանածոների հանքավայրերի և դրսևորումների պետական կադաստրների մշակում,

- օգտակար հանածոների բալանսային պաշարների դուրս գրման կարգի սահմանում,

- օգտակար հանածոների արդյունահանման հետ կապ չունեցող նպատակներով օգտագործման տրամադրված լեռնային հատկացումների պետական հաշվառում և գրանցում:

16. Նախագծման համար հիմնական պահանջների մշակում.

օգտակար հանածոների արդյունահանման ձեռնարկությունների,

օգտակար հանածոների նախնական վերամշակում իրականացնող ձեռնարկություններ,

օգտակար հանածոների արդյունահանման հետ կապ չունեցող ստորգետնյա սարքավորումներ:

17. Աշխատանքների անվտանգ իրականացման նորմերի և կանոնների, պահանջների և պարտավորությունների մշակում ընդերքի պահպանության համար օգտակար հանածոների արդյունահանման, վերամշակման, վերաձևավորման, ինչպես նաև ընդերքը օգտագործելիս օգտակար հանածոների արդյունահանման հետ կապ չունեցող նպատակներով, այդ թվում՝ հատուցված լեռնային արտադրանքների և բնական ստորգետնյա տարածությունների, դրանցում ժողովրդատնտեսական օբյեկտների տեղադրման նպատակով:

18. Վեճերի լուծման կարգի սահմանում, որոնք առաջանում են լեռնային տրամադրումների տիրապետման, օգտագործման և տնօրինման հարաբերություններից և ընդերքի մասին օրենսդրության խախտման համար պատասխանատվության սահմանումից:

19. Կողմերի միջև վեճերի լուծման դատական և այլ պրակտիկայի ընդհանրացում, վեճերի լուծման գործիքների կատարելագործում սույն Լեռնային խարտիային, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:

20. Կառուցված շինությունների տակից օգտակար հանածոների պաշարների հանման պայմանների սահմանում:

21. Ընդերքից օգտվելիս երկրաբանատեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ պահանջների մշակում:

 

*Խարտիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի մարտի 4-ից: